Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.02.2020
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


«Բելառուսը մեր կարեւոր գործընկերն է»

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ալեքսանդր Լուկաշենկոյին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպում է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, ով Հայաստան է ժամանել ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ողջունելով Բելառուսի նախագահին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.  «Հարգելի Ալեքսանդր Գրիգորիի,
շատ ուրախ եմ հանդիպել Ձեզ Հայաստանի մայրաքաղաքում՝ Երեւանում։ Վաղը նախատեսված է Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստը։ Կարծում եմ՝ այն շատ կարեւոր նիստ է, որովհետեւ հոկտեմբերից ուժի մեջ է մտնում ԵԱՏՄ—ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագիրը, իսկ վաղը մենք պատրաստվում ենք համապատասխան համաձայնագիր ստորագրել Սինգապուրի հետ։ Դա նշանակում է, որ Եվրասիական տնտեսական միության գործընկերների շրջանակն ընդլայնվում է, եւ ես շատ ուրախ եմ, որ դա տեղի է ունենում Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի նախագահության շրջանում։ Վստահ եմ, որ դա կբարձրացնի ԵԱՏՄ—ի գրավչությունը եւ ԵԱՏՄ բոլոր երկրներում բիզնեսի համար նոր հնարավորություններ կբացի։ Շատ ուրախ եմ այս հանդիպման համար, որովհետեւ մենք կկարողանանք քննարկել մեր հարաբերություններին վերաբերող որոշ հարցեր, որոնք գտնվում են բավական լավ մակարդակում։ Իհարկե, մենք նաեւ մշտապես այդ մասին խոսում ենք, որ չի կարելի կանգ առնել ձեռք բերածի վրա, այլ պետք է շարունակել զարգացնել հարաբերությունները։ Իհարկե, Բելառուսը մեր ռազմավարական գործընկերն է, շատ կարեւոր գործընկերը, եւ մենք շատ արգասաբեր աշխատում ենք։ Հույս ունեմ, որ այդ համագործակցությունը գնալով առավել արգասաբեր կդառնա»։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր խոսքում մասնավորապես ասել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, շնորհակալություն այս շատ կարեւոր հանդիպման համար, որը նախորդում է մեր տնտեսական միության շրջանակում երկրների ղեկավարների վաղվա նիստին։ Ցանկանում եմ շնորհավորել Ձեզ՝ շատ արդյունավետ նախագահության համար։ Ես գիտեմ, թե որքան շահագրգռված եք Դուք եղել եւ որքան ակտիվ եք աշխատել Սինգապուրի հետ՝ համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։ Անկեղծ ասած, երբ ինձ զեկուցեցին այն մասին, որ մենք պետք է մշակենք Սինգապուրի հետ ազատ առեւտրի գոտու կնքման մասին համաձայնագիր, ես ասացի՝ կենտրոնացեք Նիկոլ Փաշինյանի վրա, կենտրոնացեք Հայաստանի վրա, որովհետեւ մեր տնտեսությունները նման են, եւ չեմ կարծում, թե Հայաստանն իր համար որեւէ բան վատ կանի, ինչը կվնասի, ենթադրենք, նաեւ մեզ։ Դրա համար մենք կենտրոնացանք Ձեր մշակումների վրա, սակայն, իհարկե, նույնպես վերլուծել ենք իրավիճակը եւ մշտապես Ձեզ աջակցել ենք, Դուք դա չեք կարող հերքել։ Ձեր յուրաքանչյուր դիմումին մենք մշտապես աջակցել ենք, եւ պետք է ասեմ, որ դա առաջին դեպքն է, երբ մեկ տարվա ընթացքում Դուք կարողացաք ոչ միայն առաջ շարժվել, այլեւ մշակել համապատասխան համաձայնագիրը։ Անկեղծ ասած, Սինգապուրը նման համաձայնագրի համար պետք է առաջին հերթին շնորհակալ լինի Հայաստանին։ Սակայն պետք է ընդգծեմ, որ համաձայնագիրը բոլոր պետությունների օգտին է, հակառակ դեպքում այն ոչ ոք չէր դիտարկի։ Դրա համար էլ օպտիմալ ժամանակում մշակվել է այս համաձայնագիրը։
Ես ուշադրությամբ եմ հետեւում Հայաստանում առկա իրավիճակին՝ Բելառուսի նկատմամբ հարաբերությունների համատեքստում։ Գիտեմ, որ հայերը բելառուսներին միշտ էլ լավ են վերաբերվել։ Մենք նման ժողովուրդներ ենք, աշխատասեր, շատ տառապանքներ տեսած ժողովուրդներ։ Դուք շատ եք նշում եւ ճիշտ եք նշում այն տառապանքների մասին, որոնք ավելի քան 100 տարի առաջ կրել եք ձեր մաշկի վրա։ Մենք շատ ենք խոսում այն մասին, թե ինչ է տեղի ունեցել 75—80 տարի առաջ՝ Բելառուսում ֆաշիզմի, ցեղասպանության ժամանակ, հայերին նույնպես բաժին հասավ։ Այդ պատճառով պատմությունը շատ նման է, մարդիկ շատ նման են, եւ մենք, իհարկե, շահագրգռված ենք այդ հարաբերությունների կառուցմամբ»։

01-10-2019





22-02-2020
Կառավարության խնդիրը հնարավորություններ ստեղծելն է
Մարդու խնդիրը՝ դրանք օգտագործելը

Տարբեր ժամանակաշրջաններում հասարակության մեջ ...


22-02-2020
Մանրամասներ՝ աղդամցիների «խաղաղ արշավի» մասին
Ադրբեջանցի խառնամբոխն ինչպես շարժվեց դեպի Ստեփանակերտ

1988-ի փետրվարի ...


22-02-2020
Հիշողության հայտնի ու անհայտ բավիղներում
Առանց դրա գոյություն չունի ժամանակ, պատմություն, կյանքի հանրագումար ...


22-02-2020
Հայերը՝ Քյոլնում
Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմ

Հայերի հետքերը Գերմանիայում ...


22-02-2020
Ինչքանով են միջնորդ կազմակերպություններն ազդում բենզինի իրացման գնի ձեւավորման վրա
Եվ ինչ խնդիրներ են բացահայտել շուկայի ուսումնասիրությունները

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am ...


22-02-2020
Հանրությունն է տալու վերջնական գնահատականը
Եվ նրա ցանկությամբ է որոշվելու՝ կատարե՞լ փոփոխություն Սահմանադրության ...


22-02-2020
Որոշ քաղաքական ուժեր փորձում են
Հանրաքվեի գործընթացում ընտրախախտումների ֆոն ձեւավորել

Թե՛ իշխանությունը, թե՛ ...



22-02-2020
«Մենք Արցախի անկախության մասին ենք խոսում, ոչ թե ինքնորոշման» Արցախը «ipso facto» պետություն է
«ՀՀ»-ի հարցազրույցը մարդու իրավունքների ...

22-02-2020
Փոփոխություններ են նախատեսվում պետական գնումների գործընթացում
Օրենսդիրն ու գործադիրն աշխատում են ...

22-02-2020
Լիբիայի խնդրի կարգավորման ջանքերը ձախողվում են
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



22-02-2020
Յուրչենկոն կմիանա Հայաստանի հավաքականին
Ռուսաստանցի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն վերջապես ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO