Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.02.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Համալսարանում է գործել մտավորականության կորիզը

ԵՊՀ գիտական խորհրդի հանդիսավոր նիստ՝ նվիրված համալսարանի 100-ամյա հոբելյանին

Երեւանի պետական համալսարանի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումները մեկնարկել են երեկ, ԵՊՀ գիտական խորհրդի հանդիսավոր նիստով, որին ներկա են եղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
«Այս հարյուր տարվա ընթացքում համալսարանը եղել է ոչ միայն երկրի գիտակրթական, այլեւ, վստահաբար կարելի է պնդել, հասարակական, քաղաքական մտքի դարբնոց եւ կարեւորագույն կենտրոն։ Հենց համալսարանականներն էլ, կարծում եմ, եղել են այս տասնամյակների ընթացքում մեր հասարակության մտավորականության կորիզը»,–շնորհավորելով բոլոր ժամանակների համալսարանականներին՝ ասել է խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը։
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ որպես համալսարանական եւ նախարար, իր համար պատիվ է ԵՊՀ—ի 100—ամյակին նվիրված հանդիսավոր նիստին շնորհավորական ուղերձով հանդես գալը։ «Երեւանի պետական համալսարանը առանձնահատուկ գիտական եւ կրթական հաստատություն է ոչ միայն իր 100—ամյա պատմության շնորհիվ, այլ նաեւ որպես Հայաստանի այսօրվա բարձրագույն կրթության բազմազան համակարգի նախահիմք։ 100—ամյա իր պատմության ընթացքում համալսարանն անցել է դժվարին ուղի՝ դիմագրավելով բազմաթիվ արտաքին մարտահրավերների եւ փորձությունների, սակայն, ի վերջո, մշտապես հաղթահարել է դրանք՝ շնորհիվ համալսարանական միջավայրին հատուկ ազատախոհության եւ հասարակության հանդեպ բարձր պատասխանատվության»,–նշել է Արայիկ Հարությունյանը։
ԵՊՀ—ի հիմնադրման 100—րդ տարեդարձի կապակցությամբ գիտության եւ կրթության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ նախագահի հրամանագրով «Անանիա Շիրակացի» մեդալով են պարգեւատրվել ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական եւ հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար, ԳԱԱ ակադեմիկոս Սամվել Շուքուրյանը, ԵՊՀ հանրահաշվի եւ երկրաչափության ամբիոնի պատվավոր վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Մովսիսյանը, իսկ ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Վազգեն Սաֆարյանն արժանացել է «Մովսես Խորենացի» մեդալի։
Խորհրդանշական հոբելյանի կապակցությամբ գիտության եւ կրթության բնագավառներում ունեցած վաստակի համար ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկան, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Տարիել Ղոչիկյանին, ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության եւ կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Թռչունյանին եւ ԵՊՀ սոցիալական փիլիսոփայության, բարոյագիտության եւ գեղագիտության ամբիոնի վարիչ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Հարությունյանին ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում։

ԵՊՀ—ում հոբելյանական միջոցառումներ են

Երեւանի պետական համալսարանն իր 100—ամյակի առթիվ երեկ պաշտոնապես ընդունել է օտարերկրյա հյուրերին՝ ավելի քան 44 պատվիրակություններ, որոնք ժամանել են աշխարհի 21 երկրներից։
Հյուրերի թվում են օտարերկրյա տարբեր գիտակրթական ինստիտուտների, կենտրոնների տնօրեններ, գործընկեր համալսարանների եւ բուհերի ռեկտորներ, պրոռեկտորներ։
Հյուրերին նախ իր աշխատասենյակում ընդունեց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը, որից հետո նրանք այցելեցին Լ. Ղարիբջանյանի անվան ԵՊՀ պատմության թանգարան, ծանոթացան համալսարանի հիմնադրման պատմությանը, մասնակցեցին դեռեւս սեպտեմբերի 23—ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում մեկնարկած ԵՊՀ դասախոսների եւ ուսանողների ձեռագործ աշխատանքների ու պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գրիգոր (Գրիշա) Ղարիբյանի գեղանկարների ցուցահանդեսին, ինչպես նաեւ համալսարանի գրադարանում պահվող հին փաստաթղթերի եւ գրքերի ցուցադրությանը։
Այնուհետեւ ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովի ուղեկցությամբ նրանք եղան Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում եւ Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտում։ Ծիծեռնակաբերդի բարձունքում հյուրերին դիմավորեցին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը եւ ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Արարատ Մալխասյանը։ Նրանք ծաղկեպսակ դրեցին եւ ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։
Վերջում օտարերկրացի հյուրերը եղեւնի տնկեցին թանգարան—ինստիտուտի պուրակում։

27-09-2019





26-02-2020
Բնապահպանական բաղադրիչը հաշվի չառնելով՝ ավելի մեծ վնասներ ենք կրելու
Հայտնի է ռեկուլտիվացիայի ենթակա 10 առաջնային տարածքների ցանկը

Արմենուհի ...


26-02-2020
Մարզային իշխանությունը չի միջամտում իրավապահ համակարգի գործերին
Ուստի անիմաստ է նրանից նման ծառայություն կամ «օգնություն» ...


26-02-2020
Հայաստանի ազգային հերոս
Էդուարդո Էռնեկյան

Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը համարվում է ...


26-02-2020
Բաքվի հայությունը թողել է ավելի քան 92.000 տուն եւ բնակարան
Բռնագաղթածների գերակշռող մասը բարձրագույն կրթությամբ անձինք են եղել

Լիանա ...


26-02-2020
Դեմ ըլլալով՝ կողմ երեւալու արվեստը կամ՝ Ժողովո՛ւրդ, դու հաղթող ես
Սահմանադրական նախատեսվող հանրաքվեն փաստացի բնական լյուստրացիայի ճանապարհ է, ...


26-02-2020
Մարտավարական առումով կարող են տարբեր կարծիքներ լինել
Սակայն հիմնական հարցերում Հայ դատի մոտեցումները համընկնում են



26-02-2020
Կոմիտասն իր ժողովրդի ապագան կապում էր Ռուսաստանի հետ
Վարդապետը՝ Արշակ Չոպանյանին հասցեագրած նամակների հայելիում

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am





26-02-2020
Այսօր Արցախում մեկնարկում է նախընտրական քարոզարշավը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստ ...

26-02-2020
Աղդամում մեսխեթցի թուրքերը Ադրբեջանի ժողովրդական ճակատի դավադրության զոհն են
Փետրվարի 26-ին արցախցիները պետք է հիշատակեն այդ ...

26-02-2020
Ղազարոս Աղայանը շատ էր սիրում ճաշացուցակ կազմել
Դրանք երգիծական, հումորային ...

26-02-2020
Բռնցքամարտիկների պատրաստականությունը լավատեսություն է ներշնչում
Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկները ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO