Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.10.2019
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Անտառհատումների հարցը օրենսդրական կարգավորման կարիք ունի

Նախագծերը ԱԺ կվերադառնան լրամշակելուց հետո

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Վերջին շուրջ 30 տարիների ոչ արդյունավետ տնտեսական գործունեության եւ գերշահագործման հետեւանքով պակասել են հանրապետության առանց այդ էլ սակավ կանաչապատ տարածքները, ընկել է անտառների արտադրողականությունն ու պաշտպանական ունակությունը։ Արդյունքում Հայաստանի տարածքի միայն 11 տոկոսն է անտառապատ, այն էլ՝ խիստ անհավասար բաշխված։ Եթե Հայաստանի հյուսիս—արեւելյան շրջանում անտառպատվածությունը կազմում է մոտ 30 տոկոս, ապա հարավում այն չի անցնում 16 տոկոսը, իսկ կենտրոնում՝ հազիվ 2 տոկոս է։ Հանրապետության անտառները հիմնականում լեռնային առաջին խմբի պաշտպանական նշանակության անտառներ են, որոնք ունեն հողապաշտպան, ջրապաշտպան, հակաէռոզիոն, ջրակարգավորիչ, հակասողանքային, առողջապահական, կլիմայակարգավորիչ, ռեկրեացիոն եւ ստրատեգիական գերակա նշանակություն։
Հայաստանի կանաչ տարածքների, ինչպես նաեւ վտանգավոր չափերի հասնող անտառհատումների հարցը լուծելու համար ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Արման Աբովյանը, Դավիթ Մանուկյանը, Հրանտ Մադաթյանն ու Էդուարդ Բաբայանը ներկայացրել են ՀՀ անտառային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին չորս առանձին օրենսդրական նախագծեր։ Չնայած ընթացիկ կարգավորումներին՝ փաստորեն 1990—ական թվականներից վերոնշյալ օրենսգրքում էական փոփոխություններ չեն կատարվել եւ առաջարկվող նախագծերով նախատեսվում է կարգավորել արտադրական եւ ոչ արտադրական նշանակության անտառների հարցը։ «ՀՀ»—ի հետ զրույցում Արման Աբովյանը նշեց, որ անկանոն ծառահատումների հետեւանքով այսօր մենք որոշակի խնդիրների առջեւ ենք կանգնած, որոնք հրատապ լուծման կարիք ունեն։
Հայաստանի անտառների սակավությունը եւ կանաչ գոտիների պահպանման, զարգացման, ավելացման խնդիրներն ու անտառների հատումներով զբաղվող կամ զբաղվել ցանկացող կազմակերպությունների իրավահարաբերությունների դաշտը բավականին լայն է։ Նախագծերի համահեղինակը նկատեց, որ առկա խնդիրներին համընդգրկուն լուծում տալու համար կպահանջվի մանրակրկիտ եւ երկարատեւ, ծանր աշխատանք։ «Այսօր մենք ունենք կանաչ Հայաստանի խնդիր։ Մեր անտառները, կանաչ գոտիները փաստացի պաշտպանված չեն, հետեւաբար կանաչ Հայաստանը պաշտպանելու համար թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը պետք է համատեղ աշխատեն։ Ինձ համար խնդիրը հստակ է՝ անհրաժեշտ է մտցնել օրենսդրական կարգավորումների մի շարք, որոնք թույլ կտան իսպառ վերացնել այսօր գոյություն ունեցող խայտառակ անտառահատումները եւ առհասարակ Հայաստանում անտառների հետ կապված խնդիրները։ Մենք պետք է որքան հնարավոր է շուտ գտնենք այդ հարցի լուծումները»,–ասաց Ա. Աբովյանը։
Նախագծերի հեղինակները նշում են, որ օրենսդրական տարընթերցումների պատճառով աղավաղվել է անտառավերականգնման միջանկյալ (խնամքի) հատումների սահմանումը, որն իրականացվում է 4 փուլով՝ լուսավորության, մաքրման, նոսրացման եւ անցումային հատումներով։ Դրանք հիմնականում կատարվում են արտադրական նշանակության անտառներում եւ անտառտնկարկներում, իսկ այսպիսի հատումները պաշտպանական նշանակության անտառներում արգելվում են։ Օրենսդրության բացի եւ տարընթերցման պատճառով առ այսօր՝ օրենսգրքի պահանջներին ոչ համապատասխան գործունեություն իրականացնելու արդյունքում կիրառվում են միջանկյալ հատումներից նոսրացման եւ անցումային եղանակները։ Որպես օրինակ բերում են «Հայանտառ» ՊՈԱԿ—ի 2019թ. հաշվարկային հատատեղային պլանը, որով որոշ անտառտնտեսություններում՝ բնական անտառների տարածքներում նախատեսված են նման հատումներ այն պարագայում, երբ այդ տարածքներում չկան նախկինում հիմնված արտադրական նշանակության մատղաշ եւ միջահասակ անտառտնկարկներ կամ արտադրական կատեգորիայի անտառներ։
Առաջարկվող լրացումներն իրականացնելուց հետո նախագծերի հեղինակներն ակնկալում են, որ կբացառվի կամ հնարավորինս կչեզոքացվի Հայաստանի լեռնային առաջին խմբի պաշտպանական նշանակության բնական անտառների անհիմն եւ ոչ արդյունավետ շահագործումը։ «Պետք է հստակ սահմանենք, թե ի՞նչն է տեխնիկական անտառ, ինչո՞ւ եւ ո՞վ ունի անտառ հատելու իրավունք, ի՞նչ պայմաններով կարող է հատել եւ այլն։ Չմոռանանք, որ կան նաեւ պարտադիր հատումներ, ինչպես օրինակ՝ սանիտարական հատումները։ Այդ ամենը պետք է կարգավորվի»,–շեշտեց պատգամավորը։
Օրենքի նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսում։ «Կսկսենք օրենսդրական կարգավորումներից, հետո կաշխատենք այն նախագծերի եւ օրենքների վրա, որոնք կխրախուսեն կանաչ գոտիների եւ անտառների վերականգնումը։ Կարեւոր է ոչ միայն պատժիչ, այլեւ խրախուսող քաղաքականություն վարել»,–հավելեց զրուցակիցս։
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստում Արման Աբովյանը հետ վերցրեց նախագծերը, որպեսզի կառավարության եւ քաղաքացիների առաջարկները համադրելով՝ երկու ամիս անց քննարկման ներկայացնի լրամշակված տարբերակը։ Պատգամավորի համար ողջունելի էր, որ քաղաքացիները մեծ ակտիվություն են ցուցաբերել խնդրի վերաբերյալ ներկայացվող իրենց առաջարկություններով։ «Այն ամենը, ինչ վերաբերում է անտառներին եւ կանաչ գոտիներին, ՀՀ բնապահպանական խնդիրներին, շատ սուր արձագանք է ստանում, եւ այդ պատճառով նպատակահարմար եմ գտնում քննարկել բոլոր առաջարկները՝ բացերը լրացնելու եւ ավելի ամբողջական նախագիծ ներկայացնելու համար»,–նշեց նա։ Հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանն էլ առաջարկեց չորս նախագծերը միավորել մեկ փաթեթի մեջ եւ ունենալ մեկ նախագիծ։

24-09-2019





15-10-2019
Հայաստանը պետք է նպաստի մի շարք նախագծերում Վրաստանի ինտեգրմանը
Այս մոտեցումը կմեծացնի մեր երկրի դերակատարությունը տարածաշրջանային քաղաքական ...


15-10-2019
Բարեկարգվել է մոտ 140 կմ ճանապարհահատված
Արցախի Քաշաթաղի շրջանում բնակչությանը հուզող հիմնական խնդիրներից է ճանապարհաշինությունը։ ...


15-10-2019
ԳՈՐԾԱՐԱՐ ՎԱՐՎԵԼԱԿԱՐԳ
Կանանց հագուստ

Դասական կոստյում

Ժամանակակից նորաձեւության կարգախոսն է կանացիության եւ ...


 
15-10-2019
Հորդորակ
Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

Ներկայացնում ...


15-10-2019
Ֆինանսական վարձակալությամբ՝ նաեւ կաղնեփայտե տարաներ
Էկոնոմիկայի նախարարությունը լիզինգի ծրագրում լրացում է առաջարկում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




15-10-2019
Քննարկվել է պետական բյուջետային հատկացումների հայտը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում երեկ քննարկվել է աշխատանքի ...


15-10-2019
Թուրքիան նախապատրաստվել էր հարձակման
Զենքի վաճառքի սահմանափակման մասին հայտարարությունները չեն զսպի Էրդողանի ...



15-10-2019
Աշխարհում տեսակով առաջին փառատոնը կկայանա Երեւանում
Ժամանելու են մեր օրերի լեգենդար ...

15-10-2019
Աշնան ամենաանուշ օրը
Բերքի ավանդական տոնն ...

15-10-2019
Սիրիայի բանակը պատրաստվում է դուրս մղել զավթիչներին
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



15-10-2019
Չյուրացված դասի հետեւանքը
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը «Եվրո-2020»-ի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO