Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.10.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Պետությունը խրախուսում է սոցիալական գործընկերությունը

Համագործակցություն մասնավորի եւ միջին մասնագիտական ուսհաստատությունների միջեւ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հիմնական առաքելությունը աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կրթության ապահովումն է։ Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի կրթությունն ուղղված լինի կարողությունների զարգացմանն ու աշխատաշուկայի կարիքներին համապատասխան եւ մրցունակ կադրերի պատրաստմանը։
Մասնագիտական կրթության եւ ուսուցման (ՄԿՈւ) ոլորտում պետությունը խրախուսում է սոցիալական գործընկերության խթանումն ու զարգացումը, որը ինստիտուցիոնալացնելու կարիք ունի։ Ուսումնարանները բիզնեսի եւ ձեռնարկատիրական համակարգի հետ սերտորեն կապելով՝ հնարավոր է դառնում տնտեսական օգուտից բացի, լուծել նաեւ սոցիալական խնդիրներ։ Վերջին հանգամանքն առավել արդիական է հանրապետության սահմանամերձ համայնքներում, որտեղ աշխատանք գտնելու անհնարինությունը պատճառ է դառնում հատկապես երիտասարդության արտագաղթին։
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս ոլորտում որոշակի անհամապատասխանություն կա օրենսդրական մակարդակում։ Այդ բացը հասկանալու եւ քայլեր ձեռնարկելու համար ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է քննարկումների շարք։ Հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքում առաջիկայում տեղի է ունենալու հերթական քննարկումը, որին հրավիրված են տարբեր ուսումնական հաստատությունների տնօրեններ։ Հանդիպմանն անդրադառնալու են պետություն—մասնավոր համագործակցությանը, ինչպես նաեւ քննարկելու են ՄԿՈւ ոլորտում ներառական կրթության հարցերը, ինքնաֆինանսավորման հետ կապված օրենսդրական ամրապնդմանն ուղղված առաջարկները եւ մի շարք այլ խնդիրներ, որոնք կապված են ՄԿՈւ ոլորտի ֆինանսավորման եւ զարգացման հետ։
«ՀՀ»—ի հետ զրույցում Հովհ. Հովհաննիսյանը նշեց, որ Տավուշի մարզում պետության, մասնավորի եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատության միջեւ համագործակցության արդյունավետ մոդել է գործում։ Հենց դա էլ հիմք է հանդիսացել, որ հանձնաժողովն առաջիկա հանդիպումը կազմակերպի Տավուշում՝ սահմանամերձ համայնքներին խրախուսելու եւ աջակցելու համար։ «Ձեւավորվել է շատ արդյունավետ մոդել, երբ մասնավորն օգնում է պետական հաստատությանը՝ քոլեջին։ Մասնավորապես «Տավուշ տեքստիլը» պատրաստ է սարքավորումներ տրամադրել քոլեջին, որի վրա երեխաները կսովորեն, իսկ հետագայում որպես պատրաստված մասնագետներ աշխատանքի կանցնեն արտադրամասում եւ անփորձներին աշխատանքի ընդունելու անհրաժեշտություն չի լինի»,–ասաց պատգամավորը՝ նշելով, որ Տավուշում այժմ ձեռնոցի երեք արտադրամասեր կան, որոնք ընդլայնվելու հնարավորություն ունեն։ Դրանցից երկուսը գտնվում են գյուղական համայնքներում, իսկ երրորդը՝ Բերդ քաղաքում։ Կրթական օղակը՝ ուսումնարանը նույնպես մարզում է գտնվում, ինչը եւս դրական ազդակ է համայնքների համար։ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ տարբեր մարզերում տարբեր գործարարներ նմանատիպ համագործակցություն են հաստատել քոլեջների հետ։ Միայն անցած տարի հինգ պայմանագրեր են կնքվել, ինչպես օրինակ՝ Ստեփանավանի պանրի գործարանի հետ։ Պայմանագրերի կնքումը ավելի է հստակեցնում երկուստեք պարտավորությունների ստանձնումն ու կատարումը։ Արդյունքում աշխատանքի հարցը լուծելու շնորհիվ հնարավոր է դառնում այդ տարածքի բնակչությանը, հատկապես երիտասարդությանը կապել իրենց բնակավայրի հետ։

27-09-2019





16-10-2019
Տարեցներն ուզեն-չուզեն՝ 21-րդ դարի հետ պիտի հարմարվեն
Առաջարկվում է պետական կենսաթոշակների անկանխիկ եղանակ

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


«Պետական ...


16-10-2019
Թուրքիան հայտնվել է ճահիճո՞ւմ
Եվ, թերեւս, ստիպված կլինի «արժանապատիվ» նահանջի ելքեր փնտրել

Էմմա ...


16-10-2019
ԳՈՐԾԱՐԱՐ ՎԱՐՎԵԼԱԿԱՐԳ
Կանանց հագուստ

Շրջազգեստ

Որակյալ կտորից էլեգանտ շրջազգեստը հարմար է հագնել ...


16-10-2019
Տաճատ Վարդապետյանի ապագա տունը Էրզրումում է կառուցվելու
Այդ մասին է մտորում, պոեզիա կարդում, բայց շախմատ ...


16-10-2019
Հայ-պորտուգալական կապերն ավելի արագ կհաստատվեն
Առաջին արդյունքներն ակնկալվում են գիտության ոլորտից

Պորտուգալիա-Հայաստան բարեկամության ...


16-10-2019
Երկակիությունը Սիրիայի հարցում սանձարձակ է դարձնում Թուրքիային
ԱՄՆ-ի զորքերն էլ են հրետակոծության ենթարկվել թուրքական դիրքերից

Արմենուհի ...


16-10-2019
ՓԱՍՏԱԲԱՆԻ ԱՆԿՅՈՒՆ
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ անվան փոխման գրանցման համար, ի՞նչ ...



16-10-2019
...Հետո արվեստը աննկատ դառնում է հարազատ
Երեւանի պարարվեստի պետական քոլեջը 95 ...

16-10-2019
Ժամանակին համընթաց քայլող Մայր բուհը
Այն հիմնադրվեց իբրեւ ճանապարհ դեպի ...

16-10-2019
Պարետային ժա՞մ կհայտարարվի
Թուրքիան փորձում է միասնություն ստեղծել ...

16-10-2019
Մեր գրոսմայստերները նոր հաջողություններ են գրանցել
Հայ շախմատիստները շարունակում են երկրպագուներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO