Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

02.07.2020
ԱՅԼՔ...


Հայաստանի եւ Արցախի միջեւ ռոումինգի սակագները կնվազեն

Ելքային զանգի առավելագույն արժեքը կդառնա 27, մուտքայինը՝ 13 դրամ

Հայաստանի եւ Արցախի շարժական կապի օպերատորների կողմից մատուցվող ռոումինգի ծառայությունների առավելագույն սակագինը 2020—ի հունվարից էականորեն կնվազի։ Ելքային զանգերի սակագինը կնվազի շուրջ 25 տոկոսով, այնուհետեւ՝ 30 տոկոսով՝ հասնելով ընդհուպ 27 դրամի։ Իսկ մուտքային զանգերինը կնվազի 40 տոկոսով, այնուհետեւ 45 տոկոսով՝ հասնելով 13 դրամի։ «Արմենպրեսի» հետ զրույցում այս մասին խոսեց Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ Գեւորգ Գեւորգյանը։
Ելքային զանգերի առավելագույն սակագինը (դրամ/րոպե) 2020 թվականի հունվարի 1—ից մինչեւ 2020 հուլիսի 1—ը 38 դրամից կդառնա 29 դրամ, հուլիսի 1—ից մինչեւ 2021—ի հունվարի 1—ը՝ 28 դրամ, իսկ 2021—ի հունվարից հետո՝ 27 դրամ։ Մուտքային զանգերի 25 դրամը 2020 թվականի հունվարի մեկից մինչեւ 2020 հուլիսի 1—ը կնվազի՝ դառնալով 15 դրամ, ապա հուլիսի 1—ից մինչեւ 2021—ի հունվարի 1—ը՝ 14 դրամ, իսկ 2021—ից հունվարից հետո՝ 13 դրամ։ Նույն հաջորդականությամբ կնվազի նաեւ տվյալներից փոխանցման եւ ինտերնետ հասանելիության սակագինը (դրամ/ՄԲ)՝ 45 դրամից դառնալով 22, ապա՝ 17 եւ կհասնի 15 դրամի։ Կարճ հաղորդագրությունների (SMS) (դրամ/sms) սակագինը 40 դրամից կնվազի՝ դառնալով 15 դրամ, ապա՝ 10 դրամ։
Գեւորգյանը շեշտեց՝ սրանք առավելագույն թվերն են, օպերատորներն ազատ են այդ թվերից ավելի ցածր գներ սահմանելու։
«Սպասվող նվազեցումները տեղի ունեցան ոչ միայն մեր եւ Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովների աշխատանքի արդյունքում, ներգրավված էր նաեւ մասնավոր հատվածը՝ Արցախի եւ Հայաստանի օպերատորները։ Ռոումինգ ծառայության վճարները կարգավորման ենթակա չեն, եւ պարզապես բանակցությունների շնորհիվ, հաշվի առնելով նաեւ ապագայի կանխատեսումները, ծառայությունների էլաստիկությունը, հնարավոր եղավ այս արդյունքին հասնել»,–ասաց Գեւորգյանը։
Նախկինում պարբերաբար եւս եղել են նվազեցումներ։ Գեւորգյանը նկատեց՝ ռոումինգ ծառայությունների վճարներն ուղղակիորեն կախված են նաեւ նրանից, թե որքան են ներքին սակագները։ Նա նկատեց՝ եթե ավելի ցածր սակագներով մատուցվի ռոումինգը, քան ներքին ծառայություններինը, ապա բաժանորդները բոլորը կօգտվեն ռոումինգ ծառայություններից, այլ ոչ թե տեղական օպերատորից։ «2020–ից սպասվող նվազեցումներին հնարավոր եղավ հասնել նաեւ Արցախի օպերատորի նախորդ տարվա ներքին գների նվազեցումների շնորհիվ»,—ասաց Գեւորգյանը։
Հարցին, թե արդյոք կրկին նվազեցումներ կլինեն, նա պատասխանեց՝ գների իջեցումը որոշակի պարբերականություն է նախատեսում, որպեսզի օպերատորները կարողանան գնահատել սպառողական վարքագիծը, ծառայությունների ծավալները։ «Եթե տեղ, հնարավորություն լինի, ինչու ոչ, միգուցե նորից բանակցենք, եւ գներն իջեցվեն»,–ասաց Գեւորգյանը։
Հարցին, թե արդյոք կա՞ տեսական հնարավորություն՝ ռոումինգից հրաժարվելու եւ միասնական ցանց ունենալու՝ Գեւորգյանը պատասխանեց՝ տեսականորեն հնարավոր է։ «Այն ենթադրում է, որ հայաստանյան օպերատորներն իրենց ենթակառուցվածքներով պետք է ներկա գտնվեն Արցախում, Արցախինը՝ Հայաստանում։ Սակայն օպերատորների համար գործնականում այս առումով կան որոշակի բիզնես ռիսկեր՝ Արցախի շուկան է փոքր, որում արդեն գործում է օպերատոր։ Բայց եւ այնպես չի բացառվում այդ հնարավորությունը, բոլորս էլ ցանկանում ենք, որ նման բան լինի»,—ասաց Գեւորգյանը։
2020—ի հունվարից Հայաստանի եւ Արցախի շարժական կապի օպերատորների կողմից մատուցվող ռոումինգի ծառայությունների առավելագույն սակագների նվազեցման վերաբերյալ հուշագիրը ստորագրվել է սեպտեմբերին։ Ռոումինգի ծառայությունների սակագների նվազեցումներ եղել էին նաեւ 2019—ի օգոստոսի 1—ից՝ երկու օպերատորների վճարները հավասարեցվել էին երրորդ օպերատորի սակագներին։
Աննա ԳՐԻԳՈՐՅԱՆ

20-09-2019





02-07-2020
Առարկայական բանակցությունները հնարավոր են միայն խաղաղ պայմաններում
Հայկական օրակարգն ընդունելի է միջազգային գործընկերների համար

Նախօրեին ...


02-07-2020
Հայկական եւ ռուսական կողմերը միջուկային էներգետիկայի ոլորտում բնականոն աշխատում են
Սկսվում է մեծածավալ պլանային նախազգուշական վերանորոգումը

Հայկական ատոմակայանի ...


02-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 593 նոր դեպք․ ապաքինվել է 473, մահացել 6 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


02-07-2020
Աստծուն հաճելի է քո մեջ տեսնել…
Աստված կամենում է, որ դու ունենաս ամուր հավատք։ Դու ...


02-07-2020
Եթե չպահպանենք կանոնները
Ապա համավարակը հաղթահարելը կդառնա գրեթե անհնար

«Հայաստանի Հանրապետություն» ...


02-07-2020
Ղեւոնդ Ալիշան 200
Աննման առաքինությունը

«Ծագե՜, Հայ հանճար, փայլե՛ բյուր բոցեր,
Իմանան ազգեր,
Թե ...


02-07-2020
Հայաստանում ծխելու դեմ պայքարն առանձնակի կարեւորություն ունի
Պետությունը ծխախոտ արտադրողներին կստիպի իրազեկել դրանց վնասակարության մասին ...



02-07-2020
2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
Գործադիրն իր գործողություններով ...

02-07-2020
Էռնեստ Հեմինգուեյն ու հայերը
«Այստեղ վիճել են Հեմինգուեյն ու ...

02-07-2020
Անգելա Մերկելը կղեկավարի ԵՄ-ն
Եվրոպական երկրների կառավարությունների ...

02-07-2020
Մխիթարյանը մնում է «Ռոմայում». ի՞նչ կփոխվի մրցաշրջանի ավարտին
Իտալական «Ռոման» պաշտոնապես հայտարարել է Հենրիխ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +31... +33

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO