Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.12.2019
ՍՈՑԻՈՒՄ


Երկարաժամկետ բացակայող երեխաները մանկապարտեզից դուրս կմնան

Իսկ եթե սահմանված ժամկետը գերազանցվել է, բայց երեխան դեռ հիվա՞նդ է

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Մանկապարտեզներում բացակայություններին վերաբերող վերջին փոփոխությունները տարբեր կարծիքների տեղիք տվեցին։ Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նախադպրոցական բաժնի պետ Նունե Սարգսյանը մի շարք օրինակներով ցույց տվեց, թե որքան թերի էին նախկին կարգավորումները։ Նախկինում երեխան 265 օր կարող էր բացակայել, նույնիսկ տարիներով, ու իր տեղը պահպանվում էր։ Բայց դրան զուգահեռ՝ բազմաթիվ ծնողներ բողոքներ էին ներկայացնում մանակապարտեզ հաճախելու՝ իրենց երեխայի հերթի ուշացման վերաբերյալ։ «Օրինակ, մսուրում 15 երեխայից ավելի չէր հաճախում, որովհետեւ ծնողը գիտեր՝ որքան էլ բացակայի երեխան, միեւնույն է, տեղը պահպանվում է։ Եվ մի կողմում անբարեխղճությունն էր, մյուս կողմում՝ խիստ անհրաժեշտությունը։ Այն ընտանիքի երեխան, որը պարտեզի կարիքը խիստ զգում էր, հերթագրված էր մնում։ Այս տարիների ընթացքում հասկացանք, որ դա բացթողում է, եւ բացակայությունների պատճառը քաղաքացիների բարեխղճության պակասն էր։ Այդ իսկ պատճառով ընդունեցինք նշյալ որոշումը՝ պայմանագրում փոփոխություն կատարելով»,—ընդգծեց մեր զրուցակիցը։
Այսպես, հիմա երեխայի ընդունման օրվան հաջորդող օրվանից հաշված՝ մեկ տարվա ընթացքում նրա տեղը պահպանվում է ընդամենը 40 օր՝ ըստ ներքոհիշյալ դեպքերի՝ օրերը միասին հաշված՝
—հիվանդության եւ բուժման օրերը՝ համապատասխան բժշկական տեղեկանքի առկայության,
—արգելափուլի (կարանտինի) օրերը, ինչպես նաեւ՝
—աշխատանքային 35 օր անընդմեջ կամ մասերով՝ երեխայի արձակուրդի դեպքում (ծնողի դիմումի առկայություն)՝ վերը նշված դեպքերով երեխայի բացակայության օրերը չհաշված։
Բացակայությունների մասով խստացումը, սակայն, անհանգստություն է առաջացրել ծնողների շրջանում։ Սիրանույշ Մուդոյանը սոցցանցում գրել է. «Ստացվում է այնպես, որ երեխային հիվանդ վիճակում բերում են պարտեզ՝ բացակա չստանալու համար։ Արդյունքում մյուս բալիկներն են վիրուսը վերցնում։ Չհաշված, որ բալիկը դեռ ամբողջովին չլավացած՝ նորից է հիվանդանում»։ «Իմ օրինակով՝ մսուրային խումբ հաճախող բալիկս ընդամենը 7 հաճախումից հետո հիվանդ է՝ թարախային անգինա։ Չի ջերմում, տեսքից առողջ է։ Հիմա ի՞նչ՝ դուրս չմնալու պատճառով պետք է տանեմ պարտե՞զ, թե՞ թողնեմ լավանա»,—նշել է Մանուշ Ստեփանյանը։ Վիկի Մարի անունով օգտատերն էլ կարծում է.«Դա ուղղորդում է դեպի մասնավոր պարտեզներ, ուր ստիպված պիտի դիմեն դուրս մնացած երեխաների ծնողները»։
Բայց քաղաքապետարանի ներկայացուցիչը տեղեկացնում է նաեւ. «Սահմանված կետ ունենք, որն առաջարկել ենք մանկապարտեզներին՝ ասենք, որոշումով սահմանված 75 օրը գերազանցվել է, բայց երեխան շարունակում է հիվանդ լինեն կամ դժբախտ դեպքեր են եղել, ընտանիքին վերաբերող կարեւոր հարցեր կան, մեկ խոսքով՝ հանգամանալից բացականեր են, ապա արձանագրություն են կազմելու, եւ երեխան շարունակելու է համարվել հաճախող երեխա, դուրս չի գրվելու»։
Նման դեպքերում ծնողը դիմելու է մանկապարտեզ, իսկ համապատասխան թուղթը ստորագրելու են մանկապարտեզի բուժքույրը, դաստիարակը, մեթոդիստը եւ տնօրենը։ Նունե Սարգսյանն ընդգծեց. «Մեր կողմից վերահսկվելու է եւ կատարվածը, եւ չկատարվածը։ Ծնողը կբողոքի՞ մեզ, որ ինքն ունեցել է պատճառներ, բայց 75 օրից հետո երեխային հեռացրել են՝ մենք կքննարկենք, կվերականգնենք, անարդարություն թույլ չենք տա։ Բայց ծնողները թող բարեխիղճ լինեն եւ երեխաներին հենց այնպես տանը չպահեն»։
Այսպիսով, բաժնի պետն արձանագրում է՝ փոփոխության հետեւանքներից վախենալու պատճառ ունեն այն ծնողները, ովքեր երեխաներին անհիմն են պահում տանը. «Բոլոր պատճառաբանված դեպքերը մենք հարգելու ենք»։
Բայց նա մի հանգամանք էլ է նշում. «Կան այնպիսի դեպքեր էլ, երբ երեխան գրեթե 12 ամիս հիվանդ է՝ կներեք, բայց այդ երեխան մանկապարտեզ չպետք է հաճախի։ Նա պետք է մնա մոր հետ, մայրն էլ չպետք է աշխատի։ Եվ դա ոչ թե մյուս երեխայի իրավունքը պաշտպանելու, այլ հենց իր երեխայի իրավունքը պաշտպանելու համար, մեղք է այդ երեխան։ Տեղը պահում են, մինչեւ երեխան լավանա, այդ դեպքերը չենք ընդունելու»։
Մեկ այլ նորություն՝ մանկապարտեզի երկարօրյա մնացող երեխաների համար տնից սնունդ բերել այլեւս պետք չէ։ Հղում անելով մասնագետների սահմանած երեխայի սննդի ընդունման ժամերին՝ 3.5—4 ժամ, նա նկատեց, որ մանկապարտեզում վերջին սնունդը երեխան ստանում է ժամը 16.00—ին։ Այդ ժամից մինչեւ 19.00—ն համապատասխանում է սահմանված ժամին։ «Իսկ եթե երեխան հետճաշիկը չի՞ ուտում» ծնողներին հուզող հարցին ի պատասխան էլ նկատեց, որ եթե երկարօրյայի երեխա է՝ անպայման ինչ—որ բանով կկերակրեն. «Գոնե թխվածքաբլիթ, մի բան կտան երեխային։ Եթե տնօրեն լինեի՝ ես կարգելեի, որ որեւէ ծնող երեխայի հետ սնունդ դներ, որովհետեւ, օրինակ, ես կդնեմ բանան, մյուսը՝ խնձոր, երրորդը՝ չգիտեմ՝ ինչ, մյուս երեխայի մոտ ստամոքսահյութի ավելորդ արտադրություն կսկսվի։ Դրանից չունի, բայց ուտել է ուզում։ Բացի այդ, տնից չգիտես՝ քանի օրվա սնունդ են բերում»։

24-09-2019





12-12-2019
Էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացումը մի քանի փուլով կլինի
Գիշերային սակագնի հետագա կիրառության նպատակահարմարությունը կքննարկվի

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Վերջերս ...


12-12-2019
Ո՞ր երկրներում են ավելի քիչ հիվանդանում քաղցկեղով
Ինչ կարող է տալ Հայաստանին միջուկային բժշկությունը

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am




12-12-2019
Ուրախություն. ախտանի՞շ, թե՞ մշակույթ
Ուրախությունը բավականության ու բավարարվածության, երջանկության զգացողության, ներքին դրական մոտիվացիաների ...


12-12-2019
«Ուզում ենք այս ներդրմամբ ավելի խթանել տուրիստների ներհոսքը»
Դա հատկապես կարեւոր է ձմռանը, երբ զբոսաշրջիկների հոսքը ...


12-12-2019
Միքայել Նալբանդյան-190
«Լուսավորության տաճարը պիտի կառուցանվի ամբողջ ազգի ձեռքով»

«Ազգության ...


12-12-2019
Հրաչյա Հովհաննիսյանն իմաստուն էր
Եվ հավատում էր մեր ժողովրդի հաղթանակին

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


1990-ի ...


12-12-2019
Արցախը նախապատրաստվում է Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոներին
Մայրաքաղաք Ստեփանակերտը լույսերի եւ գույների պակաս չի զգա

Դավիթ ...



12-12-2019
Իրաքում վարչապետի ընտրության շուրջ բանակցություններն սկսվել են
Երկրի նախագահի վստահեցմամբ՝ ժողովուրդը ...

12-12-2019
Քարե մասունքներ
Խորհրդային տարիներին «եղբայր» կոչված ...

12-12-2019
Միջուկային երկիր լինելն արդեն իսկ ինքնապաշտպանական հիմք ունի
ՆԱՏՕ-ն թաքնված վտանգներ է տեսնում ...

12-12-2019
Հավաքականում ձեւավորվել է աննախադեպ մրցակցություն
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO