Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.10.2019
ՍՈՑԻՈՒՄ


Ժողովրդանվեր առաքելության երեսնամյա ճանապարհ

Մարդասիրական օգնությանը հաջորդել են զարգացման ծրագրեր

Հայ առաքելական եկեղեցու Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ, անգլ. FAR—Fund for Armenian Relief) ստեղծվել է 1988—ի ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո՝ Հայաստանյայց առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւելյան թեմի նախաձեռնությամբ ու հովանու ներքո։ Թեմի այն օրերի առաջնորդ Թորգոմ արք. Մանուկյանի գլխավորած պատվիրակությունը աղետից բառացիորեն մի քանի օր անց Նյու Յորքից շտապեց Հայաստան, ի մասնավորի՝ աղետի գոտի, սեփական աչքով տեսնելու տարերքի պատճառած վնասները, հաշվեկշռելու օգնության չափն ու նախանշելու հետագա աջակցության հիմնական ուղղությունները։
Վերադարձին որոշում կայացվեց հիմնել Հայաստանի վերականգնման առաջնորդարանի ֆոնդ (ՀՎԱՖ—անգլ. DFAR—Diocesan Fund for Armenian Recovery), որը պիտի գործեր ընդամենը մի ընթացք՝ համակարգելու համար Հայաստանին հասցեագրված հսկայաչափ օգնությունը։ Կարիքները, սակայն, այնքան շատ էին, որ 1992—ից ՀՕՖ վերանվանված մեր կառույցը գոյատեւեց մինչ օրս՝ շարունակելով իր բարեգործական առաքելությունն արդեն 30 տարի։
Սկզբում ուրվագծվեց ՀՕՖ—ի գործունեության 3 կարեւոր ուղղություն՝ բնակարանաշինություն, մարդասիրական օգնություն եւ առողջապահություն։ Առաջին նշանակալի ձեռնարկումը եղավ երջանկահիշատակ Վազգեն I Վեհափառ հայրապետի ուղղորդմամբ կառուցված «Սբ. Վարդան» բնակելի թաղամասը Ստեփանավանում, որին հաջորդեց մարդասիրական օգնության ներհոսքը Հայաստան։ Այն տրամադրել էր ԱՄՆ Գյուղդեպարտամենտը՝ որպես անշահախնդիր օգնություն դժվարին կացության մեջ հայտնված հայ ժողովրդին։ Մութ ու ցուրտ եւ պատերազմական 90—ականներին ընդհանուր հաշվով շուրջ 100 մլն դոլարի սննդամթերք ներկրվեց մեր երկիր՝ բաժանվելով այն բոլոր կարիքավորներին։ Վերջիններիս մեջ բազմահազար ընտանիքներից զատ նաեւ անխտիր բոլոր մանկատներն ու ծերանոցներն էին, գիշերօթիկ դպրոցներն ու մանկապարտեզները։ Հարկ է նշել, որ մեծապես այդ օգնության շնորհիվ հնարավոր եղավ պահպանել նախադպրոցական հիմնարկների ցանցը Հայաստանում՝ միաժամանակ ապահովելով մանկախնամ ու ծերախնամ հաստատությունների բնականոն գործունեությունը։
Բնականաբար, առաջնահերթությունների թվում պիտի լիներ բժշկական աջակցությունը, որը ներառում էր անհրաժեշտ դեղորայքի ու նորագույն սարքավորումների առաքում, ինչպես նաեւ 100—ի հասնող հայաստանցի բժիշկների շուտափույթ վերապատրաստում ԱՄՆ եւ Կանադայի առաջատար կլինիկաներում։ Վերադառնալով՝ նրանք լծվեցին թե՛ իրենց հայրենակիցների արդյունավետ բուժմանը եւ թե՛ անկախության ուղին բռնած երկրի առողջապահական նոր համակարգի կայացման հույժ կարեւոր գործին։
Անցած ժամանակաշրջանում, անշուշտ, մշտապես փոփոխվել են աջակցության շեշտադրումները՝ պայմանավորված օրերի տրամաբանությամբ եւ ժամանակի հրամայականով։ Անփոփոխ է մնացել սակայն ՀՕՖ—ի տեսլականը՝ տեսնելու Հայաստանը ուժեղ ու հզոր, իսկ հայրենաբնակ ժողովրդին՝ բարեկեցիկ ու ապահով։ Այդ նպատակներին հասնելու համար մշակված ռազմավարությանը պարտադիր նախորդել է կարիքների գնահատման գործընթացը, որը թույլ է տվել նվազեցնել ռիսկերը եւ խուսափել անարդյունավետ ծախսերից։ Ուստի ամենեւին էլ պատահական չէր, որ բարեգործության ոլորտի ամերիկյան հեղինակավոր կազմակերպությունների կողմից տարիներ շարունակ միշտ էլ բարձր է գնահատվել ՀՕՖ—ի աշխատանքը «հանգանակված դրամական միջոցները արդյունավետ կառավարելու, դրանք ավելացնելու եւ գործունեության թափանցիկության համար»։
Նման վստահության շնորհիվ էր, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) քանիցս ֆինանսավորեց մի շարք խոշորածավալ ծրագրեր, որոնցից հիշատակենք հատկապես երկուսը՝ «Մարդասիրական օգնություն Լեռնային Ղարաբաղին» եւ «Հայաստանի ծերանոցների, մանկատների ու հատուկ գիշերօթիկ դպրոցների վերակառուցում»։ Շինարարությունից բացի, որում մեծ տեղ է զբաղեցրել հատկապես դպրոցաշինությունը, ՀՕՖ—ի բարեգործական առաքելությունը ընդգրկել է կենսագործունեության ամենատարբեր այլ ոլորտներ եւս՝ գյուղատնտեսություն, մշակող արդյունաբերություն, կրթություն, գիտություն, մշակույթ եւ այլն։
Մարդասիրական օգնությանը ժամանակի ընթացքում հաջորդել են զարգացման ծրագրերը, որոնց մեջ դարձյալ իր գերակշռող չափաբաժինն է ունեցել առողջապահականը։ Այսպես. 2005—ին մեկնարկել եւ մինչ օրս շարունակվում է «Մարզային բժիշկների վերապատրաստման ծրագիրը», որի շրջանակներում ՀՀ բոլոր մարզերի, Ջավախք աշխարհի ու Արցախի 100—ավոր բժիշկներ անվճար հիմունքներով կատարելագործվել են Երեւանի հայտնի բուժհաստատություններում։ Դժվար է գերագնահատել, իհարկե, անցյալ տարվա ապրիլից սկսած ու դարձյալ շարունակվող Արցախի բուժքույրերի վերապատրաստման ծրագիրը, որի շահառուները պատերազմի մեջ գտնվող հայկական երկրորդ հանրապետության բոլոր 7 շրջանների համայնքային բուժքույրերն են։
2000թ. ՀՕՖ—ն իր հերթին հիմնեց 3 հիմնադրամ՝ Երեխաների աջակցության կենտրոն, Վանաձորի տարեցների տուն եւ Գյումրիի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն (GITC), որոնցից յուրաքանչյուրն իր ոլորտում աչքի է ընկնում եզակի ու նորարարական ձեռնարկումներով։
Անշուշտ, դժվար է անցյալի ու ներկա տասնյակ, չասելու համար հարյուրավոր կարճաժամկետ ու երկարաժամկետ բարեգործական ծրագրերից առանձնացնել լոկ մի քանիսը, սակայն անհնար է շրջանցել ուշարժան 2 ծրագիր, որոնք կարող են օրինակելի մոդելներ հանդիսանալ մեկ առանձին համայնքի եւ մեկ ամբողջական շրջանի կյանքի բարելավման ու բարեփոխման առումներով։ Խոսքը նախ՝ Արարատի մարզի սահմանամերձ Զանգակատուն գյուղի տնտեսական զարգացման ծրագրի մասին է, որի սկիզբն ազդարարվել է 2010թ.՝ իր մեջ ներառելով գյուղական մանկապարտեզի հիմնանորոգումը, 150 տոննա տարողությամբ մրգերի պահպանման սառնարանի կառուցումը տեղի ու շրջակա բնակավայրերի այգեգործների համար. 2 կմ երկարությամբ ոռոգելի ջրագծի անցկացումը եւ այլն։ Վերջինս, օրինակ, թույլ տվեց 100 հա նոր այգիներ հիմնել։ Արդյունքն առկա է՝ բոլորին ի տես. հիշյալ գյուղից վերջին տարիներին այլեւս արտագնա աշխատանքի չեն մեկնում եւ եկամտաբեր է դարձել տեղական աշխատանքը։
Հին խնդիրներին նորովի մոտեցման տպավորիչ օրինակ է նաեւ «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» անունը ստացած եւ 2013—ից մինչ օրս գործող հաջորդ ծրագիրը, որի թիրախը սահմանամերձ Բերդ քաղաքն է՝ իր հարակից 16 գյուղական համայնքներով։ Համընդգրկուն եւ բազմաբաղադրիչ այս ծրագիրը ենթադրում է միանգամից մի շարք կենսական խնդիրների համաժամանակյա լուծում։ Նախ՝ հանրային առողջության բարելավման շրջանակներում սննդօգնություն է տրամադրվում տարածաշրջանի անխտիր բոլոր մանկապարտեզներին, վերապատրաստման դասընթացներ կազմակերպվում գյուղական բուժքույրերի համար՝ միաժամանակ վերազինելով բոլոր բուժկետերը։ Կրթության բարելավմանն ուղղված քայլերի շնորհիվ (դպրոցների ու նախադպրոցական հիմնարկների վերանորոգում, մարզահրապարակների ու հրաձգարանների ստեղծում, արտադասարանական խմբակների կազմավորում, անհրաժեշտ գույքի տրամադրում եւ այլն) ստեղծվում է կրթության պատշաճ միջավայր։
Խիստ կարեւոր է նաեւ վերոհիշյալ համայնքների տնտեսական զարգացման բաղադրիչը, որը կոչված է խթանելու ընտանեկան ձեռներեցությունը, գյուղտեխնիկայի համալրումը, ենթակառուցվածքների վերականգնումը եւ այլն։ Դրանց շնորհիվ էապես փոխվում է վերաբերմունքը հողի հանդեպ եւ մարդկանց ստիպում ամուր մնալ հող հայրենիի վրա։
Ընտանիքների կայունացման նպատակով էլ սահմանապահ հարյուրավոր ընտանիքների աջակցություն է ցուցաբերվում ամենատարբեր միջոցներով՝ սերմացուից, մեղվափեթակներից, ընտանի կենդանիներից սկսած մինչեւ վարսահարդարման ու այլ գործիքների տրամադրումը։ Այս ամենը նպաստում է նոր աշխատատեղերի ստեղծմանը եւ գոյության նվազագույն պայմանների ապահովմանը։
Վերջին տարիներին ՀՕՖ—ը մեծ դերակատարություն է ստանձնել նաեւ հայրենի կրթության ու գիտության բնագավառներում՝ ունենալով այն խորին համոզմունքը, որ դրանք են, ի վերջո, մեր երկրի իրական այցեքարտերը։ Կրթական մի շարք ծրագրերով (Մաթեւոսյան, Գուլամիրյան, Նիշանյան, Մարտիկյան, Սայան եւ այլն) հարյուրավոր, չասելու համար հազարավոր պարման—պարմանուհիներ արդեն ստացել եւ ստանում են բարձրագույն կրթություն՝ մրցունակ դառնալով աշխատաշուկայում եւ գտնելով համապատասխան աշխատանք։ Մեր գիտնականների շրջանում բարի համբավ է ձեռք բերել 2001—ից գործող Գիտության ու կրթության ազգային հիմնադրամը (ANSEF), որն ամեն տարի դրամաշնորհներ է տրամադրում ինչպես փորձառու, այնպես էլ երիտասարդ հետազոտողներին ու գիտական խմբերին։
Ամփոփելով ՀՕՖ—ի ժողովրդանվեր առաքելության 30—ամյա ուղու հակիրճ նկարագրականը՝ ընդգծենք, որ անցնող տարիներին բարեգործական մեր կազմակերպությունը իր անուրանալի դերն է ունեցել նորանկախ մեր երկրի ու պետականության կայացման եւ զարգացման գործում՝ չշրջանցելով հասարակության ոչ մի շերտ եւ տարիքային որեւէ խումբ։ Այն ընդգրկել է ողջ հայկական աշխարհը՝ Հայաստանի Հանրապետություն, Արցախ եւ Ջավախք՝ միաժամանակ կամուրջ հանդիսանալով Հայաստանի ու հայ սփյուռքի միջեւ։ Այսօր եւս, հավատարիմ իր անվանը, Հայ օգնության ֆոնդը հաջողությամբ շարունակում է իր գործունեությունը՝ մնալով որպես ԱՄՆ արեւելյան ափին ապրող հայության սիրո արտահայտությունն առ Մայր Հայաստան։
Լեւոն ԼԱՃԻԿՅԱՆ

20-09-2019





18-10-2019
Համապարփակ լուծում հին խնդիրներին
Հայագիտական առարկաների դասավանդումը դպրոցներում կուժեղացվի

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Վերջին ...


18-10-2019
Սիրիայում բոցավառվող տեսակի արգելված զենք է կիրառվել
Ո՞ր կողմն է գործադրել՝ ապացուցելը դժվար է լինելու

Թամարա ...


18-10-2019
10 մլն եվրո՝ Արարատի եւ Արմավիրի մարզերին
Հումքի մթերումների սուբսիդավորման ծրագրում փոփոխություն եղավ

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Կառավարությունը ...


18-10-2019
Գեղարվեստի կենարար ուժը
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, տնտեսագիտության ...


18-10-2019
Բիբլիական լեռը ներկայանում է յուրովի
ՀԱՊ-ում բացվել է «Արարատ. սրբազան լեռը» խորագրով ցուցահանդեսը

Լիանա ...


18-10-2019
Պարտադիր, բայց առանց գնահատման
«Շախմատ» առարկայի դասավանդման շուրջ քննարկումներն ակտիվ փուլում են

Լուսինե ...


18-10-2019
«Ձեր խնդիրները մեր մշտական ուշադրության կենտրոնում են»
Վարչապետը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետ

Վարչապետ ...



18-10-2019
Սոցցանցերը եւ մարդկային հարաբերությունների նոր մշակույթը
Հաշվարկված է, որ աշխարհի բնակչության 40 տոկոսը, ...

18-10-2019
Զբոսաշրջային ակտիվությունն ակնհայտ է
Բայց դրանից «գլուխներս չպետք է ...

18-10-2019
Վարչապետն ընդունել է Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Ճապոնիայի ...

18-10-2019
«Մեր գլխավոր նպատակն օլիմպիական ուղեգիր նվաճելն էր»
Գերմանիայում անցկացված սպորտային մարմնամարզության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO