Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.10.2019
ԱՅԼՔ...


Կրետեի հայկական հետքը

Զբոսաշրջության գաղտնիքները բացահայտելու ոչ դյուրին ճանապարհը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Համաշխարհային տնտեսության մեջ զբոսաշրջությունն ամենաարագ զարգացող ոլորտներից է։ Ֆինանսական ահռելի հոսքեր ապահովելուց բացի, այն երկրի պատմության, մշակույթի, արժեքների եւ ընդհանրապես մարդկանց մասին պատմելու լավագույն տարբերակն է։
Մեր երկրում զբոսաշրջությունը հայտարարվել է տնտեսության զարգացման գերակա ճյուղ։ Մենք իրապես առաջարկելու շատ բան ունենք Հայաստան այցելող հյուրերին՝ պատմամշակութային, կրոնական, արկածային, բժշկական, էկոզբոսաշրջությունից մինչեւ գաստրոնոմիական, այդ թվում՝ գինու տուրեր։ Նորություն չէ, որ մեր երկրից մեկնող յուրաքանչյուր գոհ զբոսաշրջիկ դառնալու է լավագույն այցեքարտը։ Ինչ խոսք, մեր երկրի հանդեպ հետաքրքրության աճ նկատվում է, սակայն այլ հարց է, թե որքանով ենք կարողանում իրացնել մեր երկրի ամբողջ ներուժը։ Ոլորտը զարգացնելու համար կարելի է սովորել նաեւ այլ երկրներից՝ դիտարկելով նրանց փորձը։ Այլ կերպ ասած, ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան տասը անգամ լսել։ Իսկ ինչի՞ց սկսել, իհարկե ամենասկզբից՝ զբոսաշրջիկ լինելուց։
Արեւ, ծով, ավազ… այս ամենն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմաններ են լիարժեք հանգիստ անցկացնելու համար։ Գոնե ինձ համար այդպես է։ Ինչ հանգիստ, եթե չես բացահայտում նորը, անծանոթը եւ վերադառնում ավելի հարստացած։ Եվ ուրեմն դեպի ծով, դեպի անցյալի ու ներկայի Հունաստան, դեպի Կրետե։
Առաջին բանը, որը գրավեց իմ ուշադրությունը, գերազանցապես հունարենով ցուցանակներն էին։ Մի երկիր, որն աշխարհում զբոսաշրջիկների թվով երկրորդ տասնյակում է, իսկ եվրոպական երկրների շարքում՝ առաջին տասնյակում, չի փորձում գրավիչ դառնալու համար ներկայանալ օտարագիր պաստառներով եւ անվանումներով։ Իհարկե, այնպես չէ, որ չկան անգլերենով կամ այլ լեզուներով ցուցանակներ, հայտարարություններ, ուղեցույցներ, բայց գերակշռողը՝ հունարենն է։ Մեզ մոտ, ցավոք, «առաջադեմ» երեւալու կամ էլ օտարազգիների համար ընկալելի դառնալու համար հրաժարվում ենք հայերեն անվանումներից, անգամ այնտեղ, որտեղ բացարձակապես կարիքը չկա։ Մեր ժամանցի վայրերը, խանութները, ռեստորաններն ու սրճարանները մրցում են միմյանց հետ ավելի օտարահունչ լինելու հարցում։ Բնավ չեն էլ մտածում, որ զբոսաշրջիկն այցելում է Հայաստան ոչ թե մեր անգլերենի իմացությամբ հիանալու համար, այլ հայկականը տեսնելու եւ ճանաչելու ակնկալիքով։
Հաջորդը՝ պարզությունն էր. պարզ եւ մաքուր։ Ռեստորանները, հյուրանոցներն ու խանութները ոսկեզօծ չէին, կահույքն ու միջավայրն աչքի չէին ընկնում ճոխությամբ եւ ավելորդություններով։ Պարզապես ամեն ինչ հարմարավետ էր ու մաքուր։ Չէ՞ որ այդ ամենը մարդկանց համար է, իսկ ոսկեզօծն ու ճոխը միգուցե պահված էին Օլիմպոսի աստվածների համար։
Այնտեղ անցյալն ու ներկան խաղաղ գոյակցում են։ Հին քաղաքն անձեռնմխելի է, այն նորացնելու, «երիտասարդացնելու» փորձեր գրեթե չկան։ Նորը հնի շարունակությունն է, այլ ոչ թե մրցակիցը։ Այնտեղ գիտեն, որ զբոսաշրջիկն այցելում է անցյալին հաղորդակից դառնալու համար։ Ակնածանքը սեփական պատմության եւ անցյալի հանդեպ, գոնե իմ՝ զբոսաշրջիկիս համար, ակնհայտ էր։ Իսկ պատմությունը հիշելն ու պահպանելը թույլ է տալիս ավելի գիտակից վերաբերվել ներկային եւ պատասխանատվություն զգալ ապագայի հանդեպ։
Մեկի փոխարեն գործում են մի քանի ծովային, ռազմական, հնագիտական եւ այլ թանգարաններ։ Մեկը մյուսին հիանալիորեն լրացնում են։ Շարքային քաղաքացին նույնպես իր պարտքն է համարել պահպանելու իր կղզու պատմությունը. 2013 թվականին մի խումբ կամավորների ջանքերով թանգարանի է վերածվում 1942 թվականին գերմանացի զինվորների կողմից Պլատանիաս բլուրի վրա կառուցված ապաստարանը։ Նշենք, որ 1942 թվականի մայիսի 20—ին նացիստական Գերմանիան օդային հարձակում է իրականացնում։ Հունական եւ դաշնակից զինված ուժերը Կրետեի բնակչության հետ պաշտպանում են կղզին։ Որոշ ժամանակով կղզին հայտնվում է գերմանական զորքերի վերահսկողության տակ եւ Պլատանյաս գյուղի տարածքում էլ կառուցվում է գերմանացի զինվորների ապաստարան։
Նեղլիկ միջանցքներով շրջելիս կարծես զգում էիր, թե ինչպես է վերակենդանանում անցյալը, մարդկանց պատերազմական առօրյան։ Պահպանված էին գերմանացի զինվորների անձնական իրերը, հագուստը, սպասքը, գրքերը։ Այդ ամենը չէր ոչնչացվել, պատմությունը չէր մերժվել, ինչպես հաճախ մենք փորձում ենք մերժել օրինակ՝ խորհրդային անցյալը։ Այնտեղ ամեն ինչ պահպանվում է խնամքով, չէ՞ որ սերունդները պետք է իմանան անցյալը, տեսնեն պատմական ընթացքն իր ողջ հմայքի եւ թշվառության մեջ։ Իսկ դրսում՝ ապաստարանի նեղլիկ միջանցքների սահմաններից այն կողմ ներկան է՝ թվացյալ անհոգ, ծովի կապույտը եւ նույնքան պարզ երկինքը։
Ընդամենը 8261 քառակուսի կմ մակերես ունեցող կղզու գրեթե ամբողջ տարածքում, անգամ ճանապարհների երկայնքով, դժվարամատչելի բարձունքների վրա կարելի էր տեսնել գեղեցիկ, հավասար շարքերով աճող զեյթունի ծառեր։ Տեղացիներից մեկի հետ զրուցելիս իմացանք, որ դրանք հավաքում են ձեռքով, նաեւ հատուկ սարքերով։ Տքնաջան աշխատանք է, բայց ոչ մի թիզ հող չի կարելի անմշակ թողնել, չէ՞ որ կղզին փոքր է, իսկ հունական զեյթունի եւ զեյթունի ձեթի պահանջարկը մեծ է ամբողջ աշխարհում։ Այնտեղ հասկանում են հողի արժեքը, աշխատանքի կարեւորությունը։
Կարեւոր է ամեն մի ծառը։ Այնտեղ ճանապարհը, ավտոմեքենաներն ու մարդիկ են հարմարվում բնությանը, այլ ոչ՝ հակառակը։ Նեղլիկ փողոցի կենտրոնում վեր էր բարձրանում մեծ բնով մի ծառ. մարդկանց մտքով չէր էլ անցել, որ ճանապարհը մեքենաների համար հարմարավետ դարձնելու նպատակով կարելի է այն կտրել։
Իհարկե, ենթակառուցվածքների ստեղծումն ու հստակ ծրագրերի առկայությունն անհրաժեշտություն են զբոսաշրջությունը զարգացնելու համար, սակայն մի բան հստակ է՝ հետաքրքիր եւ գրավիչ դառնալու համար առաջին հերթին պետք է պահպանել սեփական դիմագիծը, այլ կերպ ասած՝ ինքնությունը։ Եթե երկիրն ու քաղաքը հարմարավետ եւ հյուրընկալ են սեփական քաղաքացիների համար, ապա այն գրավիչ եւ հարազատ կդառնա նաեւ հյուրերի համար։
Հունաստանը, մասնավորապես Կրետեն հանգստի մեկնող հայերի նախընտրելի ուղղություններից մեկն է։ Հերակլիոնի Ս. Հովհաննու Կարապետ հայկական եկեղեցու պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ հայերի ներկայությունը Կրետեում հասնում է մինչեւ բյուզանդական ժամանակաշրջան։ 10—րդ դարում, երբ հայազգի հրամանատար Նիկեփոր Փոկասը (հետագայում Բյուզանդական կայսր) արաբներից ազատագրում է կղզին, բազմաթիվ հայ զինվորականներ իրենց ընտանիքներով հաստատվում են այդտեղ։ Դրա մասին են վկայում բնակավայրերին տրված անունները, օրինակ՝ Արմենի անունով գյուղեր կան Ապոկորոնում, Ռեյթիմնոյում, Սիտիայում, Արմենյանա անունով՝ Ամարիում, Արմենոխորե՝ Կիսսամոյում, Արմանոյա՝ Մոնոֆատսիում, ինչպես նաեւ որոշ տեղանվանումներ՝ Արմենոկամբոս, Արմենոկաստելի, Արմենոպետրա։ Դեռեւս 14—րդ դարի սկզբից Կրետեն առեւտրային հարաբերություններ է ունեցել Հայաստանի հետ, ինչի մասին վկայում են Վենետիկի Սենատի որոշումները, որտեղ նշված էր, որ Վենետիկի առեւտրականները Հայաստանից վերադառնալիս անցնում էին Կրետե կղզով։
Կղզում հայերի ներկայության մասին են վկայում նաեւ Խանիայի շրջանում հայտնաբերված հայերեն գրությամբ չորս գերեզմանաքարերը, որոնք տեղադրված են սբ Ղուկաս եկեղեցու մուտքի մոտ գտնվող գերեզմանատանը։ Տարիների ընթացքում գերեզմանաքարերը վնասվել են։ Այդ իսկ պատճառով եկեղեցու վերականգնման ժամանակ դրանք տեղափոխվել են Խանիայի հնագիտական թանգարան։ Դրանց վրա գրված է նույն արտահայտությունը. «Սա մահարձան գերեզմանաքար է»։
1669թ., երբ Խանդակը (Հերակլիոնի հին անվանումը) վենետիկցիներից թուրքերին անցավ, Ամրո անունով մի թուրք նպարավաճառ, որի մայրը հայուհի էր, գնում է եկեղեցին, ինչի շնորհիվ էլ այն շարունակեց պահպանվել որպես հայկական եկեղեցի։ Ի դեպ, այս տարի նշվեց հայկական եկեղեցու 350—ամյակը։
Այսօր էլ Կրետեում Արմենիս բառը աղերսվում է հայերիս հետ։ Երբ Երկրորդ համաշխարհային պատերազմին նվիրված թանգարանի տնօրենն իմացավ, որ հայ ենք, խորհուրդ տվեց անպայման այցելել Խանիայի հին թաղամաս եւ փնտրել «Արմենին», ումից հայրը ժամանակին դանակ—պատառաքաղ է գնել։ Հայկական դանակների արհեստը հարգի է եղել Կրետեում, այդպես է եւ հիմա։ Հիշեց նաեւ Իգդիրը, երբ հայերն ու հույները (ենթադրում եմ՝ նախնիներն այնտեղից են) միասին ապրել են մինչեւ թուրքերի ներխուժումը։

19-09-2019





16-10-2019
Տարեցներն ուզեն-չուզեն՝ 21-րդ դարի հետ պիտի հարմարվեն
Առաջարկվում է պետական կենսաթոշակների անկանխիկ եղանակ

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


«Պետական ...


16-10-2019
Թուրքիան հայտնվել է ճահիճո՞ւմ
Եվ, թերեւս, ստիպված կլինի «արժանապատիվ» նահանջի ելքեր փնտրել

Էմմա ...


16-10-2019
ԳՈՐԾԱՐԱՐ ՎԱՐՎԵԼԱԿԱՐԳ
Կանանց հագուստ

Շրջազգեստ

Որակյալ կտորից էլեգանտ շրջազգեստը հարմար է հագնել ...


16-10-2019
Տաճատ Վարդապետյանի ապագա տունը Էրզրումում է կառուցվելու
Այդ մասին է մտորում, պոեզիա կարդում, բայց շախմատ ...


16-10-2019
Հայ-պորտուգալական կապերն ավելի արագ կհաստատվեն
Առաջին արդյունքներն ակնկալվում են գիտության ոլորտից

Պորտուգալիա-Հայաստան բարեկամության ...


16-10-2019
Երկակիությունը Սիրիայի հարցում սանձարձակ է դարձնում Թուրքիային
ԱՄՆ-ի զորքերն էլ են հրետակոծության ենթարկվել թուրքական դիրքերից

Արմենուհի ...


16-10-2019
ՓԱՍՏԱԲԱՆԻ ԱՆԿՅՈՒՆ
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ անվան փոխման գրանցման համար, ի՞նչ ...



16-10-2019
...Հետո արվեստը աննկատ դառնում է հարազատ
Երեւանի պարարվեստի պետական քոլեջը 95 ...

16-10-2019
Ժամանակին համընթաց քայլող Մայր բուհը
Այն հիմնադրվեց իբրեւ ճանապարհ դեպի ...

16-10-2019
Պարետային ժա՞մ կհայտարարվի
Թուրքիան փորձում է միասնություն ստեղծել ...

16-10-2019
Մեր գրոսմայստերները նոր հաջողություններ են գրանցել
Հայ շախմատիստները շարունակում են երկրպագուներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO