Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

30.05.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Գեղարվեստական գրականություն

Ընթերցելու մշակույթը եւ դրա դերը մարդու կյանքում

Գրականություն է համարվում ցանկացած գրավոր խոսքի ամբողջություն, որն իր տարատեսակներն ունի՝ գիտական, տեխնիկական, հասարակական—քաղաքական, գեղարվեստական եւ այլն, բայց երբ «գրականություն» ենք ասում, մեր ենթագիտակցությունն անմիջապես աշխատում է գեղարվեստակա՛ն գրականության ուղղությամբ, քանի որ թե՛ ծավալային առումով, թե՛ բովանդակային եւ թե՛ հասարակայնորեն մատչելիության, այն առաջնային տեղ է զբաղեցնում գրականության տեսակների ցանկում։ Գեղարվեստական գրականությունն էլ իր տարատեսակներն ունի, որոնց շարքում ծանրակշիռ տեղ ու դեր ունի արձակի ժանրը, որն առավել մեծ ընթերցողական զանգվածներ է գրավում եւ շատերի համար թվում է մատչելի։ Անառարկելի է, որ գեղարվեստական գրականության ընթերցանությունը հաճույք է պատճառում եւ հաճելի ժամանցների թվում է, սակայն արդյո՞ք մատչելի է այն եւ որքանով է մատչելի, որքանո՞վ է ընթերցողը պատրաստ ընկալելու տեքստն ու ենթատեքստը, բացահայտելու կապերն ու ընկալելու գեղարվեստական խոսքի էությունը, եւ արդյո՞ք գեղարվեստական գրականության ընթերցանությունը պարապ ու անօգտակար գործ չէ, որպիսի միտում, որ դրսեւորվում է ներկայիս ժամանակներում։
Այսօրվա տեխնիկան սրընթաց թռիչքներ է արձանագրում, որի հետեւից հազիվ են հասնում՝ այն տիրապետելու մարդու հնարավորությունն ու ժամանակը։ Մարդն զբաղված է տեխնիկայի հետ «կռիվ» տալով՝ մի կողմից դրա օգտակարության անհրաժեշտությունը, մյուս կողմից՝ միայն դրանով զբաղվելու վարակիչ ցանկությունը։ Տեխնիկան սկսել է մարդու համար մարդու դեր կատարել՝ գրավել նրա տարածքը, գործողություններ անել նրա փոխարեն, դառնալ նրա «զրուցակիցը»։ Կարծես, այլ բան չի մնում, քան առանձնանալ տեխնիկայի հետ եւ ապրել նրանով։ Ցավոք, սա իրողություն է. անշունչի հետ ապրել՝ որպես շնչավորի հետ, լցնել մենակության դատարկությունը սառը տեխնիկայի երեւակայական աշխարհով։ Մարդն իր պատկերով ստեղծելով իրեն նմանակող ռոբոտներ, աստիճանաբար ինքն է դառնում իր ստեղծած ռոբոտի ռոբոտը եւ ինքն է սկսում կատարել նրա հրամանները։ Իրերի ու տեխնիկայի մեջ դնելով միտք, հոգի ու զգացմունք, մարդն ինքն է զրկվում դրանցից, դատարկում ներսի պարունակությունը, եւ, արյան եռքով օժտված մահկանացու մարդու փոխարեն, սկսում են ապրել ու շնչել անշնչավորները։ Մենք դեռեւս չենք պատկերացնում այն աղետը, որ կարող է պատահել մարդու հետ, եթե սկսված գոծընթացը վերջնականապես իշխի ու տիրապետի աշխարհում։ Մի կողմից՝ մարդու գործն հեշտացնող տեխնիկա, մյուս կողմից՝ մարդու փոխարեն ապրող տեխնիկա։ Մարդն այլ փրկություն չունի, քան մատը մշտապես պահելու իր արարչագործության զարկերակի վրա, զսպելու նրա գերիշխանության թափը եւ կառավարելու այն հնարավորինս մաքսիմալ չափով, քանզի տեխնիկան իր հետ բերում է ինֆորմացիայի աննախադեպ կուտակում ու արտանետում, ինչն աղտոտում է մտքի պարզությունը, եւ մարդն ընկնում է քաոսային այնպիսի լաբիրինթոսի մեջ, որից միայնակ դուրս գալը հրաշքի պես բան է դառնում։
Կտրվելով իր տեսակի հետ բարեկամությունից ու կենդանի շփումից, այսօր՝ առավել, քան երբեւէ, մարդը կարիք է զգում հոգեբանի։ Սոցցանցերի գրոհը մարդու վրա, քաոսային միջամտությունը ներաշխարհ, ինֆորմացիայի կույր ուղղորդվածությունն ու կույր ընկալումը նրան դարձնում են անօգնական՝ սեփական խնդիրները հասկանալու, կառավարելու եւ լուծելու ճանապարհին։ Որքան էլ մարդը սառնասիրտ ու սառնարյուն, քանի դեռ այլ բան չէ, քան միս ու արյունից բաղկացած գոյ, նրա գործունեությունը պայմանավորում է հուզական աշխարհը, իսկ երբ այն չի կառավարվում իր կողմից, մարդն ընկնում է տագնապի մեջ, չի տեսնում անգամ ամենապարզ ելքեր եւ հաճախ՝ հիասթափության եւ աֆեկտի մեջ, դիմում ծայրահեղ քայլերի, անգամ ինքնասպանության։
Որն է ճանապարհը՝ դիմել հոգեբանի՞, կախվածության մեջ ընկնելով նրանից, յուրաքանչյուր քայլի մասին զեկուցելով նրան ու ռոբոտի պես կուրորեն կատարել նրա առաջադրանքները, առանց խնդիրն ըստ էության լուծելու, թե՞ մանկուց դաստիարակել ու կառավարել սեփական հուզաշխարհն ու մտքի աշխատանքը եւ անգամ ամենաանելանելի վիճակներից գտնել ինքնուրույն ելքեր։ Հարց է ծագում՝ ինչպե՞ս դաստիարակել ու կառավարել հուզաշխարհն ու մտքի աշխատանքը, ինչպե՞ս զսպել հույզերն ու կառավարել ուղեղը։ Կարծես, անառարկելի փաստ է, որ ողջ կենդանական աշխարհում մարդու ուղեղն ամենազարգացածն է, սակայն պարապ ուղեղը ոչ մի բանով չի կարող օգտակար լինել, եթե չսնուցել ու չմարզել, չպահպանել ժանգոտումից։ Մարդու ցանկացած գործունեություն ուղղված է այդ աշխատանքին, եւ որքան մարդ հմտանում է իր գործունեության ասպարեզում, այնքան ինքնավստահ ու անմրցելի է դառնում, սակայն մարդկային ու հասարակական հարաբերություններն ու կյանքը չեն սահմանափակվում զուտ այն ասպարեզով, ուր դրսեւորվում է այս կամ այն անհատի գործունեությունը, եւ մարդն իր առօրյայում բախվում է իրենից չկախված շատ հանգամանքների, ընկնում չնախատեսված վիճակների մեջ, ինչից գլուխ հանելու համար կյանքի ճանաչողություն, մտքի նրբություն ու ճկունություն է պահանջվում։ Ինքն իրենով սահմանափակված մարդը հազիվ թե գլուխ հանի նման իրավիճակներից...
Հիմա ընթերցողը կմտածի, թե ինչի համար է մի հոդվածի շրջանակում այսքան երկար նախաբանը կամ թե ի՞նչ կապ ունի այն վերնագրի հետ... Իսկապես, նախաբանը, կարծես, երկարեց, բայց ես ուզում եմ բացել գեղարվեստական գրականություն երեւույթի ծածկագիրը եւ մեխանիզմներ եմ փնտրում դրա համար եւ ակամա ծավալվում եմ, քանզի միանգամից գրել բանաձեւն ու պատասխանը, հազիվ թե դրանով հնարավոր լինի բացել ծածկագիրը։ Ես ուզում եմ ընթերցողը մտածելով գա ինձ հետ եւ նույնիսկ առաջ անցնի ինձնից ու նախքան իմ պատասխանին հասնելը, ինքնուրույն կռահի ու ձեւակերպի այն։ Հուսով եմ, ինչպես հասկացանք, գեղարվեստական գրականությունն այն երեւույթն է, որ տալիս է շատ հարցերի պատասխաններ ու առաջարկում լուծումներ, զարգացնում երեւակայությունը, խթանում մտքի աշխատանքը, կազմակերպում զգացմունքները եւ մարդուն ճանաչելի դարձնում ինքն իր համար, ճանաչելի դարձնում աշխարհը, ուր ապրում է՝ նախքան ինքն իր հետ ու աշխարհի հետ խորապես հարաբերվելն ու շփվելը։ Այսինքն, գեղարվեստական գրականության ընթերցանության ու այն ընկալելու միջոցով աշխարհը հայտնի է դառնում մարդուն՝ նախքան աշխարհի հետ խնդիրներ ունենալը, եւ նախքան խնդիրներ ունենալը մարդու ուղեղն արդեն ինքնակա մշակում է դրանց լուծումները, քանի որ գեղարվեստական գրականությունն անմիջապես ուսումնասիրում է մարդուն, նրա ներաշխարհը, հոգեբանությունն ու բնույթը, հարաբերությունները արտաքին աշխարհի հետ եւ դրսեւորման կերպերը։
Գեղարվեստական գրականություն ընթերցելու հաճույքը մարդը պետք է զգա մանկությունից, որպեսզի զգացմունքների ու մտքի դաստիարակությունը նպաստավոր լինի կյանքում եւ արմատներ ձգի էության մեջ՝ կազմակերպելով ու պահպանելով մարդու դիմադրողականությունը։ Գեղարվեստական գրականությունը լայն շրջանակներ է ընդգրկում՝ սկսած խոտանից մինչեւ բարձրագույն արվեստ։ Թվում է, չափազանց բարդ է այդ ամենից գլուխ հանելը, քանզի ի սկզբանե մարդը վստահում է գրավոր խոսքին, ընդունում անվերապահ ճշմարտության եւ օրենքի տեղ, սակայն գրողի հետ հավասարապես մտքի վրա աշխատելը, հետեւելը գրողի մտքին, վերլուծելն ու երեւակայելը նրա հետ միասին եւ կռահելը մտքի ընթացքը՝ ընթերցողին աստիճանաբար հասցնում է որոշակի մակարդակի, որ ձեռք է բերում ընտրողական որակ, եւ խոտանն ինքնըստինքյան դուրս է մղվում նրա մտային ասպարեզից։ Ընթերցողն ինքն է դառնում ստեղծագործող եւ արդեն ձեւավորված մտավոր կարողությունները ներդնում թե՛ այն ոլորտում, ուր սովորում կամ աշխատում է եւ թե՛ կյանքում ու առօրյայում։ Գեղարվեստական գրականության հիմքի վրա կառուցվում են մնացած բոլոր գրականության տեսակները, քանզի մտքի արտահայտման առաջին պայմանը ճշգրտությունն ու ճկունությունն են, իսկ որտե՛ղ է լեզուն առավել ճկուն, քան գեղարվեստական գրականության մեջ, իսկ գիտատեխնիկական, հասարակական—քաղաքական եւ ցանկացած գրականության համար առաջինը ճշգրիտ լեզուն է, որ մշակում է գեղարվեստական գրականությունը, որը կազմակերպում է մտքի կուռ ընթացքն ու համոզչականությունը, ու եթե սա բացակայում է գեղարվեստական գրականության որեւէ օրինակում, կնշանակի այն խոտան է, եւ չարժե այդ խոտանի վրա ժամանակ ծախսել, քանի որ խոտանի նստվածքից ազատվելն ավելի բարդ է, քան զրոյից սկսելը։
Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

03-10-2019





28-05-2020
Պատմության անիվի հետպտույտը
Եթե ստեղծվեր Միացյալ անկախ Հայաստանը…

1918-20 թթ. ընթացքում ...


28-05-2020
Արտոնյալ վարկեր՝ 25 տոկոս դրամաշնորհով
Հաստատվեց համավարակի տնտեսական հետեւանքների չեզոքացման հերթական միջոցառումը

Գործադիրը ...


28-05-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 442 նոր դեպք, առողջացել է ևս 32 պացիենտ
Հայաստանում մայիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


28-05-2020
Մեր ազատությունը Քրիստոսով է
Պատմության ողջ ընթացքում մարդիկ ձգտել են ազատության։ Շատերն են ...


28-05-2020
Հայոց պատմության սպիտակ էջերից
Ռուսների մասնակցությունը 1918 թվականի մայիսյան հերոսամարտերին

Հայ ժողովրդի ...


28-05-2020
Դղյակների գույքահարկն ավելանալու է
Հավանություն տրվեց հարկային օրենսգրքի փոփոխություններին

Կառավարությունը երեկվա նիստում ...


28-05-2020
Լռությունը նույնպես հաղորդակցության ձեւ է
Միայն լռելով կարելի է վերագտնել խոսքի արժեքը

Լռությունը ...



28-05-2020
Տիկնիկային թատրոն-85
Ճանապարհ դեպի մանկություն


28-05-2020
Արցախյան ազատամարտի հերոսներից մեկը
Արցախյան գոյամարտը շատ հերոսներ ծնեց։ Նրանց մի մասն ...

28-05-2020
Հրշեջ նոր մեքենա Կովսականի ՀՓՋ-ին
Մոտ օրերս Քաշաթաղի շրջանի հարավային ...

28-05-2020
Հրանտ Մելքումյանը ճանաչվեց երկրորդը
Հայ շախմատիստները շարունակում են հաջողություններ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +15... +17
ցերեկը +29... +31

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO