Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.10.2019
ԶԱՆԱԶԱՆ


Ուխտագնացություն Կիլիկիո Հաճըն եւ Էրգիր

«Հաճըն» հայրենակցական միության ատենապետ Հովհաննես Գրիգորյան—Ճարպիկյանն արմատներով հաճընցի է։ Նրա պապը՝ Սարգիս Ճրտխյանը, եղել է Հաճընի հերոսամարտի կազմակերպիչներից Արամ Կայծակի համհարզն ու աջ ձեռքը։ Ի դեպ՝ մյուս տարի լրանում է Հաճընի ութամսյա դյուցազնամարտի 100—ամյակը, որը միությունը պատրաստվում է նշել մեծ շուքով։
Հ. Գրիգորյանի համար տարիներ շարունակ երազանք է եղել նախնիների ծննդավայրը՝ Կիլիկիո Հաճընը տեսնելը, եւ ահա ընդամենը օրեր առաջ, դիմելով «Կիլիկիա տուր» տուրիստական գործակալությանը, իրականացրեց իր վաղեմի երազանքը՝ վերջապես հայտնվելով Կիլիկիայի այդ գողտրիկ քաղաքում։
Հ. Գրիգորյանի համար սա իսկական ուխտագնացություն էր, թեեւ առաջին անգամ չէ, որ նա ոտք էր դնում Արեւմտյան Հայաստան։ Այլ հարց է Կիլիկիան, որտեղ «Հաճըն» հայրենակցական միության ատենապետը լինելու էր առաջին անգամ։
Սկզբում շրջագայության մասնակիցները եղան Էրգրում, տեսան Արդահանն ու Իգդիրը, Բայազետն ու Մասիսը՝ հակառակ կողմից, ինչպես նաեւ՝ Դարույնքի ամրոցը։
«Ամեն անգամ նոր ապրումներ եմ ունենում Արեւմտյան Հայաստան այցելելիս, չեն եղել նույն զգացողությունները, ինչ նախորդ անգամ»,–ուխտագնացությունից վերադառնալուց հետո «tesaket.info»—ի հետ զրույցում անկեղծացավ պարոն Գրիգորյանը։ Նա շարունակեց. «Ամեն անգամ կարոտի զգացողություն եմ ապրում, դա բառերով չես բացատրի… Երբեք ինձ օտար հողի վրա չեմ զգում այնտեղ, հողը քոնն է, գենետիկա կա, բնազդ կա, հողը երբեք չի դավաճանի, այն միշտ զգացնել է տալիս, որ քո պապերինն է։ Այս անգամ երկփեղկվածության զգացողություն ունեցա. թեեւ ներքուստ հանգիստ եմ, գիտեմ, որ իմ հողի վրա եմ, բայց նաեւ մի տեսակ տագնապ էի զգում, տագնապ՝ հողի համար, քանի որ թուրքը երբեք չի փոխվի, նրա քաղաքականությունը միշտ նույնն է…»։
Շրջագայության ամենահուզիչ պահը Հաճըն այցելությունն էր։
«Սա ինձ համար իսկական ուխտագնացություն էր։ Հայրական կողմից արմատներով էրզրումցի եմ, իսկ մայրական կողմից՝ հաճընցի։ Փառք Աստծո, Էրզրումը մի քանի անգամ տեսել եմ, Հաճընում առաջին անգամ եղա ու քանի որ նաեւ «Հաճըն» հայրենակցական միության ատենապետն եմ, իմ առաքելություններից ու նպատակներից մեկը համարում էի Հաճընում անպայման լինելը»,–ասաց նա։
Հ. Գրիգորյանը պատմեց նաեւ, որ Հաճընում, որպես հայկական հետք, պահպանվել են Սուրբ Հակոբի վանքի ավերակները, որտեղ ինքն ի կատար է ածել իր ուխտը՝ մոմ վառելով ու խնկարկելով ոչ միայն հաճընցի հերոս նահատակների, այլեւ ցեղասպանության բոլոր զոհերի անմահ հիշատակը։ Պարոն Գրիգորյանն ընդգծեց, որ ուխտագնացությունը Հաճընի հերոսամարտի 100—ամյակին ընդառաջ իր առջեւ դրված նպատակներից եւ առաքելություններից մեկն էր, որն ինքը կատարեց, իսկ առջեւում բազմաթիվ ծրագրեր ունի՝ միտված հերոսամարտի առթիվ միջոցառման կազմակերպմանը։

28-09-2019





15-10-2019
Հայաստանը պետք է նպաստի մի շարք նախագծերում Վրաստանի ինտեգրմանը
Այս մոտեցումը կմեծացնի մեր երկրի դերակատարությունը տարածաշրջանային քաղաքական ...


15-10-2019
Բարեկարգվել է մոտ 140 կմ ճանապարհահատված
Արցախի Քաշաթաղի շրջանում բնակչությանը հուզող հիմնական խնդիրներից է ճանապարհաշինությունը։ ...


15-10-2019
ԳՈՐԾԱՐԱՐ ՎԱՐՎԵԼԱԿԱՐԳ
Կանանց հագուստ

Դասական կոստյում

Ժամանակակից նորաձեւության կարգախոսն է կանացիության եւ ...


 
15-10-2019
Հորդորակ
Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

Ներկայացնում ...


15-10-2019
Ֆինանսական վարձակալությամբ՝ նաեւ կաղնեփայտե տարաներ
Էկոնոմիկայի նախարարությունը լիզինգի ծրագրում լրացում է առաջարկում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




15-10-2019
Քննարկվել է պետական բյուջետային հատկացումների հայտը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում երեկ քննարկվել է աշխատանքի ...


15-10-2019
Թուրքիան նախապատրաստվել էր հարձակման
Զենքի վաճառքի սահմանափակման մասին հայտարարությունները չեն զսպի Էրդողանի ...



15-10-2019
Աշխարհում տեսակով առաջին փառատոնը կկայանա Երեւանում
Ժամանելու են մեր օրերի լեգենդար ...

15-10-2019
Աշնան ամենաանուշ օրը
Բերքի ավանդական տոնն ...

15-10-2019
Սիրիայի բանակը պատրաստվում է դուրս մղել զավթիչներին
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



15-10-2019
Չյուրացված դասի հետեւանքը
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը «Եվրո-2020»-ի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO