Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.10.2019
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Կարեւոր է վերականգնել գիտական բաղադրիչը

Ազգագրության թանգարանը նոր հետազոտողների եւ մոտեցումների կարիք ունի

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը վերջերս հանդիպում է ունեցել Հայաստանի ազգագրության եւ ազգային—ազատագրական պայքարի պետական թանգարանի գիտաշխատողների հետ, որի ժամանակ քննարկել են թանգարանի գործունեության հարցը։ Նշենք, որ թանգարանը 1996—ից Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ պաշտպանության նախարարության կազմում է։
Թանգարաններն ունեն երկու շատ կարեւոր գործառույթ՝ առարկայի պահպանություն, ցուցադրություն եւ գիտական ուսումնասիրություն։ Պատգամավորի խոսքով, իրենց հիմնական նպատակն է ուժեղացնել թանգարանի գիտական մասը, քանի որ առկա ներուժը լիարժեք չի օգտագործվում։ Թանգարանը բավականին մեծ հաստատություն է, հուշահամալիրի հետ միասին զբաղեցնում է 30 հեկտար տարածք։ Ի թիվս այլ արժեքավոր ցուցանմուշների այստեղ է պահվում նաեւ Հայաստանի գորգերի ամենամեծ հավաքածուն, որն ամբողջությամբ չի ներկայացվում։ «Ժամանակի ընթացքում այնտեղից կորել է շուրջ 40 գորգ, որի մասով հարուցված է քրեական գործ։ Դրանք բավականին արժեքավոր գորգեր են»,–ասաց նա՝ նշելով, որ խնդիր է դրված լուծել ոչ միայն գորգերի, այլեւ մնացած ցուցանմուշների ցուցադրության եւ պահպանման հարցերը։
«ՀՀ»—ի հետ զրույցում Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ ժամանակին հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատողներից շատերն են աշխատել Սարդարապատի թանգարանում, սակայն հիմա, ցավոք, քիչ են գնում։ Դա պայմանավորված է ոչ միայն ֆինանսական հարցերով։ «Մենք պետք է հասկանանք, թե ինչ մոդելով ենք առաջ գնալու, որպեսզի վերածնվի թանգարանի գիտական բաղադրիչը։ Թանգարանն ունի լավ ավանդույթներ եւ փորձ, առկա է նաեւ գիտական ներուժ»,–ասաց Հովհաննիսյանը՝ ափսոսանք հայտնելով, որ այսօր գորգերը պատշաճ չեն ուսումնասիրվում, ինչպես ժամանակին արվել է։
Մշտական հանձնաժողովի կրթության եւ գիտության ենթահանձնաժողովը նախատեսում է աշխատանքային քննարկումներ անցկացնել եւ հանդիպումներ ունենալ շահագրգիռ կողմերի հետ, որից հետո ստացված արդյունքներն արդեն կհամակարգեն, եւ կոնկրետ քայլեր կձեռնարկվեն։ Մտադիր են թանգարանի հարցը քննարկել նաեւ ՊՆ—ի հետ, որպեսզի հասկանան, թե ինչպիսին պետք է լինի զարգացումը։

28-09-2019





18-10-2019
Համապարփակ լուծում հին խնդիրներին
Հայագիտական առարկաների դասավանդումը դպրոցներում կուժեղացվի

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Վերջին ...


18-10-2019
Սիրիայում բոցավառվող տեսակի արգելված զենք է կիրառվել
Ո՞ր կողմն է գործադրել՝ ապացուցելը դժվար է լինելու

Թամարա ...


18-10-2019
10 մլն եվրո՝ Արարատի եւ Արմավիրի մարզերին
Հումքի մթերումների սուբսիդավորման ծրագրում փոփոխություն եղավ

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Կառավարությունը ...


18-10-2019
Գեղարվեստի կենարար ուժը
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, տնտեսագիտության ...


18-10-2019
Բիբլիական լեռը ներկայանում է յուրովի
ՀԱՊ-ում բացվել է «Արարատ. սրբազան լեռը» խորագրով ցուցահանդեսը

Լիանա ...


18-10-2019
Պարտադիր, բայց առանց գնահատման
«Շախմատ» առարկայի դասավանդման շուրջ քննարկումներն ակտիվ փուլում են

Լուսինե ...


18-10-2019
«Ձեր խնդիրները մեր մշտական ուշադրության կենտրոնում են»
Վարչապետը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետ

Վարչապետ ...



18-10-2019
Սոցցանցերը եւ մարդկային հարաբերությունների նոր մշակույթը
Հաշվարկված է, որ աշխարհի բնակչության 40 տոկոսը, ...

18-10-2019
Զբոսաշրջային ակտիվությունն ակնհայտ է
Բայց դրանից «գլուխներս չպետք է ...

18-10-2019
Վարչապետն ընդունել է Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Ճապոնիայի ...

18-10-2019
«Մեր գլխավոր նպատակն օլիմպիական ուղեգիր նվաճելն էր»
Գերմանիայում անցկացված սպորտային մարմնամարզության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO