Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.10.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


3 ընկերության արտոնություն տրվեց՝ ներդրումների ու աշխատատեղերի ակնկալիքով

Իսկ մեր գործարարները թող մի քիչ մտածեն

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Կառավարությունը երեկվա նիստում ներդրումային նոր նախագծեր իրականացնելու համար արտոնություններ տվեց երեք ընկերությունների՝ «Էլ Էյ սոլարին», «Գլորիա» կարի ֆաբրիկային, «ՄՈԵՖՖ գրուպին»։ Ինչ կարգի արտոնություններ են դրանք եւ ինչ է ակնկալվում. էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց մանրամասները։

«Էլ Էյ սոլարի» մասով

Ֆոտովոլտային պանելներ արտադրելու համար «Էլ Էյ սոլար» ընկերությանը «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» ՓԲԸ—ի տարածքում շահագործողի թույլտվություն է տրամադրվել։ Եվ այդ թույլտվությունը տրամադրվել է հետեւյալ պայմանով. «Էլ Էյ սոլարը» արտադրանքի ծավալի առնվազն 75 տոկոսը պետք է արտահանի։
Շահագործողի թույլտվության գործողության ժամկետը սահմանվել է 4 տարի, բայց ոչ ավելի, քան «Ալյանս» ազատ տնտեսական գոտու գործունեության ժամկետը։
Ծրագրի ընթացքում արտահանման տարեկան ծավալները նախատեսված է 137 հազար 500 դոլարից հասցնել 11 մլն 880 հազ. դոլարի։ Նախատեսված է արտադրված արեւային պանելների առնվազն 75 տոկոսն արտահանել ԱՄՆ, իսկ մնացածը՝ վաճառել Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում եւ Իրանում։ Եթե խոսենք ներդրումների չափից, ապա 2.6 մլն դոլարի մասին է խոսքը։
Ինչ վերաբերում է աշխատատեղերին, ապա 15 նորը կստեղծվի՝ 300 հազ. դրամ միջին աշխատավարձով։
Ընկերությունն ունենալու է մոտ 1000 քմ արտադրական տարածք «Ալյանս» ազատ տնտեսական գոտում։ «Սիտրոնիկս Արմենիա» ՓԲԸ—ն համաձայն է տրամադրել վերոնշյալ տարածքն ընկերությանը 4 տարի ժամկետով եւ ապահովել համապատասխան ենթակառուցվածքով։
Ի դեպ, գործարար այս ծրագիրը գնահատվել է 69 միջին միավոր։ Հաշվի առնելով, որ անցողիկ շեմը սահմանված է 60 միավոր՝ գործադիրը նպատակահարմար գտավ թույլատրել «Էլ Էյ սոլարին» «Ալյանս» ազատ տնտեսական գոտում շահագործողի կարգավիճակով գործունեություն ծավալելը։

«Գլորիայի» մասով

Գործադիրը բավարարեց նաեւ «Գլորիա» կարի ֆաբրիկայի հայտը։ Ըստ այդմ, ընկերությունը կկարողանա օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (կամ ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի կամ նյութերի մաքսատուրքից ազատվելու արտոնությունից։
Ընկերությունը մանրամասն ներկայացրել է, թե ինչ է ներմուծելու եւ որտեղից։ Իսկ ներմուծելու է Չինաստանից, Թուրքիայից եւ Եվրոպայից։ Ու ներմուծելու է պոլիէթիլենից թաղանթներ, պարկեր, կարթաթելից պիտակի կախիչներ, կաշվե պիտակներ, ամրակներ, նույնիսկ լրագրային թուղթ (գլանափաթեթով կամ թերթերով), փաթեթավորման թղթեր, ստվարաթղթե արկղեր, 100 տոկոսանոց բամբակե կտոր, թել, սինթետիկ կտոր, մկրատներ, կեռիկներ, օղակներ (ցանկից որոշ բաներ նշեցի, որպեսզի մեր գործարարներին մտածելու տեղիք տամ. ասենք, այդ ինչ կեռիկներ եւ օղակներ են, որ մենք այստեղ չենք կարողանում արտադրել եւ դրսից ենք բերում,—Ա.Մ.)։
Ընկերությունն ասել է նաեւ, թե ներմուծվող բոլոր ապրանքներն օգտագործվելու են հագուստի արտադրության համար (Վանաձորում)։ Այդ ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։
Ծրագրի շրջանակում 3 մլրդ դրամի ներդրում կարվի՝ նոր սարքավորումներ ձեռքբերելու եւ նոր մասնաճյուղեր վերանորոգելու համար։ Ներկայումս 1100 աշխատատեղ կա։ Նախատեսվում է ստեղծել 200—250 նոր աշխատատեղ՝ 120 հազ. դրամ միջին աշխատավարձով։
Այս ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 10 մլրդ դրամ, որից 500 մլն դրամի արտադրանքը կիրացվի մեր երկրում, 3.5 մլրդ դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 6 մլրդ դրամինը՝ երրորդ երկրների տարածքում։ Իսկ արտոնություն ստանալու համար ներկայացված հումքի արժեքը կազմում է 8 մլրդ 325 մլն 143 հազ. դրամ։ Մաքսատուրքի ազատման արտոնությունը 752,7 մլն դրամ է։

«ՄՈԵՖՖ գրուպի» մասով

«Գլորիա» կարի ֆաբրիկայի օրինակով նույն արտոնությունից կօգտվի «ՄՈԵՖՖ գրուպը»։ Այս ընկերությունն էլ սարքավորումներ, մասեր, հումք է ներմուծելու Չինաստանից, Թայվանից, Հնդկաստանից, Բրազիլիայից։ Եվ ներմուծելու է գոֆրե կցամասեր լվացարանների համար, սանհանգուցի պարագաների համար կիսաֆաբրիկատներ չժանգոտվող պողպատից, ջրաղացաքարեր եւ սրաքարեր այլ շեղջաքարացված հղկանյութերից կամ խեցեղենից եւն։ Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են սանտեխնիկայի արտադրության համար (զուգարանակոնքեր, լվացարաններ, աղբամաններ եւ այլն)՝ Արմավիրի մարզում։ Դրանք չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։
Ծրագրի շրջանակում 14 մլրդ 491 մլն 272 հազ. դրամի ներդրում կարվի (հումքի ձեռքբերում)։ Հիմա 31 աշխատատեղ ունի ընկերությունը։ կստեղծվի 150 նորը՝ 265 հազ. դրամ միջին աշխատավարձով։
Արտադրանքի ընդհանուր ծավալը (այս ծրագրով նախատեսված) կկազմի 23 մլրդ 575 մլն դրամ, որից 2 մլրդ 105 մլն դրամի արտադրանքը կիրացվի Հայաստանում, 16 մլրդ 23 մլն դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 2 մլրդ 920 մլն դրամինը՝ երրորդ երկրների տարածքում։ Մոտ 2.5 մլրդ դրամի արտադրանքը նախատեսվում է պահեստավորել։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 14 մլրդ 491 մլն 272 հազ. դրամ։ Մաքսատուրքի ազատման արտոնությունը 1 մլրդ 141 մլն 893 հազ. դրամ է։

27-09-2019





18-10-2019
Համապարփակ լուծում հին խնդիրներին
Հայագիտական առարկաների դասավանդումը դպրոցներում կուժեղացվի

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Վերջին ...


18-10-2019
Սիրիայում բոցավառվող տեսակի արգելված զենք է կիրառվել
Ո՞ր կողմն է գործադրել՝ ապացուցելը դժվար է լինելու

Թամարա ...


18-10-2019
10 մլն եվրո՝ Արարատի եւ Արմավիրի մարզերին
Հումքի մթերումների սուբսիդավորման ծրագրում փոփոխություն եղավ

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Կառավարությունը ...


18-10-2019
Գեղարվեստի կենարար ուժը
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, տնտեսագիտության ...


18-10-2019
Բիբլիական լեռը ներկայանում է յուրովի
ՀԱՊ-ում բացվել է «Արարատ. սրբազան լեռը» խորագրով ցուցահանդեսը

Լիանա ...


18-10-2019
Պարտադիր, բայց առանց գնահատման
«Շախմատ» առարկայի դասավանդման շուրջ քննարկումներն ակտիվ փուլում են

Լուսինե ...


18-10-2019
«Ձեր խնդիրները մեր մշտական ուշադրության կենտրոնում են»
Վարչապետը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետ

Վարչապետ ...



18-10-2019
Սոցցանցերը եւ մարդկային հարաբերությունների նոր մշակույթը
Հաշվարկված է, որ աշխարհի բնակչության 40 տոկոսը, ...

18-10-2019
Զբոսաշրջային ակտիվությունն ակնհայտ է
Բայց դրանից «գլուխներս չպետք է ...

18-10-2019
Վարչապետն ընդունել է Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Ճապոնիայի ...

18-10-2019
«Մեր գլխավոր նպատակն օլիմպիական ուղեգիր նվաճելն էր»
Գերմանիայում անցկացված սպորտային մարմնամարզության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO