Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.10.2019
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Մշակութային, գիտակրթական կենտրոն դառնալու հայտ

Արցախում անցկացվել է հայագիտական միջազգային գիտաժողով

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


«Մատենադարան–Գանձասար» գիտամշակութային կենտրոնում վերջերս անցկացվեց հայագիտական միջազգային գիտաժողով՝ «Հայոց Արեւելից կողմանք. պատմություն եւ մշակույթ» խորագրով։ Երեւանի Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի, Գիտության կոմիտեի, Արցախի Հանրապետության կառավարության եւ Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերության համատեղ նախաձեռնությամբ Գանձասարում մեկնարկած գիտաժողովին մասնակցում էին 18 գիտնականներ Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների գիտական կենտրոններից (11զեկուցող), ինչպես նաեւ Շվեյցարիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Հոլանդիայից, Իտալիայից (7 զեկուցող)։
Գիտաժողովի բացմանը ներկա են գտնվել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի Հանրապետության ԿԳ նախարար Նարինե Աղաբալյանը, մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը եւ այլք։
Մատենադարանի տնօրեն Վահան Տեր—Ղեւոնդյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ գիտաժողովին մասնակցելու հրավեր ուղարկվել է այն մասնագետներին, որոնք տարիների ընթացքում զբաղվել են Արցախ եւ Ուտիք նահանգների պատմության, մշակույթի ուսումնասիրությամբ։ Արցախում միջազգային գիտաժողով կազմակերպելու գաղափարը քննարկվել է Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության նախագահ Վալենտինա Կալցոլարիի հետ դեռեւս անցած տարի Լեւոն Խաչիկյանի 100—ամյակին նվիրված գիտաժողովի օրերին։ Ի դեպ, գիտաժողովի մասնակից գիտնականները Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության անդամներ են, որի մեջ ընդգրկված են հիմնականում Եվրոպայում գործող հայագետները, ինչպես նաեւ Հայաստանի եւ ԱՄՆ—ի 400—ից ավելի հայագետներ։
Արեւելից կողմերը մեր երկու պատմական նահանգներն են՝ Արցախը եւ Ուտիքը, որոնք կարեւոր նշանակություն են ունեցել մեր երկրի կյանքում։ Սակայն գիտաժողովի թեմայի ընտրությունը պայմանավորված է ոչ միայն այն հանգամանքով, որ անցկացվում է Արցախում՝ Գանձասարում, այլեւ այն պատճառով, որ խորհրդային տարիներին, երբ Արցախը եւ Ուտիքը Խորհրդային Ադրբեջանի մաս են կազմել, անհնար է եղել ուսումնասիրել այդ երկրամասի պատմությունը։ Անգամ հնարավոր է եղել ուսումնասիրել Արեւմտյան Հայաստանի պատմությունը, բայց ոչ Արցախի։ «Ցանկացած քայլ ներկայացվում էր որպես ազգայնականության դրսեւորում, ժողովուրդների բարեկամության դեմ ուղղված քայլ։ Արցախի հայության կողմից ուսումնասիրություն իրականացնելու ցանկացած փորձ՝ կլինեին դրանք ազգագրական, բանահյուսական, պատմական կամ այլ բնույթի, անգամ ամենաանմեղ թեմաներով, կասեցվում էր եւ անմիջապես ազգայնականության պիտակն էր փակցվում, իսկ այդ մարդիկ հալածվում էին։ 1960—ական թվականներին մտավորականների մի ամբողջ խումբ հալածանքների չենթարկվելու համար հեռացավ Արցախից եւ ապաստան գտավ Երեւանում։ Այստեղ նրանք ակտիվ գործունեություն ծավալեցին, նրանց թվում էին նաեւ Բագրատ Ուլուբաբյանը եւ ուրիշներ»,–մանրամասնեց զրուցակիցս։
Գիտաժողովի թեմաները բազմազան էին եւ հետաքրքիր. Ալեքսան Հակոբյանը (ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտ) ներկայացրել է «Մեծ Հայքի Ուտիք եւ Գուգարք նահանգներն ըստ 7—րդ դարի Աշխարհացույցի» զեկույցը, Ազատ Բոզոյանը (արեւելագիտության ինստիտուտ)՝ «Հռոմկլան եւ հյուսիսային վարդապետները (12—13դդ.), Մարկո Բաիսը («Պոնտիֆիչիո» Արեւելագիտության ինստիտուտ, Իտալիա)՝ «Պատմությունը վարքագրության միջոցով «Պատմություն աղվանից աշխարհի»—ում», Յոսթ Գիպպերտը (Ֆրանկֆուրտի՝ Յոհան Վոլֆգանգ Գյոթեի անվ. համալսարան, Գերմանիա), որը երկար ժամանակ աշխատել է Սինայի թերակղզում եւ ներկայացրել է «Հայերենի եւ աղվաներենի կապերը՝ ըստ Սինայի կրկնագրերի», Արտակ Մաղալյանը (Մատենադարան, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ)՝ «Ղարաբաղի Իբրահիմ խանի սպանությունը», Ռուբեն Գալչյանը (անկախ հետազոտող, Մեծ Բրիտանիա)՝ «Արցախը միջնադարյան քարտեզներում», Լուսինե Մարգարյանը (Արցախի պետական համալսարան)՝ «Արցախ» եւ «Ղարաբաղ» տեղանունների ստուգաբանության հարցի շուրջ», Թեո վան Լինտը (Օքսֆորդի համալսարան, Մեծ Բրիտանիա)՝ «Մի քանի դիտողություն Աղվանից աշխարհի մեծ իշխան Ջիվանշիրի սքանչելազրույց վիպասանության վերաբերյալ», Վալենտինա Կալցոլարին՝ «Բազելի Ավետարանական քարոզչական ընկերության գործունեությունը Հարավային Կովկասի մեջ (Շուշի)» թեմայով։ Մատենադարանի տնօրենն առանձնացրեց Հասմիկ Կիրակոսյանի «Գանձակյան հայատառ պարսկերեն ձեռագիր Ավետարանը» զեկույցը՝ ընդգծելով, որ Գանձակում գրված հայատառ պարսկերեն ձեռագրերը, որոնք քրիստոնեական բովանդակություն ունեն, մեծ հետաքրքրություն են առաջացրել միջազգային գիտական հանրության շրջանում։ Ուշադրության է արժանի նաեւ Մատենադարանի մեկ այլ գիտաշխատող Թամարա Մինասյանի «Առաքել վարդապետը եւ Դեղձուտի գրչության կենտրոնը» զեկուցումը։ Մինասյանը նաեւ Արցախի գրչության կենտրոններին նվիրված ուսումնասիրության հեղինակն է։ Համլետ Պետրոսյանը (Երեւանի պետական համալսարան) ներկայացրել է «Արցախի արեւելյան մուտքով դամբարան—մասունքարանները եւ Աղվանից եկեղեցու քաղաքական եւ գաղափարածիսական առանձնացման խնդիրները 5—6—րդ դարերում» զեկույցը, անդրադարձել է նաեւ իր գլխավորությամբ իրականացվող Տիգրանակերտի պեղումների արդյունքներին։
Բոլոր զեկույցները նախատեսվում է ամփոփել մեկ ժողովածուի մեջ։ Տեր—Ղեւոնդյանը նշեց, որ գիտաժողովի հաջողությունը տեսնելով որոշել են այն պարբերական դարձնել. պարտադիր չէ ամեն տարի, բայց երկու—երեք տարին մեկ անգամ նախատեսում են նման գիտաժողով կազմակերպել։ «Գիտաժողովների եւ գիտակրթական այլ միջոցառումներով միջազգային ասպարեզում փորձելու ենք փոխել Արցախի մասին պատկերացումներն ու ընկալումները։ Լրատվական հոսքերում միշտ առաջին տեղում են պատերազմի, կոնֆլիկտների մասին տեղեկությունները։ Արցախի վերաբերյալ այնպիսի պատկեր է ձեւավորվել, թե այն ռազմականացված գոտի է, որտեղ բոլորը համատարած զենքը ձեռքերին են շրջում։ Այնինչ բավական է մեկ անգամ այցելել այդ երկրամաս, եւ կտեսնեն, որ Արցախում ապրում է խաղաղ եւ ստեղծագործ ժողովուրդ՝ իր ամենօրյա կյանքով, ամենօրյա աշխատանքով։ Իհարկե, եթե անհրաժեշտություն առաջանա, նրանք պատրաստ են իրենց հողը պաշտպանել նաեւ զենքով, բայց դա առաջին հերթին ոչ թե զենքի եւ զինամթերքի, այլ՝ գիտությամբ, կրթությամբ, մշակույթով ապրող եւ շնչող երկիր է։ Այս գաղափարն է, որ պետք է կարողանանք փոխանցել միջազգային հանրությանը»,–մեկնաբանեց զրուցակիցս՝ ընդգծելով, որ գիտաժողովը գիտական եւ կրթական միջոցառումից բացի նաեւ քաղաքական եւ քաղաքակրթական ուղերձներ է պարունակում։

Երիտասարդ, բայց հավակնոտ ծրագրերով

«Մատենադարան—Գանձասար» գիտամշակութային կենտրոնը հիմնվել է 2015—ին։ Չորս տարիների ընթացքում բավականին մեջ հաջողություններ է գրանցել։ Բավականին մեծ թվով այցելուներ է ունեցել թանգարանը։ Ցուցասրահներում ներկայացված են հիմնականում Արցախում ստեղծված, ինչպես նաեւ հայ ձեռագրարվեստի, մանրանկարչության նմուշներ։ «Աչքաթող չենք արել այն հանգամանքը, որ ինչպես մայր Մատենադարանը Երեւանում, այնպես էլ՝ Գանձասարի մասնաճյուղը ցուցադրական, թանգարանային մասից բացի պետք է ունենա նաեւ գիտահետազոտական բաղադրիչ։ Այդ նպատակով սկսել ենք տարբեր գրքերի եւ մասնավորապես Արցախ եւ Ուտիք շրջանների պատմությանն ու մշակույթին վերաբերող գրքերի հրատարակում»,–ասաց Տեր—Ղեւոնդյանը։
Արցախի մասնաճյուղի նյութերը հիմնականում Երեւանի Մատենադարանն է տրամադրել։ Դրանք ձեռագրեր են, բայց ներկայացված են նաեւ հնատիպ գրքեր, մելիքների, Գանձասարի կաթողիկոսների ստորագրությամբ փաստաթղթեր, պահպանվում է Նապոլեոն Բոնապարտի հրամանագիրը, որով նա պարգեւատրում է արցախյան ծագումով մի հայի։ Մատենադարանի տնօրենը նշեց, որ Գանձասարը եղել է հայ գրչության կենտրոններից մեկը եւ մեծ տեղ է հատկացվում այդտեղ ստեղծված գրերին, սակայն չի սահմանափակվում միայն այդ երկրամասով։ «Մեր ձեռագրական արվեստի մեջ եղել են տարբեր դպրոցներ՝ օրինակ Վասպուրականի, Սյունիքի, Բարձր Հայքի, Կիլիկիայի, Անիի, Ղրիմի, Նոր Ջուղայի։ Այդ առումով Արցախն իր առանձնահատկություններն ունի, բայց դրանով հանդերձ բոլորը մեկ միասնական մշակույթի մաս են կազմում՝ հանդիսանալով հայկական ձեռագրարվեստի, մանրանկարչության տարբեր դրսեւորումները»,–շեշտեց նա։
Մասնաճյուղն առայժմ գիտաշխատողներ չունի՝ չեն շտապում, ֆինանսավորման խնդիր է, բայց ակնկալում են, որ աստիճանաբար կհամալրվեն կադրերը, ցանկալի է՝ լինեն Արցախից։ Տեր—Ղեւոնդյանի կարծիքով, դրա համար անհրաժեշտ են համապատասխան պայմաններ եւ մթնոլորտ։ Մեծ ուշադրություն են դարձնում գրադարանի համալրմանը, թվայնացմանը, նաեւ Երեւանի հետ մշտական կապի ստեղծմանը։ «Սերտ համագործակցություն պետք է լինի գիտակրթական մասով Արցախի համալսարանի եւ այլ համալսարանների հետ, իսկ թանգարանային մասով՝ փորձում ենք զարգացնել Շուշիի թանգարանների, Ստեփանակերտի պատմության թանգարանի եւ մյուս թանգարանների հետ համագործակցությունը։ Մեծ հույսեր ունենք Արցախի պետական համալսարանի հետ, որի շենքը վերակառուցվում է, եւ նոր պայմաններ են ստեղծում գիտակրթական կենտրոնի զարգացման համար։ Թերեւս մեկ—երկու տարի հետ դա կամբողջանա, եւ Արցախի համալսարանը կդառնա առաջին դարբնոցը, որտեղ կպատրաստեն հայագետներ, բանասերներ, պատմաբաններ, մշակութաբաններ»,–նկատեց Մատենադարանի տնօրենը՝ հույս հայտնելով, որ Գանձասարի մասնաճյուղն ի վերջո ամբողջությամբ կինտեգրվի ցանցի մեջ թե որպես թանգարան, թե որպես գիտական կենտրոն եւ դրական դեր կունենա Արցախի գիտակրթական ու մշակութային կյանքում։

14-09-2019





18-10-2019
Համապարփակ լուծում հին խնդիրներին
Հայագիտական առարկաների դասավանդումը դպրոցներում կուժեղացվի

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Վերջին ...


18-10-2019
Սիրիայում բոցավառվող տեսակի արգելված զենք է կիրառվել
Ո՞ր կողմն է գործադրել՝ ապացուցելը դժվար է լինելու

Թամարա ...


18-10-2019
10 մլն եվրո՝ Արարատի եւ Արմավիրի մարզերին
Հումքի մթերումների սուբսիդավորման ծրագրում փոփոխություն եղավ

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Կառավարությունը ...


18-10-2019
Գեղարվեստի կենարար ուժը
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, տնտեսագիտության ...


18-10-2019
Բիբլիական լեռը ներկայանում է յուրովի
ՀԱՊ-ում բացվել է «Արարատ. սրբազան լեռը» խորագրով ցուցահանդեսը

Լիանա ...


18-10-2019
Պարտադիր, բայց առանց գնահատման
«Շախմատ» առարկայի դասավանդման շուրջ քննարկումներն ակտիվ փուլում են

Լուսինե ...


18-10-2019
«Ձեր խնդիրները մեր մշտական ուշադրության կենտրոնում են»
Վարչապետը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետ

Վարչապետ ...



18-10-2019
Սոցցանցերը եւ մարդկային հարաբերությունների նոր մշակույթը
Հաշվարկված է, որ աշխարհի բնակչության 40 տոկոսը, ...

18-10-2019
Զբոսաշրջային ակտիվությունն ակնհայտ է
Բայց դրանից «գլուխներս չպետք է ...

18-10-2019
Վարչապետն ընդունել է Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Ճապոնիայի ...

18-10-2019
«Մեր գլխավոր նպատակն օլիմպիական ուղեգիր նվաճելն էր»
Գերմանիայում անցկացված սպորտային մարմնամարզության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO