Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.10.2019
ՍՈՑԻՈՒՄ


Նպաստները կբարձրանան

Կբարձրանա նաեւ առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավման նպատակով 2020 թվականից մեկնարկելու են ծնելիության խրախուսման, երիտասարդ եւ երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր։ Այս մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Ըստ Ավինյանի՝ վեց անգամ բարձրանալու է առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից դառնալով 300 հազար դրամ։ Երկու անգամ բարձրանալու է երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 150 հազար դրամից հասնելով մինչեւ 300 հազար դրամի։ 41 տոկոսով բարձրանալու է աշխատող մայրերին տրվող ամսական նպաստը՝ 18 000 դրամից կդառնա 25 500 դրամ։ Գյուղական բնակավայրերում երեխայի խնամքի նոր նպաստի տեսակ է մտցվելու. մինչեւ երեխայի երկու տարեկանը լրանալը մայրերին ամսական վճարվելու է 25 500 դրամ։
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Արտակ Մարկոսյանը «ՀՀ»—ի հետ զրույցում անդրադառնալով սպասվող փոփոխություններին՝ ասաց, որ ներկայիս ժողովրդագրական իրավիճակի շուրջ արված տարբեր հետազոտություններ ցույց են տվել, որ ծնողների համար առաջնային տեղում հենց դրամական խրախուսումն է։ Ըստ նրա՝ սոցիալական ապահովման բաղադրիչն այստեղ շատ մեծ դերակատարում ունի։ Մարկոսյանի դիտարկմամբ՝ նախկինում առաջին երեխայի համար տրվող 50 հազար դրամը վերջին 11 տարիների գնաճի, կատարվող անհրաժեշտ ծախսերի հետ համարժեք չէ։ «Սկսում ենք առաջին երեխայից, քանի որ 2011 թվականից ունենք առաջին եւ երկրորդ երեխաների ծնելիության մեծ անկում։ Երրորդ, չորրորդ, հինգերորդ եւ ավելի երեխաների թիվը պահպանվել է։ 2014 թվականից գործում է դասակարգված մոտեցում՝ առաջին երեխային 50 հազար, երկրորդին՝ 150, երրորդ եւ չորրորդ երեխաներին՝ 1 միլիոն դրամ եւ հինգերորդ եւ ավելի երեխաների դեպքում՝ 1,5 մլն դրամ։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ այս գումարները որոշակի դերակատարում ունեցել են, խրախուսման միջոց են հանդիսացել»,—նկատեց Մարկոսյանը։
Առաջին երեխայի համար տրվող 300 հազար դրամը պետությունը ծնողին կտա որպես օգնություն երեխայի համար առաջին անհրաժեշտ պարագաների գնման համար։ Գումարը կստանան այնպես, ինչպես ստանում էին 50 հազար դրամի պարագայում. «Պետությունը սա տալիս է, որպեսզի ծնողն առանց որեւէ բարդությունների հոգա երեխայի առաջնային ծախսերը։ Այսպես պետությունը փաստացի ասում է, որ ինքն է կատարում բոլոր ծախսերը։ Առավել տարբերակված մոտեցում է ցուցաբերվել նպաստների հարցում։ Որոշում կայացվեց, որ նպաստները 2020 թվականից պետք է բարձրանան»։ Հետազոտությունները ցույց են տվել, որ 2012 թվականից սկսած ծնելիության մեծ անկում է արձանագրվել հատկապես գյուղական բնակավայրերում։ Մարկոսյանի խոսքով՝ վերջին 20 տարիներին գյուղական բնակավայրերին ընդհանրապես ուշադրություն չի դարձվել։ «Գյուղում ծննդաբերող կինը երբեք օգնություն չի ստացել պետությունից։ Երեխայի խնամքի նպաստ երբեք չի ստացել։ Այս որոշմամբ՝ գյուղական բնակավայրերի բոլոր մայրերը՝ աշխատող թե չաշխատող, ստանալու են խնամքի նպաստ՝ 25.500 դրամ, մինչեւ երեխայի երկու տարեկան դառնալը»,—մանրամասնեց ժողովրդագրության բաժնի պետը։
Ի դեպ, Ավինյանը հայտարարության մեջ նաեւ նշել էր, որ աշխատանք են տանելու, իր ձեւակերպմամբ՝ «մանկապարտեզի հերթ» կոչված արատավոր երեւույթը փուլային եղանակով վերացնելու ուղղությամբ։ Նախադպրոցական եւ դպրոցական հաստատություններում տեղի կունենա երկարօրյա խնամքի եւ ուսման ծառայությունների ընդլայնում, մասնավորապես՝ համավճարի տարբերակով կազմակերպվելու է խնամք ժամը 08։30—ից մինչեւ 19։00—ն։ Դրա շնորհիվ աշխատող ծնողը, ըստ փոխվարչապետի, հնարավորություն կունենա իր բնակավայրին կամ աշխատատեղին մոտ նախադպրոցական եւ դպրոցական հաստատություններում երեխայի խնամքը կազմակերպել։ «Ամենակարեւոր դրույթներից մեկը, իհարկե, երիտասարդ ու երեխա ունեցող ընտանիքների բնակարանային կարիքները բավարարելու ծրագրերն են, եւ 2020 թվականը մեկնարկելու ենք հավակնոտ ծրագրերով, որոնց շրջանակներում երեխայի ծնունդով պայմանավորված հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու համար պետությունը տրամադրելու է ե՛ւ միանվագ դրամական աջակցություն, ե՛ւ կանխավճարի ապահովագրություն մարզային բնակավայրերում։ Նախնական ծրագրի բյուջեն կկազմի մոտավորապես 500 մլն դրամ, բայց սկզբի համար, կարծում եմ, սա ավելի քան բավարար կլինի։ Զուգահեռաբար աշխատանքներ կտարվեն մարզային բնակավայրերում նպատակային բնակարանաշինական ծրագրերով, որով քաղաքաշինության կոմիտեն արդեն զբաղվում է»,—ասել է փոխվարչապետը՝ հավելելով, որ այս ծրագրերն ընդամենը սկիզբն են։

25-09-2019





16-10-2019
Տարեցներն ուզեն-չուզեն՝ 21-րդ դարի հետ պիտի հարմարվեն
Առաջարկվում է պետական կենսաթոշակների անկանխիկ եղանակ

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


«Պետական ...


16-10-2019
Թուրքիան հայտնվել է ճահիճո՞ւմ
Եվ, թերեւս, ստիպված կլինի «արժանապատիվ» նահանջի ելքեր փնտրել

Էմմա ...


16-10-2019
ԳՈՐԾԱՐԱՐ ՎԱՐՎԵԼԱԿԱՐԳ
Կանանց հագուստ

Շրջազգեստ

Որակյալ կտորից էլեգանտ շրջազգեստը հարմար է հագնել ...


16-10-2019
Տաճատ Վարդապետյանի ապագա տունը Էրզրումում է կառուցվելու
Այդ մասին է մտորում, պոեզիա կարդում, բայց շախմատ ...


16-10-2019
Հայ-պորտուգալական կապերն ավելի արագ կհաստատվեն
Առաջին արդյունքներն ակնկալվում են գիտության ոլորտից

Պորտուգալիա-Հայաստան բարեկամության ...


16-10-2019
Հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ...


16-10-2019
ՓԱՍՏԱԲԱՆԻ ԱՆԿՅՈՒՆ
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ անվան փոխման գրանցման համար, ի՞նչ ...



16-10-2019
...Հետո արվեստը աննկատ դառնում է հարազատ
Երեւանի պարարվեստի պետական քոլեջը 95 ...

16-10-2019
Ժամանակին համընթաց քայլող Մայր բուհը
Այն հիմնադրվեց իբրեւ ճանապարհ դեպի ...

16-10-2019
Պարետային ժա՞մ կհայտարարվի
Թուրքիան փորձում է միասնություն ստեղծել ...

16-10-2019
Մեր գրոսմայստերները նոր հաջողություններ են գրանցել
Հայ շախմատիստները շարունակում են երկրպագուներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO