Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.09.2019
ՍՈՑԻՈՒՄ


Թվային այս դարում չթվայնացված մարդկանց անտեսել պետք չէ

Առաջարկ բնակչությանը առաջնային ծառայություններ մատուցողներին

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Քաղաքական թոհուբոհի մեջ լրագրողներս հաճախ մոռանում ենք այնպիսի խնդիրների մասին, որոնց բոլորս ենք առնչվում։ Դրանք ամենապարզ կենցաղային խնդիրներն են, որոնք ամեն օր չէ, որ կան, բայց հենց ծագում են՝ շատերս չգիտենք ում դիմել, ուր զանգահարել եւ ինչ քայլեր ձեռնարկել։
Խորհրդային տարիների «կարգախոսանման» անեկդոտ հիշեցի, որ դեռ դպրոցական տարիներին, երբ մորս հետ «ԺԵԿ» էի մտնում, պատերին հաճախ էի այդպիսի պաստառներ տեսնում։ Դրանցից մեկը մնացել է հիշողությանս մեջ. «Հերիք չէ, որ աստված չկա, հապա փորձեք նաեւ ջրամատակարարի գտնել ոչ աշխատանքային շաբաթ օրով»։ Չէինք գտնում երբեք, որովհետեւ ամեն օր շաբաթ օր էր։ Բնակիչների զայրույթին ի պատասխան էլ «ԺԵԿ»—ի աշխատակիցները կատակով նմանատիպ պաստառներն էին ցույց տալիս, մինչեւ չէին տեսնում գումարի ծայրը։ «ԺԵԿ»—երից պրծնելու լուծում, իհարկե, կար. տղամարդիկ դառնում էին իրենց տան էլեկտրիկը, սանտեխնիկը, ջրամատակարարը, կոյուղագործը, կահույքագործը...
Ինչեւէ։ Հիմա խորհրդային տարիներ չեն։ «ԺԵԿ»—երը փոխվեցին սկզբում ԲՇՏ—ների, հիմա համատիրություններ են, որոնց շարքում կան նույնիսկ լավ աշխատողներ, բայց «ԺԵԿ»—երի իշխանական գործառույթները չունեն։
Անկեղծ ասած՝ այս ամենի մասին չէի էլ մտածի, եթե խնդրի հանդիպած մի տարեց կնոջ հետ չխոսեի։ Նա կասկածել էր սպառած ջրի դիմաց հաշիվների ճշգրտությանը եւ չգիտեր՝ ում դիմել։ Բակում ինձ տեսնելիս նախ ճշտեց՝ ե՞ս եմ արդյոք «էն գրող աղջիկը», ապա խնդրեց իրեն օգնել։ Պարզվեց՝ ջրաչափի ցուցմունքը գրող տեսուչին ասել է իր կասկածների մասին, նա էլ թե՝ «ինձ չես հավատում թվերը գրելուց, վայբերով նկարի ուղարկի»։ Տարեց կինն էլ հարեւաններին բողոքել էր, թե տեսուչի խոսքերը չի հասկանում, նրանք էլ՝ ծուլանալով ականջ դնել տատիկի խնդրին, կարճ էին կապել, թե՝ «էն գրողին (ինձ էլի,—Ա.Մ.) տեսնես, ասա»։
Այո, կան այսպիսի օրինակներ։ Մենք չենք մտածում, որ կլինեն մարդիկ, ովքեր քաղաքային հեռախոս միայն ունեն՝ բջջայինի ու վայբերի մասին գաղափար անգամ չունենալով։ Չեն կարող այս կամ այն ընկերության ավտոմատ զանգերին լսելով հրահանգներին հետեւել ու պատասխաններ ստանալ, գրել այդ ընկերությունների էջերին ու պատասխանների սպասել կամ հետադարձ կապով բողոքներ ուղարկել։
Մենք չենք մտածում, բայց այդ ընկերությունները պարտավոր են մտածել, որովհետեւ նրանց բաժանորդները միայն ինտերնետ ու վայբեր ունեցողները չեն, այլ բոլոր նրանք, ովքեր իրենց ծառայության սպառողներն են։
Բացի այդ՝ երբ տատին սովորեցրի, որ քաղաքային հեռախոսից կարող է զանգել 1—85 հեռախոսային կենտրոն եւ ասել իր բողոքի մասին ու ստանալ պատասխանը, գիտե՞ք ինչ պարզվեց. տատին մինչեւ ավտոմատ հրահանգներին հետեւելով հասնում է օպերատորին, օպերատորը «զբաղված» է լինում։ Ինձ խնդրեց, թե՝ «բալա, մի կենդանի համար չկա՞ ասես, զանգենք, մարդավարի բացատրենք»։
Խոսքս միայն ջրամատակարարման ու ջրահեռացման ծառայությունների ոլորտի մասով չէ, այդպես է նաեւ 1—80—ի պարագայում (ՀԷՑ) եւն։ Գուցե բնակչությանը առաջնային ծառայություն մատուցող ընկերությունները մի բան մտածե՞ն։ Ամեն դեպքում հաշվի առնեն, որ թվային այս դարում կան նաեւ չթվայնացված մարդիկ, որոնց մասին մտածելն իրենց պարտականությունն է, քանզի այդ մարդիկ էլ իրենց բաժանորդներն են։

07-09-2019





 
18-09-2019
Առասպելի հրապույրը. մեթոդաբանություն
Իշխանությունների հովվերգությունը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Ըստ երեւույթին պետականություն ունենալը առանձին ...


18-09-2019
Սպիտակի կարի միավորում. երբեմնի փառքի երեկն ու վաղը
Շատ բան կորոշի ներկան

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Խորհրդային տարիներին Սպիտակի ...


18-09-2019
Գործարար մարդու հեղանիշը (հեղանիշ— հեղինակության նիշ, «իմիջ»)
Հիշում եք՝ նախկինում ինչ վերաբերմունք կար «գործարար մարդ» հասկացության ...


18-09-2019
Տպագիր ու էլեկտրոնային միջոցները պետք է զուգահեռ զարգանան
Ինչու գնել թերթ, եթե համացանցում ինֆորմացիայի պակաս չկա

Լիանա ...


18-09-2019
Նոյից հետո առաջին վերելքը Արարատ
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը հայտարարել է մրցույթ

Եվրոպական բազմաթիվ ...


18-09-2019
Անվտանգության խորհրդի հերթական նիստը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երեկ տեղի է ունեցել անվտանգության ...



18-09-2019
Էլեկտրամոբիլներով երթեւեկելը ժամանակի պահանջ է
Բացվել է առաջին արեւային լիցքավորման ...

18-09-2019
Դպրոցը՝ Մերուժան Ստեփանյանի անունով
Անցած տարի «Հայրենասեր» բարեգործական հասարակական ...

18-09-2019
Վերանորոգման եւ հիմնանորոգման աշխատանքներ ամբողջ հանրապետությունում
Տասնյակ տարիներ չվերանորոգված ...

18-09-2019
Հայ թենիսիստի վարպետությունը հրապուրել է ամերիկացիներին
Հայաստանի խոստումնալից թենիսիստներից մեկը՝ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO