Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.09.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Կրոն, բարոյականություն, հավատք, մարդկային էություն

ՀԱՊ-ում կբացվի Վոն Գուանյիի «Մարդաբանական հանրամատչելի ուսումնասիրություն» խորագրով ցուցադրությունը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Հայաստանի ազգային պատկերասրահում սեպտեմբերի 13-ին կբացվի Չինաստանի ժամանակակից խոշորագույն արվեստագետներից մեկի՝ Վոն Գուանյիի «Մարդաբանական հանրամատչելի ուսումնասիրություն» խորագրով ցուցադրությունը։ Արվեստագետի գործերը Հայաստանում ցուցադրվում են առաջին անգամ։ Ցուցադրվող գործերում հեղինակն անդրադառնում է արդիական թեմայի՝ մարդու ֆիզիկական հատկանիշների դասակարգմանը։ Այցելուներն այդ օրը առիթ կունենան ոչ միայն ծանոթանալ չինացի նկարչի գործերին, այլեւ անձամբ լսել դրանց մեկնաբանությունը եւ ծագումնաբանությունը, քանի որ ցուցահանդեսի հանդիսավոր բացման օրը ներկա կլինի նաեւ Գուանյին։
Այս մասին «ՀՀ»—ի հետ զրույցում տեղեկացրեց Հայաստանի ազգային պատկերասրահի գիտքարտուղար Մարինա Հակոբյանը։ Վերջինս նշեց, որ Գուանյին 1989 թվականից հետո Չինաստանում սկիզբ առած «Նյու—արտ» ուղղության առաջնորդներից մեկն է եւ հայտնի է իր «Մեծ քննադատություն» շարքի գործերով, որոնք ներկայացնում են «Մշակութային հեղափոխության» (1966—1976) պրոպագանդան արտացոլող պատկերներ եւ արեւմտյան գովազդներից վերցրած ժամանակակից բրենդների անվանումներ։ Հակոբյանի մեկնաբանմամբ՝ Գուանյիի նպատակն էր մշակել դասական արվեստից շեղված մի ոճ, ստեղծել արտահայտման մի այնպիսի ձեւ, որը բխում էր այն ամենից, ինչ կարդացել էր Գոմբրիխի աշխատություններում։ «Մարդաբանական հանրամատչելի ուսումնասիրությունը, որը բաղկացած է «Անհայտության քող», «Ռասա, բռնություն եւ էսթետիկա», «Ռասաների վերլուծություն» ծավալուն բաժիններից, վերհանում է ֆիզիկական հատկանիշների վրա հիմնված կամայական մեկնաբանությունները եւ թվարկում այն հանգամանքները, որոնք հանգեցրել ու շարունակում են հանգեցնել ռասայական հետապնդման եւ էթնիկ շեղումների։
Գուանյին ծնվել է 1957 թ. Հեյկունցզյան նահանգի Հարբին քաղաքում։ Հայրը աշխատում էր Հյուսիսարեւելյան Չինաստանի երկաթուղում։ Շատերի պես Վոնը նույնպես կրել է «Մշակութային հեղափոխության» ազդեցությունը եւ ստիպված է եղել երեք տարի աշխատել գյուղում։ Նա եւս աշխատել է երկաթուղում։ Չորս տարի փորձել է քոլեջ ընդունվել։ Մի քանի ձախողված փորձերից հետո ընդունվել է Չժեցզյանի գեղարվեստի ակադեմիան։ Ավարտել է գեղանկարչության բաժինը 1984 թվականին։ Ապրում եւ ստեղծագործում է Պեկինում։ Վոն Գուանյին, ինչպես օրինակ՝ Ֆան Լիցզյունը, դարձել է միլիոնատեր՝ Չինաստանի «նորահարուստներից» («nouveau riche») մեկը։ Չինաստանում այդպիսի գեղանկարիչներին՝ իրենց ընդարձակ արվեստանոցներով, թանկարժեք տներով ու մեքենաներով, անվանում են bopu dashi կամ պոպ վարպետներ»,–արվեստագետի կյանքից մանրամասներ ներկայացրեց պատկերասրահի գիտքարտուղարը։
Անդրադառնալով նկարչի ստեղծագործական գործունեությանը, Հակոբյանն ասաց, որ նրա վաղ աշխատանքներում կրկնվում է Հյուսիսային բեւեռի թեման։ Նրա խոսքով՝ դա պայմանավորված չէ աշխարհագրական առանձնահատկություններով։ Այն ավելի խորը հոգեբանական բացատրություն ունի. «Սա խորհրդանշական վայր է, որտեղ ծնունդ է առել մի նոր հավատք եւ որտեղ անհատը սկզբունքորեն պետք է գործ ունենա ինքն իր հետ՝ առանց իրեն շրջապատից կտրելու։ «Սառած Հյուսիսային բեւեռ» շարքի աշխատանքներում (1984—1985) մի խումբ նկարիչներ հյուսիսից, որոնց մեջ էր նաեւ Վոն Գուանյին, ներկայացրել են արեւմտյան փիլիսոփայությունը։ Իր հետդասական շարքերում (1986—1988) Գուանյին վերանայել է արեւմտյան արվեստի խոշոր գործերը, որոնք արտացոլում են կրոնի, բարոյականության, հավատքի ու գաղափարախոսության թեման։ Այդ գործերը կրում են մոխրագույնի տարբեր երանգներ, ներկայացնում են մարդու մարմինը եւ շրջապատը՝ առանց բազմաթիվ մանրամասների»։
Ցուցահանդեսը կգործի մինչեւ հոկտեմբերի 18—ը։ Վոն Գուանյին անհատական ցուցահանդեսներ է ունեցել նաեւ Փարիզում, Հոնկոնգում, Բազելում, Սինգապուրում, Լյուցեռնում, Լոնդոնում, այլ երկրներում։

07-09-2019





 
18-09-2019
Առասպելի հրապույրը. մեթոդաբանություն
Իշխանությունների հովվերգությունը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Ըստ երեւույթին պետականություն ունենալը առանձին ...


18-09-2019
Սպիտակի կարի միավորում. երբեմնի փառքի երեկն ու վաղը
Շատ բան կորոշի ներկան

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Խորհրդային տարիներին Սպիտակի ...


18-09-2019
Գործարար մարդու հեղանիշը (հեղանիշ— հեղինակության նիշ, «իմիջ»)
Հիշում եք՝ նախկինում ինչ վերաբերմունք կար «գործարար մարդ» հասկացության ...


18-09-2019
Տպագիր ու էլեկտրոնային միջոցները պետք է զուգահեռ զարգանան
Ինչու գնել թերթ, եթե համացանցում ինֆորմացիայի պակաս չկա

Լիանա ...


18-09-2019
Նոյից հետո առաջին վերելքը Արարատ
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը հայտարարել է մրցույթ

Եվրոպական բազմաթիվ ...


18-09-2019
Անվտանգության խորհրդի հերթական նիստը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երեկ տեղի է ունեցել անվտանգության ...



18-09-2019
Էլեկտրամոբիլներով երթեւեկելը ժամանակի պահանջ է
Բացվել է առաջին արեւային լիցքավորման ...

18-09-2019
Դպրոցը՝ Մերուժան Ստեփանյանի անունով
Անցած տարի «Հայրենասեր» բարեգործական հասարակական ...

18-09-2019
Վերանորոգման եւ հիմնանորոգման աշխատանքներ ամբողջ հանրապետությունում
Տասնյակ տարիներ չվերանորոգված ...

18-09-2019
Հայ թենիսիստի վարպետությունը հրապուրել է ամերիկացիներին
Հայաստանի խոստումնալից թենիսիստներից մեկը՝ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO