Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.10.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Դպրոց եւ մշակույթ

Բարձր հասարակության ճանապարհը

Բարձր հասարակությունը, դասական սահմանմամբ, մարդկանց սոցիալական դաս է՝ սոցիալական կարգավիճակի եւ բարեկեցության բարձր մակարդակով, որ պայմանավորում է կենսակարգն ու ապրելաոճը, ծանոթության շրջապատը, վարքագիծն ու գործելու եղանակը։ Հազարամյակների պատմություն ու մշակույթ, առաջադեմ դպրոց ունեցող մեր հասարակությունը վերջին մի քանի տասնամյակներին, կարծես, կորցրել է դեմքը եւ քաոսային շիլաշփոթից դուրս գալու շարունակական որոնումների մեջ է. ինտեգրվել համաշխարհային մշակույթի՞ն, պահպանել արմատնե՞րը, թե՞ տուրք տալ հեղհեղուկ, չկարգավորվող ու չհամակարգվող, ինքնահոսով ընթացող կենսակերպին։ Ունենալով օրենքներ, կանոններ ու սահմանումներ, հասարակությունը շատ դեպքերում զանց է առնում դրանք եւ հետո փորձում կարգավորել տարերայնորեն։ Չտարբերելով առաջնայինն ու երկրորդականը, կարեւորն ու իմաստազուրկը, հասարակությունն սկսում է զտման գործընթաց՝ այդ ճանապարհին իրենից դուրս նետելով արժեհամակարգի կարեւորագույն տարրեր եւ որդեգրում պարտադրված, սեփական էությանը խորթ, ներսը քայքայող՝ արտաքին պաստառով ապրելու վարքագիծ, որը, պարզվում է, հասարակության որեւէ շերտի հարիր չէ եւ, անկախ շահից, ստորացնում է յուրաքանչյուրին՝ թե՛ բարեկեցությամբ ու որոշակի ծանոթության շրջանակում կենսակերպի կանոններ թելադրող ունեւոր զանգվածին, թե՛ միջին խավին եւ թե՛ անվերջորեն սոցիալական խնդիրների հետ բախվող ստորին շերտին։
Ամեն ինչ սկսվում է, թերեւս, դպրոցից, անցնում դպրոցով եւ ամբողջանում դպրոցով։ Խոսքը ոչ միայն սահմանված կարգով որոշակի դասընթացներով հագեցած ուսումնական հաստատության մասին է, որը պետք է ավարտել սահմանված ժամանակամիջոցում, այլ շարունակական, մարդուց ու կյանքից անբաժան դպրոցի, երբ ուսանելը երբեք չի ավարտվում եւ երբեք ուշ չէ լրացնելու բացթողումներն ու կյանք մտնող նորանոր եղանակներն ու մոտեցումները։ Հասարակությունը նախ եւ առաջ ձեւավորվում է դաստիարակության ու վարքագծի կանոններով, ինչը մեր օրերում, կարծես, մղված է ետին պլան եւ կանոնակարգման ուշադրությունից դուրս է, սակայն ցցուն կերպով խանգարում է մեր առօրյային ու կենսակերպին, մեր հանգստությանն ու խաղաղությանը, արդյունավետ աշխատելու եւ ապրելու գործընթացին։ Մենք կորցրել ենք հարգանքը միմյանց հանդեպ, կորցրել լավատեսությունն ու ապրելու խինդը, իսկ ընկճվածությունը դարձել է գլխավոր դերակատար, ուղղորդիչ։ Վատ ապրելու վիճակն ընդգծելը, չունեւորության «փառաբանումը», կյանքից շարունակաբար դժգոհելու բառապաշարը եւ, ընդհակառակը՝ ճոխության ու ցոփության մեջ ապրելու փառաբանումը, կյանքի սոսկական հաճույքները ողջ մերկությամբ ու անբովանդակ թմբկահարելը սկսել են յուրատեսակ մշակութային որակ ձեռք բերել, ինչից մի ժամանակ խիստ ամաչում էր խորհրդային քաղաքացին եւ սովորական բարեւից հետո չէր դարձնում որպիսության թեմա։ Մի կողմից՝ ինքնանվաստացում, մյուս կողմից՝ ինքնամեծարում, եւ երկու կողմից էլ՝ անձով պայմանավորված թերագնահատում եւ գերագնահատում։ Մի կողմից՝ հասարակությունը փորձում է հենվել անձի եւ նրա շուրջ ձեւավորվող որակների վրա, մյուս կողմից՝ արհամարհում անհատի ու անհատականության արժեքային որակները։ Հասարակարգերը կարող են փոխվել ժամանակի ընթացքում, բայց մշակութային դպրոցը, որի վրա հենվում, զարգանում է հասարակության ներաժեքային համակարգը, որ հազարամյակների մշակման ու գոյատեւման, կայացման փուլ է անցել ու հաղթահարել բազմաթիվ խոչընդոտներ՝ պահպանելով ինքնությունը, փլուզման դեպքում սպառնում է հասարակության՝ որպես համընդգրկուն արժեք լինելու գոյությանը, ինչի բացակայությունն էլ խարխլում է պետության հիմքերը։ Վերջին տասնամյակների ընթացքում ձեւավորվել ու արմատացել է այն կարծիքը, թե հասարակությունը որքան ցածրակարգ, անկիրթ ու անդաստիարակ, հեղհեղուկ ու անդեմ լինի, այնքան հեշտ է այն կառավարելն ու կառավարելի դարձնելը։ Այսպես դատողների համար բերեմ մի պարզ օրինակ, որը հասկանալի կլինի եթե ոչ բոլորի, գոնե շատերի համար։ Ժողովրդի մեջ հավը հիմարի համբավ ունի, եւ առանձնապես ջանքեր պետք էլ չեն նրան կառավարելու համար. բավական է կուտ տալ եւ վերջ ու նրանից ստանալ ուզածը՝ ձու, փետուր, միս, ոչինչ ավելի. հավը եղանակ ստեղծող չէ եւ որեւէ իրադրությունում լուրջ դերակատարություն ունենալ չի կարող. առաջին մորթվողն է, այսինքն՝ հույս դնել հավի վրա, որ նա արտակարգ ու կենսականորեն անհրաժեշտ պահի կարող է իրեն վարժեցնողի՝ մարդու կյանքում լինել հենման կետ, նշանակում է, ինչպես ժողովուրդն է ասում՝ ծիծաղեցնել եփած հավին։ Գուցե համեմատությունը կոպիտ է, սակայն տգետ հասարակությունը պետություն կառուցելու եւ այն պահելու հարցում նման է այն հավին, ում վրա իշխանությունը որեւէ իրադրությունում կարող է թյուրիմացաբար հույս դնել։ Որպեսզի իշխանությունը պետություն կայացնելու հարցում ունենա հուսալի հենման կետ, անհրաժեշտ է հնարավորինս բարձրացնել հասարակության կրթության ու դաստիարակության մակարդակը եւ դա անել անընդհատ՝ սահմանված դպրոցական կրթության ժամանակահատվածից անկախ եւ, անկախ նրանից, թե ինչ հասարակարգ ենք կառուցում, լինել ճկուն եւ հենվել հազարամյակների փորձի ու գիտակցական արժեքային համակարգի վրա, ինտեգրվել համաշխարհայինին՝ նայելով սեփական հասարակության ներսը՝ ներսից բխեցնելով այն արժեքները, որ պատրաստվում ենք որդեգրել։
Կյանքի դպրոցն անսկիզբ ու անվերջ է. մենք անցկացնում ենք ուսուցիչների, բժիշկների, այլ մասնագիտությունների կատարելագործման դասընթացներ ու սեմինարներ, վերապատրաստումներ, սակայն հազվադեպ են քննարկվում նրանց վարքականոնները, կամ, ավելի ստույգ, դրանք քննարկվում են լսարաններից դուրս, հասարակության ներսում եւ չեն վերածվում կոնկրետ գործունեության, ինչպես վարորդական իրավունքներ բաժանելը, բայց վարորդների վարքականոնները աչքաթող անելը, նրանց հետ սեմինարներ չանցկացնելը, այնինչ՝ չափազանց կարեւոր է վարորդների եւ ուղեւորների միջեւ շփման մշակույթ ձեւավորելը, վարորդներին, հատկապես տաքսիստներին, որ նաեւ զբոսաշրջիկների են տեղափոխում, լեզու սովորեցնելը, առաջին բուժօգնություն ցուցաբերելը եւ փոխադրամիջոցում անպայմանորեն առաջին բուժօգնության դեղարկղիկ ունենալը։ Որքան էլ սա համարենք անկարեւոր ու երկրորդական, քանզի վաղուց վարժվել ենք վարորդների փնթիությանն ու քմահաճույքին, հասարակական տրանսպորտի նվաստացուցիչ վիճակին, այնուամենայնիվ, հասարակության նյարդերը պրկվում են հենց այս ոլորտում, քանի որ անմիջապես այն առնչվում է մարդու կյանքի ու առողջության, գործունեության տրամադրության ու արդյունավետության հետ։ Մեր կյանքը վստահելով նրա մասին չհոգացող բախտախնդիրների, ինքներս էլ դառնում ենք դրանցից մեկը, երբ ոչ միայն չենք լրջանում բարձիթողի ոլորտները կարգի բերելու հարցում, այլեւ, շատ դեպքերում, վարվում ենք նրանց նման եւ մեզ պահում, ասենք, անկարգապահ վարորդի պես ու փողոցն անցնում չսահմանված ու անթույլատրելի ձեւերով, կարծելով, թե, գոնե, մեզ հետ վատ բան չի պատահի։ Նույն կերպ մտածում է բժիշկը՝ անփույթ վարվելով հիվանդի հետ, ուսուցիչը՝ աշակերտի, դատավորը՝ օրենքի հետ, ու մի գեղեցիկ օր անկարգապահ հետիոտնն ու անկարգապահ վարորդը դառնում են սեփական անփութության զոհը, բժիշկը հանդիպում է երբեմնի հիվանդին հիվանդանոցից դուրս եւ, գործի բերումով նրա հետ առնչվելիս, բախվում նույն խնդիրներին, ինչ ժամանակին բախվել էր հիվանդը բժշկի հետ շփվելիս, իսկ ուսուցիչն էլ՝ հանդիպում դատավոր դարձած աշակերտին ու ճզմվում անօրինականության աքցանների մեջ, եւ բոլորն իրենց կաշվի վրա սկսում են զգալ ուրիշների անարդարության կնիքի անտանելիությունն ու ծանրությունը, եւ ցավոք, ոչ երբեք՝ սեփական անարդարության կնիքի ծանրությունը այլոց վրա, եւ հասարակությունն արդեն առճակատվում է բոլոր հնարավոր ելքերի անելանելիության հետ, քանզի ստացվում է մի շրջապտույտ, որի սկիզբն ու վերջը նույն կետի վրա են կանգնում, որն այնքան փոքր է, որ որեւէ մեկի համար ոտքի տեղ չի նախատեսում։
Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

25-09-2019





18-10-2019
Համապարփակ լուծում հին խնդիրներին
Հայագիտական առարկաների դասավանդումը դպրոցներում կուժեղացվի

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Վերջին ...


18-10-2019
Սիրիայում բոցավառվող տեսակի արգելված զենք է կիրառվել
Ո՞ր կողմն է գործադրել՝ ապացուցելը դժվար է լինելու

Թամարա ...


18-10-2019
10 մլն եվրո՝ Արարատի եւ Արմավիրի մարզերին
Հումքի մթերումների սուբսիդավորման ծրագրում փոփոխություն եղավ

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Կառավարությունը ...


18-10-2019
Գեղարվեստի կենարար ուժը
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, տնտեսագիտության ...


18-10-2019
Բիբլիական լեռը ներկայանում է յուրովի
ՀԱՊ-ում բացվել է «Արարատ. սրբազան լեռը» խորագրով ցուցահանդեսը

Լիանա ...


18-10-2019
Պարտադիր, բայց առանց գնահատման
«Շախմատ» առարկայի դասավանդման շուրջ քննարկումներն ակտիվ փուլում են

Լուսինե ...


18-10-2019
«Ձեր խնդիրները մեր մշտական ուշադրության կենտրոնում են»
Վարչապետը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետ

Վարչապետ ...



18-10-2019
Սոցցանցերը եւ մարդկային հարաբերությունների նոր մշակույթը
Հաշվարկված է, որ աշխարհի բնակչության 40 տոկոսը, ...

18-10-2019
Զբոսաշրջային ակտիվությունն ակնհայտ է
Բայց դրանից «գլուխներս չպետք է ...

18-10-2019
Վարչապետն ընդունել է Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Ճապոնիայի ...

18-10-2019
«Մեր գլխավոր նպատակն օլիմպիական ուղեգիր նվաճելն էր»
Գերմանիայում անցկացված սպորտային մարմնամարզության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO