Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.02.2020
ԱՇԽԱՐՀ


Իրանը՝ ՄԱԿ-ի Գերագույն վեհաժողովի օրակարգում

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


ՄԱԿ-ի Գերագույն վեհաժողովի 74-րդ նստաշրջանի օրակարգի կարեւոր հարցերից է կլիմայի փոփոխությունը, ինչին նվիրված գագաթնաժողովը տեղի է ունեցել սեպտեմբերի 23-ին։ Բացի այդ, Գերագույն վեհաժողովի ու դրա շրջանակներում առավել ուշագրավ հարցերից է Իրանի խնդիրը, որն ավելի հնչեղ է դարձել սեպտեմբերի 14-ից ի վեր, երբ Սաուդյան Արաբիայի ազգային նավթարդյունբերության «Արամկո» ընկերության նավթամշակման ու արդյունահանության երկու կարեւոր օբյեկտներ հարձակումների թիրախ դարձան։ Թեեւ դրա պատասխանատվությունը իրենց վրա են վերցրել Եմենի հուսիները, սակայն առաջին իսկ պահից ԱՄՆ—ն պատասխանատվությունը դրել է Իրանի վրա, ինչին միացել է նաեւ Էր Ռիյադը։
Այս առնչությամբ իրավիճակը թերեւս ավելի է բարդացել այն բանից հետո, երբ սեպտեմբերի 23—ին ՄԱԿ—ի Գերագույն վեհաժողովի շրջանակներում Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան, հանդես գալով հայտարարությամբ, դրա համար մեղադրել են Իրանին։ Մյուս կողմից, մի շարք երկրների առաջնորդներ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնն ու Ճապոնիայի վարչապետ Շինցո Աբեն, որոնք միջնորդական ջանքերով ձգտել են ԱՄՆ—Իրան փոխհարաբերություններում առաջացած լարվածությունը թուլացնել, հայտնել են, որ ջանքերը շարունակելու են նաեւ Գերագույն վեհաժողովի շրջանակներում։ Ըստ նախատեսվածի՝ նրանք հանդիպելու են ԱՄՆ—ի ու Իրանի նախագահների հետ։ Ընդ որում, հիշյալ հայտարարությունից ժամեր անց տեղի է ունեցել Ռոհանի—Մակրոն հանդիպումը։ Թեեւ նրանք 90 րոպեանոց բանակցությունից հետո լրագրողների հետ չեն հանդիպել, սակայն կողմերի միջեւ քննարկված հարցերի շուրջ որոշ տեղեկությունները հրապարակվել են ֆրանսիական ու իրանական աղբյուրներում։
Ինչպես նշել է IRNA գործակալությունը՝ Ռոհանին քննադատել է հիշյալ հայտարարությունը, այն գնահատել իբրեւ Իրանի հանդեպ անհիմն ամբաստանություններ։ Միաժամանակ նա ընդգծել է, որ ԱՄՆ—ի ապօրինի ու միակողմանի Իրան—5+1—ից դուրս գալուց հետո այն պահպանելու նպատակով համաձայնության մնացած կողմերն ունեն պատասխանատվություն ու պարտավորություններ։ Ըստ IRNA—ի՝ Ռոհանի—Մակրոն հանդիպմանը նրանք քննարկել են նաեւ երկկողմ փոխհարաբերությունների ընդլայնման, Պարսից ծոցի ավազանում ստեղծված բարդ իրավիճակի եւ Ռոհանիի վեհաժողովին ներկայացնելիք «Հորմուզի խաղաղության նախաձեռնություն» նախագիծը։ Ֆրանսիայի նախագահությունը հանդիպման մասին հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշվել է, որ լարվածությունը տարածաշրջանում թուլացնելու ճանապարհը խիստ նեղացել է եւ ժամանակն է, որ Իրանն այս հարցում քայլ կատարի։ Մակրոնը կհանդիպի նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Մյուս կողմից, ինչպես դեռեւս սեպտեմբերի 22—ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ԱՄՆ—ն նպատակամղված է ՄԱԿ—ի Գերագույն վեհաժողովում Իրանի դեմ պայքարում միջազգային հանրության հնարավորինս մեծ համախմբության հասնել։
Ինչպես ենթադրվում էր, Թրամփի՝ երեկ վեհաժողում ունեցած ելույթի զգալի հատվածը վերաբերվել է Իրանին։ Նա բոլոր երկրներին կոչ է արել համախմբվել Իրանի դեմ պայքարում՝ նշելով, որ վարչակարգը թալանելով երկրի հարստությունը՝ նպատակամղված է միջուկային զենք արտադրելուն։ Թրամփը շեշտել է. «Մենք երբեք դա թույլ չենք տա, եւ հենց այդ պատճառով էլ ես հեռացա համաձայնագրից»։ Նա կոչ է արել բոլոր երկրներին, որ առավելագույնս ուժեղացնեն տնտեսական սահմանափակումներն Իրանի դեմ՝ հավելելով, որ որեւէ պատասխանատու երկիր չպետք է հովանավորի «արյան ծարավ» վարչակարգին։
Նա Իրանին մեղադրել է նաեւ հակահրեական կրքեր բորբոքելու եւ Սիրիայում, Եմենում ու Իրաքում բախումների կրակը թեժացնելու համար։ Նա շեշտել է նաեւ, որ իրանցիները նման վարչակարգի կարիք չունեն։  
Ռոհանին վեհաժողովում ելույթ է ունենալու այսօր, որտեղ ներկայացնելու է իր նախագիծը, որը, ըստ նրա, հիմնված է Պարսից ծոցի ավազանի երկրների համագործակցության վրա, հավելելով, որ այն զուտ անվտանգության նախագիծ չէ, այլ նաեւ քաղաքական ու տնտեսական։ Ռոհանին տարածաշրջանի բոլոր երկրներին կոչ է արել միանալ այդ նախաձեռնությանը, որպեսզի տարածաշրջանի երկրները հենց իրենք ապահովեն անվտանգությունը։ Նա նշել է, որ ԱՄՆ—ն 2001—ից տարածաշրջանում է, սակայն չի կարողացել ապահովել դրա անվտանգությունը։
Նշենք, որ Թեհրանը խիստ դժգոհ է նաեւ Իրանի նախագահին ուղեկցող 124 հոգանոց պատվիրակության 40 անդամի վիզա չտրամադրելու փաստից, ինչպես նաեւ պատվիրակության վիզայի խիստ կարճաժամկետ լինելուց, ինչի պատճառով նախագահի օրակարգը շատ սեղմ է կազմվել։ Մյուս կողմից, ԱՄՆ մի պաշտոնյա «Նյու Յորք թայմս» օրաթերթին հայտնել է, թե ԱԳ նախարար Զարիֆին եւս ներողամտաբար է վիզա տրամադրվել, քանի որ նա եւս ընդգրկված է ԱՄՆ սահմանափակումների ցանկում։
Թեեւ ԱՄՆ—Իրան փոխհարաբերություններում լարվածությունը մեծացել է, սակայն 4+1—ի երկրները շարունակում են ջանքեր գործադրել համաձայնությունը փրկելու ուղղությամբ։ Ահավասիկ, ՄԱԿ—ի Գերագույն վեհաժողովի շրջանակներում այսօր տեղի է ունենալու Իրան—4+1—ի անդամների համաժողով՝ ԱԳ նախարարների մակարդակով։ Թեեւ Թրամփ—Ռոհանի հանդիպման հնարավորությունը գրեթե բացառվում է, այսուհանդերձ քաղաքական գործիչներից ոմանք դեռեւս լիովին հուսահատված չեն։

25-09-2019





27-02-2020
Հայրենի բնաշխարհին վնաս հասցնողը չի կարող հայրենասեր լինել
Բնությունը սիրել սովորում են տանը, դպրոցում, բակում, բնության ...


27-02-2020
Բոլորը հասկացել են, որ վատ աշխատանքը չի ընդունվելու
Արարատի մարզպետը՝ ասֆալտապատող ընկերությունների մասին

Արարատի մարզում առկա ...


27-02-2020
Հայաստանի ազգային հերոս
Հովհաննես Չեքիջյան

«Եթե ես մոտենում եմ խմբին, խմբի ...


27-02-2020
Արցախը գլոբալ քաղաքական գործոն է
Բանակցությունների ձեւաչափը եռակողմ է

«ՀՀ»-ի հարցազրույցը քաղաքագետ, պրոֆեսոր ...


27-02-2020
Որտեղից ինչքան բենզին ու դիզվառելիք ենք ներկրում
Եվ ովքեր են շուկայի «խաղացողները»

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


2017 թ. ...


27-02-2020
Տերյանը եւ քրիստոնեությունը
«Անդարձ կորել է սրտիս խնդումը...»

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Երեք դեպքում ...


27-02-2020
Դպրոցներում միայն «թուղթ են ստուգել»
Որքանո՞վ է վստահելի տեսչական մարմնի գործունեությունը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Կրթության ...



27-02-2020
«Ուզում էինք ավելի լավ արդյունք, բայց ստացվեց ինչպես միշտ»
Պոլիկլինիկաներում էլեկտրոնային ...

27-02-2020
Բաքուն չի կարող խուսափել պատասխանատվությունից
Ադրբեջանում հայերի ցեղասպանությունն ...

27-02-2020
Իրանը կրկին հայտնվել է FATF-ի «սեւ ցուցակում»
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



27-02-2020
Դեբեդի կիրճը
Զբոսաշրջության ամենագրավիչ վայրերից ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO