Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.10.2019
ԶԱՆԱԶԱՆ


Հայ մարմնամարզիկների պատասխանատու եւ վճռական մեկնարկը

Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում երեկ մեկնարկեց սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունը, որի մասնակիցները մեդալներից բացի վիճարկելու են նաեւ 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերի ուղեգրեր։ Հայաստանից ասպարեզ են դուրս գալու 1 մարզուհի եւ 3 մարզիկ, որոնք, մեր երկրի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի հավաստմամբ, լրջորեն տրամադրված են միջամտելու օլիմպիական հավաստագրերի համար պայքարին եւ, ինչու չէ, փորձելու են դառնալ առանձին վարժությունների մրցանակակիր։
Հայ մարմնամարզիկները մրցավայր են ժամանել Թբիլիսիում անցկացրած երկշաբաթյա ուսումնամարզական հավաքում ամբողջացրած ամրության պաշարով եւ վճռականորեն տրամադրված։ Նախամեկնարկային վերջին օրերին մնում է ընտելանալ մարզադահլիճի եւ մարզագույքի առանձնահատկություններին ու կատարել վերջին հղկումները։ Ի դեպ, ստուգատեսի մասնակից մեր միակ մարմնամարզուհի Անահիտ Ասադուրյանն ամեն ինչից զատ նաեւ ժամային գոտու փոփոխությանն ընտելանալու խնդիր ուներ, քանզի Եվրոպա է ժամանել ԱՄՆ—ից, որտեղ բնակվում ու մարզվում է ոչ վաղ անցյալում Հայաստանը ներկայացրած Հուռի Գեբեշյանի ղեկավարությամբ։ Անահիտն ու նրա մարզիչը Գերմանիայում են սեպտեմբերի 28—ից եւ, կարծես, արդեն հաղթահարել են կլիմայափոխության փուլը։ Համենայն դեպս, մարզուհին սոցիալական ցանցում կատարած հրապարակմամբ անկեղծացել է, որ նոր պայմաններին ընտելանալուն զուգահեռ փորձում է հաղթահարել նախամեկնարկային հուզմունքը։ Նա ելույթները սկսելու է այսօր՝ Երեւանի ժամանակով 11։30—ից սկսած։ Որակավորման փուլում հայուհին ընդգրկված է 9—րդ խմբում, որում հանդես են գալու նաեւ Լատվիայի եւ Լիտվայի մարմնամարզուհիները։ Օլիմպիական ուղեգրի արժանանալու համար Անահիտը բազմամարտում պետք է հայտնվի առնվազն առաջին 40 մարզուհիների շարքում կամ դառնա չորս առանձին վարժություններից որեւէ մեկի մրցանակակիր, ինչն, անշուշտ, դյուրին չի լինելու։ Նաեւ այն պատճառով, որ նա դեռ նշանակալի հաջողություններ չի գրանցել միջազգային խոշոր մրցումներում։
Այդ առումով ավելի մեծ են սպասելիքները Արթուր Դավթյանից, Հարություն Մերդինյանից եւ Արթուր Թովմասյանից, որոնք ոչ միայն նման մրցումների մասնակցելու լուրջ փորձ ունեն, այլեւ դարձել են դրանց հաղթողներ ու մրցանակակիրներ։ Ամենատիտղոսավորը 35—ամյա Մերդինյանն է՝ նժույգթափի վրա վարժության Եվրոպայի նախկին չեմպիոնը, աշխարհի գավաթի խաղարկության հաղթողն ու աշխարհի առաջնության մրցանակակիրը։ Դավթյանն այս տարվա Եվրոպական խաղերում դարձավ հենացատկերի մրցումների հաղթող, իսկ մինչ այդ էլ աշխարհամասի առաջնություններում նույն վարժությունից արծաթե եւ բրոնզե մեդալներ է նվաճել։ Թովմասյանին էլ հպարտանալու առիթ են տալիս օղակների վրա վարժությունից Համաշխարհային ունիվերսիադաներում ձեռք բերած երկու ոսկե մեդալները ու աշխարհի գավաթի խաղարկության մրցանակները։ Նշենք, որ տղամարդկանց որակավորման փուլի մրցումները սկսվելու են հոկտեմբերի 7—ի երեկոյան։
Հավաքականի գլխավոր մարզչի հավաստմամբ՝ բոլոր երեքն էլ իրենց վարժությունների եզրափակիչ անցնելու հնարավորություն ունեն։ «Մեր տղաները պատրաստ են միջամտելու մրցանակային տեղերի համար պայքարին։ Մարզումների ընթացքում նրանք մոտեցել են պահանջվող մարզավիճակին՝ կարգապահորեն եւ ջանասիրաբար կատարելով բոլոր առաջադրանքները։ Նրանք մեկ անգամ չէ, որ հաստատել են իրենց վարպետությունը, եւ մարզիչներս լուրջ սպասելիքներ ունենք մեր եռյակից։ Սակայն, ինչպես բազմիցս նշել եմ, մարմնամարզությունը չափազանց անկանխատեսելի մարզաձեւ է, ուստի մնում է զինվել համբերությամբ եւ հավատալ հաջողությանը»,–նշեց մարզիչը։
Տեղին է հիշեցնել, որ մեր երեք մարմնամարզիկներից միայն Արթուր Դավթյանն է հանդես գալու նաեւ բազմամարտի ծրագրով, ինչը օլիմպիական ուղեգիր նվաճելու լրացուցիչ հնարավորություն է տալիս նրան։ Անցյալ տարվա աշխարհի առաջնությունում նա բազմամարտի արդյունքներով գրավել էր 9—րդ տեղը։ Այդ արդյունքը կրկնելու կամ գոնե դրանից շատ վատ հանդես չգալու դեպքում նա պետք է, որ կատարի առաջադրանքը։ Իրականում 27—ամյա երեւանցուն չափազանց ծանր մրցակցություն է սպասում, քանզի տղամարդկանց առաջնությունում ասպարեզ են դուրս գալու 85 երկրի 291 մարմնամարզիկներ, իսկ անհատական բազմամարտում խաղարկվելու է միայն 12 ուղեգիր։ Առաջնությանը մասնակցելու է նաեւ աշխարհի չեմպիոն, եվրոպական առաջնությունների հնգակի հաղթող ռուսաստանցի Արթուր Դալալոյանը, որը, սակայն, պայքարելու է միայն մեդալների համար։ Բանն այն է, որ թիմային բազմամարտում Ռուսաստանի հավաքականն արդեն ապահովել է օլիմպիական վարկանիշ, եւ մեր հայրենակիցն աննպաստ հանգամանքների բացակայության պարագայում կարժանանա Տոկիո—2020—ի խաղերին մասնակցելու պատվին։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

05-10-2019





18-10-2019
Համապարփակ լուծում հին խնդիրներին
Հայագիտական առարկաների դասավանդումը դպրոցներում կուժեղացվի

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Վերջին ...


18-10-2019
Սիրիայում բոցավառվող տեսակի արգելված զենք է կիրառվել
Ո՞ր կողմն է գործադրել՝ ապացուցելը դժվար է լինելու

Թամարա ...


18-10-2019
10 մլն եվրո՝ Արարատի եւ Արմավիրի մարզերին
Հումքի մթերումների սուբսիդավորման ծրագրում փոփոխություն եղավ

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Կառավարությունը ...


18-10-2019
Գեղարվեստի կենարար ուժը
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, տնտեսագիտության ...


18-10-2019
Բիբլիական լեռը ներկայանում է յուրովի
ՀԱՊ-ում բացվել է «Արարատ. սրբազան լեռը» խորագրով ցուցահանդեսը

Լիանա ...


18-10-2019
Պարտադիր, բայց առանց գնահատման
«Շախմատ» առարկայի դասավանդման շուրջ քննարկումներն ակտիվ փուլում են

Լուսինե ...


18-10-2019
«Ձեր խնդիրները մեր մշտական ուշադրության կենտրոնում են»
Վարչապետը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետ

Վարչապետ ...



18-10-2019
Սոցցանցերը եւ մարդկային հարաբերությունների նոր մշակույթը
Հաշվարկված է, որ աշխարհի բնակչության 40 տոկոսը, ...

18-10-2019
Զբոսաշրջային ակտիվությունն ակնհայտ է
Բայց դրանից «գլուխներս չպետք է ...

18-10-2019
Վարչապետն ընդունել է Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Ճապոնիայի ...

18-10-2019
«Մեր գլխավոր նպատակն օլիմպիական ուղեգիր նվաճելն էր»
Գերմանիայում անցկացված սպորտային մարմնամարզության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO