Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.10.2019
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Վեթինգից խուսափեցին, վերնագիրը փոխեցին

Գործադիրը հավանության արժանացրեց հակակոռուպցիոն ռազմավարությունը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Կառավարության երեկվա նիստում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ դրա իրականացման 2019-2022թթ. միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագիծը։
Հիմնավորման համաձայն՝ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում կառավարության հռչակած հայեցակարգային կանխադրույթների ու սկզբունքների հետեւողական կենսագործման նպատակով հակակոռուպցիոն ռազմավարությունն ուղղված է լինելու պայքարն առավել նպատակային իրականացնելու համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ հենքերի ստեղծմանն ու զարգացմանը, հանրային ծառայողի օրինավոր եւ բարեխիղճ կերպարի ձեւավորմանը, ոլորտային օրենսդրական դաշտի կարգավորումներում երկակի մոտեցումներ կիրառելու հնարավորությունների հնարավորինս նվազեցման, թափանցիկության եւ մասնակցայնության գործիքների շարունակական ներդրմանը։ Նաեւ՝ կոռուպցիոն գործերի բացահայտման արդյունավետության բարձրացմանը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն առնչվող գործուն կառուցակարգերի ներդրմանը։ Միաժամանակ, ռազմավարությամբ հատուկ անդրադարձ է արվում իրազեկման միջոցով կոռուպցիայի նկատմամբ ժխտողական վերաբերմունք սերմանելուն։
Նիստին ներկաներից մեկն ասաց, թե նախագիծն իրենց հետ չեն քննարկել։ «Ինձ զարմացնում է, որ երբ հարցը գալիս, հասնում է նիստ ու ասվում է՝ չի քննարկվել մեզ հետ։ Առնվազն իմ մասնակցությամբ երեք քննարկում է եղել։ Այս տրամաբանությամբ մենք տեղում կդոփենք, սա քաղաքական հարց է, քաղաքական որոշումը կայացված է,–ի պատասխան արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով.–Չպետք է մեկ քայլ առաջ անեն, բայց երկու քայլ հետ գնան»։
Այնուհետեւ նկատեց, թե «չի կարելի հարցերի քննարկումը անվերջ ձգել, մանավանդ՝ նոր Հայաստանում սիրում ենք ասել՝ եկեք էլի քննարկենք, քննարկենք»։
Նիկոլ Փաշինյանը այս որոշման հետ կապված քննադատություններին էլ անդրադարձավ. «Ասում են, թե սրանով թուլացնում ենք Ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը, մինչդեռ ճիշտ հակառակը՝ ուժեղացնելու ենք։ Մենք հասկացանք, որ մեծ ալերգիաներ է առաջացնում վեթինգ բառը, որոշեցինք՝ բովանդակությունը մնա, վերնագիրը ուրիշ լինի։ Մենք ասում ենք, որ պաշտոնատար անձի բարեվարքությունը ստուգելու գործուն մեխանիզմներ պետք է լինեն, եւ մենք դրանք քայլ առ քայլ ստեղծում ենք»։
Ինչու՞ է վարչապետը համոզված, որ այս որոշմամբ ԱԱԾ—ն դառնալու է շատ ավելի ուժեղ կառույց, լուրջ խորքային, բովանդակային գործառույթներով (վարչապետի բնորոշումներն են)։ «Ազգային անվտանգությունը պետք է լինի ժողովրդի անվտանգության ողնաշարը։ Այս նախագծով ԱԱԾ—ն շատ լուրջ ուժեղանալու է եւ շատ ավելի կարեւոր լծակներ է ունենալու սպառնալիքները կանխարգելելու համար։ Նույն խնդիրը դրվում է ոստիկանության համար, ոստիկանությունը նույնպես ուժեղանալու է՝ հանրային անվտանգությունը ապահովելու իմաստով»,–ասաց նա։
Հակակառուպցիոն ռազմավարությունից խոսեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ նշելով, որ ռազմավարության հիմնական շեշտադրումը արված է կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալիզման վրա։ Առաջարկվում է ստեղծել հակակոռուպցիոն մարմնի տարանջատված մոդել՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եւ հակակոռուպցիոն կոմիտեի տեսքով՝ ստեղծելով հնարավորինս ճկուն կառուցակարգեր։ Ամբողջությամբ վերանայվում է իրավապահ համակարգը՝ հետագայում այն առավել մասնագիտացված, արժանիքահեն, արդյունավետ դարձնելու միտումով (բնորոշումները նախարարինն են)։
Մասնավորապես, նախատեսվում է, որ 2021թ. ստեղծվելու է կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման եւ քննության իրավասությամբ միասնական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե անվանումով։
Նախատեսվում է, որ մի շարք քննչական վարչություններ միավորվելու են, եւ 2021թ. ունենալու ենք երեք քննչական մարմին՝ Քննչական կոմիտե, ՀՔԾ, որը կքննի խոշտանգումներին վերաբերող գործերը եւ հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից թույլ տրվող հնարավոր հանցագործության դեպքերը, իսկ հակակոռուպցիոն կոմիտեն կլինի մասնագիտացված հիմնական մարմինը, որը կքննի կոռուպցիոն բնույթի հանցագործությունները։ Սահմանվել է նաեւ անցումային շրջան 3 տարվա կտրվածքով, որի ընթացքում ԱԱԾ օպերատիվ հատվածը շարունակելու է զբաղվել կոռուպցիան բնույթի հանցագործությունների բացահայտմամբ։
Նախարարը տեղեկացրեց նաեւ, որ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները նախ անցնելու են բարեվարքության ստուգման գործընթաց։ Կստեղծվի նաեւ կոռուպցիոն գործերի քննության նկատմամբ հսկողություն իրականացնող մասնագիտացված ստորաբաժանում գլխավոր դատախազության կազմում։
Կարեւորվում է նաեւ մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը։ Նախատեսվում է ամբողջությամբ բարեփոխել հայտարարագրման համակարգը՝ այդ թվում հայտարարատուների, նրանց ընտանիքի անդամների շրջանակի, հրապարակման ենթակա տվյալների ցանկի ընդլայնման, հայտարարագրի բովանդակության վերանայման, գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի միասնական համակարգի փաստացի ստեղծման եւ գործարկման միջոցով։
Հարց է ծագում՝ եւ այս ամենն իրագործելու համար ֆինանսական զամբյուղում ինչքա՞ն գումար է հաշվարկված։
Պարզվում է՝ ռազմավարության իրականացման ֆինանսական գնահատականը 16 մլրդ դրամի շրջանակներում է։

Ինչպես «կծնվի» հակակոռուպցիոն կոմիտեն

Ըստ ռազմավարության՝ մի փոքր մանրամասնենք հակակոռուպցիոն կոմիտեին վերաբերող հատվածը։ Ինչ մոդելով է այն «ծնվելու»։
Նախարարի պարզաբանմամբ՝ ներկայումս ՀՀ—ում քրեական գործերով նախաքննություն կատարում են քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության, ազգային անվտանգության, հարկային եւ մաքսային մարմինների քննիչները։ Այսինքն՝ կոռուպցիոն հանցագործությունների քննությունը մեկ մարմին չի անում, մինչդեռ կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունավետությունը կարող է երաշխավորված լինել միայն այն պարագայում, երբ այդ գործառույթը վերապահված է մեկ մարմնի՝ այդպիսով ապահովելով միասնական չափանիշներով քննության կազմակերպումը։ «Միջազգային գործընկեր կազմակերպություններն իրենց հերթին բազմիցս բարձրացրել են նշված հարցը՝ պնդելով, որ Հայաստանում կոռուպցիոն հանցագործությունների քննության ապակենտրոնացվածությունը կոռուպցիոն հանցագործությունների արդյունավետ քննության հիմնական մարտահրավերներից է։ Այս առումով, ռազմավարությամբ սահմանված հաշվետու ժամանակահատվածում կստեղծվի մասնագիտացված, անկախության երաշխիքներով օժտված հակակոռուպցիոն մարմին, որը կիրականացնի ուսումնասիրություններ, օժտված կլինի կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման համար անհրաժեշտ գործիքակազմով» (դարձյալ նախարարի խոսքերով)։
Այս ամենն անելու համար կստեղծվի հակակոռուպցիոն կոմիտե՝ հետեւյալ մոդելով։
Նախ՝ քննչական կոմիտեի կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների եւ կիբեռհանցագործությունների քննության վարչությունը կվերակազմակերպվի՝ կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող քննիչների հաստիքները եւ գործիքակազմը փոխանցելով հակակոռուպցիոն կոմիտեին։ Հետո ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը կվերակազմակերպվի՝ օպերատիվ—հետախուզական գործունեության իրականացման համար նախատեսված հաստիքների եւ գործիքակազմի մի մասը փոխանցելով կոմիտեին եւ ՀՔԾ—ին։ ՊԵԿ—ի հանցագործությունների քննության համար նախատեսված քննիչների հաստիքները եւ գործիքակազմը կփոխանցվեն ՔԿ—ին։ ՀՔԾ—ի կոռուպցիոն, կազմակերպված եւ պաշտոնեական հանցագործությունների քննության վարչությունը կվերակազմակերպվի՝ կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող քննիչների հաստիքները եւ գործիքակազմը տրամադրելով հակակոռուպցիոն կոմիտեին։ Այս պայմաններում ՀՔԾ—ն կպահպանի խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի այլ դեպքերի, ինչպես նաեւ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական ծառայություն իրականացնող անձանց՝ իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների (բացառությամբ կոռուպցիոն հանցագործությունների) նախաքննության իրականացման գործառույթը։
Այս ամենից զատ՝ ԱԱԾ—ի քննչական մարմնի հաստիքները եւ գործիքակազմը համամասնորեն կփոխանցվեն ՀՔԾ—ին, ՔԿ—ին եւ Հակակոռուպցիոն կոմիտեին։
Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների՝ իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների վերաբերյալ գործերով նախաքննությունը կկատարի ՀՔԾ—ն։ Իսկ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների՝ պաշտոնական լիազորությունների հետ չկապված հանցագործությունների քննությունը կվերապահվի ՔԿ—ին։
Զուգահեռ՝ ՀՔԾ—ի ծառայողների կատարած կոռուպցիոն հանցագործությունների քննությունը կվերապահվի Հակակոռուպցիոն կոմիտեին, իսկ այլ հանցագործությունների քննությունը՝ ՔԿ—ին։
«Շատ ավելի արդյունավետ է, երբ քննչական մարմինը եւ օպերատիվ բլոկը նույն կառույցի ներսում են, իսկ ԱԱԾ—ն եւ ոստիկանությունն ավելի գլոբալ հարցերով կզբաղվեն։ Ես հասկանում եմ, որ ցանկացած փոփոխություն վախեր է առաջացնում, բայց եկեք առանց վախերի այդ ճանապարհով գնանք»,–եզրափակեց վարչապետը։

04-10-2019





16-10-2019
Տարեցներն ուզեն-չուզեն՝ 21-րդ դարի հետ պիտի հարմարվեն
Առաջարկվում է պետական կենսաթոշակների անկանխիկ եղանակ

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


«Պետական ...


16-10-2019
Թուրքիան հայտնվել է ճահիճո՞ւմ
Եվ, թերեւս, ստիպված կլինի «արժանապատիվ» նահանջի ելքեր փնտրել

Էմմա ...


16-10-2019
ԳՈՐԾԱՐԱՐ ՎԱՐՎԵԼԱԿԱՐԳ
Կանանց հագուստ

Շրջազգեստ

Որակյալ կտորից էլեգանտ շրջազգեստը հարմար է հագնել ...


16-10-2019
Տաճատ Վարդապետյանի ապագա տունը Էրզրումում է կառուցվելու
Այդ մասին է մտորում, պոեզիա կարդում, բայց շախմատ ...


16-10-2019
Հայ-պորտուգալական կապերն ավելի արագ կհաստատվեն
Առաջին արդյունքներն ակնկալվում են գիտության ոլորտից

Պորտուգալիա-Հայաստան բարեկամության ...


16-10-2019
Երկակիությունը Սիրիայի հարցում սանձարձակ է դարձնում Թուրքիային
ԱՄՆ-ի զորքերն էլ են հրետակոծության ենթարկվել թուրքական դիրքերից

Արմենուհի ...


16-10-2019
ՓԱՍՏԱԲԱՆԻ ԱՆԿՅՈՒՆ
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ անվան փոխման գրանցման համար, ի՞նչ ...



16-10-2019
...Հետո արվեստը աննկատ դառնում է հարազատ
Երեւանի պարարվեստի պետական քոլեջը 95 ...

16-10-2019
Ժամանակին համընթաց քայլող Մայր բուհը
Այն հիմնադրվեց իբրեւ ճանապարհ դեպի ...

16-10-2019
Պարետային ժա՞մ կհայտարարվի
Թուրքիան փորձում է միասնություն ստեղծել ...

16-10-2019
Մեր գրոսմայստերները նոր հաջողություններ են գրանցել
Հայ շախմատիստները շարունակում են երկրպագուներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO