Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

02.07.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


ԳՈՐԾԱՐԱՐ ՎԱՐՎԵԼԱԿԱՐԳ

Կանանց հագուստ
Ներքնազգեստ


Կանանց հագուստի թեման, անշուշտ, պետք է սկսել ներքնազգեստի մասին զրույցից, քանի որ կնոջ հարմարավետության զգացողության առումով այն ունի ամենամեծ դերակատարումը։ Նույնիսկ ամենաէլեգանտ կանացի կոստյումը հարմարավետության զգացում չի թողնի, եթե դրա տակից հագել եք անհարմար ու էժանագին սինթետիկայից ներքնազգեստ։ Ներքնազգեստը պետք է ընտրել այնպես, որ, ինչպես ասում են, «ցանկացած պահի անհարմար չլինի հանվել»։ Գիտակցումը, որ ձեր հագին գեղեցիկ ներքնազգեստ է, ձեզ տալիս է ինքնավստահություն։

Իմացական ճշմարտություններ
–Ներքնազգեստը պետք է լինի հասարակ, բայց միեւնույն ժամանակ շքեղ եւ բարձրորակ։
–Լավագույնը համարվում են բնական թելերից՝ բամբակից եւ մետաքսից պատրաստված ներքնազգեստները։
–Յուրաքանչյուր կին կարող է ընտրել իրեն հարմար գույն, բայց սովորաբար ընտրում են չեզոք գույներ կամ համապատասխանեցնում են զուգսեղենին։
–Ներքնազգեստը պետք է մարմնի վրա նստի իդեալական եւ ընդծի իրանի առավելությունները։

Զուգագուլպա
Զուգագուլպաների մասին խոսակցությունը հավանաբար պետք է սկսել կտրուկ մի հայտարարությամբ. գործարար, պաշտոնական կամ հանդիսավոր միջոցառումներին չի կարելի ներկայանալ բոբիկ ոտքին հագած կոշիկներով։ Գործարար կանայք պետք է իրենց նեղություն տան եւ զուգագուլպա հագնեն նույնիսկ ամենաշոգ եղանակներին։ Դրա համար էլ արտադրվում են տարբեր խտության արտադրանքներ։
Զուգագուլպաները, ինչպես հայտնի է, շուտ հատ են գնում հագնելիս կամ կոշտ մակերեսի հետ շփվելիս, նույնիսկ եթե գործարանային խոտան չկա։
Ինչ անել. ընտրեք զուգագուլպաներ թելերի բավականին կայուն խառնուրդից (օրինակ՝ լայկրայի հետ)։
–Հետեւեք, որ զուգագուլպաները խստորեն համապատասխանեն ձեր չափսերին եւ հասակին։
–Աշխատեք հնարավորինս խնամել ձեռքերը, ոտքերի եղունգներն ու կրունկները։
Եթե հետեւեք այս պարզագույն խորհուրդներին, ամենայն հավանականությամբ ձեր զուգագուլպաները չեն պատռվի հագնելիս եւ չեն սահի քայլելիս՝ առաջացնելով ծալքեր։ Պատահական չէ այն ասացվածքը, թե ֆրանսուհին ավելի շուտ կհաշտվի դեմքի կնճռի հետ, քան զուգագուլպայի ծալքի։
Պատրաստեց Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

08-10-2019





02-07-2020
Առարկայական բանակցությունները հնարավոր են միայն խաղաղ պայմաններում
Հայկական օրակարգն ընդունելի է միջազգային գործընկերների համար

Նախօրեին ...


02-07-2020
Հայկական եւ ռուսական կողմերը միջուկային էներգետիկայի ոլորտում բնականոն աշխատում են
Սկսվում է մեծածավալ պլանային նախազգուշական վերանորոգումը

Հայկական ատոմակայանի ...


02-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 593 նոր դեպք․ ապաքինվել է 473, մահացել 6 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


02-07-2020
Աստծուն հաճելի է քո մեջ տեսնել…
Աստված կամենում է, որ դու ունենաս ամուր հավատք։ Դու ...


02-07-2020
Եթե չպահպանենք կանոնները
Ապա համավարակը հաղթահարելը կդառնա գրեթե անհնար

«Հայաստանի Հանրապետություն» ...


02-07-2020
Ղեւոնդ Ալիշան 200
Աննման առաքինությունը

«Ծագե՜, Հայ հանճար, փայլե՛ բյուր բոցեր,
Իմանան ազգեր,
Թե ...


02-07-2020
Հայաստանում ծխելու դեմ պայքարն առանձնակի կարեւորություն ունի
Պետությունը ծխախոտ արտադրողներին կստիպի իրազեկել դրանց վնասակարության մասին ...



02-07-2020
2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
Գործադիրն իր գործողություններով ...

02-07-2020
Էռնեստ Հեմինգուեյն ու հայերը
«Այստեղ վիճել են Հեմինգուեյն ու ...

02-07-2020
Անգելա Մերկելը կղեկավարի ԵՄ-ն
Եվրոպական երկրների կառավարությունների ...

02-07-2020
Մխիթարյանը մնում է «Ռոմայում». ի՞նչ կփոխվի մրցաշրջանի ավարտին
Իտալական «Ռոման» պաշտոնապես հայտարարել է Հենրիխ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +31... +33

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO