Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

09.08.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Թուրքիան վտանգ է ո՛չ միայն տարածաշրջանի համար

Թուրքիայի՝ Նախիջեւանը սեփականացնելու քաղաքականությունը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Նախիջեւանի հետ Հայաստանի սահմանակից հատվածներում վերջին տարիներին որոշակի միջադեպեր են գրանցվել՝ կրակոցներ, սահմանախախտումներ եւ այլն։ Եվ ինչպես վերլուծաբաններն են նշում՝ կրակոցների հետեւում երեւում են ոչ թե Ալիեւի, այլ Էրդողանի ականջները։
Անկարան Նախիջեւանում նախատեսել է ռազմական նշանակություն ունեցող լայնածավալ շինարարություն իրականացնել։ Կարծում ենք, սա ոչ միայն Հայաստանի դեմ գործելու համար է նախատեսվում, այլեւ՝ այն մտահոգությամբ, որ հնարավոր է հայ—ադրբեջանական նոր բախման ժամանակ Ադրբեջանը կորցնի նաեւ Նախիջեւանը... Իսկ սեփական ռազմաբազան տեղակայելով, Անկարան հույս ունի, որ նշյալ իրավիճակի դեպքում կսեփականացնի Նախիջեւանի տարածքը։
Մտահոգությունն է հայտնել նաեւ ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը, ով ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախիջեւանը ռազմական բազա է, որի մասին դեռեւս 3—4 տարի առաջ եմ ասել։ Այստեղի բնակչությանը տեղափոխել են Իգդիր եւ Կարս։ Իմ ենթադրությունները, որոնք հիմնված են եղել թուրքական եւ ադրբեջանական աղբյուրների համադրության եւ ուսումնասիրության վրա, արդեն հաստատվել են պաշտոնապես հենց Ադրբեջանի կողմից։
Այսպես, ներկայացնում եմ 2019թ. հունվար—հունիս ամիսներին կառուցված ռազմական օբյեկտները Նախիջեւանում։
Բաբեկի շրջանում կառուցվել է.
1. Երկու բազմաբնակարան շենք նախատեսված զինծառայողների համար,
2. Երկու շտաբի շենք,
3. Հրամանատարական կետ,
4. Բենզալցակայն,
5. Ավտոտեխսպասարկման կետ,
6. Ավտոկայանատեղի մինչեւ 1000 մեքենայի համար։
Ջուլֆայի շրջան.
1. Դաշտային ուսումնական կենտրոն՝ առանձնացված ընդհանուր բանակային ուսումնական կենտրոններից։
Շահբուզի շրջան եւ Բաբեկի շրջան.
1. Ընթանում է 3—ական ռազմական անգարների կառուցման աշխատանքները։
Քենգերլիի շրջան.
1. Ընթացքի մեջ են Քենգերլիի շրջանում տեղակայված զորամասի սպայական կազմի համար նախատեսված բազմաբնակարան շենքի կառուցման աշխատանքերը։
Շարուրի շրջան.
1. Ներքին զորքերի համար նախատեսված ենթակառուցվածքներ են կառուցվել,
2. 3—րդ սահմանապահ ջոկատի համար շենք շինություն, ենթակառուցվածքներ։
Կարծում եմ մինչեւ տարեվերջ Նախիջեւանում կլինեն նաեւ գյուղատնտեսական նշանակության հողերի կարգավիճակի փոփոխում, քանի որ նախատեսված է լայնածավալ ռազմական նշանակություն ունեցող շինարարություն։ Մասնավորապես խոսքը գնում է ռազմական գործարանի եւ կենտրոնական զինվորական հոսպիտալի կառուցման մասին, որոնց մեկնարկը տրվելու է սեպտեմբերին»։
Այն տեսակետը, որ «Թուրքիան Նախիջեւանը պոկում է Ադրբեջանից», արդեն ավելի նկատելի է դառնում։ Ադրբեջանա—թուրքական սահմանը, որի երկարությունն ընդամենը 13 կմ է, անցնում է Արաքս գետով եւ գտնվում է Նախիջեւանի ինքնավար հանրապետության հյուսիս—արեւմուտքում։ Այդ միջանցքը հայտնվել է 1930—ականներին, երբ ինչպես վերեւում նշեցի, Թուրքիան ու Իրանը փոխանակվել են տարածքներով։ Իրանը հրաժարվել է Արարատի շրջակա տարածքներից այսօրվա թուրքական Քուրդիստանում տարածքների դիմաց։
Եվ ահա 2017թ. Թուրքիայի նախագահը հայտարարում է, որ Թուրքիայի անվտանգությունն սկսվում է Բաթումիից, Նախիջեւանից, Բալկաններից եւ Հալեպից։ Դրանից հետո Թուրքիան տնտեսական հզոր լծակներ է գցում Բաթումում, Բալկաններում, ամրապնդում է իր ներկայությունը Եվրոպայի իսլամական երկրներում՝ Բոսնիա Հերցեգովինայում, Կոսովոյում եւ Ալբանիայում, փորձում է սիրիական որոշ տարածքները սեփականացնել, բացահայտ ամրապնդվում է Նախիջեւանում՝ փաստացի այնտեղ զորք տեղակայելով համատեղ զորավարժությունների ու ստորաբաժանումների անվան տակ։
Թեեւ Բաքվին դուր չի գալիս թուրքական այս քաղաքականությունը, պատահական չէ, որ երկար տարիներ Ադրբեջանը հրաժարվում է Թուրքիային անվիզա ռեժիմ տրամադրել, սակայն չի էլ կարողանում ընդդիմանալ։ Բաքուն այնուամենայնիվ դեռ չի հրաժարվել իր «Մեծ Ադրբեջան» ծրագրի առաջնահերթությունից։
Հայաստանի որոշ քաղաքական ուժեր ունեն Նախիջեւանի վերատիրման ծրագիր, ինչը իրոք պատմական եւ իրավա—քաղաքական լուծումներ ունի, որ կարող են աշխատել միջազգային ասպարեզում, քանի որ Բաքուն խախտել է անգամ 1921թ. մարտի 16—ի ռուս—թուրքական հակահայ պայմանագիրը եւ Ադրբեջանի կոմկուսի որոշմամբ է բռնակցել Նախիջեւանը։

Թուրքիան հայտարարել է միջուկային զենք ունենալու ցանկության մասին

Թուրքիան նախատեսում է կառուցել 3 ատոմակայան։ Պարբերաբար ընդդիմանալով Հայկական ԱԷԿ—ի գործունեությանը, Անկարան միանգամից երեքն է ցանկանում կառուցել, ինչը կարող է հարվածել տարածաշրջանում մեր էներգահամակարգի արտահանման եւ զարգացման քաղաքականությանը։
Սա քիչ համարելով՝ նախագահ Էրդողանը Սիվասում (Սեբաստիա) ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ չի ընդունում միջուկային զենք ստեղծելու առիթով իր երկրի վրա դրված արգելքը։ Նա անտրամաբանական է համարել այն, որ աշխարհի մի շարք երկրներ ունեն միջուկային մարտագլխիկով հրթիռներ, սակայն իր երկիրը չի կարող ունենալ։ «Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան։ Ընդ որում՝ դրանք մեկ հատ չեն, երկու հատ չեն։ Սակայն իմ ձեռքում չպետք է միջուկային մարտագլխիկով հրթիռներ լինեն. ես դա չեմ ընդունում»,— ասել է Թուրքիայի նախագահը։
«Այս պահին աշխարհի գրեթե բոլոր զարգացած երկրները միջուկային մարտագլխիկով հրթիռներ ունեն։ Բոլորը ունեն։ Նույնիսկ մի նախագահ կար, որի անունը հիմա չեմ նշի, այցելությանս ժամանակ ինձ ասում էր, թե 750 հատ միջուկային մարտագլխիկով հրթիռ ունի, բայց էլի է արտադրելու, քանի որ Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի Դաշնության ձեռքում 12—15 հազար հրթիռ կա։ Տեսեք, թե նրանք ինչ մրցակցության մեջ են, բայց մեզ ասում են՝ հանկարծ դու չունենաս (հրթիռ)։ Դրանից բացի մեր կողքին կա Իսրայել, որը բոլորին վախեցնում է միջուկային զենքով։ Մենք այս պահին աշխատանքներ ենք իրականացնում»,— հավելել է նա։
Իսկ մենք ընդհանուր թոհուբոհի մեջ, արդեն ասել եմ իմ նախորդ հրապարակումներից մեկում, մոռանում ենք այն մարդկանց, ում պարտական ենք այն առումով, որ մեր երկիրը ատոմային տերության մաս է եւ դեռ ասելիք ունի...

Իբրեւ վերջաբան

Մեր երկիրը պետք է ամեն ինչ անի, որպեսզի մենք խուսափենք պատահականություններից եւ դավադրություններից։ Հայաստանն ու հայությունը պետք է մեկտեղեն ուժերը, որպեսզի աշխարհի վերաբաժանման նոր փուլում մենք տարածաշրջանային խաղացողների ցանկում լինենք եւ ոչ թե խաղի առարկա։
Միջազգային քաղաքականության որոշակի փոփոխությունները, թուրք—ադրբեջանական մեծապետական ու ծավալապաշտական նկրտումները կարող են այսպես ասած նպաստավոր դառնալ մեզ համար՝ շուռ գալով Թուրքիայի դեմ, եթե ճիշտ համադրելի շահեր գտնենք թուրքական թիրախում գտնվող երկրների հետ (բումերանգի քաղաքականության մասին վերեւում խոսեցինք), ինչը օր առաջ պիտի դառնա մեր պետության եւ բոլոր հայերի կարեւոր խնդիրը։
Թուրքիայի եւ Ադրբեջանի ծավալումն ու հզորացումը միանշանակ վտանգավոր է Հայաստանի եւ տարածաշրջանի մեր շատ հարեւանների համար, ինչը եւս պետք է մաս կազմի մեր արտաքին քաղաքականությանը։ Համաթուրքական ծրագրերը անընդունելի են նաեւ աշխարհի հզոր մի շարք երկրների համար, ինչն էլ պետք է հենակետ դիտարկել մեր առաջիկա եւ հետագա քայլերի համար։ Մենք պետք է գործենք։

18-09-2019





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO