Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.09.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Վլադիմիր Սպիվակով–75

ՌԽՍՖՀ վաստակավոր արտիստ (1978)
ՌԽՍՖՀ ժողովրդական արտիստ (1986)
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1990)
Հյուսիսային Օսիայի հանրապետության ժողովրդական արտիստ (2005)
ԽՍՀՄ պետական մրցանակ (1989) համերգային ծրագրերի համար 1986—1988
Լենինի անվան մրցանակ (1982)  բարձր վարպետության համար
Համաեվրոպական Մյունխենի ակադեմիայի մրցանակ (1981)
Բարեկամության շքանշան (1994)
Հանուն հայրենիքի շքանշան, 3—րդ (1999) եւ 2—րդ դասեր (2009)
Հանուն ծառայության, 2—րդ դաս (Ուկրաինա, 2009)
«Դանկեր» շքանշան (Կիրգիզստան, 2001)
Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան (Հայաստան, 1999)
Ռուսաստանի տարվա մարդ (մայիս, 2005)
ՅՈՒՆԵՍԿՕ—ի խաղաղության արտիստ (2006)
ՅՈՒՆԵՍԿՕ—ի Մոցարտի ոսկե մեդալ (2009)

Վլադիմիր Սպիվակովը ծնվել է 1944 թվականի սեպտեմբերի 12—ին Ուֆա քաղաքում՝ հրեայի ընտանիքում։ Հայրը՝ Թեոդոր Վլադիմիրովիչ Սպիվակովը (1919—1977 թթ.) եղել է ինժեներ—տեխնոլոգ, նախքան պատերազմը զորակոչվել է Օդեսայից, ծանր վիրավորվելուց հետո զորացրվել է, ապա Ուֆայի շարժիչների գործարանում աշխատել որպես ավագ վարպետ։ Մայրը՝ դաշնակահարուհի Եկատերինա Օսիպովնան (1913—2002 թթ.) ծնվել է Քիշինեւում, մեծացել Օդեսայում, տեսել է Լենինգրադի բլոկադան։ Եղել է Լենինգրադի շրջանավարտ։ Աշխատել է «Ուդարնիկ» ակումբում որպես հանդիսավար։
Պատերազմից հետո Սպիվակովի ընտանիքը վերադարձել է Լենինգրադ՝ մայրը դասավանդել է երաժշտական դպրոցում, հայրն աշխատել է որպես բժիշկ—դիետոլոգ։ 1955 թվականին Վլադիմիր Սպիվակովը հաշվառվել է Լենինգրադի կոնսերվատորիային կից դպրոցում, որտեղ աշակերտել է Լ. Մ. Սիգալին եւ Վ. Ի. Շերային։ 1963 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիային կից կենտրոնական երաժշտական դպրոցը։ 1963—1968 թթ. սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայի Յուրա Յանկելեւիչի դասարանում։ 1970 թվականին ավարտել է ասպիրանտուրան։
Դիրիժոր է 1965 թվականից։
1970 թվականից Մոսկվայի ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժորն է։ 1975—1990 թթ. դասավանդել է Գնեսինի անվան երաժշտական ինստիտուտում։ 1994—2005 թթ. Ցյուրիխում անցել է մաստեր կլաս։ 1979 թվականից ղեկավարել է «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախումբը։ 1984 թվականին Լեոնարդ Բերնարայնից նվեր է ստացել նրա դիրիժորական փայտիկը։ Ղեկավարում է Ռուսաստանի պետական նվագախումբը։
1989 թվականին Վլադիմիր Սպիվակովը ջութակահարների մրցույթի նախագահն էր Իսպանիայում։ 1989 թվականից ապրում է Մոսկվայում, Իսպանիայում եւ Ֆրանսիայում։
Ամուսնացել է հայ ջութակահար, դիրիժոր Զարեհ Սահակյանցի դստեր՝ Սաթի Սահակյանցի հետ։

***
«Արվեստը շատ գործառույթներ ունի, որոնք հին օրերից են գալիս։ Բայց այսօր գործառույթը մեկն է՝ մարդկանց սփոփելը եւ զգացմունքների շեշտադրումը ներդաշնակության վրա։ Մարդիկ ցրված են աշխարհով, այնքան ատելություն կա, եւ չպետք է դրան հնարավորություն տալ, որ այն տարածվի, քանի որ դա շատ վատ կվերջանա»։

***
«…պետք է պահպանել մարդկային ոգու նման բարձրությունը։ Դրա օրինակը Կոմիտասն է, նրա կյանքն ու գործունեությունը, ծառայությունը։ Հարկավոր է ծառայել։ Աստվածաշնչում գրված է, որ մենք կոչված ենք ծառայելու, այլ ոչ թե ղեկավարելու»։

***
Խոսելով Հայաստանի մասին՝ նա նշեց, որ իր ընկերներից մեկը՝ Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին, ում կինը՝ Հռիփսիմեն, նույնպես հայուհի է, ամեն անգամ հանդիպելիս կատակում է՝ ահա, հայերի փեսաները դարձյալ հավաքվեցին։

Ռ. Գ.

10-09-2019





 
18-09-2019
Առասպելի հրապույրը. մեթոդաբանություն
Իշխանությունների հովվերգությունը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Ըստ երեւույթին պետականություն ունենալը առանձին ...


18-09-2019
Սպիտակի կարի միավորում. երբեմնի փառքի երեկն ու վաղը
Շատ բան կորոշի ներկան

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Խորհրդային տարիներին Սպիտակի ...


18-09-2019
Գործարար մարդու հեղանիշը (հեղանիշ— հեղինակության նիշ, «իմիջ»)
Հիշում եք՝ նախկինում ինչ վերաբերմունք կար «գործարար մարդ» հասկացության ...


18-09-2019
Տպագիր ու էլեկտրոնային միջոցները պետք է զուգահեռ զարգանան
Ինչու գնել թերթ, եթե համացանցում ինֆորմացիայի պակաս չկա

Լիանա ...


18-09-2019
Նոյից հետո առաջին վերելքը Արարատ
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը հայտարարել է մրցույթ

Եվրոպական բազմաթիվ ...


18-09-2019
Անվտանգության խորհրդի հերթական նիստը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երեկ տեղի է ունեցել անվտանգության ...



18-09-2019
Էլեկտրամոբիլներով երթեւեկելը ժամանակի պահանջ է
Բացվել է առաջին արեւային լիցքավորման ...

18-09-2019
Դպրոցը՝ Մերուժան Ստեփանյանի անունով
Անցած տարի «Հայրենասեր» բարեգործական հասարակական ...

18-09-2019
Վերանորոգման եւ հիմնանորոգման աշխատանքներ ամբողջ հանրապետությունում
Տասնյակ տարիներ չվերանորոգված ...

18-09-2019
Հայ թենիսիստի վարպետությունը հրապուրել է ամերիկացիներին
Հայաստանի խոստումնալից թենիսիստներից մեկը՝ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO