Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.10.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


ԵԱՏՄ շուկայի առանձնահատկությունները

Հնարավորություններից մինչեւ օրենսդրական բացեր

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Երեւանում այսօր մեկնարկում է Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը։ Այս կապակցությամբ ԵԱՏՄ ներքին շուկայի կայացման եւ զարգացման հեռանկարների, ինտեգրացիոն գործընթացների եւ անդամ պետությունների օրենքների ներդաշնակեցման հետ կապված խնդիրների շուրջ «ՀՀ»—ն զրուցել է ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի հետ։
«Խորհրդարանական հանձնաժողովները կամ կոմիտեները իրենց գործունեության բնույթով տարբերվում են գործադիր կառույցներից, այդ թվում՝ ԵԱՏՄ—ի մասով։ Մեր հանձնաժողովի աշխատանքներն ուղղված են հիմնականում օրենքների ներդաշնակեցմանը ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրության հետ, աշխատանքներ ենք տանում նաեւ ԱՊՀ երկրների հետ, բայց, իհարկե, ամենաառաջնայինը խորհրդարանական վերահսկողությունն է մեր հանրապետության բոլոր այն պետական կառույցների գործունեության նկատմամբ, որոնք ներառում են ինտեգրացիոն գործընթացները»,– ասաց Մելքումյանը՝ նկատելով, որ բոլոր կառույցներն էլ այս կամ այն կերպ կարող են առնչվել ինտեգրացիոն գործընթացներին։ Այսպես, եթե նշում ենք, որ ԵԱՏՄ—ում պետք է լինի միասնական էներգետիկ շուկա, ապա դա նշանակում է այս մասով աշխատանքներ մի կողմից՝ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, մյուս կողմից՝ տնտեսական մրցակցության  պաշտպանության պետական հանձնաժողովի, ինչպես նաեւ՝ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ։
Արտաքին տնտեսական դիվանագիտությունից զատ՝ հանձնաժողովի հետաքրքրությունների շրջանակում են մշակութային, իրավական, միգրացիոն եւ մյուս ոլորտները, եւ պատահական չէ, որ հանձնաժողովի վերջին նիստերից մեկին մասնակցելու հրավեր էին ստացել ՀՀ—ում Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպանները, որոնք ներկայացրել են առկա խնդիրները։ Բնականաբար հանձնաժողովն անցկացնում է նաեւ արտագնա նիստեր։ Դրանցից մեկը տեղի ունեցավ օգոստոսի 31—ին Մեղրիում, որտեղ տեղում ծանոթացան Մեղրու ազատ տնտեսական գոտու եւ տարածաշրջանային զարգացման արդի խնդիրներին։ Մ. Մելքումյանն անընդունելի է համարում, որ ժամանակին մեծ ոգեւորությամբ բացված ազատ տնտեսական գոտին այսօր մատնված է անգործության։ Պատճառները, բնականաբար, տարբեր են եւ բազմաբնույթ։ Հոկտեմբերի 8—ին նախատեսվում է հանդիպում կազմակերպել շահագրգիռ բոլոր կողմերի միջեւ, ակնկալվում է ՀՀ փոխվարչապետի, էկոնոմիկայի նախարարի, նաեւ Ազգային անվտանգության ծառայության, գլխավոր դատախազության, քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչների եւ բոլոր նրանց մասնակցությունը, որոնք առնչվում են Մեղրու ազատ տնտեսական գոտու շուրջ ստեղծված իրավիճակին։ «Լիարժեք օգտագործում ենք խորհրդարանական վերահսկողության՝ օրենքով սահմանված գործիքները»,–ընդգծեց հանձնաժողովի նախագահը։

ԵԱՏՄ շուկայի առանձնահատկությունները

ԵԱՏՄ ներքին շուկայի կայացման, զարգացման հետ կապված օրենսդրական բացերին անդրադառնալով՝ Մ. Մելքումյանն ընդգծեց, որ ինտեգրացիոն գործընթացները դանդաղ են ընթանում, բայց ոչ թե միտումնավոր, այլ նախօրոք ծրագրավորած ժամանակացույցին համապատասխան։ Օրինակ, եթե մենք ԵԱՏՄ ընդհանուր շուկայում ենք, ապա կարո՞ղ են արդյոք մեր քաղաքացիները կամ տնտեսավարող սուբյեկտները մասնակցել Ռուսաստանի Դաշնության պետական գնումներին։ Նկատենք, որ դրա համար անհրաժեշտ է էլեկտրոնային ստորագրություն, որպեսզի Ռուսաստանի էլեկտրոնային ռեգիստրը ճանաչի մեր փաստաթղթերը։ Թեեւ նշվում է, որ դա հնարավոր է, սակայն անհասկանալի է՝ մենք իրապես կարո՞ղ ենք մասնակցել, թե՞ ոչ։ Երկրորդ՝ եթե մենք ընդհանուր շուկայում ենք, ապա պետք է լինի նաեւ ընդհանուր ֆինանսական շուկա. այստեղից հարց է առաջանում՝ արդյոք մեր քաղաքացիները կարո՞ղ են ռուսաստանյան բանկերից վարկեր կամ փոխառություններ վերցնել։ Երրորդ՝ եթե մենք ընդհանուր էներգետիկ շուկայում ենք, ապա հասկանալի չէ, թե ինչու պետք է գազի գինը մեր սահմանին ստանանք մի սակագնով, իսկ Օրենբուրգում կամ մեկ այլ տեղ՝ բոլորովին այլ սակագնով։ Սրանք, ըստ պատգամավորի, դեռեւս չլուծված, բայց կարեւոր հարցեր են միասնական շուկա ձեւավորելու ճանապարհին։ «Էներգետիկ շուկայի մասով մի հետաքրքիր բաղադրիչ կա, որը դեռեւս չի օգտագործվում. մեր քաղաքացիները գազի բորսայից կարող են մեծ ծավալի գազ գնել եւ ներկրել Հայաստան, բայց պարզ չէ, թե ի՞նչ գնով կարող են գնել եւ որքա՞ն կդառնա սահմանի վրա, այսինքն՝ ԵԱՏՄ ընթացակարգերով նախատեսված է նման գործարք, բայց իրականացման պրակտիկան առայժմ անհասկանալի է»,–պարզաբանեց Մելքումյանը։
Սահմանված են տեխնիկական ստանդարտներ՝ կանոնակարգեր, որի համաձայն ԵԱՏՄ որեւէ երկիր երրորդ երկրից ցանկացած ապրանք ներմուծելու համար անհրաժեշտ է բոլոր հինգ անդամ երկրների համաձայնությունը։ Հետեւաբար, եթե հինգ երկրներից որեւէ մեկը ցանկանում է օրինակ՝ տեխնիկա ներմուծել եվրոպական որեւէ երկրից եւ որեւէ մեկը համաձայնություն չի տալիս, ապա տվյալ երկիրը չի կարող ներմուծել։ «Տեխնիկական կանոնակարգերը հաստատվում են տարբեր ապրանքների ցանկով, բայց կա ապրանքների մեծ ծավալ, որը մեր երկիր չի գալիս կամ դրա կարիքը չունենք, մինչդեռ մյուսների համար դրանց կարիքը կա։ Այստեղ պետք է կարողանանք փոխզիջումային պայմաններով ինչ—որ արդյունքներ գրանցել՝ հաշվի առնելով մեր ազգային, պետական շահը»,–մեկնաբանեց նա, ապա շարունակեց, որ նախկինում շատ հարցեր լուծվել են հախուռն, մասսայական ցուցակներով, իսկ հիմա պետք է բանակցել ամենատարբեր հարցերի շուրջ։
ԵԱՏՄ—ն դիտարկվում է որպես իրացման շուկա։ Եթե Եվրոպայից, ԱՄՆ—ից մենք ակնկալում ենք ներդրումներ, ապա ԵԱՏՄ—ն մեզ համար ընկալվում է որպես 180 մլն—անոց շուկա։ «Այստեղ ամենամեծ դրական գործոնը լայնածավալ, մեծ շուկա ունենալն է եւ երկրորդ՝ այդ շուկայում ավելի շատ ապրանք արտահանելու մատչելիությունը։ Մասնավորապես՝ եթե մենք ԵՄ արտահանում ենք առավելապես լեռնահանքային արտադրանք՝ պղնձի խտանյութ, ֆերոմոլիբդեն, ապա ԵԱՏՄ շուկա արտահանում ենք հիմնականում սնունդ, գյուղատնտեսական ապրանքներ, խմիչք, կիսաթանկարժեք քարեր եւ այլն, իսկ լեռնահանքային արտադրանքն ընդամենը 1.5 տոկոս է։ Սա լավ է, բայց դեռեւս այն կատարյալ կառուցվածքը չէ, որն ակնկալում ենք։ Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, բարձր տեխնոլոգիաներ, այս բաղադրիչն է, որ դեռ պետք է աճի։ Իհարկե, ժամանակին մենք ունեցել ենք գիտական մեծ ներուժ, սակայն պետք է հասկանանք, թե այսօր ինչ է մնացել դրանից։ Իհարկե, մեր ազգը բարձր տեխնոլոգիաների ոլորտում տաղանդավոր է, կարող ենք թռիչք ապահովել այդտեղ, բայց կան հարցեր, որոնք վերջնական լուծման կարիք ունեն»,–մանրամասնեց զրուցակիցս։
Մելքումյանը նշեց նաեւ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման անհրաժեշտությունը, մատնանշելով, որ այդ նպատակով հատուկ ստեղծվել է ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարարությունը։ Ի դեպ, նոյեմբերին Երեւանում կանցկացվի ՀԱՊԿ երկրների խորհրդարանական վեհաժողովի հերթական նիստը, որի շրջանակներում պատգամավորը նախատեսում է բարձրաձայնել մեր երկրի համար կարեւոր մի շարք հարցերի մասին։ Հանձնաժողովի նախագահը հիշեցրեց, որ դեռեւս սեպտեմբերին ՌԴ Դաշնային ժողովի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ՀԱՊԿ անդամ մի երկրի կողմից ՀԱՊԿ ոչ անդամ երկրին հարձակողական զենքեր վաճառելու խնդրին, այն դեպքում, երբ այդ զենքն օգտագործվում է ՀԱՊԿ անդամ մեկ այլ երկրի դեմ։ «Այստեղ պետք է ինչ—որ ձեւաչափ մտածել կոնկրետ այդ զենքերի տեսակների վրա սահմանափակումներ մտցնելու համար»,–շեշտեց նա։

01-10-2019





18-10-2019
Համապարփակ լուծում հին խնդիրներին
Հայագիտական առարկաների դասավանդումը դպրոցներում կուժեղացվի

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Վերջին ...


18-10-2019
Սիրիայում բոցավառվող տեսակի արգելված զենք է կիրառվել
Ո՞ր կողմն է գործադրել՝ ապացուցելը դժվար է լինելու

Թամարա ...


18-10-2019
10 մլն եվրո՝ Արարատի եւ Արմավիրի մարզերին
Հումքի մթերումների սուբսիդավորման ծրագրում փոփոխություն եղավ

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Կառավարությունը ...


18-10-2019
Գեղարվեստի կենարար ուժը
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, տնտեսագիտության ...


18-10-2019
Բիբլիական լեռը ներկայանում է յուրովի
ՀԱՊ-ում բացվել է «Արարատ. սրբազան լեռը» խորագրով ցուցահանդեսը

Լիանա ...


18-10-2019
Պարտադիր, բայց առանց գնահատման
«Շախմատ» առարկայի դասավանդման շուրջ քննարկումներն ակտիվ փուլում են

Լուսինե ...


18-10-2019
«Ձեր խնդիրները մեր մշտական ուշադրության կենտրոնում են»
Վարչապետը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետ

Վարչապետ ...



18-10-2019
Սոցցանցերը եւ մարդկային հարաբերությունների նոր մշակույթը
Հաշվարկված է, որ աշխարհի բնակչության 40 տոկոսը, ...

18-10-2019
Զբոսաշրջային ակտիվությունն ակնհայտ է
Բայց դրանից «գլուխներս չպետք է ...

18-10-2019
Վարչապետն ընդունել է Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Ճապոնիայի ...

18-10-2019
«Մեր գլխավոր նպատակն օլիմպիական ուղեգիր նվաճելն էր»
Գերմանիայում անցկացված սպորտային մարմնամարզության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO