Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.10.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Տոհմային ՄԵԿ-ի ձեռքբերման համար՝ պետաջակցության երկու ձեւ

...Սահմանամերձերին կտրվի 0 տոկոսադրույքով

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Հայաստանում ոչխարաբուծության եւ այծաբուծության ոլորտի վիճակին ու դրական հեռանկարի հնարավորությանն անդրադառնալով՝ տեղեկացրել էինք, որ պետությունը մտադիր է աջակցել այս ճյուղը զարգացնողներին։ Համապատասխան ծրագիրն արդեն արժանացել է գործադիրի հավանությանը։
Այն նախատեսված է 5 տարվա համար եւ ընդգրկում է 2019—2013թթ.։ Ծրագրի շրջանակներում ոչխարաբուծությամբ եւ այծաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին հնարավորություն կընձեռվի մատչելի պայմաններով ձեռք բերել շուրջ 30 հազար գլուխ հղի ոչխարներ եւ այծեր, ոչխարի ու այծի արու եւ էգ տոհմային մատղաշ (տոհմային ՄԵԿ)։ Ելնելով ոչխարաբուծության եւ այծաբուծության զարգացման, ոչխարի եւ այծի մսի ու կաթի արտադրության եւ արտահանման ծավալների ավելացման, ինչպես նաեւ բնական պաշարների արդյունավետ եւ լիարժեք օգտագործման անհրաժեշտությունից՝ տոհմային ՄԵԿ—ի՝ ըստ մթերավության ուղղության (կաթնային, մսային, բրդային) ցեղերի ընտրության նկատմամբ որեւէ նախապայման չի սահմանվում։ Բացառությամբ դրանց սեռահասակային խմբերի՝ մինչեւ 18 ամսական հղի ոչխարներ եւ այծեր, 4—16 ամսական էգ եւ 6—16 ամսական արու մատղաշ (ներկրման դեպքում արտահանվող երկրում կարանտինի կանգնեցնելու, իսկ Հայաստանում առուվաճառքի պայմանագրի կնքման դրությամբ)՝ 20։1 հարաբերությամբ (20 էգի հաշվով 1 արու)։

1-ին եղանակ

Ծրագրի շրջանակներում պետական աջակցությունը նախատեսվում է իրականացնել երկու եղանակով։
Առաջինը սա է։
Տոհմային ՄԵԿ—ի ձեռք բերման նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքը մասնակի կսուբսիդավորվի։ Ծրագրին մասնակից կարող են լինել բանկերը կամ վարկային կազմակերպությունները (ֆինանսական կառույց), նաեւ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցը (ԳՖԿ)։ Իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերին տրամադրվելու են վարկեր դրամով, առավելագույնը 12 տոկոս անվանական տոկոսադրույքով։ Շահառուն պետք է իմանա, որ վարկի հետ կապված ֆինանսական կառույցների ծառայությունների դիմաց այլ վճարներ (կանխիկացման վճար, սպասարկման վճար, միջնորդավճարներ եւն) չեն գանձվելու։ Կսուբսիդավորվի յուրաքանչյուր շահառուի կողմից մեկ գլուխ տոհմային ՄԵԿ—ի՝ մինչեւ 450 հազար դրամ արժեքով ձեռք բերված կենդանու համար փաստացի վճարված գումարը (չհաշված տեղափոխման ծախսերը), բայց ոչ ավելի, քան տարեկան 900 մլն դրամը (առավելագույնը 2000 գլուխ տոհմային ՄԵԿ, այդ թվում՝ 100 գլխից ոչ ավել տոհմային արու մատղաշ (ոչխարի եւ այծի)։
Նկատենք, որ ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկերի հանրագումարի մնացորդը մեկ շահառուի համար չի կարող գերազանցել 900 մլն դրամը, իսկ միայն 2019թ. համար ոչ ավել, քան 450 մլն դրամը։ Գումարը ստանալու համար շահառուն ֆինանսական կառույցին պետք է ներկայացնի տոհմային ՄԵԿ ձեռք բերելու վերաբերյալ դիմում—հայտ՝ նշելով ձեռքբերվող տոհմային ՄԵԿ—ի քանակը, ձեռքբերման վայրը, ժամկետները, կենդանու հավաստագրերը։
Շահառուի ցանկությամբ վարկի մայր գումարի մարման համար կարող է սահմանվել արտոնյալ ժամկետ առավելագույնը 12 ամիս ժամկետով։ Վարկի մարման ժամկետ է սահմանվում մինչեւ 4 տարին։ Վարկի տոկոսադրույքը կհաշվարկվի մայր գումարի մնացորդի նկատմամբ։ Մայր գումարի ժամկետից շուտ կատարված մարումների համար ֆինանսական կառույցը տույժ ու տուգանք չի գանձում։
Ընդգծենք, որ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը այնպիսի չափաքանակով կարվի, որ վարկերը շահառուներին տրամադրվեն 2 տոկոս տոկոսադրույքով, իսկ կառավարության 2014թ. որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերին եւ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին՝ 0 տոկոս տոկոսադրույքով։
Որպեսզի հետագայում թյուրըմբռնումներ չլինեն, նախապես հստակեցնենք, որ տույժերն ու տուգանքները սուբսիդավորման ենթակա չեն։
Ի դեպ, եթե ծրագրի շրջանակներում ձեռք բերված տոհմային ՄԵԿ—ը (նույնականացված համարով եւ փաստաթղթերով) օտարվի, ապա կրկնակի վարկավորում չի լինելու։ Իսկ եթե տոհմային ՄԵԿ—ը անկում ապրի կամ սանիտարական սպանդի ենթարկվի, ապա շահառուն ոչ ուշ, քան 72 ժամվա ընթացքում էկոնոմիկայի նախարարություն պետք է ներկայացնի տեղեկատվություն՝ դրան կցելով համայնքը սպասարկող անասնաբույժի կողմից վարվող կենդանիների հաշվառման եւ անասնաբուժական միջոցառումների գրանցամատյանից քաղվածք։
Ուզում ենք հավելել նաեւ, որ պետական աջակցության կամ այլ պետական ծրագրերի շրջանակներում ժամկետանց պարտավորություններ ունեցող ֆիզիկական, իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը այս ծրագրի շահառու լինել չեն կարող։

2-րդ եղանակ

Պետական աջակցության երկրորդ եղանակը կատարված ծախսի փոխհատուցումն է։
Տնտեսավարողն ինքը պետք է այդ գործընթացը նախաձեռնի։ Մինչ տոհմային ՄԵԿ—ը ձեռքբերելը էլեկտրոնային կամ թղթային տարբերակով պետք է դիմի նախարարություն՝ նշելով քանակը, վայրը, ժամկետները։ Ձեռք բերելուց հետո էլ նախարարություն կներկայացնի կենդանիների դիմաց վճարման անդորրագիրը, կենդանիների առողջական վիճակը հավաստող անասնաբուժական վկայականը։ Այս ամենին զուգահեռ նաեւ պարտավորագիր կներկայացնի, որ առնվազն 3 տարի ոչխարի ու այծի հոտը Հայաստանում կվերարտադրվի ու կպահպանվի։
Հիմա՝ փոխհատուցման չափի մասին։
Կփոխհատուցվի յուրաքանչյուր շահառուի կողմից առավելագույնը 100 գլուխ տոհմային ՄԵԿ—ի, այդ թվում՝ 5 գլխից ոչ ավել տոհմային արու մատղաշի (ոչխարի եւ այծի) ձեռքբերման փաստացի ծախսը (չհաշված տեղափոխման ծախսերը), բայց ոչ ավելի, քան 45.0 մլն դրամի 23—27 տոկոսը։
Կամ՝ կփոխհատուցվի շահառուի կողմից յուրաքանչյուր գլուխը մինչեւ 450 հազար դրամ արժեքով ձեռք բերված տոհմային ՄԵԿ—ի համար փաստացի վճարված գումարի (չհաշված տեղափոխման ծախսերը) 23 տոկոսը (սահմանամերձերում՝ մինչեւ 450 հազար դրամ արժեքով ձեռք բերված տոհմային ՄԵԿ—ի համար՝ 27 տոկոսը)։
Հստակեցնենք, որ յուրաքանչյուր տնտեսավարող կարող է օգտվել ծրագրի միայն 1 եղանակից, ընդ որում՝ կատարված ծախսերի փոխհատուցման եղանակից՝ միայն մեկ անգամ։

Եղանակների հետեւանքը

2019—2023թթ. պետական աջակցությամբ ոչխարաբուծությամբ եւ այծաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին հնարավորություն կընձեռվի մատչելի պայմաններով ձեռք բերել շուրջ 30 հազար գլուխ տարբեր սեռահասակային խմբերի մանր եղջերավոր կենդանիներ (հղի ոչխարներ եւ այծեր, էգ եւ արու մատղաշ)։
Էկոնոմիկայի նախարարության հաշվարկներով՝ մինչեւ 2027թ. շուրջ 100 հազար գլուխ արտադրատնտեսական բարձր հատկանիշներով օժտված սերունդ կստացվի։ Կավելանան ոչխարաբուծական եւ այծաբուծական արտադրանքի ծավալները։ 2019—2027թթ. կարտադրվի շուրջ 3.5 մլրդ դրամ արժեքով միս եւ 0.5 մլրդ դրամ արժեքով կաթ։ Արտահանման ծավալների ավելացման պայմաններ կստեղծվեն։
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 3 մլրդ 097 մլն 125 հազար դրամ։

26-09-2019





18-10-2019
Համապարփակ լուծում հին խնդիրներին
Հայագիտական առարկաների դասավանդումը դպրոցներում կուժեղացվի

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Վերջին ...


18-10-2019
Սիրիայում բոցավառվող տեսակի արգելված զենք է կիրառվել
Ո՞ր կողմն է գործադրել՝ ապացուցելը դժվար է լինելու

Թամարա ...


18-10-2019
10 մլն եվրո՝ Արարատի եւ Արմավիրի մարզերին
Հումքի մթերումների սուբսիդավորման ծրագրում փոփոխություն եղավ

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Կառավարությունը ...


18-10-2019
Գեղարվեստի կենարար ուժը
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, տնտեսագիտության ...


18-10-2019
Բիբլիական լեռը ներկայանում է յուրովի
ՀԱՊ-ում բացվել է «Արարատ. սրբազան լեռը» խորագրով ցուցահանդեսը

Լիանա ...


18-10-2019
Պարտադիր, բայց առանց գնահատման
«Շախմատ» առարկայի դասավանդման շուրջ քննարկումներն ակտիվ փուլում են

Լուսինե ...


18-10-2019
«Ձեր խնդիրները մեր մշտական ուշադրության կենտրոնում են»
Վարչապետը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետ

Վարչապետ ...



18-10-2019
Սոցցանցերը եւ մարդկային հարաբերությունների նոր մշակույթը
Հաշվարկված է, որ աշխարհի բնակչության 40 տոկոսը, ...

18-10-2019
Զբոսաշրջային ակտիվությունն ակնհայտ է
Բայց դրանից «գլուխներս չպետք է ...

18-10-2019
Վարչապետն ընդունել է Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Ճապոնիայի ...

18-10-2019
«Մեր գլխավոր նպատակն օլիմպիական ուղեգիր նվաճելն էր»
Գերմանիայում անցկացված սպորտային մարմնամարզության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO