Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.10.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


ԵԱՏՄ-ն նույնպես խորհրդարան պետք է ունենա

Օրենսդրությունների ներդաշնակեցումը մնում է օրակարգային

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Տնտեսությունների թվայնացման խնդիրները Եվրասիական տնտեսական միության առաջնահերթություններից է։ Կառույցի գոյության հինգ տարիների ընթացքում մշտապես խոսվում է թվային օրակարգի եւ թվային տնտեսության զարգացման կարեւորության մասին։ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալեքսեյ Սանդիկովը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ անհրաժեշտ է շեշտը դնել լոգիստիկ, տրանսպորտային, հաղորդակցության հնարավորությունների արդյունավետության բարձրացման վրա, մասնավորապես նավիգացիոն համակարգի զարգացման, որպեսզի հնարավոր լինի վերահսկել բոլոր բեռնափոխադրումները, մշակել արդյունավետ տրանսպորտային ուղիները, ինչպես նաեւ ունենալ միասնական մաքսային հայտարարագրերի համակարգ։ ԵԱՏՄ—ի թվային օրակարգը ծածկում է բազմաթիվ ոլորտներ։
ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները բազմիցս նշել են, որ աշխատանքները շատ դանդաղ են ընթանում։ Պատգամավորը նույնպես կիսում է այդ կարծիքը, համարելով, որ այս հինգ տարիների ընթացքում կարելի էր շատ ավելի մեծ արդյունքների հասնել։ «Այսուհետ պետք է կրկնապատկենք եւ եռապատկենք գործադրվող ջանքերը, առավել եւս, որ քաղաքական առումով այսօր ընդգծված հետաքրքրություն կա այլ երկրների կողմից միանալու ԵԱՏՄ—ին։ Նման զարգացումները ցույց են տալիս, որ կառույցը կենսունակ է եւ լավագույնս ներկայանում է իր ինտեգրացիոն հնարավորություններով։ Պարզապես ԵԱՏՄ անդամ պետություններին «չհիասթափեցնելու» եւ այլ երկրների համար լրացուցիչ խթան հանդիսանալու նպատակով անհրաժեշտ է արագացնել տեմպերը, մասնավորապես օրենքների համապատասխանեցման մասով»,–մանրամասնեց Սանդիկովը։ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի կողմից բազմիցս առաջարկ է հնչեցվել, որպեսզի ԵԱՏՄ—ն ունենա խորհրդարանական մարմին, ինչպիսիք ունեն ՀԱՊԿ—ն, ԱՊՀ—ն եւ այլ միջազգային կառույցներ։ Դա հնարավորություն կընձեռի առավել արդյունավետ աշխատել ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրությունների ներդաշնակեցման ուղղությամբ։
Սանդիկովը նշեց, որ սեպտեմբերի 25—27—ը հրավիրված է եղել Բիշքեկ՝ մասնակցելու «Եվրասիական շաբաթ» ֆորումին, որտեղ հիմնականում ներկա են գտնվել գործադիր մարմինների ներկայացուցիչներ եւ անդրադարձել են գործադիր կառույցների ունեցած խնդիրներին։ Իսկ թե ինչպես են առկա խնդիրները ներկայացրել իրենց երկրների օրենսդիր մարմիններին եւ ինչպիսի զարգացումներ են եղել՝ որեւէ մեկը չգիտի։ «Եթե ունենանք խորհրդարանական մարմին, որտեղ ԵԱՏՄ շրջանակներում կհանդիպեն ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների խորհրդարանականները եւ գործուն քայլեր կիրականացնեն օրենսդրության ներդաշնակեցման մասով, ապա այդ հարթակը ոչ թե լրացուցիչ բեռ, այլ լրացուցիչ խթան կհանդիսանա կառույցի համար գոյություն ունեցող խնդիրները լուծելու համար»,–նկատեց զրուցակիցս։ Նկատենք, որ այսօր մի շարք խնդիրներ հենց օրենսդրական անհամապատասխանությունների հետեւանք են, մինչդեռ օրենսդիրները դուրս են մնացել համագործակցության շրջանակներից։
Սանդիկովը հույս հայտնեց, որ ինչպես մեր երկրում խորհրդարանը վերահսկողական մեխանիզմներ ունի գործադիրի հանդեպ, այնպես էլ հետագայում ԵԱՏՄ—ն երբ ունենա խորհրդարան, ապա վերջինս օրենքների ներդաշնակեցմանը զուգահեռ կխթանի գործադիրին արդյունավետ աշխատելու ուղղությամբ։ «Սա կլինի իդեալական մոդել։ Միգուցե դեռ անիրական է թվում, բայց որպես մշտական հանձնաժողովի անդամ իմ տեսլականն է»,–ասաց նա։
Անդրադառնալով ԵԱՏՄ—ի ընդլայնման հավանականությանը եւ դրա հետեւանքներին, պատգամավորը նշեց, որ դեռեւս չլուծված խնդիրների պարագայում ընդլայնումը բնականոն գործընթաց է, սակայն դա չպետք է իրականացվի աշխատանքների արդյունավետության եւ կառույցի զարգացման հաշվին։ Այդ երկու գործընթացները պետք է զուգահեռ ընթանան։ «ԵԱՏՄ երկրները պետք է որոշակի շտապողականություն դրսեւորեն նոր երկրներ ներգրավելու համար, իհարկե ոչ ի հաշիվ որակի։ Այդ շտապողականությունը պետք է ցուցաբերել օրենքները համահարթեցնելու եւ իդեալական համակարգի հասնելու առումով։ Կարծում եմ, որ դրա արդյունքը դրական կլինի»,– ընդգծեց Սանդիկովը։ Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանի Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հայտնել էր, որ Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոեւը որոշում է ընդունել ուսումնասիրելու ԵԱՏՄ—ին միանալու հարցը։
ԵԱՏՄ կառույցի ուժեղացմանն ուղղված առաջնահերթություններից է մաքսային եւ հարկային վարչարարության ներդաշնակեցումը, որպեսզի ԵԱՏՄ միասնական շուկան որպես այդպիսին հնարավորություն ունենա գործելու, իսկ ԵԱՏՄ ցանկացած երկրի տնտեսավարող սուբյեկտ իրավունք եւ հավասար պայմաններ ունենա մասնակցելու տնտեսական գործունեությանը ԵԱՏՄ շրջանակներում։ Պատգամավորը նշեց, որ դեռեւս ունենք բազմաթիվ չլուծված խնդիրներ՝ վարորդական իրավունքների, փաստաթղթերի ճանաչման, բեռների ստուգման հետ կապված։ «Ամեն անգամ, երբ լսում ենք Վերին Լարսում ծագած խնդիրների մասին, խոսակցությունների մակարդակով գալիս ենք այն եզրահանգման, որ տարածքում ընդամենը մի փոքր չինովնիկի, որը մաքսային, սննդի անվտանգության կամ էլ բեռների անվտանգության հետ կապված ինչ—ինչ գործառույթներ է իրականացնում, նրա հայեցողական մոտեցման հետեւանքով ԵԱՏՄ մի ամբողջ մարմնի արդյունավետությունն է դրվում հարցականի տակ»,–նշեց զրուցակիցս։

04-10-2019





18-10-2019
Համապարփակ լուծում հին խնդիրներին
Հայագիտական առարկաների դասավանդումը դպրոցներում կուժեղացվի

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Վերջին ...


18-10-2019
Սիրիայում բոցավառվող տեսակի արգելված զենք է կիրառվել
Ո՞ր կողմն է գործադրել՝ ապացուցելը դժվար է լինելու

Թամարա ...


18-10-2019
10 մլն եվրո՝ Արարատի եւ Արմավիրի մարզերին
Հումքի մթերումների սուբսիդավորման ծրագրում փոփոխություն եղավ

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Կառավարությունը ...


18-10-2019
Գեղարվեստի կենարար ուժը
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, տնտեսագիտության ...


18-10-2019
Բիբլիական լեռը ներկայանում է յուրովի
ՀԱՊ-ում բացվել է «Արարատ. սրբազան լեռը» խորագրով ցուցահանդեսը

Լիանա ...


18-10-2019
Պարտադիր, բայց առանց գնահատման
«Շախմատ» առարկայի դասավանդման շուրջ քննարկումներն ակտիվ փուլում են

Լուսինե ...


18-10-2019
«Ձեր խնդիրները մեր մշտական ուշադրության կենտրոնում են»
Վարչապետը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետ

Վարչապետ ...



18-10-2019
Սոցցանցերը եւ մարդկային հարաբերությունների նոր մշակույթը
Հաշվարկված է, որ աշխարհի բնակչության 40 տոկոսը, ...

18-10-2019
Զբոսաշրջային ակտիվությունն ակնհայտ է
Բայց դրանից «գլուխներս չպետք է ...

18-10-2019
Վարչապետն ընդունել է Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Ճապոնիայի ...

18-10-2019
«Մեր գլխավոր նպատակն օլիմպիական ուղեգիր նվաճելն էր»
Գերմանիայում անցկացված սպորտային մարմնամարզության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO