Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.10.2019
ՍՈՑԻՈՒՄ


Սանիտարահամաճարակային հնարավոր վտանգը կանխված է

Սառցախցերն ու տարածքներն ախտահանելու համար 130 տ լուծույթ է գործածվել

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) ամփոփել է 2019թ. օգոստոսի 19—ին «Ձյունիկ սառնարան» ընկերությանը պատկանող սառնարանային տարածքում բռնկված հրդեհի հետեւանքով ստեղծված վիճակում ՍԱՏՄ գործողություններն ու միջոցառումները։ Եվ դրանց շնորհիվ, ինչպես վստահեցնում է ՍԱՏՄ—ն, կանխվել է բնակչությանը սպառնացող հնարավոր սանիտարահամաճարակային վտանգը։
Օգոստոսի 27—ին, հրդեհաշիջման աշխատանքների ավարտից հետո, ՍԱՏՄ ղեկավարի հրամանով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի՝ տեղում արված ակնադիտական զննմամբ արձանագրվել է հրդեհված սառնարանային տարածքում ամբողջովին կամ մասնակի այրված հիմնականում կենդանական ծագման սննդամթերք։ Այդ սննդամթերքը չի համապատասխանել սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության չափանիշներին եւ սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին, ուստի հանձնաժողովն այն համարել է վտանգավոր եւ ոչնչացման ենթակա։
Այս սննդամթերքը տեղափոխելու եւ ոչնչացնելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ընդգրկվել են ՍԱՏՄ, բնապահպանության եւ ընդերքի, առողջապահական եւ աշխատանքի, քաղաքաշինության տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինների, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների ու շրջակա միջավայրի նախարարությունների, ոստիկանության, ԱԻՆ փրկարար ծառայության, Երեւանի քաղաքապետարանի, ԱԱԾ քննչական դեպարտամենտի, առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ—ի, ԶՈՒ զորքերի վարչության ՌՔՔՊ բաժնի, ՊԵԿ—ի ներկայացուցիչներ։
Վտանգավոր սննդամթերքը (թյուրիմացության տեղիք չտալու համար հստակեցնենք՝ հրդեհի հետեւանքով վտանգավոր դարձած,—Ա.Մ.) տեղափոխվել ու ոչնչացվել է օգոստոսի 28—ից սեպտեմբերի 1—ը։
Այդ ընթացքում տարածքից դուրս է բերվել 1015 տոննա (142 բեռնատար) վտանգավոր սննդամթերք, որից 170 տոննան՝ մաքսային հսկողության։ Այդ սննդամթերքը լցվել է Նուբարաշենի աղբավայրում հատուկ այդ նպատակով առանձնացված տարածքում փորված հորերը, ախտահանվել է եւ ապա ծածկվել առնվազն 1.5 մետր հողածածկով։
Ի դեպ, ինչպես վստահեցնում է ՍԱՏՄ—ն, բոլոր մեքենաները թե՛ սառնարանային եւ թե՛ աղբանոցի տարածքից դուրս գալուց հետո մանրակրկիտ ախտահանվել ու լվացվել են։ Ախտահանվել են նաեւ «Ձյունիկ սառնարան» ընկերության բոլոր սառցախցերը, բակային ու հարակից տարածքները։ Նշված միջոցառումների ժամանակ գործածվել է 60 հրշեջ մեքենա 130 տ ախտահանիչ լուծույթով։
Հավելենք, որ օգոստոսի 19—ից սկսած, ահազանգը ստանալուց անմիջապես հետո, ՍԱՏՄ աշխատակիցները հերթապահել են հրդեհի վայրում՝ արձանագրելով սառնարանի դեռեւս չայրվող հատվածից դուրս հանվող մթերքի տեսակներն ու այն կազմակերպությունները, որոնց մոտ դրանք տեղափոխվում են։ Վերցվել են նմուշներ եւ ներկայացվել լաբորատոր փորձաքննության։ Ընկերությունները պարտավորվել են սննդամթերքը չիրացնել մինչեւ լաբորատոր փորձաքննության արդյունքների հրապարակումը։
Երբ այդ արդյունքները լինեն, մենք լրացուցիչ տեղեկություն կհրապարակենք։

11-09-2019





12-10-2019
Արցախի բարեկամները՝ Ստեփանակերտում
Պետականաշինության տեսլականը եւ արտաքին քաղաքական հրամայականները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Ստեփանակերտում ...


12-10-2019
Պաշտպանե՛լ Սիրիան՝ հաջորդող պատերազմները կանխելու համար
Այլապես Թուրքիայի ախորժակը անհնար կլինի զսպել

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մենք՝ ...


12-10-2019
Վարչապետի հանդիպումները Թուրքմենստանում
Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Թուրքմենստան, հայտնում ...


12-10-2019
«Պետք է կարողանանք գտնել մեր ժողովուրդների միջեւ երկխոսության, փոխադարձ զիջման, վստահության եւ հարգանքի ուղիներ»
Վարչապետը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի ...


12-10-2019
«Սեւան» ՄՀԿ
Աշտարակի մանկապատանեկան մարզադպրոցի գործունեությունը Արագածոտն մարզում

«Սեւան» գյուղական ...


12-10-2019
Արտասահմանյան երկրների, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը
Արագածոտնի մարզպետարանը գործընկերային հարաբերություններ ունի տարբեր միջազգային կառույցների (ՄԱԿ, ...


12-10-2019
Պատմական ակնարկ
Արագածոտնի մարզը հիմնադրվել է 1996 թ.։ Մարզի տարածքը 2753 ...



12-10-2019
Կարեւոր է հասկանալ՝ ինչ դասեր է քաղում Ադրբեջանը
Իսկ Փաշինյանի նվերը Պուտինին ...

12-10-2019
Կենսական պահանջ եւ ոչ թե նպատակ
Շմավոն Շմավոնյանը նկարի պատմություն չի ...

12-10-2019
Յուրաքանչյուր հայ պետք է կարողանա սեփական քրտինքով սեփական հացը վաստակել
Ճանաչված բարերար ու գործարար Հրաչյա ...

12-10-2019
Հաղթեցին, բայց չտպավորեցին
Մինչեւ 21 տարեկան ֆուտբոլիստների Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO