Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.10.2019
ԶԱՆԱԶԱՆ


Նախորդ անհաջողությունը մոռացնելու մղումով

Շախմատի Հայաստանի ազգային հավաքականները պատրաստվում են Եվրոպայի 22-րդ թիմային առաջնությանը

Շախմատի Հայաստանի կանանց եւ տղամարդկանց ազգային հավաքականները պատրաստվում են հոկտեմբերի 24—ից նոյեմբերի 2—ը Բաթումում անցկացվելիք Եվրոպայի 22—րդ թիմային առաջնությանը։ Հաջող մասնակցությունը սկզբունքային նշանակություն է ունենալու մեր ընտրանիների համար, որոնք դասվելով աշխարհի առաջատար թիմերի շարքին՝ համեստ տեղեր էին գրավել երկամյա վաղեմության եվրոպական նախորդ ստուգատեսում։
Մինչ Եվրոպայի թիմային առաջնություններին Հայաստանի հավաքականների մասնակցության վիճակագրությանն անդրադառնալը՝ տեղին է ներկայացնել, թե ամսվա վերջին տասնօրյակում ում խաղին ենք հետեւելու Վրաստանի գլխավոր ծովափնյա քաղաքում։ Գեղեցիկ սեռի ներկայացուցիչների պայքարին գլխավոր մարզիչ Զավեն Անդրեասյանի ղեկավարությամբ մասնակցելու են Էլինա Դանիելյանը, Սիրանուշ Ղուկասյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Գեւորգյանը եւ Աննա Սարգսյանը։ Իսկ տղամարդկանց թիմին գլխավոր մարզչի կարգավիճակով մրցակցության է առաջնորդելու Արշակ Պետրոսյանը, որը կազմն ընտրելու է հետեւյալ շախմատիստներից՝ Լեւոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան, Հրանտ Մելքումյան, Հայկ Մարտիրոսյան եւ Արման Փաշիկյան։ Այդպիսով, 2017—ի համեմատ հայրենի գրոսմայստերական հնգյակում կատարվել է երկու փոփոխություն՝ Սերգեյ Մովսիսյանի եւ Հովհաննես Գաբուզյանի փոխարեն ընդգրկվել են Մարտիրոսյանն ու Փաշիկյանը։ Նույն չափով փոխվել է նաեւ կանանց ընտրանին, որում Մարիա Կուրսովայի եւ Լիլիթ Գալոյանի բացակայությամբ հայտագրված են Ղուկասյանն ու Սարգսյանը։ Հատկանշական է, որ երկու տարի առաջ մեր թիմում լավագույն արդյունքը գրանցել էր Գալոյանը, որը 7 հնարավորից վաստակել էր 4,5 միավոր։ Տղամարդկանցից 9—ը պարտիաներում 6,5 նիշ էր ապահովել Գաբրիել Սարգսյանը։
Թե ինչպես այս փոփոխությունները կանդրադառնան հայկական հավաքականների մարտունակությանը՝ կիմանանք առաջնության ավարտին։ Առայժմ հիշեցնենք, որ նախանցած տարի մեր կանանց թիմը գրավել էր 9—րդ, իսկ տղամարդկանցը՝ 12—րդ տեղը։ Իսկ գալիք մրցաշարը սկսելու են համապատասխանաբար 5—րդ եւ 12—րդ նախամեկնարկային դիրքերից, որոնք համապատասխանում են նրանց ընթացիկ վարկանիշին։
Ի դեպ, եվրոպական ստուգատեսը դարձյալ անցկացվելու է շվեյցարական մրցակարգով՝ 9 տուրով։ Մասնակցելու է տղամարդկանց 40, կանանց՝ 31 հավաքական, որոնցում հայտավորված են 4—ական հիմնական եւ 1—ական պահեստային խաղացող։ Երկու մրցաշարերի հաղթողները պարգեւատրվելու են շախմատային չափանիշներով համեստ գումարով՝ 8 հազար եվրոյով։ Պարտիաների ընթացքում կողմերից յուրաքանչյուրին հատկացվելու է 90 րոպե 40 քայլի համար, այնուհետեւ 30 րոպե մինչեւ հանդիպման ավարտը, որին առաջինից սկսած յուրաքանչյուր քայլի համար ավելացվելու է 30 վայրկյան։ Հավասար միավորների դեպքում նախ հաշվի է առնվելու Զոնեբորն—Բերգերի գործակիցը, այնուհետեւ անհատական միավորների գումարը եւ մրցակից թիմերի միավորների գումարը։ Մրցակցային օրերն են հոկտեմբերի 24—28—ը եւ հոկտեմբերի 30—ից նոյեմբերի 2—ը։ Տուրերը սկսվելու են Երեւանի ժամանակով 15։00—ին։
Այսքանը սպասվող առաջնության մասին։ Իսկ ի՞նչ նվաճումներ են ունեցել Հայաստանի հավաքականները Եվրոպայի առաջնություններում։ Հպարտանալու առիթ, իհարկե, ունենք. 1999—ին Եվրոպայի չեմպիոն դարձավ մեր տղամարդկանց ընտրանին, որի մարզական պատիվն այն ժամանակ պաշտպանում էին Սմբատ Լպուտյանը, Արտաշես Մինասյանը, Աշոտ Անաստասյանը, Լեւոն Արոնյանը եւ ներկայիս գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանը։ Կարելի է ենթադրել, թե ինչպիսի հույզեր կունենա 65—ամյա գրոսմայստերը, եթե նաեւ մարզչի կարգավիճակում նվաճի եվրոպական բարձունքը։ Համանման հաջողության մեր կանանց հավաքականը՝ Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Նելլի Աղինյան կազմով հասավ 2003 թվականին։ Այս թիմում էլ, ինչպես տեսնում եք, ունենք կրկնակի դափնեկրի երկու թեկնածու։ Դրանից չորս տարի անց հայուհիները դարձան բրոնզե մեդալակիր եւ դա նրանց մինչ օրս վերջին մրցանակն է։ Իսկ տղամարդիկ երկու անգամ պայքարն ավարտել են 2—րդ (2007, 2015), մեկ անգամ էլ՝ 3—րդ տեղում (1997)։
Հավելենք, որ ԽՍՀՄ հավաքականի կազմում 8 անգամ Եվրոպայի չեմպիոն է դարձել փառապանծ Տիգրան Պետրոսյանը, իսկ 3 անգամ՝ Ռաֆայել Վահանյանը։ Ընդ որում, 1980 եւ 1983 թվականներին նրանք միասին են նպաստել խորհրդային շախմատիստների հաղթանակին։
Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

04-10-2019





15-10-2019
Հայաստանը պետք է նպաստի մի շարք նախագծերում Վրաստանի ինտեգրմանը
Այս մոտեցումը կմեծացնի մեր երկրի դերակատարությունը տարածաշրջանային քաղաքական ...


15-10-2019
Բարեկարգվել է մոտ 140 կմ ճանապարհահատված
Արցախի Քաշաթաղի շրջանում բնակչությանը հուզող հիմնական խնդիրներից է ճանապարհաշինությունը։ ...


15-10-2019
ԳՈՐԾԱՐԱՐ ՎԱՐՎԵԼԱԿԱՐԳ
Կանանց հագուստ

Դասական կոստյում

Ժամանակակից նորաձեւության կարգախոսն է կանացիության եւ ...


 
15-10-2019
Հորդորակ
Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

Ներկայացնում ...


15-10-2019
Ֆինանսական վարձակալությամբ՝ նաեւ կաղնեփայտե տարաներ
Էկոնոմիկայի նախարարությունը լիզինգի ծրագրում լրացում է առաջարկում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




15-10-2019
Քննարկվել է պետական բյուջետային հատկացումների հայտը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում երեկ քննարկվել է աշխատանքի ...


15-10-2019
Թուրքիան նախապատրաստվել էր հարձակման
Զենքի վաճառքի սահմանափակման մասին հայտարարությունները չեն զսպի Էրդողանի ...



15-10-2019
Աշխարհում տեսակով առաջին փառատոնը կկայանա Երեւանում
Ժամանելու են մեր օրերի լեգենդար ...

15-10-2019
Աշնան ամենաանուշ օրը
Բերքի ավանդական տոնն ...

15-10-2019
Սիրիայի բանակը պատրաստվում է դուրս մղել զավթիչներին
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



15-10-2019
Չյուրացված դասի հետեւանքը
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը «Եվրո-2020»-ի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO