Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.10.2019
ԼՂՀ


Կոմիտասյան փառատոնը նաեւ Արցախ հասավ

Բացառիկ համերգաշար Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Կոմիտասի անմահ ստեղծագործությունները հոգեհարազատ են նաեւ յուրաքանչյուր արցախցու համար, որոնք որպես ազգային արժեքներ ամրագրվել են մեր երգարվեստի գանձարանում եւ փոխանցվելով սերունդներին՝ մշտարթուն են պահում մեծ երաժշտագետի, 1915—ի ցեղասպանությանը զոհ գնացած մտավորականության, 1.5 մլն հայերի նկատմամբ մեր հիշողությունները։
Արցախցի արվեստասերներն այս զգացումներով ունկնդրեցին Կոմիտաս վարդապետի ծննդյան 150—ամյա հոբելյանին նվիրված միջազգային գիտաժողով—փառատոնի շրջանակում՝ Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատի մեծ դահլիճում կայացած բացառիկ համերգաշարը, որին ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ԱՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, պաշտոնատար այլ անձինք։ Իսկ համերգին ներգրավված էին այնպիսի հեղինակավոր կոլեկտիվներ, ինչպիսիք են Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի Ազգային հերոս Հովհաննես Չեքիջյան), Հայաստանի եւ Երեւանի պետական կամերային երգչախմբերը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը, «Գեղարդ» երգեցիկ խումբը, երգարվեստի ու երաժշտական արվեստի երեւելի դեմքեր։
Հատկանշական է, որ կոմիտասյան փառատոնի մեկնարկն Արցախում տրվել է Ստեփանակերտի Սուրբ Հովանի մայր տաճարում, շարունակվել մայրաքաղաքի մշակույթի պալատում եւ Գանձասարի վանական համալիրում։ Հանդիսատեսը ջերմ, երկարատեւ ծափերով է դիմավորել մաեստրո Հովհաննես Չեքիջյանի «թիավարմամբ» Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ելույթը, որը հնչեցրեց երբեմն մեղմիկ, երբեմն էլ՝ խրոխտ «Լուսնակը սարի տակին», «Անձրեւն եկավ», «Վարդ ա յարս», «Երեւան բաղ եմ արել», «Տուն արի», «Առնեմ երթամ», «Կալի երգ» ստեղծագործությունները։ Դահլիճը գերեցին իրենց հրաշալի կատարումներով Լուսինե Ազարյանը («Կռունկ», «Հայաստան», «Չինար ես») եւ Ակսել Դավեյանը («Հով արեք», «Ծիրանի ծառ», «Լե, լե, յաման»), համերգի մասնակից բոլոր երգչախմբերը՝ անմոռանալի տպավորություններ թողնելով խստապահանջ հանդիսատեսի վրա եւ վերստին հաստատելով այն իրողությունը, որ մեծն Կոմիտասի անմահ գործերը շարունակելու են հավերժ ապրել եւ ապրեցնել, քանզի կա Հայաստան աշխարհը ու նրա արարչագործ ժողովուրդը։
Ճեպազրույցի ժամանակ արժեւորելով հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտաս վարդապետի ավանդը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարը մասնավորապես նշեց. «Նա իր ստեղծագործական կյանքի ընթացքում ծավալել է բազմակողմանի, բեղուն գործունեություն, ստեղծել մնայուն արժեքներ, կանխորոշել հայ երաժշտական արվեստի զարգացման հետագա ուղիները»։ Կոմիտասի թանգարան—ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության թեկնածու Նիկոլայ Կոստանդյանն էլ հավելեց. «Փառատոնը միտված է թե հայրենի ու թե միջազգային հարթակներում եւս մեկ անգամ արժեւորելու եւ հանրահռչակելու հայ դասականի ժառանգությունը։ Պատահական չէ, որ նորանկախ Արցախում նախատեսված հոբելյանական ծրագիրն իր ձեւաչափով առանձնանում է մյուսներից»։
Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը նույնպես իր տեսակետը հայտնեց համերգաշարի վերաբերյալ. «Ամեն տեղ հայը պետք է գիտակցի, որ մեր ազգի մեծագույն պարծանքը Կոմիտասն է։ Վարդապետն անգնահատելի մեծ ժառանգություն է թողել հայ ազգին։ Նա հայ երաժշտությունը մաքրազարդեց եւ ստեղծեց ակադեմիական դպրոց՝ դրանով հային առանձնացնելով այլ ազգերից»։
Ստեփանակերտ

03-10-2019





23-10-2019
Հայաստանը զբոսաշրջային քարտեզի վրա
Ինչպիսի քայլեր են արվում մեր երկրի վարկանիշը բարձրացնելու ...


23-10-2019
Հովհաննես Թումանյանի «բարի ուժի» փիլիսոփայությունը
Լիակատար ներումը հնարավոր է դարձնում «սիրելը»

Մինչ հայոց ...


23-10-2019
Ներքաղաքական կյանքն ընթանում է բնականոն հունով
Խորհրդարանական ուժերը՝ տեղական իրադարձությունների մասին

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Ինչպիսի՞ն է ...


23-10-2019
Թյուրքալեզու երկրների հավաք՝ Մերձավոր Արեւելքն ու Կովկասը վերահսկելու օրակարգով
Համաթուրքական համերաշխության ներքին անհամերաշխությունը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Պետք է խոսել ...


23-10-2019
Սառույց հալեցնելու աղի փոխարեն կերակրի՛ աղ օգտագործեք
Եթե, իհարկե, թանկ է առողջությունը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Գաղտնիք հայտնաբերած ...


23-10-2019
Քրդերը մնացել են մենակ թուրքական թնդանոթների դեմ
Հասկանալի չէ, թե երբ քրդերը կազատվեն թուրքական իշխանության ...


23-10-2019
Բիզնես... կարմիր գծերին
Երեւանի փողոցներում՝ հատկապես կենտրոնում, կարմիր գծերին հաճախ կարելի է ...



23-10-2019
Վաշինգտոնն ու Մոսկվան ասացին իրենց խոսքը. ո՞րն է լինելու լուծումը
Եվ ինչ նոր սադրանքների կդիմի ...

23-10-2019
Գինու արտահանումն աճել է
Հայկական արտադրանքը կներկայացվի ...

23-10-2019
«Դրախտի դարպասը»՝ Արցախի էկրանին
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am



23-10-2019
Ռազմական խաղերում Հայաստանն ունի 1 մեդալ
Եվս մի քանիսի ակնկալիք

USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO