Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.10.2019
ՍՈՑԻՈՒՄ


Սինջարի ճգնաժամի լուծման բանալին

Հայաստանում բացվեց ամենամեծ եզդիական տաճարը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ՀՀ Արմավիրի մարզի Ակնալճի եզդիական սրբատեղիում այս կիրակի տեղի ունեցավ Տաուսե Մալակի տաճարի օծման եւ բացման հանդիսավոր արարողությունը։ Այն աշխարհի ամենամեծ եզդիական տաճարն է։ Հազարավոր եզդիներ աշխարհի տարբեր երկրներից այդ օրը ժամանել էին Հայաստան՝ մասնակից դառնալու այդ կարեւորագույն իրադարձությանը։
«ՀՀ»—ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը նշեց, որ սրբավայրի բացման առիթով ժամանել են նաեւ եզդիական համայնքի քաղաքական եւ զինվորական ուժերի ղեկավարները, որոնց մասնակցությամբ տեղի է ունեցել փակ հանդիպում—քննարկում իրենց հետագա անելիքների վերաբերյալ։
Իրաքի խորհրդարանի եզդի պատգամավոր Սայիդ Խըդրի հրավերով այս ամռանը Ռ. Բաքոյանն այցելել էր Իրաք, որտեղ հանդիպել էր երկրի խորհրդարանի նախագահ Մահմեդ Հալբուսի հետ։ Հանդիպումների ժամանակ քննարկել են Իրաքի եզդիների վիճակը՝ մասնավորապես եզդիական ճամբարների, փախստական եզդիների պայմանների եւ խնդիրների մասին, եւ առհասարակ եզդիական երկու շրջանների՝ Սինջարի եւ Շեյխանի շրջաններում տիրող քաղաքական իրավիճակը։ Քննարկումների արդյունքում ձեռք են բերվել որոշ նախնական պայմանավորվածություններ հետագայում միասին աշխատելու շուրջ։ Նշենք, որ Սինջարը գտնվում է Իրաքի կազմում, Շեյխանը՝ Քրդական ինքնավարության կազմում։ «Հատուկ անդրադարձել ենք այն եզդիներին, որոնք դեռեւս գտնվում են ստրկության մեջ եւ ենթարկվում են սեռական շահագործման։ Գերության մեջ հայտնված տասը հազար եզդիներից առայսօր շարունակում են պատանդ մնալ շուրջ երեք հազարը, որոնց ճակատագիրը դեռ հստակ չէ։ Այդ մասով աշխատանքներ են տարվում եզդիական համայնքի անհատների կողմից, սակայն դա բավարար չէ։ Որպես Իրաքի քաղաքացիներ, երկրի կենտրոնական կառավարությունն էլ ջանքեր պետք է գործադրի այդ ուղղությամբ, որ հստակեցվեն աշխատանքներն ու կիրառվեն նոր մեխանիզմները, որպեսզի եզդիների ցեղասպանությունը ինչ—որ ժամանակ անց կարողանանք դադարեցնել»,–իր մտահոգություններով կիսվեց պատգամավորը։
Բաքոյանը հանդիպել է նաեւ Իրաքի մյուս երկու եզդի պատգամավորների հետ, որոնք ներկայացնում են քրդական երկու քաղաքական ուժեր։ Այնուհետեւ մեկնել է Սինջար, որտեղ 10 օր անցկացրել է եզդիական համայնքում։ «Ինձ համար անչափ կարեւոր էր անձամբ ուսումնասիրել եւ հասկանալ, թե ինչպիսի խնդիրների եւ պատնեշների են հանդիպում իմ հայրենակիցները։ Հինգ տարիների ընթացքում տեսնում ենք, որ փախստական եզդիների վիճակը ոչ միայն չի լավացել, այլեւ ավելի է վատացել։ Ճամբարներում հիվանդությունները մեծ թիվ են կազմում, իսկ կրթության մասին, առավել եւս կրթության որակի մասին խոսելն անգամ ավելորդ է։ Երեխաներին փորձում են գոնե տառաճանաչ դարձնել։ Ճամբարներում 300—350 հազար փախստականներ կան, որոնց պահելու համար մեծ ռեսուրսներ են պահանջվում»,–մանրամասնեց նա։
Երկար քննարկումներ է ունեցել եզդիական կուսակցությունների ղեկավարների, եզդիական առանձին զինված ջոկատների ղեկավարների հետ։ Վերջիններս ժամանակին կամավորականներ էին, իսկ այժմ գրանցված են Իրաքի զինված ուժերում եւ ներկայացնում են Իրաքի բանակը, ոստիկանությունը՝ ապահովելով իրենց տարածքի անվտանգությունը։ Այլ հարց է, թե որքանով են բավարար այդ ուժերը ազգաբնակչության անվտանգությունն ապահովելու համար։ Ժողովրդագրական պատկերը փոխված է նաեւ Շեյխանի շրջանում, եթե ժամանակին Շեյխան քաղաքում բնակչության 98 տոկոսը եզդիներ էին, իսկ մնացածը քրիստոնյաներ, ապա 2018—19 թթ. իրավիճակն այնպիսին է, որ բնակչության 5—10 տոկոսն են եզդիներ, մնացածը քրդեր են։ Այդտեղ ապրող փոքրաթիվ քրիստոնյաները հեռացել են։ ՀՀ ԱԺ եզդի պատգամավորը դա համարում է եզդիական համայնքների ամենամեծ կորուսւտներից մեկը։
Երկրորդ անգամ Բաքոյանը Իրաք է այցելել եզդիական երիտասարդական կազմակերպության հրավերով՝ մասնակցելու ցեղասպանությանը նվիրված հինգերորդ համաժողովին։ Կազմակերպությունը բավականին մեծ աշխատանք է իրականացնում Սինջարում, եւ հետամուտ են եզդիների ցեղասպանության ճանաչման հարցում։ «Երկու ուղղություններով եզդիական համայնքը մեծ աշխատանք ունի անելու. մեկը՝ արտաքին քաղաքականությունն է, որով միջազգային հանրությանը եւ միջազգային կառույցներին պետք է ներկայացվի Սինջարի ճգնաժամը, որպեսզի այն լուծում ստանա եւ զուգահեռ պետք է աշխատանքներ տարվեն համայնքում։ Այս երկու ուղղությունները պետք է զուգահեռ ընթանան, որպեսզի ցանկալի արդյունքը գրանցենք»,–նկատեց զրուցակիցս։
Երկու այցելությունների ժամանակ ձեռք բերված ամենամեծ եւ կարեւոր հաջողությունը Ռ. Բաքոյանը համարում է այն, որ 5 տարվա անհամաձայնությունից հետո Իրաքում գործող 4 եզդիական քաղաքական ուժերը՝ «Եզդիների առաջընթաց», «Եզդիների ազատ դեմոկրատական», «Եզդիների դեմոկրատական», «Եզդիական շարժում՝ հանուն բարեփոխումների եւ զարգացման» կուսակցություններին հաջողվել է համագործակցության եզրեր գտնել։ Դրա արդյունքում որոշում է կայացվել 2020 թվականի ապրիլին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցել մեկ ընդհանուր դաշինքով, մյուս կետերը վերաբերում են կառավարման համակարգում կոնսենսուս ունենալուն եւ ամենակարեւորը՝ եզդիների մեկ միասնական բանակ ստեղծելուն։ «Մինչ այսօր քաղաքական ուժերը չէին կարողանում համախմբվել, իսկ համախմբման արդյունքում հնարավորություն կունենանք բարելավելու եզդիական համայնքի վիճակը։ Դրանով պայմանավորված կլինի Սինջարի՝ Իրաքի եզդիների ապագան»,–ընդգծեց պատգամավորը։

02-10-2019





18-10-2019
Համապարփակ լուծում հին խնդիրներին
Հայագիտական առարկաների դասավանդումը դպրոցներում կուժեղացվի

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Վերջին ...


18-10-2019
Սիրիայում բոցավառվող տեսակի արգելված զենք է կիրառվել
Ո՞ր կողմն է գործադրել՝ ապացուցելը դժվար է լինելու

Թամարա ...


18-10-2019
10 մլն եվրո՝ Արարատի եւ Արմավիրի մարզերին
Հումքի մթերումների սուբսիդավորման ծրագրում փոփոխություն եղավ

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Կառավարությունը ...


18-10-2019
Գեղարվեստի կենարար ուժը
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, տնտեսագիտության ...


18-10-2019
Բիբլիական լեռը ներկայանում է յուրովի
ՀԱՊ-ում բացվել է «Արարատ. սրբազան լեռը» խորագրով ցուցահանդեսը

Լիանա ...


18-10-2019
Պարտադիր, բայց առանց գնահատման
«Շախմատ» առարկայի դասավանդման շուրջ քննարկումներն ակտիվ փուլում են

Լուսինե ...


18-10-2019
«Ձեր խնդիրները մեր մշտական ուշադրության կենտրոնում են»
Վարչապետը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետ

Վարչապետ ...



18-10-2019
Սոցցանցերը եւ մարդկային հարաբերությունների նոր մշակույթը
Հաշվարկված է, որ աշխարհի բնակչության 40 տոկոսը, ...

18-10-2019
Զբոսաշրջային ակտիվությունն ակնհայտ է
Բայց դրանից «գլուխներս չպետք է ...

18-10-2019
Վարչապետն ընդունել է Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Ճապոնիայի ...

18-10-2019
«Մեր գլխավոր նպատակն օլիմպիական ուղեգիր նվաճելն էր»
Գերմանիայում անցկացված սպորտային մարմնամարզության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO