Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.12.2019
ԱՇԽԱՐՀ


Թուրքիան վտանգ է ո՛չ միայն տարածաշրջանի համար

Դաշնակիցները կարող են հակառակորդների վերածվել, հակառակորդները՝ դաշնակցի

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Թուրքիայի եւ Արեւմուտքի միջեւ հակասությունները խորանալու միտում ունեն։ Այդ երկրի խորհրդարանը դատապարտել է պատժամիջոցների մասին ԵՄ որոշումը, ինչը կապված է Անկարայի նախաձեռնած՝ Կիպրոսի ճգնաժամի հետ։ Նախկինում Կիպրոսի տարածքի շուրջ 40 տոկոսը գրաված Թուրքիան պարբերաբար խախտում է այդ երկրի ջրային սահմանները եւ փորձում է նավթի ու գազի ծովային հանքեր հայտնաբերել։
Թուրքիայի դեմ պատժամիջոցներ նախատեսող նոր օրինագիծ է ներկայացվել նաեւ ԱՄՆ սենատին։ Այստեղ էլ պատժամիջոցների կիրառման պատճառն այն է, որ Անկարան, անտեսելով Վաշինգտոնի հորդորները, այդպես էլ չհրաժարվեց ռուսական S—400 զենիթահրթիռային համակարգերի գնման մասին պայմանագրից։
Օրինագծում նշվում է, որ Թուրքիայի կողմից S—400—ների գնումը սպառնալիք է ստեղծում ԱՄՆ—ի անվտանգության համար։ Պահանջվել է վերանայել ՆԱՏՕ—ում Թուրքիայի անդամության հարցը, եւ այդ նպատակով ՆԱՏՕ—ին կոչ է արվել հրավիրել ժողով։ Կարծիքներ են հնչել, որ Թուրքիայի դեմ պատժամիջոցները չպետք է սահմանափակվեն միայն ամերիկյան F35 կործանիչների ծրագրից Թուրքիային դուրս թողնելով։ Նշվել է, որ Թուրքիայում շարունակվում են մարդու իրավունքների խախտման դեպքերը, ինչը եւս աննկատ պիտի չմնա։
Թուրքիայի հետ հարաբերություններում լարվածություն է առաջացել նաեւ այն բանից հետո, երբ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի՝ այժմ արդեն նախկին խորհրդական Ջոն Բոլթոնն այցելել էր Անկարա, որպեսզի քննարկեր Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը։ Նա հայտարարել էր, թե Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերման նախապայմանը կլինի քրդերի պաշտպանությունը։ Իսկ Թուրքիայի նախագահը դա «լուրջ սխալ» է անվանել։ Բայց Սիրիայում ԱՄՆ—ի դաշնակիցները քուրդ զինյալներն են, որոնք մինչ այժմ պայքարում են «Իսլամական պետության» դեմ, սակայն Թուրքիան նրանց համարում է ահաբեկիչներ եւ մտադիր է ոչնչացնել։
Հետաքրքիր է, որ ԱՄՆ—ի դաշնակիցներ քուրդ զինյալները նույնպես իրենց խաբված են համարում։ Նրանք ամերիկյան զորքերի դուրսբերումը համարում են «թիկունքից հարված», քանի որ վախենում են թուրքական հարձակումից։
Այստեղ է, որ Կրեմլը սպասման մեջ է եւ խաղարկելով թուրքական ու ադրբեջանական խաղաքարտերը, փորձում է հարմար պահի վերակենդանացնել ռուս—թուրքական համագործակցությունը, ինչի հաջողումը հաստատ նոր վտանգներ կստեղծի Հայաստանի ու հայության համար։
Եվ իզուր չէ, որ Հայաստանում մի շարք քաղաքական ուժեր փորձում են հակազդել սրան եւ նախնական առաջարկում են չեղարկել Լենին—Աթաթուրք պայմանագիրը, որին կարող են աջակցել Արեւելյան Եվրոպայի երկրները, հատկապես բալթյան, որոնք այդօրինակ ծանր հետեւանքների ականատես են եղել Մոլոտով—Ռիբենտրոպ պակտի պատճառով։
Իմիջիայլոց, դառնալով սիրիական խնդրին, հիշեցնենք, որ ԱՄՆ—ի նախագահը դեռ հունվարին սպառնում էր տնտեսապես ավերել Թուրքիան։ Դոնալդ Թրամփը այդ մասին զգուշացրել է Անկարային, եթե ամերիկացի զինվորականների դուրս գալուց հետո Թուրքիան իր գործողությունների ընթացքում հարձակվի սիրիական քրդերի վրա։ Ապա ընդգծել էր, որ նմանապես չի ուզում, որ քրդերը սադրեն Թուրքիային, իսկ Ռուսաստանը, Իրանն ու Սիրիան իրենց հերթին դառնան Սիրիայում ԻԼԻՊ—ի ոչնչացմանն ուղղված՝ ԱՄՆ—ի երկարաժամկետ քաղաքականության շահառուներ։ «Մենք նույնպես շահում ենք, սակայն մեր զորքերը տուն վերադարձնելու ժամանակն է։ Դադարեցրե՛ք անվերջանալի պատերազմները»,–ասել է ԱՄՆ—ի նախագահը։

Թուրքական կողմից ոչ ողջունելի իրողություններ

Նախ ասենք, թե ինչ ընթացքում են հայ—թուրքական հարաբերությունները։ Օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ մեր երկրի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ հայ—թուրքական հարաբերությունների ուղղությամբ նոր ասելիք չկա, որ «հայ—թուրքական հարաբերությունների ուղղությամբ ունենք ոչ ողջունելի իրողություններ»։
Նշել է նաեւ, որ Թուրքիան մերժում է Ցյուրիխի գործընթացը, շարունակում է շրջափակումը, ԼՂ հակամարտության հարցում ունի խիստ ընդծված կողմնակալ վերաբերմունք եւ շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանությունը։ «Կրկնում եմ, որ մենք պատրաստ ենք առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը Թուրքիայի հետ։ Սակայն գործընթացը ենթադրում է երկու կողմ։ Չեմ կարող ասել, որ մենք որեւէ լավ լուր ունենք ասելու այսօր»,–փաստել է Զոհրաբ Մնացականյանը։ Ապա խոսել է Սիրիայի խնդրից, թե այդ հարցը «մեզ համար առավել զգայուն է, եւ մենք դա արտահայտում ենք մեր մարդասիրական առաքելության գործառույթն իրականացնելու միջոցով։ Այստեղ մենք առաջին հերթին առաջնորդվում ենք այն սկզբունքով, որ ունենք մեր արտահայտած զգայնությունը, գերակայությունը, որը վերաբերում է մեր հայրենակիցների անվտանգությանը։ Մեր մարդասիրական առաքելությունը հենց այդ նպատակն է հետապնդում»։
Զոհրաբ Մնացականյանի խոսքով, Հայաստանը Ռուսաստանի հետ ունի հստակ ձեւավորված, ավանդական ռազմավարական համագործակցություն. «Մենք բազմաթիվ գործընկերների հետ ունենք մեր համագործակցության օրակարգը, եւ այդ բոլոր ուղղություններում ունենք մեր գերակայությունը, գործընկերները՝ հաշվի առնելով, բնականաբար, միջազգային ներկայիս հարաբերությունների օրակարգի դինամիկան։ Յուրաքանչյուր գործընկերոջ հետ մեր հարաբերությունները կառուցում ենք՝ երբեւէ բացառելով նման համագործակցությունը մեր մյուս գործընկերոջ հետ հարաբերությունների հաշվին»։ Նշվեց նաեւ, որ Իրանի հետ ունենք բավական ընդգրկուն, օրակարգ, եւ ցանկություն կա խորացնել այն, որ համագործակցությունը կարողանա նկատելի արդունքների հասնել։

Թուրքիայի քաղաքականությունը Կիպրոսի նկատմամբ

«Կիպրոսը մեր հայրենիքի մի մասն է»,–ասել է Թուրքիայի նախագահը՝ այսպես բացահայտ սպառնալով կիպրոսցիներին։ Թուրքիան Կիպրոսի ջրերում բնական գազի պաշարներ է հայտնաբերել եւ փորձում է տիրել Միջերկրական ծովում գտնվող այս կղզի—պետությանը։ Թուրքիան տասնյակ տարիներ առաջ գրավել է Կիպրոսի շուրջ 40 տոկոսը, հիմա փորձում է ամբողջապես տիրել։
Այս առումով խիստ դիրք է բռնել Հունաստանը, եւ Եվրամիությունը դադարեցրել է Թուրքիայի հետ երկխոսությունն ամենաբարձր մակարդակով եւ մի շարք սահմանափակումներ է սահմանել Անկարայի հետ հարաբերություններում՝ Կիպրոսի ափին գտնվող գազային հատվածում իրականացվող ծրագրի պատճառով։
Նշվել է, որ Կիպրոսի շուրջ հակասությունները սրվեցին այս տարվա գարնանը, երբ Թուրքիան սարքավորումներն ուղարկեց կղզու ափեր։ Անկարան պնդում է, որ այդ ջրերում գազի դաշտերը զարգացնելու իրավունք ունի, որը, ինչպես ասում են Թուրքիայում, պատկանում է Հյուսիսային Կիպրոսի մասնակի ճանաչված թուրքական հանրապետությանը (Ադրբեջանն է ճանաչել թուրքական Կիպրոսի անկախությունը)։
Աթենքը Բրյուսելին կոչ է արել միջոցներ ձեռնարկել ընդդեմ թուրքական կամայականությունների։ Իսկ պաշտոնական Նիկոսիան որոշում է կայացրել ձերբակալել թուրքական հորատման նավերի անձնակազմի անդամներին։
Այս առիթով հայտարարություն էր տարածել նաեւ ՀՀ ԱԳՆ—ն՝ խորին մտահոգություն հայտնելով Թուրքիայի՝ Կիպրոսի հյուսիս—արեւելքում նոր հորատման գործողություն իրականացնելու փորձի կապակցությամբ՝ հավելելով, որ Արեւելյան միջերկրածովյան տարածաշրջանում Թուրքիայի շարունակական սադրիչ գործողությունները վտանգում են տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը։

... Եվ Հունաստանի հանդեպ

Աթենքը դեռ 1970—ական թթ. ամեն ինչ արեց, որպեսզի Արեւմուտքը կասեցնի թուրքական ներխուժումը, անգամ ռազմաքաղաքական ոլորտում սրվեցին Անկարայի հետ հարաբերությունները, սակայն ցայսօր ոչ մի բան չփոխվեց։ Ավելին՝ Կիպրոսի մի հատվածում ստեղծվեց ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը, որը գոյատեւում է բացառապես թուրքական բանակի ներկայությամբ պայմանավորված։
Թուրքիայի եւ Հունաստանի հարաբերությունները գրեթե միշտ են սրված, եւ դրա պատճառը շարունակում է մնալ թուրքական ծավալապաշտությունը։ Այս երկու երկրներն էլ ՆԱՏՕ—ի անդամ են, սակայն թշնամի են միմյանց։ Թուրքիայի անվտանգության հայեցակարգում Հունաստանը թիվ մեկ թշնամին է, որ առաջ է անցել անգամ Հայաստանից։
Թուրքիայի ներքին կյանքում եւս հույները թշնամի են համարվում։ Թուրքական անվտանգության կառույցը երեք ազգերի կոդավորել է, եւ խիստ հսկողություն է սահմանված բոլոր առումներով։ Կոդավորված են հույները, հրեաները եւ հայերը՝ թիվ 1, 2, 3 համարների ներքո։
Վերջերս թուրքական ռազմական ինքնաթիռները խախտել էին Հունաստանի օդային սահմանները, եւ կրկին սրվել էին այս երկրների հարաբերությունները։ Հունաստանը վաղուց ապաստան է տալիս թուրք այլախոհներին եւ վտարանդիներին, ինչը եւս լարում է առաջացնում երկկողմ հարաբերություններում։
Շարունակելի

14-09-2019





12-12-2019
Էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացումը մի քանի փուլով կլինի
Գիշերային սակագնի հետագա կիրառության նպատակահարմարությունը կքննարկվի

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Վերջերս ...


12-12-2019
Ո՞ր երկրներում են ավելի քիչ հիվանդանում քաղցկեղով
Ինչ կարող է տալ Հայաստանին միջուկային բժշկությունը

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am




12-12-2019
Ուրախություն. ախտանի՞շ, թե՞ մշակույթ
Ուրախությունը բավականության ու բավարարվածության, երջանկության զգացողության, ներքին դրական մոտիվացիաների ...


12-12-2019
«Ուզում ենք այս ներդրմամբ ավելի խթանել տուրիստների ներհոսքը»
Դա հատկապես կարեւոր է ձմռանը, երբ զբոսաշրջիկների հոսքը ...


12-12-2019
Միքայել Նալբանդյան-190
«Լուսավորության տաճարը պիտի կառուցանվի ամբողջ ազգի ձեռքով»

«Ազգության ...


12-12-2019
Հրաչյա Հովհաննիսյանն իմաստուն էր
Եվ հավատում էր մեր ժողովրդի հաղթանակին

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


1990-ի ...


12-12-2019
Արցախը նախապատրաստվում է Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոներին
Մայրաքաղաք Ստեփանակերտը լույսերի եւ գույների պակաս չի զգա

Դավիթ ...



12-12-2019
Իրաքում վարչապետի ընտրության շուրջ բանակցություններն սկսվել են
Երկրի նախագահի վստահեցմամբ՝ ժողովուրդը ...

12-12-2019
Քարե մասունքներ
Խորհրդային տարիներին «եղբայր» կոչված ...

12-12-2019
Միջուկային երկիր լինելն արդեն իսկ ինքնապաշտպանական հիմք ունի
ՆԱՏՕ-ն թաքնված վտանգներ է տեսնում ...

12-12-2019
Հավաքականում ձեւավորվել է աննախադեպ մրցակցություն
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO