Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.02.2020
ԱՇԽԱՐՀ


Հուսադրող զարգացումներ եւ հնարավորություններ

Սիրիայում, ի վերջո, խաղաղություն հաստատելու ճանապարհին

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Սիրիայում ներքին բախումների 9-րդ տարում, թվում է, թունելի վերջում լույսի շող է նշմարվում։ Դա երկրի նոր սահմանադրությունը մշակող կոմիտեի (ՍԿ) ձեւավորման հարցում բոլոր շահագրգիռ կողմերի համաձայնության գալն է։
Ինչպես նշել է Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Պեդերսոնը, իշխանությունն ու ընդդիմությունը համաձայնության են եկել 150 հոգանոց ՍԿ ձեւավորելու հարցում, ինչը նա, խիստ կարեւորելով, համարել է կողմերի միջեւ քաղաքական համաձայնության առաջին հստակ քայլ։ Քայլ, որը կարող է վերածվել քաղաքական լուրջ գործընթացի, ինչն էլ, հնարավոր է, հանգեցվի սիրիացիների արդարացի նպատակների իրականացմանը։ Նա իրավացիորեն դեռեւս ՄԱԿ—ի վեհաժողովի շրջանակներում անվտանգության խորհրդի նիստում շեշտել էր, թե կոմիտեի ձեւավորումը դեռեւս Սիրիայում բախումների վերջը եւ դժվարին խնդիրների լուծում չէ։ Պեդերսոնը հավելել է նաեւ, որ դրա համար նախ անհրաժեշտ են գործնական քայլեր՝ երկրի ողջ տարածքում հրադադար հաստատելու ուղղությամբ, ինչը կենսական նշանակություն ունի։
Նշենք, որ սահմանադրության նախագիծը մշակող կոմիտեի ձեւավորումը տեղի է ունենում դեռեւս 2015 թ. դեկտեմբերի 19—ին ՄԱԿ—ի անվտանգության խորհրդում միաձայն հաստատված Սիրիայի ճգնաժամից դուրս գալու վերաբերյալ 2254 բանաձեւի համաձայն, որի նախագիծը մշակվել էր 19 երկրի կողմից։ Այն գնահատվեց որպես պատմական, որովհետեւ ավելի քան 4 տարվա ընթացքում առաջին դեպքն էր, որ Սիրիայի հարցում շահագրգիռ կողմերը կարողացել էին ընդհանուր հայտարարի գալ։ Փաստորեն, կրկին 4 տարի պահանջվեց, որպեսզի բանաձեւի իրականացման ուղղությամբ կատարվի առաջին լուրջ քայլը։
2254 բանաձեւի համաձայն՝ Սիրիայում տեղի է ունենալու իշխանափոխություն, ձեւավորվելու է անցման ժամանակաշրջանի կառավարություն։ 18 ամիս հետո ՄԱԿ—ի վերահսկողությամբ պետք է տեղի ունենային լիովին արդար ու թափանցիկ ընտրություններ, որոնց մասնակցելու էին բոլոր սիրիացիները, այդ թվում՝ արտերկրում ապրողները։ Բանաձեւը, փաստորեն, Սիրիայի հիմնահարցին քաղաքական լուծում տալու «ճանապարհային քարտեզ» է։ Թեեւ բանաձեւի ընդունումը, որը շահագրգիռ ուժերի փոխզիջման արդյունք էր, բավական հուսադրող էր թվում, սակայն ի սկզբանե ակնհայտ էր, որ դրա իրականացումը պահանջելու է մեծ ջանքեր՝ հաշվի առնելով միջազգային ու տարածաշրջանային գերտերությունների շահերի հակասություններն այդ երկրում։
Սիրիայի գործող Սահմանադրությունը հաստատվել է բախումների սկսվելուց մեկ տարի հետո՝ 2012 թ. փետրվարին, սակայն այն չբավարարեց ընդդիմության պահանջները, եւ երկրում խաղաղություն չհաստատվեց։ Նոր սահմանադրությունը մշակող կոմիտեն ձեւավորվելու է հետեւյալ կարգով. 50 հոգի ներկայացնելու է իշխանությունը, որը հայտարարել է, թե արդեն մասնակիցների անունները հայտնի են, 50 հոգի՝ ընդդիմությունը եւ 50 հոգի էլ՝ քաղաքացիական հասարակությունը։ ՍԿ—ի գլխավոր կորիզը կազմվելու է 45 հոգուց, յուրաքանչյուր խմբից՝ 15—ական ներկայացուցիչ։
Նախօրեին բանակցություններին մասնակցող ընդդիմության պատվիրակության նախագահ Նասր ալ Հարիրին թուրքական «Անատոլու» գործակալությանը տված հարցազրույցում, ողջունելով ՍԿ—ի ձեւավորման համաձայնությունը, շեշտել է, թե այս առնչությամբ հարցերի շուրջ 90 տոկոսով համաձայնություն կա, սակայն երկրի կառավարման համակարգի ու ինքնության վերաբերյալ առկա են տարաձայնություններ, որոնք կլուծվեն անգամ փոքր ջանքերի շնորհիվ։ Այսուհանդերձ, նա նշել է, թե անցման շրջանի կառավարության ու ընտրությունների հարցերը լուրջ մարտահրավերներ են, որոնց լուծումը եւս կարող է երկարատեւ լինել։ Միաժամանակ նա հույս է հայտնել, թե ՍԿ—ի աշխատանքները սկսվելուն զուգահեռ կբացվեն կալանավայրերի դռներն ու մեծ թվով մարդիկ ազատ կարձակվեն։ Հարց, որը թերեւս խիստ տարաձայնությունների առիթ կդառնա։
Վերոհիշյալից զատ, Սիրիայի հարցի վերջնական լուծման ճանապարհին առկա են նաեւ շատ ավելի լուրջ այլ խոչընդոտներ, որոնց անդրադարձել է այդ երկրի ԱԳ եւ փախստականների հարցերով նախարար Վալիդ Մուալեմը ՄԱԿ—ի 74—րդ վեհաժողովի իր ելույթում։ Նա նշելով, թե Սիրիան 9 տարվա ընթացքում պայքար է մղել 100 երկրից, ըստ որոշ աղբյուրների, 350 հազար ահաբեկչի դեմ եւ ազատագրել երկրի 90 տոկոսը։ Նա առավել կարեւոր է համարել երկրի որոշ հատվածները օտարերկրյա զավթիչների կողմից գրավելը՝ նկատի ունենալով Իսրայելի կողմից Գոլանի բարձունքները իր երկրի տարածքին միավորելը եւ հյուսիսում որոշ հատվածների գրավումը Թուրքիայի կողմից։ Մուալեմը, բնականաբար, շեշտը դրել է Թուրքիայի գործողությունների վրա, մատնանշելով ռազմավարական նշանակությամբ Աֆրինի գրավման, այն թուրքացնելու ուղղությամբ լուրջ ջանքերը։
Թուրքիայի զավթողական ախորժակին անդրադառնալով, խոսել է նաեւ Ալեքսանդրիայի մասին, շեշտելով, թե Սիրիան այսօր էլ այն իր տարածքի մի մասն է համարում։ Նա ընդգծել է, որ արաբ բնակչությամբ Միջերկրական ծովի ափին գտնվող ռազմավարական նշակությամբ այդ քաղաքը 1939 թ., երբ ավարտվեց Ֆրանսիայի մանդատային դերակատարությունը Սիրիայում, հանձնվեց Թուրքիային։ Նա նշել է, որ վերջինիս ծավալապաշտական նկրտումները Սիրիայի հյուսիսային շրջանների նկատմամբ շարունակվում են, այն դեպքում, երբ ՄԱԿ—ը եւ բոլոր երկրները Սիրիայի տարածքային ամբողջականությունը խիստ կարեւորում են։ Պեդերսոնն այս առնչությամբ «IRNA» գործակալությանը տված հարցազրույցում շեշտել է, թե Անվտանգության խորհրդին ներկայացրած զեկույցներում բազմիցս շեշտել է, որ առաջին քայլը պետք է լինի Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելը։
Մուալեմը, խիստ քննադատելով Թուրքիայի գործողությունները Սիրիայի հյուսիսում, դրանք ճշմարտացիորեն գնահատել է զավթողական եւ ծավալապաշտական։ Նա անվտանգության գոտի ստեղծելու եւ փախստականներին այդտեղ տեղափոխելու Անկարայի ջանքերը եւ Իդլիբում դիրքերի ամրապնդումը եւս գնահատել է ծավալապաշտական քաղաքականության համատեքստում։ Սա այն դեպքում, երբ Թուրքիայի նախագահը ոչ միայն ՄԱԿ—ի բարձր ամբիոնից է հայտարարել, թե անվտանգության գոտին ստեղծվելու է, քանի որ այդ երկրի ազգային անվտանգության համար անհրաժեշտ է, այլեւ հոկտեմբերի 1—ին Ազգային անվտանգության գերագույն խորհրդում է պնդել, թե այդ ուղղությամբ ջանքերը պետք է հնարավորինս մեծացնել։ Էրդողանի նախագահությամբ հիշյալ նիստի տարածած հայտարարության մեջ եւս նշվել է, որ այդ ուղղությամբ ջանքեր չեն խնայվելու։
Հաշվի առնելով Թուրքիայի այդօրինակ դիրքորոշումը եւ այն, որ Դամասկոսը քրդական, մասնավորապես, Սիրիայի ժողովրդավարական ուժերին (SDF), որոնք ի սկզբանե հովանավորվել են Արեւմուտքի եւ հատկապես ԱՄՆ—ի կողմից, անջատողական է գնահատում, կարելի է նշել, որ թեեւ ՍԿ—ի ձեւավորումը կարեւոր քայլ կլինի Սիրիայում խաղաղություն հաստատելու հարցում, սակայն Թուրքիայի ծավալապաշտությունն ու քրդական հարցը լուրջ խնդիրներ են այդ ճանապարհին, եւ հազիվ թե շուտափույթ լուծում ստանան։

03-10-2019





22-02-2020
Կառավարության խնդիրը հնարավորություններ ստեղծելն է
Մարդու խնդիրը՝ դրանք օգտագործելը

Տարբեր ժամանակաշրջաններում հասարակության մեջ ...


22-02-2020
Մանրամասներ՝ աղդամցիների «խաղաղ արշավի» մասին
Ադրբեջանցի խառնամբոխն ինչպես շարժվեց դեպի Ստեփանակերտ

1988-ի փետրվարի ...


22-02-2020
Հիշողության հայտնի ու անհայտ բավիղներում
Առանց դրա գոյություն չունի ժամանակ, պատմություն, կյանքի հանրագումար ...


22-02-2020
Հայերը՝ Քյոլնում
Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմ

Հայերի հետքերը Գերմանիայում ...


22-02-2020
Ինչքանով են միջնորդ կազմակերպություններն ազդում բենզինի իրացման գնի ձեւավորման վրա
Եվ ինչ խնդիրներ են բացահայտել շուկայի ուսումնասիրությունները

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am ...


22-02-2020
Հանրությունն է տալու վերջնական գնահատականը
Եվ նրա ցանկությամբ է որոշվելու՝ կատարե՞լ փոփոխություն Սահմանադրության ...


22-02-2020
Որոշ քաղաքական ուժեր փորձում են
Հանրաքվեի գործընթացում ընտրախախտումների ֆոն ձեւավորել

Թե՛ իշխանությունը, թե՛ ...



22-02-2020
«Մենք Արցախի անկախության մասին ենք խոսում, ոչ թե ինքնորոշման» Արցախը «ipso facto» պետություն է
«ՀՀ»-ի հարցազրույցը մարդու իրավունքների ...

22-02-2020
Փոփոխություններ են նախատեսվում պետական գնումների գործընթացում
Օրենսդիրն ու գործադիրն աշխատում են ...

22-02-2020
Լիբիայի խնդրի կարգավորման ջանքերը ձախողվում են
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



22-02-2020
Յուրչենկոն կմիանա Հայաստանի հավաքականին
Ռուսաստանցի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն վերջապես ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO