Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

30.05.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Լույս է տեսել «Հայ երաժշտության հանրագիտարանը» աշխատությունը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Օրերս ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան եւ «Հայկական հանրագիտարան» հրատարակչությունը (գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան) հաճելի անակնկալ մատուցեցին հայ ընթերցողին։ Պետական պատվերով լույս տեսավ «Հայ երաժշտության հանրագիտարանը» աշխատությունը։ Հատորի պատասխանատուն է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրենի տեղակալ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը։
Ինչպես «ՀՀ»—ի հետ զրույցում ասաց Ա. Ասատրյանը, այսպիսի հանրագիտարան ստեղծելու նպատակն է ընթերցողին ծանոթացնել հայ երաժշտական արվեստի բազմաթիվ ու բազմազան երեւույթներին, հայ երաժշտության կարկառուն ներկայացուցիչների, այդ թվում՝ կոմպոզիտորների, կատարողների, երաժշտագետների, նաեւ՝ երաժշտական կոլեկտիվների, երաժշտության տեսության եւ պատմության մեջ առավել հաճախ հանդիպող հասկացությունների ու տերմինների հետ։ «Հայ երաժշտության հանրագիտարանը», Ասատրյանի խոսքով, իր տեսակով առաջինն է հայ իրականության մեջ։ Գրքում ամփոփվում է հայ երաժշտարվեստի սկզբնավորումն ու զարգացումը, նրա առանձնահատկություններն ու նվաճումները, ստեղծագործական եւ կատարողական արվեստների նշանավոր գործիչների կարեւորագույն ձեռքբերումներն ու ավանդույթները։ «Հանրագիտարանի համար հիմք են ծառայել «Հայկական սովետական հանրագիտարանի» (հ. 1 12, 1974 87), «Հայկական համառոտ հանրագիտարանի» (1990 2003), «Ով, ով է. հայեր» (2005 07) հանրագիտարանի եւ այլ բառարանային ու հանրագիտական գրականության համապատասխան նյութերը, որոնք համալրվել են վերջին տարիներին հայ երաժշտարվեստում տեղի ունեցած փոփոխություններով ու իրադարձություներով։
Հանրագիտարանը ներառում է տարբեր ծավալի մասնագիտական հասկացություններ, կենսագրական եւ այլ հոդվածներ։ Ծավալուն պատմատեսական (մասնավորապես՝ հայ հոգեւոր երաժշտությանը վերաբերող) հոդվածներն ընդգրկում են տվյալ հարցի պատմությունը՝ սկզբնավորումից մինչեւ մեր օրերը՝ վերջին շրջանի զարգացումներով»,–մանրամասնեց Ասատրյանը։ Հայ երաժշտության դասականների կենսագրություններն, ըստ նրա, առանձնանում են լավագույն գործերի համառոտ վերլուծություններով, ազգային եւ համաշխարհային երաժշտության մեջ ունեցած դերի շեշտադրումով։
Համեմատաբար համառոտ հոդվածներով էլ ներկայացված են հայ երաժշտության զարգացման մեջ նկատելի վաստակ ունեցող գործիչները. «Փոքր՝ տեղեկատվական բնույթի են որոշակի ճանաչում ունեցող ստեղծագործողների կենսագրությունները, մյուսներն ընդգրկված են համապատասխան ոլորտի մասին ընդհանուր հոդվածներում։ Հանրագիտարանում մեծ տեղ է հատկացված նաեւ երաժշտական գործիքներին, գործիքներ պատրաստող վարպետներին, նաեւ Հայաստանի, Արցախի, սփյուռքի երաժշտական (թատրոններ, ընկերություններ, համերգային կազմակերպություններ), ուսումնական եւ գիտական հաստատություններին, երաժշտական կոլեկտիվներին (երգչախմբեր, նվագախմբեր), երաժշտական մամուլին եւ գրականությանը։ Հանրագիտարանում տեղ են գտել նաեւ հանրապետական երաժշտական փառատոները, մրցույթները, մրցանակաբաշխությունները։ Հիշատակվում է նաեւ տեղի եւ միջազգային մրցույթներին հայ երաժիշտների մասնակցությունը»։
Հոդվածների զգալի մասը պատկերազարդ է, կան նաեւ նոտային օրինակներ, աղյուսակներ, սխեմաներ, ինչը, ըստ Ասատրյանի, էապես լրացնում է ներկայացված նյութը։ Հանրագիտարանը ստեղծվել է հանրապետության երաժիշտ—մասնագետների աջակցությամբ։ Հատորը մասնագիտական խմբագրում է անցել ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում, որի գիտախմբագրական խորհրդում ընդգրկվել են հանրապետության առաջատար երաժշտագետները։

28-09-2019





28-05-2020
Պատմության անիվի հետպտույտը
Եթե ստեղծվեր Միացյալ անկախ Հայաստանը…

1918-20 թթ. ընթացքում ...


28-05-2020
Արտոնյալ վարկեր՝ 25 տոկոս դրամաշնորհով
Հաստատվեց համավարակի տնտեսական հետեւանքների չեզոքացման հերթական միջոցառումը

Գործադիրը ...


28-05-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 442 նոր դեպք, առողջացել է ևս 32 պացիենտ
Հայաստանում մայիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


28-05-2020
Մեր ազատությունը Քրիստոսով է
Պատմության ողջ ընթացքում մարդիկ ձգտել են ազատության։ Շատերն են ...


28-05-2020
Հայոց պատմության սպիտակ էջերից
Ռուսների մասնակցությունը 1918 թվականի մայիսյան հերոսամարտերին

Հայ ժողովրդի ...


28-05-2020
Դղյակների գույքահարկն ավելանալու է
Հավանություն տրվեց հարկային օրենսգրքի փոփոխություններին

Կառավարությունը երեկվա նիստում ...


28-05-2020
Լռությունը նույնպես հաղորդակցության ձեւ է
Միայն լռելով կարելի է վերագտնել խոսքի արժեքը

Լռությունը ...



28-05-2020
Տիկնիկային թատրոն-85
Ճանապարհ դեպի մանկություն


28-05-2020
Արցախյան ազատամարտի հերոսներից մեկը
Արցախյան գոյամարտը շատ հերոսներ ծնեց։ Նրանց մի մասն ...

28-05-2020
Հրշեջ նոր մեքենա Կովսականի ՀՓՋ-ին
Մոտ օրերս Քաշաթաղի շրջանի հարավային ...

28-05-2020
Հրանտ Մելքումյանը ճանաչվեց երկրորդը
Հայ շախմատիստները շարունակում են հաջողություններ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +15... +17
ցերեկը +29... +31

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO