Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.02.2020
ԶԱՆԱԶԱՆ


Հայկական ֆուտբոլում տակավին չլուծված խնդիրներ կան

Երեւանի «Ուրարտուի» սեփականատեր, Մոսկվայի «Սպարտակի» երբեմնի փոխնախագահ Ջիվան Չելոյանցը նախօրեին հրավիրած ասուլիսում անդրադարձավ իր ղեկավարած ակումբի եւ, ընդհանրապես, հայկական ֆուտբոլի խնդիրներին ու զարգացման հեռանկարներին, ներկայացրեց իրավիճակը փոխելու վերաբերյալ իր պատկերացումները եւ անհրաժեշտ քայլերը։
Ամփոփելով անցնող մրցաշրջանում կատարած աշխատանքը՝ բանախոսն այն որակեց հաջողված, թեպետ խոստովանեց, որ մարզական արդյունքներն առանձնապես բարձր չէին՝ ազգային առաջնության բրոնզե մեդալներ եւ դժգույն ելույթներ Եվրոպայի լիգայի որակավորման փուլում։ Նա նշեց, որ կարեւորում է նաեւ ակումբային ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված աշխատանքները։ Այդ ընթացքում թարմացվել են գլխավոր խաղադաշտի եւ մարզումային դաշտերի խոտածածկը ու մարզադաշտի տրիբունաները։ Նաեւ հայտարարվեց, որ շուտով «Ուրարտուն» (նախկին «Բանանցը») կունենա նոր գլխավոր փոխտնօրեն՝ բժշկական գծով։ Իսկ վերանորոգման աշխատանքների համար, նրա հավաստմամբ, ծախսվել է մոտ 700 հազար դոլար, ինչը թույլ չի տվել ուժեղացնել թիմի կազմը եւ հանգեցրել ընթացիկ առաջնությունում թույլ մեկնարկին։
Հայկական ֆուտբոլում առկա կարեւոր խնդիրներից Ջ. Չելոյանցն առաջինն առանձնացրեց մրցավարությունը՝ նշելով, որ այն կա բոլոր երկրներում, բայց աններելի է, երբ մրցավարը սխալվում է պատվերով կամ որեւէ մեկից կաշառք ստանալու արդյունքում։ Նա հայտարարեց նույնիսկ, որ դեպք գիտի, երբ մրցավարին նկատել են կաշառքը ձեռքին։ Ի դեպ, իրավաբանորեն այդ պնդումը, կարծում ենք, կարելի է որակել, որպես հանցագործության մասին հայտարարություն։ Միաժամանակ, Չելոյանցն ընդունում է, որ հուզական որոշում է կայացրել՝ թույլ չտալով, որ ֆեդերացիայի կողմից անցանկալի մրցավար նշանակելու պատճառով իր թիմը մասնակցի ՀՀ գավաթի նախորդ խաղարկության կիսաեզրափակիչ հանդիպմանը։
Ակումբի սեփականատիրոջը մտահոգում են նաեւ Հայաստանի առաջնությունների խաղացանկերում կատարվող անվերջանալի փոփոխությունները, որոնց արդյունքում թիմերը հաճախ տեղյակ չեն լինում, թե ով է լինելու իրենց մրցակիցը, ասենք, երկու տուր հետո։ Եվ դա նույնպես նորմալ իրավիճակ չէ։ Բացի այդ, Ջ. Չելոյանցը ցանկանում է մարզադաշտ կառուցել Երեւանում, սակայն, նրա խոսքերով, քաղաքապետարանը մերժել է իրենց առաջարկած վայրում շինարարություն իրականացնելու դիմումը՝ պատճառաբանելով, որ այնտեղ բազմաբնակարան շենք է կառուցվելու։
Ֆուտբոլային ձեռնարկատերը հրատապ է համարում նաեւ պրոֆեսիոնալ լիգայի ստեղծումը, որը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային կազատի բարձրագույն եւ առաջին խմբերի առաջնությունները կազմակերպելու գործառույթից։ «Ուրարտուի» տիրոջ խոսքերով, ՖՊԼ—ի իրավասությանը կանցնի երկրի երկու հիմնական լիգաների առաջնության կազմակերպումը, խաղացանկը կազմելը եւ դրա իրագործումը, իսկ ՀՖՖ—ն կարող է զբաղվել, օրինակ, մրցավարությամբ։ Ճիշտ է, այդ դեպքում այնքան էլ պարզ չէ, թե որն է ՊՖԼ ստեղծելու կարիքը, եթե առանցքային գործիքներից մեկը՝ մրցավարությունը շարունակելու է տնօրինել հանրապետական ֆեդերացիան։ Ինչեւէ, Չելոյանցը հայրենի մյուս ակումբներին կոչ է անում շուտափույթ անցնել պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու աշխատանքներին։
Գործարարը հանդես եկավ նաեւ ակումբների հարկային բեռը թեթեւացնելու առաջարկով։ Նա նշեց, որ իրենք շահույթ հետապնդող կազմակերպություն չեն (դա, ի դեպ, բավականին վիճելի պնդում է, քանզի ամբողջ աշխարհում ֆուտբոլային ակումբները հենց խոշոր շահույթ ապահովող ձեռնարկություններ են–Հ. Ն.), բայց այդ կապակցությամբ դիմելով կառավարությանը՝ արժանացել են մերժման։ Համենայն դեպս, Չելոյանցի գաղափարը պարունակում է առողջ հատիկ, բայց այն, կարծում ենք, լրամշակման կարիք ունի։
Ինչպեսեւ անվիճելի է այն պնդումը, որ ժամանակն է հայկական ֆուտբոլում ներդնել ակումբների պատանի սաների տեղափոխության համար փոխհատուցում սահմանելու համակարգ։ Նրա խոսքերով, փոխհատուցման վերին շեմը կարող է լինել 3 հազար դոլար։ Դա կվերացնի հեռանկարային սաներին իրարից «փախցնելու» պրակտիկան, քաղաքակիրթ երանգ կհաղորդի գործընթացին եւ որոշ չափով կփոխհատուցի տվյալ ֆուտբոլիստին պատրաստելու համար ակումբների կատարած ծախսերը։
Գնահատելով նոր ղեկավարության օրոք ՀՖՖ—ի աշխատանքը՝ Ջ. Չելոյանցը նշեց. «Այնտեղ կան մարդիկ, ովքեր ձգտում են լավացնել իրավիճակը եւ ջանքեր են գործադրում այդ ուղղությամբ։ Ու կան մարդիկ, որոնք պարզապես իրենց տեղում չեն։ Չեմ կարող ասել, թե ֆեդերացիան վատն է դարձել, որոշ առումով նույնիսկ լավացել են նրանց աշխատանքները։ Իսկ մրցավարության խնդիրն առնչվում է ոչ թե ֆեդերացիայի նախագահին, այլ նրա օգնականներին»։
Նա նշեց, որ «Ուրարտուն» կարեւորում է սեփական սաներին եւ, ընդհանրապես, հայաստանցի ֆուտբոլիստներին նախապատվություն տալը եւ խոստացավ, որ իրենց ակումբում հնարավորինս հետամուտ կլինեն այդ քաղաքականության իրականացմանը։ Թեպետ, իհարկե, դժվար կլինի առաջ շարժվել բացառապես սեփական ուժերով։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

02-10-2019





22-02-2020
Կառավարության խնդիրը հնարավորություններ ստեղծելն է
Մարդու խնդիրը՝ դրանք օգտագործելը

Տարբեր ժամանակաշրջաններում հասարակության մեջ ...


22-02-2020
Մանրամասներ՝ աղդամցիների «խաղաղ արշավի» մասին
Ադրբեջանցի խառնամբոխն ինչպես շարժվեց դեպի Ստեփանակերտ

1988-ի փետրվարի ...


22-02-2020
Հիշողության հայտնի ու անհայտ բավիղներում
Առանց դրա գոյություն չունի ժամանակ, պատմություն, կյանքի հանրագումար ...


22-02-2020
Հայերը՝ Քյոլնում
Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմ

Հայերի հետքերը Գերմանիայում ...


22-02-2020
Ինչքանով են միջնորդ կազմակերպություններն ազդում բենզինի իրացման գնի ձեւավորման վրա
Եվ ինչ խնդիրներ են բացահայտել շուկայի ուսումնասիրությունները

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am ...


22-02-2020
Հանրությունն է տալու վերջնական գնահատականը
Եվ նրա ցանկությամբ է որոշվելու՝ կատարե՞լ փոփոխություն Սահմանադրության ...


22-02-2020
Որոշ քաղաքական ուժեր փորձում են
Հանրաքվեի գործընթացում ընտրախախտումների ֆոն ձեւավորել

Թե՛ իշխանությունը, թե՛ ...



22-02-2020
«Մենք Արցախի անկախության մասին ենք խոսում, ոչ թե ինքնորոշման» Արցախը «ipso facto» պետություն է
«ՀՀ»-ի հարցազրույցը մարդու իրավունքների ...

22-02-2020
Փոփոխություններ են նախատեսվում պետական գնումների գործընթացում
Օրենսդիրն ու գործադիրն աշխատում են ...

22-02-2020
Լիբիայի խնդրի կարգավորման ջանքերը ձախողվում են
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



22-02-2020
Յուրչենկոն կմիանա Հայաստանի հավաքականին
Ռուսաստանցի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն վերջապես ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO