Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.02.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


ԵԱՏՄ բոլոր օղակների միջեւ սերտ համագործակցության արդյունքում

Մեզ հաջողվեց ընդլայնել միության համագործակցության աշխարհագրությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ մասնակցել է Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստին, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ ԵԱՏՄ բարձրագույն մարմնի հերթական նիստն անցկացվում է Երեւանում՝ ԵԱՏՄ—ում Հայաստանի նախագահության շրջանակում։
Երեւանում՝ Բաղրամյան 26—ում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմավորել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարներին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ—Տոկաեւին, Ղրղըզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին։
Արարողակարգային ձեռքսեղմումից եւ տեսանկարահանումից հետո տեղի է ունեցել Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը՝ նեղ եւ ընդլայնված կազմերով։
Բացելով նեղ կազմով նիստի աշխատանքները՝ Հայաստանի վարչապետը նշել է. «Հարգելի գործընկերներ, բարի գալուստ Հայաստան։ Ուրախ եմ ողջունել ձեզ Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին։ Հայաստանի համար սա նշանակալի իրադարձություն է։ Մենք ուրախ ենք Երեւանում բարձրաստիճան հյուրեր ընդունելու, մեր կազմակերպության բարձրագույն մարմնի նիստն անցկացնելու եւ դրանով իսկ մեր հերթական ներդրումը մեր ինտեգրացիայի հետագա խորացման գործում ունենալու հնարավորության համար։ Ինչպես բազմիցս նշել եմ, մենք մտադիր ենք առավելագույնս արդյունավետ մասնակցություն ունենալ ԵԱՏՄ—ում՝ միաժամանակ ջանքեր գործադրելով համագործակցության մեխանիզմների կատարելագործման եւ ինտեգրացիոն տարածքի արդյունավետ գործունեության ուղղությամբ։ Մինչ օրակարգային հարցերի քննարկումը ցանկանում եմ նշել, որ մեզ համար կրկնակի հաճելի է անցկացնել այսօրվա նիստը, քանի որ այդ նիստին, ինչպես գիտեք, մասնակցելու են երկու երկրների՝ Իրանի եւ Սինգապուրի ղեկավարները, որոնց հետ մեր միությունը զարգացնում է առեւտրատնտեսական հարաբերություններն ազատ առեւտրի ռեժիմի հաստատման ուղղությամբ։ Մեր կազմակերպության բոլոր օղակների միջեւ սերտ եւ արդյունավետ համագործակցության արդյունքում մեզ հաջողվեց էլ ավելի ընդլայնել միության համագործակցության աշխարհագրությունը, ինչի շնորհիվ այսօրվա հանդիպումն առանձնահատուկ նշանակություն է ստանում։ Մաղթում եմ մեզ բեղմնավոր աշխատանք»։
Նեղ կազմով նիստի շրջանակում ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել Եվրասիական տնտեսական ֆորումի ընթացքի եւ դրա շրջանակում քննարկումների վերաբերյալ, քննարկել ԵԱՏՄ անդամ պետությունների բյուջեների միջեւ ներմուծման մաքսատուրքերի վճարների բաշխման կարգավորումներին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի գործունեությանը վերաբերող հարցեր։
Այնուհետեւ կայացել է Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստը, որին, ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներից բացի, մասնակցել են նաեւ Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին եւ Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լուն՝ հրավիրյալ երկրների ղեկավարների կարգավիճակով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով։    
Նիստում քննարկվել են ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ ֆինանսատնտեսական, մաքսային ոլորտներում փոխգործակցության զարգացման, ԵԱՏՄ միջազգային համագործակցության խորացմանը վերաբերող եւ մի շարք այլ հարցեր։ Ի գիտություն է ընդունվել ԵԱՏՄ 2018 թ. բյուջեի կատարման մասին հաշվետվությունը, քննարկվել է միության 2020 թ. բյուջեն։ Քննարկվել են ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկայի ձեւավորման հայեցակարգը, ԵԱՏՄ 2020 թ. միջազգային գործունեության հիմնական ուղղությունները, միության անդամ պետությունների միջեւ գազի փոխադրման եւ մատակարարման ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման հարցը, հաստատվել են ԵԱՏՄ անդամ պետությունների՝ միության բյուջեում բաժնեմասերի վճարումները կատարելու մասով պարտքերի մարման կարգը, ԵԱՏՄ դատարան դիմելու ժամանակ տնտեսավարող սուբյեկտների կողմից վճարվող տուրքի չափը։ Նիստում ստորագրվել են մի շարք աշխատանքային փաստաթղթեր՝ մասնավորապես, ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի կանոնակարգում, եվրասիական գերագույն տնտեսական խորհրդի 2014 թ. համապատասխան որոշման մեջ, ԵԱՏՄ՝ 2014 թ. մայիսի 29—ին պայմանագրում, ԵԱՏՀ աշխատանքի կանոնակարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ եւ այլն։
ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները որոշում են ընդունել՝ Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել այս տարվա դեկտեմբերին, Սանկտ Պետերբուրգում։

02-10-2019





22-02-2020
Կառավարության խնդիրը հնարավորություններ ստեղծելն է
Մարդու խնդիրը՝ դրանք օգտագործելը

Տարբեր ժամանակաշրջաններում հասարակության մեջ ...


22-02-2020
Մանրամասներ՝ աղդամցիների «խաղաղ արշավի» մասին
Ադրբեջանցի խառնամբոխն ինչպես շարժվեց դեպի Ստեփանակերտ

1988-ի փետրվարի ...


22-02-2020
Հիշողության հայտնի ու անհայտ բավիղներում
Առանց դրա գոյություն չունի ժամանակ, պատմություն, կյանքի հանրագումար ...


22-02-2020
Հայերը՝ Քյոլնում
Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմ

Հայերի հետքերը Գերմանիայում ...


22-02-2020
Ինչքանով են միջնորդ կազմակերպություններն ազդում բենզինի իրացման գնի ձեւավորման վրա
Եվ ինչ խնդիրներ են բացահայտել շուկայի ուսումնասիրությունները

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am ...


22-02-2020
Հանրությունն է տալու վերջնական գնահատականը
Եվ նրա ցանկությամբ է որոշվելու՝ կատարե՞լ փոփոխություն Սահմանադրության ...


22-02-2020
Որոշ քաղաքական ուժեր փորձում են
Հանրաքվեի գործընթացում ընտրախախտումների ֆոն ձեւավորել

Թե՛ իշխանությունը, թե՛ ...



22-02-2020
«Մենք Արցախի անկախության մասին ենք խոսում, ոչ թե ինքնորոշման» Արցախը «ipso facto» պետություն է
«ՀՀ»-ի հարցազրույցը մարդու իրավունքների ...

22-02-2020
Փոփոխություններ են նախատեսվում պետական գնումների գործընթացում
Օրենսդիրն ու գործադիրն աշխատում են ...

22-02-2020
Լիբիայի խնդրի կարգավորման ջանքերը ձախողվում են
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



22-02-2020
Յուրչենկոն կմիանա Հայաստանի հավաքականին
Ռուսաստանցի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն վերջապես ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO