Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

08.04.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


«Բարոյականի» եւ օրինականի արանքում

Ո՞ր իրավունքով է պատգամավորը լքել խմբակցությունը, բայց մնում է ԱԺ-ում

Լ. ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը նախօրեին «Ֆեյսբուքյան» իր էջում հայտարարեց խմբակցությունը թողնելու որոշման մասին։ Պատգամավորը գրել էր, որ առաջիկայում կտեղեկացնի նաեւ՝ արդյոք հրաժարվո՞ւմ է պատգամավորական մանդատից, թե՞ քաղաքական գործունեությունը շարունակելու է անկախ պատգամավորի կարգավիճակում։
Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, իրավաբան Գեւորգ Պետրոսյանը «ՀՀ»—ի հետ զրույցում ասաց, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ պատգամավորն իրավունք ունի դուրս գալ այն խմբակցությունից, որի կազմում հայտնվել է Ազգային ժողովում, մնալ որպես անկախ պատգամավոր եւ չմտնել որեւէ խմբակցության կազմ։
Դա պատգամավորի իրավունքն է։ «Այս կարգը գործել է նաեւ նախկինում։ Ի սկզբանե այդպես է եղել։
Եթե չեմ սխալվում, ինչ—որ ժամանակ խոսվում էր այս կարգի վերացման մասին, քանի որ բարոյական առումով ընկալելի եւ ընդունելի չի համարվում, երբ անձը որեւէ կուսակցության ցուցակով գալիս է խորհրդարան, հետո դուրս գալիս խմբակցությունից։
Այս պահին գործող օրենսդրական կարգավորումով՝ պատգամավորը կարող է դուրս գալու խմբակցության կազմից»,–պարզաբանեց Պետրոսյանը։
«ԱԺ կանոնակարգ» օրենքն, իր դիտարկմամբ՝ հավերժ չէ եւ ենթակա է փոփոխության, բայց չի կարծում, որ կփոփոխվի։ Դուրս գալ այն խմբակցությունից, որով մտել ես օրենսդիր, կարծում է՝ բարոյական իմաստով ճիշտ չէ, բայց նաեւ սխալ է համարում պատգամավորի որոշման մասին՝ առանց խորապես տեղեկանալու, քննության ու քննադատության ենթարկելը։ «Մենք չենք կարող իմանալ, թե պատգամավորը ինչ պատճառով է լքում խմբակցությունը»,–ասաց Պետրոսյանը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ մեկնաբանելով Բաբաջանյանի որոշումը, ասել էր, որ ակնկալում են նրանից, որ մանդատը վայր կդնի։ «Հարազատությունը մի բան է, գործը՝ մի։ Տարաձայնության կամ անհամաձայնության մասին մենք չենք չէ՞ հայտարարություն արել։ Բաբաջանյանը երկար հայտարարություն է արել, կարդացեք։ Պատասխաններն այդտեղ տվել է։ Սպասելի է եղել, որ պետք է լինի գործունեության որոշակի փոփոխություն՝ կապված նրա վերջին շրջանի տարբերվող գործունեության հետ, այսինքն՝ ակնկալել ենք։ Մենք նստաշրջան ենք սկսում եւ ճիշտ կլինի, որ խմբակցությունը ցանկացած հարցում լինի միասնական։ Սա քաղաքական խնդիր է, որը որեւէ կերպ թույլ չեմ տալու, որ տեղափոխվի անձնական դաշտ։ Եթե գործող օրենսդրական համակարգը մնա, ես ձեզ վստահեցնում եմ՝ Հայաստանում կուսակցությունները չեն զարգանա։ Մնացած հարցերում ամեն մարդ իր սկզբունքներն ունի, բոլորի սկզբունքները հարգում եմ։ Եթե այն ուժի ներսում, որով եկել ենք խորհրդարան, անհամաձայնություն կա, դրա արդյունքում չպետք է խմբակցությունը տուժի։ Մեր ասած տրամաբանությունը սա է»,–նշել էր Մարուքյանը։

10-09-2019





07-04-2020
«Ոչ տեր եմ ունեցել, ոչ ծանոթ, բայց վերեւում Աստված կա»
«Հիմա ինձ հաղթող եմ զգում, որովհետեւ ինձ համար ...


07-04-2020
Աջակցության փաթեթներն ընդգրկում են ամենամեծ սոցիալական խմբերը
Քաղաքացին կարող է ընտրել այն ծրագիրը, որն իր ...


07-04-2020
Կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն ավելացել է 20-ով, առողջացել է ևս 25 քաղաքացի
Հայաստանում առաջին անգամ կորոնավիրուսից մեկ օրում առողջացած պացինտների թիվն ...


07-04-2020
Հայոց սպորտի հմայքն ու հպարտությունը
Կանայք բազմիցս են ապացուցել, որ լինելով նուրբ եւ փխրուն ...


07-04-2020
Տասնհինգ արտահայտություն այն մասին
Թե ինչ է նշանակում լինել մայր

Աշխարհում մայրն է ...


07-04-2020
Շնորհավո՛ր տոնդ, հայ կանգուն
Երբ արդեն այն տարիքին էի, որ ամառային մի ...


07-04-2020
«Հայրենասիրությունը արժանապատվության խնդիր է»
Սվազլյան գերդաստանի հավատամքը

Հարցազրույց հայ բանագետ, ժողովրդագետ, բանահավաք, ...



07-04-2020
Երազում էր մայր դառնալ, որից զրկված էր 7 երկար տարի
Հրաշքով այսօր բազմազավակ մայր ...

07-04-2020
Արցախում տեղի ունեցած ընտրությունները
Կայացած քաղաքական համակարգի մասին են ...

07-04-2020
Մարիամ Աստվածածին
Նրան տարբեր անուններով են կոչում. Աստվածամայր, ...

07-04-2020
Ոսկե միջինի բանաձեւը
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO