Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

02.07.2020
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Անպտղությամբ տառապող զույգերը կօգտվեն աջակցությունից

Ինչո՞վ է պետությունը նրանց ձեռք մեկում

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Վերարտադրողական առողջության պահպանումը, բացի առողջապահական նշանակությունից, ունի նաեւ ժողովրդագրական խնդիր եւ կարեւոր է նաեւ ազգային անվտանգության տեսանկյունից։ Համաշխարհային բժշկագիտությունը կարողացել է տարեցտարի բարելավել անպտղության կանխարգելման կամ բուժման ցուցանիշները՝ վերարտադրողական տարբեր օժանդակ միջոցներ կիրառելով։ Ցավոք, որքան էլ առաջընթացի միտում կա ողջ աշխարհում, այդուհանդերձ, ոչ միշտ է հաջողվում կանանց մայրանալու հնարավորություն տալ։ Սակայն այն, որ արտամարմնային բեղմնավորման կամ այլ օժանդակ միջոցները բազմաթիվ զույգերի են երջանկություն պարգեւում, փաստում են թե՛ պաշտոնական եւ թե՛ ոչ պաշտոնական թվերը։
Եթե ամբողջ աշխարհում այս օժանդակ միջոցներով մայրանալու հավանականությունը մինչեւ 40 տոկոս է, ապա նույն ցուցանիշը բարեբախտաբար առկա է նաեւ հայաստանյան պարագայում։ Հայ մասնագետները վստահեցնում են, որ մեր երկրում հավանականության տոկոսը նույնպես բարձր է, եւ գրեթե բոլոր մեթոդները կիրառելի են նաեւ հայ բժիշկների շրջանում։ Առավել եւս, ի տարբերություն այլ երկրների, Հայաստանում արտամարմնային բեղմնավորումը շատ ավելի մատչելի է։
Նշենք, որ առաջին արտամարմնային բեղմավորումն իրականացրել է 1978 թ. Քեմբրիջի համալսարանի գիտնական—ֆիզիոլոգ Ռոբերտ Էդվարդսը, ում միջոցով եւ հիմք է դրվել արտամարմնային բեղմնավորման տեխնոլոգիայի առաջացմանն ու կիրառմանը։ Անգլիացի մեծ գիտնականի շնորհիվ անպտղության խնդիրը դադարեց այլեւս անհանգստացնել աշխարհին։ Լուիզա Բրաունի ծնունդը հեղաշրջում մտցրեց վերարտադրողական առողջության բնագավառում եւ նպաստեց հարակից տեխնոլոգիաների առաջացմանը։
Վերարտադրողական բժշկությունը մեր երկրում արդեն կայացած մասնագիտություն է։ Օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաներն այսօր մեզ թույլ են տալիս գրեթե բոլոր դեպքերում զույգերին անպտղության բուժական օգնություն ցուցաբերել։ Կարեւորելով ծնելիության մակարդակը եւ վերարտադրողական առողջության կարեւորությունը, պետությունը ձեռնարկել է գործողություններ ոչ միայն նվազեցնելու անպտղության ցուցանիշներն ու բարելավելու մայրերի վերարտադրողական կարողությունը, այլեւ աջակցելու անպտուղ զույգերին նաեւ ֆինանսապես։ Այս մասին կխոսենք ավելի ուշ։
Ինչո՞ւ է աշխարհում սովորաբար թանկ արտամարմնային բեղմնավորման գործընթացը. խնդիրը պարզաբանում են մասնագետները։ Նախ, թեստավորումն իրականացվում է ծախսատար հեղուկներով Նախապատրաստական աշխատանքները սկսվում են 1 ամիս առաջ, իսկ բեղմնավորման բուն գործընթացը տեւում է մոտ 2 շաբաթ։ Առհասարակ, ո՞ր դեպքերում է մասնագետի կողմից վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու անհրաժեշտություն առաջանում։
Ըստ «Շենգավիթ» ԲԿ—ի բժիշկ—ռեպրոդուկտոլոգ Քրիստինե Խուդավերդյանի՝ արտամարմնային բեղմնավորումը, էնդոկրինոպաթիաների դեղորայքային բուժումը, ձվարանների հսկվող գերխթանումը, արհեստական սերմնավորումը, դոնորական սեռաբջիջների կիրառումն անպտղության բուժման մեջ այսօր Հայաստանում լայնորեն կիրառվող մեթոդներ են։
Դրանցից յուրաքանչյուրն ունի իր նշանակությունը, եւ առաջարկվում է յուրաքանչյուրին ըստ ցուցման։ Բժշկագիտության մեջ սովորաբար ընդունված է անպտուղ համարել զույգին այն դեպքում, երբ շուրջ մեկ տարի համատեղ ապրելուց հետո հղիություն չեն արձանագրում։ Ցուցումների դեպքում բուժական միջոցառումներ կիրառվում են եւ կնոջ, եւ տղամարդու մոտ՝ ելնելով որոշակի գործոններից։ Արտամարմնային բեղմնավորման հավանականությունը, զրուցակցիս հավաստմամբ, 35—40 տոկոս է, ինչին հասել են մասնագիտական վերապատրաստումների եւ ծննդատների բաժանմունքնեի տեխնիկական վերազինման շնորհիվ։
Ինչ վերաբերում է անպտղության ցուցանիշներին, ապա Հայաստանը, ի տարբերություն այլ երկրների, վատ դիրքերում չէ։ Ըստ Քրիստինե Խուդավերդյանի՝ ՀՀ—ում անպտղության ցուցանիշը 15 տոկոս է, պատճառները պայմանավորված են տարբեր գործոններով, մասնավորապես՝ հորմոնալ խանգարումներով, ինֆեկցիաներով, զարգացման անոմալիաներով եւ այլն։ Բժիշկները մեկ անգամ չէ, որ կոչ են անում, հորդորում երեխա ունենալու հեռանկար պլանավորելուց առաջ անցնել որոշակի բժշկական հետազոտություն։ Սակայն գործող օժանդակ մեթոդներից ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում, թանկարժեք ծառայություն է արտամարմնային բեղմնավորումը եւ, բնականաբար, հասանելի հանրության ոչ բոլոր խավերին։ Ուստի վերարտադրողական առողջության բարելավման նպատակով պետությունը այս տարվանից պլանավորել է աջակցել անպտղությամբ տառապող զույգերին։
Ի՞նչ աջակցության մասին է խոսքը, ի՞նչ ձեւաչափով է օժանդակություն տրվելու, եւ, առհասարակ, ովքե՞ր են լինելու ծրագրի շահառուները։ Այս մասին կներկայացնենք հաջորդիվ։

04-10-2019





02-07-2020
Առարկայական բանակցությունները հնարավոր են միայն խաղաղ պայմաններում
Հայկական օրակարգն ընդունելի է միջազգային գործընկերների համար

Նախօրեին ...


02-07-2020
Հայկական եւ ռուսական կողմերը միջուկային էներգետիկայի ոլորտում բնականոն աշխատում են
Սկսվում է մեծածավալ պլանային նախազգուշական վերանորոգումը

Հայկական ատոմակայանի ...


02-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 593 նոր դեպք․ ապաքինվել է 473, մահացել 6 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


02-07-2020
Աստծուն հաճելի է քո մեջ տեսնել…
Աստված կամենում է, որ դու ունենաս ամուր հավատք։ Դու ...


02-07-2020
Եթե չպահպանենք կանոնները
Ապա համավարակը հաղթահարելը կդառնա գրեթե անհնար

«Հայաստանի Հանրապետություն» ...


02-07-2020
Ղեւոնդ Ալիշան 200
Աննման առաքինությունը

«Ծագե՜, Հայ հանճար, փայլե՛ բյուր բոցեր,
Իմանան ազգեր,
Թե ...


02-07-2020
Հայաստանում ծխելու դեմ պայքարն առանձնակի կարեւորություն ունի
Պետությունը ծխախոտ արտադրողներին կստիպի իրազեկել դրանց վնասակարության մասին ...



02-07-2020
2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
Գործադիրն իր գործողություններով ...

02-07-2020
Էռնեստ Հեմինգուեյն ու հայերը
«Այստեղ վիճել են Հեմինգուեյն ու ...

02-07-2020
Անգելա Մերկելը կղեկավարի ԵՄ-ն
Եվրոպական երկրների կառավարությունների ...

02-07-2020
Մխիթարյանը մնում է «Ռոմայում». ի՞նչ կփոխվի մրցաշրջանի ավարտին
Իտալական «Ռոման» պաշտոնապես հայտարարել է Հենրիխ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +31... +33

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO