Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.10.2019
ԱՇԽԱՐՀ


Քրդերը կրկի՞ն դուրս են մնալու խաղից

Դամասկոսն ի սկզբանե դեմ է անվտանգության գոտու վերաբերյալ թուրք-ամերիկյան համաձայնությանը

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ Սիրիայում քրդերը բնակչության ավելի քան 18 տոկոսն են կազմում, որոնք մշտապես լուրջ ճնշումների են ենթարկվել եւ նույնիսկ մինչեւ 2011-ի բախումները քաղաքացիություն չեն ունեցել. նրանց մեծամասնությունը սունիներ են, կան նաեւ ալեւիներ ու եզդիներ։ Նրանք բնակվում են երկրի հյուսիսային հատվածներում՝ Թուրքիայի հարեւանությամբ։
2013թ. նոյեմբերին քրդերը Սիրիայում ձեւավորեցին Քրդական ինքնավարություն եւ ինքնապաշտպանության նպատակով ստեղծեցին զինված կազմավորում «Ժողովրդի պաշտպան միավորներ» (YPG) անվամբ, իսկ ավելի ուշ՝ դաիշականների դեմ պայքարում ձեւավորեցին նաեւ Սիրիայի ժողովրդավարական ուժեր (SDF) ռազմական խմբավորումը, որի մեջ ընդգրկված են նաեւ այլ ազգերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ արաբներ։ 8—ամյա բախումների ընթացքում քրդերը «Իսլամական պետության» դեմ պայքարում նշանակալից դեր են ունեցել, որոնք բազմակողմանի աջակցություն են ստացել Արեւմուտքից եւ մասնավորապես ԱՄՆ—ից։ Եվ այդպիսով քրդերը ամրապնդել են իրենց դիրքերը Թուրքիայի սահմանների հարեւան տարածքներում։ Դրա պատճառով Սիրիայում հենց նրանք դարձան Թուրքիայի գլխավոր թիրախը։
Սիրիայում զարգացումների նման ընթացքը խիստ մտահոգել է Անկարային, որպես ազգային անվտանգության լուրջ սպառնալիք։ Դա թուրք—ամերիկյան տարաձայնությունների, երկու ռազմավարական գործընկեր երկրների փոխհարաբերություններում առաջացած լարվածության պատճառ դարձավ, ինչը շարունակվում է առ այսօր։ Թուրքիան ԱՄՆ—ին մեղադրել է եւ մեղադրում է քրդական ինքնավարություն ձեւավորելու համար, տեսակետ, որը արձագանք է գտել նաեւ այդ երկրի ԶԼՄ—ներում։
Թուրքիան SDF—ը եւ YPG—ը համարելով ահաբեկչական խմբավորումներ՝ PKK—ի մասնաճյուղ, դրանց ոչնչացնելու նպատակով Սիրիայում իրականացրել է 2 ռազմական գործողություն՝ «Ձիթենու ճյուղ» եւ «Եփրատի վահան» անվամբ, իսկ այժմ սպառնում է երրորդով։
Ինչպես նշվեց, թեեւ Սիրիայի 8—ամյա բախումների ընթացքում քրդերը լուրջ խաղացողներից էին դարձել, սակայն նրանք թերեւս դատապարտված են գործիք լինելու, ինչը, կարելի է ասել, սկսվել է Առաջին աշխարհամարտից, երբ օսմանյան Թուրքիան հաճախ հենց քրդերի ձեռքով էր իրականացնում Հայոց եղեռնը։ Իսկ անցյալ դարի 70—ականների սկզբներին ԱՄՆ—ն ու շահական Իրանը, նրանց հովանավորելով Իրաքում, դուրս բերեցին Սադամ Հուսեյնի դեմ, սակայն 1975թ. ալժիրյան Իրան—Իրաք պայմանագրի ստորագրումից հետո նրանց մենակ թողեցին, ինչի հետեւանքով արժանացան Սադամի հաշվեհարդարին։ Իրաքում եւս Քրդական ինքնավարության ուժերը Արեւմուտքի աջակցությամբ լուրջ հաջողություններ արձանագրեցին, սակայն անկախության հանրաքվեին չարժանացան նրանց հովանավորմանը եւ պարտություն կրեցին։ Այժմ, թերեւս, քրդերին նման ճակատագիր է սպասում նաեւ Սիրիայում։ Դա նկատելի էր դարձել դեռեւս 2018թ. մարտին, «Ձիթենու ճյուղ» գործողությունների ընթացքում՝ Աֆրին ռազմավարկան նշանակությամբ քաղաքի գրավման ժամանակ, երբ քրդերը հարկադրված միայնակ էին պայքարում թուրքական բանակի եւ նրա հովանավորած «Սիրիայի ազատ բանակ» ուժերի դեմ եւ պարտվեցին։
Ներկա դրությամբ իրադարձությունների ընթացքը կրկին ի վնաս քրդերի է։ Թուրքիայի ճնշումների ներքո ԱՄՆ—ն համաձայնել է Թուրքիայի հարեւանությամբ Սիրիայի հյուսիս—արեւելքում անվտանգության գոտի ստեղծելու հարցում համագործակցել, ինչի վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել ընթացիկ տարվա օգոստոսի սկզբներին, իսկ օգոստոսի 25—ին սկսվել է ԱՄՆ—Թուրքիա համատեղ պարեկությունը։ Բայցեւայնպես, կողմերի միջեւ դեռեւս տարաձայնություններ կան, մասնավորպես անվտանգության գոտու խորության, նաեւ քրդական ուժերի հարցերում։ Անկարան պնդում է, թե այն պետք է ձգվի մինչեւ Դեր Զոր ու Ռաքքա, մինչդեռ Վաշինգտոնի կարծիքով դրա խորությունը չպետք է 10 կմ—ից ավելի լինի։ Բացի այդ, Թուրքիան նպատակամղված է անվտանգության գոտին բնակեցնել թուրքմեններով ու արաբներով, փոխելով իր հարեւանությամբ գտնվող տարածքների ժողովրդագրական պատկերը, այն է՝ քրդերին հեռացնել սահմանային հատվածից։ Առայժմ ԱՄՆ—ն դեմ է հանդես գալիս այդ քայլին, սակայն բացառված չէ, որ հանգամանքների բերումով կհամաձայնի։ Միաժամանակ Ռուսաստանը, որ բավական լավ փոխհարաբերություններ ուներ քրդերի հետ, հայտնել է, թե անվտանգության գոտի ստեղծելը Թուրքիայի համար անհրաժեշտ է։
Դամասկոսն ի սկզբանե խիստ դեմ է արտահայտվել անվտանգության գոտու վերաբերյալ թուրք—ամերիկյան համաձայնությանը, բացի այդ, մշտապես դատապարտել է «Ձիթենու ճյուղ» ու «Եփրատի վահան» գործողությունների ընթացքում սիրիական տարածքների վրա Թուրքիայի վերահսկողությունը, իրավամբ, այն գնահատելով զավթողական քաղաքականություն եւ պահանջելով զորքերը դուրս բերել Սիրիայից։ Մյուս կողմից էլ, թեեւ Դամասկոսը լուրջ քննադատություններ չէր հնչեցնում քրդական ուժերի հասցեին, երբ նրանք պայքարում էին տարբեր ահաբեկչական խմբերի դեմ, սակայն այսօր արդեն SDF—ին համարում է ահաբեկչական կազմակերպություն, որի գործունեությունը ի նպաստ ԱՄՆ—ի ու Իսրայելի շահերի է։
Սեպտեմբերի 16—ին Անկարայում Սիրիայի օրակարգով տեղի ունեցած Ռուսաստան—Իրան—Թուրքիա գագաթնաժողովի հրապարակած հայտարարությունը եւս քրդերի օգտին չէ։ 14 կետից բաղկացած հայտարարությունը 2—րդ կետով խիստ կարեւորել է Սիրիայի անկախությունը, տարածքային ամբողջականությունը, միասնականությունը ու ինքնիշխանությունը։ 5—րդ կետը քրդերին է վերաբերում, որտեղ նշվել է. «Ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով նախաձեռնությունները, որոնք ուղղված են նոր իրողություններ, այդ թվում՝ ինքնավարություն ստեղծելուն, ապօրինի եւ անընդունելի են»։ Հայտարարությունն ստորագրող նախագահներ Պուտինը, Ռոհանին եւ Էրդողանը շեշտել են, որ հաստատակամորեն ընդդիմանալու են անջատողական ձգտումներին, ինչի նպատակը Սիրիայի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը, ինչպես նաեւ հարեւան երկրների անվտանգությանը հարվածելն է։

19-09-2019





18-10-2019
Համապարփակ լուծում հին խնդիրներին
Հայագիտական առարկաների դասավանդումը դպրոցներում կուժեղացվի

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Վերջին ...


18-10-2019
Սիրիայում բոցավառվող տեսակի արգելված զենք է կիրառվել
Ո՞ր կողմն է գործադրել՝ ապացուցելը դժվար է լինելու

Թամարա ...


18-10-2019
10 մլն եվրո՝ Արարատի եւ Արմավիրի մարզերին
Հումքի մթերումների սուբսիդավորման ծրագրում փոփոխություն եղավ

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Կառավարությունը ...


18-10-2019
Գեղարվեստի կենարար ուժը
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, տնտեսագիտության ...


18-10-2019
Բիբլիական լեռը ներկայանում է յուրովի
ՀԱՊ-ում բացվել է «Արարատ. սրբազան լեռը» խորագրով ցուցահանդեսը

Լիանա ...


18-10-2019
Պարտադիր, բայց առանց գնահատման
«Շախմատ» առարկայի դասավանդման շուրջ քննարկումներն ակտիվ փուլում են

Լուսինե ...


18-10-2019
«Ձեր խնդիրները մեր մշտական ուշադրության կենտրոնում են»
Վարչապետը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետ

Վարչապետ ...



18-10-2019
Սոցցանցերը եւ մարդկային հարաբերությունների նոր մշակույթը
Հաշվարկված է, որ աշխարհի բնակչության 40 տոկոսը, ...

18-10-2019
Զբոսաշրջային ակտիվությունն ակնհայտ է
Բայց դրանից «գլուխներս չպետք է ...

18-10-2019
Վարչապետն ընդունել է Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Ճապոնիայի ...

18-10-2019
«Մեր գլխավոր նպատակն օլիմպիական ուղեգիր նվաճելն էր»
Գերմանիայում անցկացված սպորտային մարմնամարզության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO