Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.10.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


ՀԱԷԿ-ը շարունակում է կատարելագործումը

Առաջիկա երկու տարում կավարտվի լիամասշտաբ վարժասարքի մշակումը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Երբ մեր երկիրը ատոմային էներգետիկայի ոլորտի հետ կապված միջազգային որեւէ հարթակից խոսք է հնչեցնում, սկսում եմ հետեւել թյուրքական լրահոսին՝ տեսնելու համար, թե նրանք որտեղ ինչ «ահազանգ» են հնչեցնում մեր ԱԷԿ-ի հետ կապված, որպեսզի հակադարձեմ։ Ընդ որում, այդ «ահազանգը» հաճախ մեր խոսքին անմիջապես չի հաջորդում, այլ՝ օրեր, նույնիսկ շաբաթներ անց։

Այլընտրանք չկա

Մեր մասնագետները ինձ առիթով բացատրեցին, թե ինչու չեն պատասխանում նրանց բարբաջանքներին. նախ՝ որ բարբաջանքին թե բամբասանքին պատասխանելը մասնագիտական տիրույթին սազական չէ եւ երկրորդ՝ որ ե՛ւ մեր, ե՛ւ ոլորտում մասնագիտացված կառույցին՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը հետաքրքրում են տեխնիկական, անվտանգության եւ այլ ցուցիչներ։ Տարիներ առաջ նույն բանն ինձ ասաց ՀՀ նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահ Ադոլֆ Բիրկհոֆերը (Գերմանիա)՝ նկատելով, որ «Հայաստանի ատոմակայանը բացարձակ անվտանգ է եւ կարեւորը դա է»՝ պատասխանելով իմ այն հարցին, թե ինչու ոլորտի մասնագիտացված կառույցը չի հերքում ՀԱԷԿ—ի իբր վտանգի մասին թյուրքական գուժումները։
Մասնագետների բացատրությունն իհարկե հասկանալի է, բայց պետք է հաշվի առնել նաեւ, որ եթե նման հայտարարությունները պատասխան չեն ստանում (քաղաքական տիրույթում), ազդեցություն են ունենում մեծ լսարանների վրա՝ հետեւանքներով հանդերձ։ Չմոռանանք, որ քաղաքական հարթակում շատ բան է որոշվում՝ առանց հաշվի առնելու տնտեսական ու տեխնիկական ցուցիչները։ Հիշում ենք՝ ինչպես ՀԱԷԿ—ը փակվեց, երբ նույնիսկ երկրաշարժից հետո միութենական հանձնաժողովը զննել էր ՀԱԷԿ—ը եւ շինարարական կառուցատարրերում, սարքավորումներում եւ համակարգերում երկրաշարժի սեյսմիկ ազդեցության հետ կապված խախտումներ չէր հայտնաբերել։ Այդ մասին, իհարկե, բարձրաձայնվեց, համապատասխան եզրակացությունը տրվեց, բայց ՀԱԷԿ—ը դադարեցրեց աշխատանքը։
Բիրկհոֆերի հետ զրույցում ես սա էլ (քաղաքական բաղադրիչը) ակնարկեցի (2015թ.)։ Նա լսեց եւ ժպտաց. «Դուք պատասխանեք»։ Հետո հավելեց. «Թեեւ գիտեմ, որ անում եք»…
Սա ամեն անգամ հիշում եմ, երբ գալիս է պատասխանելու ժամանակը։
Հիմա՝ Թուրքիային սկսել է անհանգստացնել ՀԱԷԿ—ի շահագործման ժամկետի երկարաձգումը, եւ նրանք սկսել են խոսել ամբողջ աշխարհում մաքուր էներգետիկայի անհրաժեշտությունից։ Թուրքիայի նախագահ Էրդողանը նույնիսկ ասել է, թե հանուն այդ գաղափարի չեղարկում է Սինոպի ատոմակայանի նախագիծը։
Նախ՝ մասնագետները նշում են, որ ԱԷԿ—ները (եթե տեխնիկական անվտանգության բոլոր ցուցիչներին համապատասխան են աշխատում) բնապահպանական տեսակետից ամենամաքուր էլէներգիա արտադրող կայաններն են (ՋԷԿ—երից անվտանգ են նույնիսկ)։ Եվ երկրորդ՝ Էրդողանը ինչ—որ բան «մոռացել» է։ Օրինակ՝ որ ինքը այդ նախագիծը չեղարկում է ոչ թե հանուն ատոմային էներգիայից հրաժարման, այլ՝ որովհետեւ նախագծի արժեքը թանկացել է։ Էրդողանը բոլորովին վերջերս էր, որ ճապոնական «Nikkei» թերթին տված հարցազրույցում անդրադարձել էր Սեւ ծովի ափամերձ Սինոպի նահանգում Ճապոնիայի հետ համատեղ իրականացվելիք ատոմակայանի նախագծի ճակատագրին։ Եվ ասել էր, որ ճապոնական կողմի ներկայացրած զեկույցում նախագծի ընդհանուր արժողությունն ու իրականացման ժամանակացույցը զգալիորեն տարբերվում են ձեռք բերված նախնական պայմանավորվածություններից, հետեւաբար անընդունելի են թուրքական կողմի համար։
Ու հայտնել էր նաեւ, որ Թուրքիայում մինչեւ 2023թ. ատոմային էներգիայի զարգացումը իրենց առաջնահերթություններից է։
Սա մեկ անգամ եւս հուշում է՝ Հայաստանի համար ատոմային էներգետիկան այլընտրանք չունի՝ ե՛ւ տնտեսական, ե՛ւ քաղաքական առումով։ Կարեւորը՝ որ հայկական կողմն ամեն ինչ անում է ԱԷԿ—ի անվտանգության աստիճանը պարբերաբար բարձրացնելու ուղղությամբ, հետեւում է ԱԷՄԳ—ի ցուցումներին, ընտրել է միջուկային էներգիայի անվտանգ եւ խաղաղ օգտագործման թափանցիկ ու բաց քաղաքականություն, համագործակցում է տարբեր կողմերի հետ։
Ի դեպ, ամենաթարմ օրինակներից մեկը։

«Հայատոմի» առաջարկները հետաքրքրել են ամերիկյան դիլերներին

Ինչպես տեղեկանում ենք «ՀԱԷԿ» ՓԲԸ—ից, առաջիկա երկու տարում կավարտվի ՀԱԷԿ—ի համար լիամասշտաբ վարժասարքի մշակումը։ Եվ այս մասին հայտնում է «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ, «Հայատոմ» ԳՀԻ գլխավոր տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Պետրոսյանը։ Այս լիամասշտաբ վարժասարքի արդիականացումն իրականացվում է ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի աջակցությամբ։ Դրա անհրաժեշտությունը պայմանավորված է ժամանակի պահանջով եւ ուղղված է Հայկական ԱԷԿ—ի աշխատակիցների մասնագիտական հմտությունների բարձրացմանը։ «Եթե Չեռնոբիլի ԱԷԿ—ում նման վարժասարքեր օգտագործվեին, հնարավոր կլիներ խուսափել ողբերգությունից»,– բացատրում է Վահրամ Պետրոսյանը։
Նորոգման վարժասարքի հիմնական նպատակն է լինելու ՀԱԷԿ—ի նորոգման եւ սպասարկման անձնակազմի պատրաստումն ու վերապատրաստումը, կայանի սարքավորումների շահագործման եւ վերանորոգման ժամանակ տեղեկատվական աջակցությունը։
Տեղեկացնենք նաեւ, որ ՀԱԷԿ—ում արդիականացվել է նաեւ հակասեյսմիկ պաշտպանության արդյունաբերական համակարգը։ Գործարկվել է նաեւ այդ համակարգի երրորդ սերունդը՝ արդիականացված թվային համակարգերով։
Հավելենք, որ հայկական ԱԷԿ—ի անվտանգության հենց հայկական համակարգերով հետաքրքրվել են Ուզբեկստանում եւ Բանգլադեշում, որտեղ նոր միջուկային էներգաբլոկներ են կառուցվելու։
Ավելին՝ «Հայատոմ» ԳՀ ինստիտուտի ներկայացրած առաջարկները հետաքրքրել են նաեւ ամերիկյան դիլերային ընկերություններին, որոնք սարքավորումներ են մատակարարում տարբեր ատոմակայանների։ Ինստիտուտը մշակել է տվիչներ, որոնք ֆիքսում են հիդրոամորտիզատորների մխոցի կոթի եւ յուղի մակարդակի փոքրագույն տատանումները։ Ինստիտուտը 74 այդպիսի տվիչներ է արտադրել Հայկական ԱԷԿ—ի համար, որոնք հաջողությամբ շահագործվում են։

03-10-2019





18-10-2019
Համապարփակ լուծում հին խնդիրներին
Հայագիտական առարկաների դասավանդումը դպրոցներում կուժեղացվի

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Վերջին ...


18-10-2019
Սիրիայում բոցավառվող տեսակի արգելված զենք է կիրառվել
Ո՞ր կողմն է գործադրել՝ ապացուցելը դժվար է լինելու

Թամարա ...


18-10-2019
10 մլն եվրո՝ Արարատի եւ Արմավիրի մարզերին
Հումքի մթերումների սուբսիդավորման ծրագրում փոփոխություն եղավ

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Կառավարությունը ...


18-10-2019
Գեղարվեստի կենարար ուժը
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, տնտեսագիտության ...


18-10-2019
Բիբլիական լեռը ներկայանում է յուրովի
ՀԱՊ-ում բացվել է «Արարատ. սրբազան լեռը» խորագրով ցուցահանդեսը

Լիանա ...


18-10-2019
Պարտադիր, բայց առանց գնահատման
«Շախմատ» առարկայի դասավանդման շուրջ քննարկումներն ակտիվ փուլում են

Լուսինե ...


18-10-2019
«Ձեր խնդիրները մեր մշտական ուշադրության կենտրոնում են»
Վարչապետը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետ

Վարչապետ ...



18-10-2019
Սոցցանցերը եւ մարդկային հարաբերությունների նոր մշակույթը
Հաշվարկված է, որ աշխարհի բնակչության 40 տոկոսը, ...

18-10-2019
Զբոսաշրջային ակտիվությունն ակնհայտ է
Բայց դրանից «գլուխներս չպետք է ...

18-10-2019
Վարչապետն ընդունել է Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Ճապոնիայի ...

18-10-2019
«Մեր գլխավոր նպատակն օլիմպիական ուղեգիր նվաճելն էր»
Գերմանիայում անցկացված սպորտային մարմնամարզության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO