Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.12.2019
ԶԱՆԱԶԱՆ


Իրական ակնկալիքներով

Ազատ ոճայինները կմասնակցեն աշխարհի առաջնությանը

Մենապայքարային մարզաձեւերում աշնանամուտն ավանդաբար աշխարհի առաջնությունների շրջանն է։ Այս տարի շարքում երկրորդը (բռնցքամարտից հետո) ազատ ոճի ըմբշամարտն է, որի համաշխարհային ստուգատեսում պատրաստվում են մեկնարկել նաեւ Հայաստանի մարզիկները։ Արդեն սեպտեմբերի 14—ին մեկնարկող մրցաշարը կրկնակի պատասխանատու է լինելու, քանզի մասնակիցները մեդալներից զատ վիճարկելու են նաեւ օլիմպիական ուղեգրեր։ Դրանց տիրանալու մղումով են մրցագորգ դուրս գալու նաեւ մեր երկրի պատվիրակները։
Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանն աշխարհի առաջնությունում որոշել է ապավինել 6 ըմբիշների՝ Արսեն Հարությունյանին (57 կգ քաշային կարգ), Վազգեն Թեւանյանին (65 կգ), Վարուժան Կաջոյանին (74 կգ), Գրիգոր Գրիգորյանին (79 կգ), Հովհաննես Մխիթարյանին (86 կգ) եւ Լեւան Բերիանիձեին (125 կգ)։ Նրանցից առավել փորձառուն ազգությամբ վրացի 29—ամյա մարզիկն է, որի հայտնվելը կազմում որոշակիորեն անակնկալ է, քանզի նա տեւական ժամանակ չէր երեւում ասպարեզում։ Հավանաբար, ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Լեւանը նախկինում երկու անգամ դարձել է աշխարհի առաջնությունների բրոնզե մրցանակակիր եւ հիմա էլ կարող է հայտնվել օլիմպիական ուղեգիր ապահովող բաղձալի վեցնյակում՝ հաշվի առնելով, որ գերծանր քաշային կարգում ավանդաբար քիչ մասնակից է լինում։ Իսկ ամենատիտղոսավորը, որքան էլ տարօրինակ է, 19—ամյա Հարությունյանն է՝ այս տարվա Եվրոպայի չեմպիոնը։ Ճիշտ է, այդ հաջողությանը նա հասել է 61 կգ քաշային կարգում, իսկ 57—ում նվաճումներ է գրանցել բացառապես երիտասարդական մրցումներում։
Չնայած նման ոչ միանշանակ հանգամանքներին՝ հավաքականը գլխավորող Հաբեթնակ Կուրղինյանը պնդում է, որ կայացվել է հնարավորինս օպտիմալ որոշում։ Նա նշում է, որ ընտրվել են այս տարի արդեն տեղի ունեցած պաշտոնական եւ ստուգողական մրցաշարերին առավել հաջող մասնակցած ըմբիշները, ինչպես նաեւ հաշվի է առնվել խոշոր մրցումներում հանդես գալու նրանց փորձը։ Մարզիչը կարեւորում է այն հանգամանքը, որ նախապատրաստության ընթացքում իր սաները խուսափել են լուրջ վնասվածքներից եւ նորմալ մարզավիճակում են մոտենում աշխարհի առաջնությանը։ «Մեր նպատակն է հնարավորինս բարձր արդյունքների հասնել, իսկ համաշխարհային ստուգատեսն այն մրցումը չէ, որում կարելի է սահմանափակվել միայն մասնակցությամբ։ Դժվարանում եմ կանխատեսումներ անել՝ բոլորից էլ այս կամ այն չափով սպասելիքներ կան։ Իսկ հոգեբանական լարվածություն չկա, քանզի աշխարհի առաջնությունը միակ մրցումը չէ, որում խաղարկվելու են օլիմպիական ուղեգրեր։ Լինելու են նաեւ վարկանիշային մրցաշարեր»,–ասաց նա։
Հատկանշական է, որ մարզիչն ընդունեց այն դիտարկումը, որ կազմում ընդգրկված ոչ բոլոր մարզիկներն են այս տարի երեւացել մրցումներում։ Մասնավորապես, նշեց, որ Բերինիձեն չի մարզվում մեր ընտրանու կազմում, քանզի պարզապես Հայաստանում չունի համապատասխան մրցակից։ Իսկ Հարությունյանը, մարզչի կարծիքով, չպետք է խնդիրներ ունենա 57 կգ քաշային կարգում, որում հանդես գալն անսովոր չէ նրա համար։ «Ներքին վստահություն ունեմ, որ նա արդարացնելու է սպասելիքները»,–հանգստացրեց մարզիչը։
Ինչպես նշեցինք, Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում կայանալիք աշխարհի առաջնությունում օլիմպիական ուղեգիր են նվաճելու յուրաքանչյուր քաշային կարգում 1—6—րդ տեղեր զբաղեցրած ըմբիշները։ Դա վերաբերում է նաեւ ազատոճայիններից հետո ասպարեզ դուրս եկող «հունահռոմեացիներին»։ Ի դեպ, Ըմբշամարտի միացյալ աշխարհը (միջազգային ֆեդերացիան) հաստատել է օլիմպիական վարկանիշային մրցաշարերի ժամկետներն եւ ուղեգրերի խաղարկման կարգը։ Ըստ այդմ՝ վարկանիշային առաջին մրցաշարը տեղի է ունենալու գալիք տարվա հունվարի վերջին, իսկ երկրորդը՝ արդեն հունիսի առաջին շաբաթվա ընթացքում։ Ըմբշամարտի բոլոր երեք ոճերի (ազատ, հունահռոմեական եւ կանանց) մրցումներն այսուհետ անցկացվելու են բացառապես նույն միջոցառման շրջանակներում։ Իսկ այդ մրցաշարերում վաստակած վարկանիշային միավորները հետագայում հաշվի են առնվելու օլիմպիական խաղերի վիճակահանության ժամանակ։
Այդպիսով, ըմբիշներին սպասվում է լարված, կարեւոր եւ պատասխանատու շրջան, որը մերոնք, հուսով ենք, պատվով կհաղթահարեն։
Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

11-09-2019





13-12-2019
Արդարացվա՞ծ է, արդյոք, պետության կողմից 131.4 մլն եվրո գումարի վարկ վերցնելը
Որ ուղղություններով կծախսվեն բյուջետային աջակցության համար տրամադրված գումարները

Լուսինե ...


13-12-2019
Ի՞նչ են փաստում վերջին միասնական քննությունները
Աշխատանք կատարելու անհրաժեշտություն կա հատկապես միջնակարգ դպրոցներում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




13-12-2019
Աշխարհի վերաձեւման ընթացքը կփոփոխի նաեւ միջազգային կառույցները
Հայկական դիվանագիտության անելիքները՝ ԱՄՆ-ՌԴ հակամարտ եւ ԵՄ չեզոք ...


13-12-2019
Կրկին արտոնություններ ու կրկին միլիոնների
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


«ԷՅ ԲԻ ՍԻ Տեքստիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ...


13-12-2019
Կգար հայրենիք, եթե կարողանար ապրել այստեղ իր արվեստով
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Մեր հայրենակից, ֆրանսահայ ճանաչված տենոր Ռուբեն Էլբակյանը, ...


13-12-2019
Արեւելքի եւ հայ արվեստի մերձեցման գաղտնիքները
ՀԱՊ-ում բացվեց «Արեւելքը եւ հայ արվեստը» ցուցահանդեսը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am



13-12-2019
Հանրակրթության նոր չափորոշիչները միտված են քննական մտածողության զարգացմանը
Հաջորդ ուսումնական տարում այն կփորձարկվի հանրապետության մարզերից մեկում

Լուսինե ...



13-12-2019
Բակունցն ընդունեց թումանյանական դավանանքը
Այն է՝ լեզվի գործին հաստատ ազգային դրոշմ ...

13-12-2019
Տարեվերջին մեդալները համալրվում են
Մրցաշրջանի վերջին օրերին հայ մարզիկները ...

13-12-2019
Զինծառայությունից խուսափածներին ժամկետ տրվեց մինչեւ դեկտեմբերի 31-ը
Պարտքը կատարածները չպետք է անարդար ...

13-12-2019
Առանց մեղադրական դատավճռի
Ապօրինի ծագում ունեցող գույքի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO