Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.10.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Հողի վարձակալական իրավունքը՝ ամենաբարձր գին առաջարկողին

Նախապատվությունն էլ կտրվի հարեւաններին եւ երիտասարդներին

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Գյուղատնտեսական նշանակության հողերի արդյունավետ օգտագործման կարեւորությունից «ՀՀ»—ն շատ է խոսել՝ համարելով դա գյուղոլորտի զարգացման հենասյուներից մեկը։ 2018թ. հողային հաշվեկշռի համաձայն՝ գյուղատնտեսության նշանակության հողերը կազմում են 2044.5 հազ. հա, որից վարելահողերը՝ 445.6 հազ. հա, բազմամյա տնկարկները՝ 35.3 հազ. հա, խոտհարքները՝ 121.0 հազ. հա, արոտները՝ 1051.6 հազ. հա։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 2018թ. նպատակային օգտագործվել է 242.8 հազ. հա վարելահող կամ շուրջ 54.5 տոկոսը։
Էկոնոմիկայի նախարարությունը գյուղատնտեսական հողերը չմշակելու բազմաթիվ պատճառներ է նշում՝ փոքր եւ մասնատված հողակտորների վրա եկամտաբեր գործունեության վարման դժվարություն, ոռոգման ջրի անհասանելիություն կամ անբավարար մատակարարում, գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործման անմատչելիություն, հողի բերրիության ցածր մակարդակ, հողօգտագործողի կամ հողի սեփականատիրոջ, ինչպես նաեւ անհրաժեշտ շրջանառու միջոցների բացակայություն։ Բայց անկախ պատճառներից՝ փաստ է՝ մեր հողերը պետք է արդյունավետ օգտագործենք։ Հակառակի «շռայլությունը» մեզ թույլ տալ չենք կարող։ Եվ արդյունավետության համար կառավարությունը փորձում է հստակեցնել ընդհանուր մոտեցումները։ Եվ էկոնոմիկայի նախարարությունը համապատասխան հայեցակարգը երկու օր առաջ դրել է քննարկման մինչեւ հոկտեմբերի 15—ը։
Եթե հակիրճ, ապա խնդիր կա նաեւ չօգտագործվող հողերը շրջանառելու եւ հողի շուկան զարգացնելու (սա ուղղակիորեն պետք է կապել մեր նախորդ՝ գյուղոլորտում ապահովագրական համակարգ ներդնելու խնդրին, քանզի շատ բան է պայմանավորված զարգացած հողի շուկայով։ Այս հարցը տարիներ շարունակ քննարկվել է, երբ հողի շուկան դեռ նոր—նոր էր ձեւավորվում, եւ «ՀՀ»—ում կիսամյակը մեկ, երբեմն՝ եռամսյակային կտրվածքով անդադարձել ենք հողի շուկայի զարգացման փուլերին, շարժերին,—Ա.Մ.)։
Ինչ լուծումներ են առաջարկվում հողերն արդյունավետ գործածելու համար։
Նախարարությունն ասում է, թե անհրաժեշտ է քաղաքականությունը (հատկապես քաղաքականության աջակցության միջոցառումները) ուղղորդել լքված հողերի հիմնախնդրի լուծմանը, ստեղծել հողի շուկայի զարգացման մեխանիզմներ՝ հիմնվելով միջազգային լավագույն փորձի վրա (սա նախարարության ձեւակերպումն է, բայց պետք է նշել, որ այդ մեխանիզմները կան եւ, ի դեպ, հենց միջազգային լավագույն փորձի կիրարկմամբ։ Այնուամենայնիվ, վերջնական դատողություն կանենք, երբ կհստակեցվեն այդ մեխանիզմները,—Ա.Մ.)։
Անհրաժեշտ է նաեւ չօգտագործվող հողերի դասակարգման չափանիշների եւ հաշվառման կարգ մշակել, հողային բանկ ստեղծել, չօգտագործված կամ թերօգտագործվող պետական հողերի վաճառքը խթանելու նպատակով հողի վարձակալական իրավունքը տրամադրել ամենաբարձր գին առաջարկողին՝ հատուկ նախապատվություն տալով հարեւաններին եւ երիտասարդ տնտեսավարողներին։
Ըստ էկոնոմիկայի նախարարության, հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման գործընթացում հողի սեփականատերերի մասնակցությունը խթանող մեխանիզմներ էլ պետք է առաջադրել։ Հավելած՝ իրականացնել հողերի կոնսոլիդացիայի երկարաժամկետ ծրագրեր՝ հիմնվելով միջազգային լավագույն փորձի վրա, գյուղացիական տնտեսությունների թվային ռեգիստր մշակել եւ գործարկել։
«Առաջարկվող լուծումներին հասնելու համար առաջնահերթ է համարվում գյուղատնտեսական հողատարածքների՝ այդ թվում չօգտագործվող հողերի հաշվառումն ու թվայնացումը, որը պետք է ուղեկցվի հողային օրենսդրության բարելավված փաթեթով եւ հողերի սեփականատերերի ու հողօգտագործողների միջեւ նոր կապերի հաստատման խթանմամբ»,—եզրափակում է նախարարությունը։
Եվ, իհարկե, այս ամենից հետո ակնկալվում է գյուղատնտեսության համախառն արտադրանքի ավելացում, գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների աճ, գյուղական աղքատության կրճատում, երկրի պարենային անվտանգության մակարդակի բարձրացում, առաջին անհրաժեշտության պարենամթերքի տեղական արտադրանքի աճ։
Ինչ վերաբերում է ֆինանսական գնահատականին. նշվում է, թե ներդրումների համար ֆինանսական աղբյուրներ կարող են լինել միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրվող դրամաշնորհային միջոցները, ինչպես նաեւ պետական բյուջեից ու տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հատկացվող համապատասխան միջոցները, օրենսդրությամբ չարգելված այլ միջոցները։

02-10-2019





18-10-2019
Համապարփակ լուծում հին խնդիրներին
Հայագիտական առարկաների դասավանդումը դպրոցներում կուժեղացվի

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Վերջին ...


18-10-2019
Սիրիայում բոցավառվող տեսակի արգելված զենք է կիրառվել
Ո՞ր կողմն է գործադրել՝ ապացուցելը դժվար է լինելու

Թամարա ...


18-10-2019
10 մլն եվրո՝ Արարատի եւ Արմավիրի մարզերին
Հումքի մթերումների սուբսիդավորման ծրագրում փոփոխություն եղավ

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Կառավարությունը ...


18-10-2019
Գեղարվեստի կենարար ուժը
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, տնտեսագիտության ...


18-10-2019
Բիբլիական լեռը ներկայանում է յուրովի
ՀԱՊ-ում բացվել է «Արարատ. սրբազան լեռը» խորագրով ցուցահանդեսը

Լիանա ...


18-10-2019
Պարտադիր, բայց առանց գնահատման
«Շախմատ» առարկայի դասավանդման շուրջ քննարկումներն ակտիվ փուլում են

Լուսինե ...


18-10-2019
«Ձեր խնդիրները մեր մշտական ուշադրության կենտրոնում են»
Վարչապետը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետ

Վարչապետ ...



18-10-2019
Սոցցանցերը եւ մարդկային հարաբերությունների նոր մշակույթը
Հաշվարկված է, որ աշխարհի բնակչության 40 տոկոսը, ...

18-10-2019
Զբոսաշրջային ակտիվությունն ակնհայտ է
Բայց դրանից «գլուխներս չպետք է ...

18-10-2019
Վարչապետն ընդունել է Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Ճապոնիայի ...

18-10-2019
«Մեր գլխավոր նպատակն օլիմպիական ուղեգիր նվաճելն էր»
Գերմանիայում անցկացված սպորտային մարմնամարզության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO