Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.02.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Մենք ու մեր գյուղը՝ առաջիկա 10 տարիներին

Խնդիրների լուծման ինչ ուղիներ են նախանշվում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Այն, որ գյուղատնտեսության նախարարությունը, որպես առանձին միավոր, հիմա չկա եւ էկոնոմիկայի նախարարության կազմում է, շատ մասնագետների է մտահոգել։ Այլ տեսակետ էլ է հնչել. դա ոչինչ չի փոխում, գործը, միեւնույնն է, արվելու է։ Թե ինչքանով արդյունավետ, դա կարող ենք, իհարկե, դատել որոշ ժամանակ անց՝ հստակ համեմատականներ անցկացնելով։ Իսկ հիմա խոսենք այն բանից, թե ինչ է սպասվում մեր գյուղոլորտին առաջիկա տարիներին։
Էկոնոմիկայի նախարարությունը քննարկման է դրել (մինչեւ հոկտեմբերի 19—ը) գյուղոլորտի զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020—2030թթ. ռազմավարությունը։ Պատկան կառույցում համոզված են՝ Հայաստանում գյուղատնտեսությունը կարո՛ղ է դառնալ ժամանակակից, բարգավաճող եւ դիվերսիֆիկացված (տարատեսակացված, բազմաճյուղ) տնտեսության առաջնային հիմնասյուներից մեկը։ Այն երկրի տնտեսական աճի, բնակչության կյանքի որակի բարձրացման, կայուն եւ բարձր վարձատրվող աշխատատեղերի եւ ձեռնարկատիրական գործունեության հնարավորությունների ստեղծման մեծ ներուժ ունի։
Որ գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության կարեւոր ճյուղերից մեկն է, կասկած չկա. օրինակ՝ 2018 թ. դրությամբ ապահովել է ՀՆԱ—ի 13,7 տոկոսը (822,4 մլրդ դրամ)։ Գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2018 թ. կազմել է 889,7 մլրդ դրամ, որի 46 տոկոսը (411,8 մլրդ դրամ) ձեւավորվել է բուսաբուծական, 54 տոկոսը (477,9 մլրդ դրամ)՝ անասնաբուծական արտադրանքից։ Գյուղատնտեսության ոլորտի զարգացմամբ է պայմանավորված ինչպես գյուղական համայնքների, այնպես էլ սննդի արտադրության արժեշղթայում զգալի մասնաբաժին ունեցող այն ենթաճյուղերի զարգացումը, որոնք հիմնվում են տեղական գյուղատնտեսական արտադրանքի վրա եւ ունեն արտահանման զգալի ներուժ։
Այդուհանդերձ ոլորտի արտահանման ծավալները ներկայումս բավական ցածր են։ Մասնավորապես՝ 2018թ. արտահանման ընդհանուր ծավալի մեջ գյուղատնտեսության մասնաբաժինը ընդամենը 6 տոկոս է եղել (144,3 մլն դոլար)։ Գյուղատնտեսության համախառն արտադրանքում (889,7 մլրդ դրամ, 2018—ինչպես վերը նշեցինք) արտահանման մասնաբաժինը կազմել է մոտ 7,8 տոկոս։
Ընդհանուր պատկերը կարող ենք եզրափակել այսպես. թեեւ վերջին տարիներին գյուղարտադրանքի արտահանման ծավալները որոշակիորեն ավելացել են, այնուամենայնիվ, ներմուծման ծավալները համեմատաբար ավելի մեծ են։ Մասնավորապես՝ 2018թ. ներմուծման ընդհանուր ծավալում գյուղատնտեսության մասնաբաժինը կազմել է 8,2 տոկոս (404,7 մլն դոլար)։
Եթե ավելի պարզ, սա նշանակում է, որ մենք պարենային անվտանգության ու անկախության առումով խնդիր կարող ենք ունենալ, եթե չասեմ՝ ունենք։ Որովհետեւ որոշ կարեւոր արտադրատեսակների գծով ինքնաբավության մակարդակը զգալիորեն ցածր է։ Այդ արտադրատեսակների թվին են պատկանում մասնավորապես ցորենը (33,2 տոկոս ինքնաբավության աստիճան, 2017 թ.), խոզի միսը (58 տոկոս ինքնաբավության աստիճան, 2017 թ.) եւ թռչնի միսը (22,5 տոկոս ինքնաբավության աստիճան, 2017 թ.)։
Ըստ էկոնոմիկայի նախարարության, գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման բարձր տեսակարար կշռի պատճառներից են Հայաստանում գյուղատնտեսության ցածր արտադրողականությունը, ներքին սպառման համեմատաբար փոքր շուկան, սեզոնայնությունը, գնային ցածր մրցունակությունը ներմուծված արտադրանքի նկատմամբ, որոշ դեպքերում՝ նաեւ որակական հատկանիշների անհամապատասխանությունը սպառողների պահանջներին։ Իսկ գյուղատնտեսական արտադրանքի արտահանման հիմնական խոչընդոտներից են Հայաստանի շրջափակումը հարեւան երկրների կողմից, որն առաջացնում է լոգիստիկ դժվարություններ՝ ավելացնելով միավոր արտադրանքի վրա կատարվող ծախսերը, իսկ որոշ դեպքերում՝ նաեւ նվազեցնելով որակական հատկանիշները։ Բայց ներկայումս գյուղատնտեսական արտադրանքի՝ շարունակաբար զարգացող ներքին եւ արտաքին շուկաները ներազդում են Հայաստանի արտադրողների վրա՝ առավել արդյունավետ կառավարելու գյուղատնտեսական արտադրությունից մինչեւ իրացում ամբողջ արժեշղթան ու վերահսկելու գյուղատնտեսական արտադրանքի արտադրական շղթայի յուրաքանչյուր փուլն ու գործընթացը, ինչը կնպաստի արտադրանքի որակի, ավելացված արժեքի բարձրացմանն ու արտադրանքի ինքնարժեքի իջեցմանը։
Գյուղատնտեսական արտադրանքի արժեքի ավելացման, արտահանման խթանման, ինչպես նաեւ միջազգային շուկայում մրցունակության բարձրացման նպատակով անհրաժեշտ է ապահովել գյուղատնտեսական արտադրանքի վաճառքը ոչ միայն որպես հումք՝ առաջնային վիճակում, այլեւ ապահովել վերջինիս արժեքի ավելացումն ու ստեղծել վերամշակված վիճակում արտահանելու հնարավորություն։
Ինչեւէ, մեր գյուղի խնդիրներից շատերն են տեղյակ։ Հետաքրքիր է, թե լուծման ինչ ուղիներ են նախանշված առաջիկա 10 տարիների ռազմավարությունում։
Դրանցից մեկն, օրինակ, չօգտագործվող հողատարածքները պակասացնելն ու հողային շուկան զարգացնելն է։ Պետությունն, այնուամենայնիվ, միտված է հողերի խոշորացմանը, քանզի մտադիր է կարգավորել այդ խոշորացման օրենսդրական դաշտը։ Ուզում է նաեւ բարելավել ոռոգման համակարգը։ Մտադիր է սահմանել ոռոգման ծրագիր եւ բյուջե՝ ըստ առկա ջրային պաշարների, տնտեսական հնարավորությունների եւ ծախսածածկման սկզբունքի։ Կփորձի վարկային շուկան էլ զարգացնել՝ վերացնելով վարկային շուկայի զարգացման խոչընդոտները, ստեղծելով գյուղատնտեսական վարկերի երաշխիքային հիմնադրամ։ Կներդրվի գյուղատնտեսության ապահովագրության համակարգ (ինչի մասին մենք արդեն խոսել ենք)։ Կմշակվի ու կներդրվի հակակարկտային արդյունավետ համակարգ։
Խոսք կա նաեւ բուն գյուղատնտեսությունից դուրս կանխատեսելի արտադրություն (խոտաբույսերի եւ համեմունքների, գույների եւ բույրերի, օծանելիքի, բժշկական ու կոսմետիկ միջոցների արտադրություն եւն) զարգացնելու մասին։
Այլ հետաքրքիր լուծումներ էլ կան. խրախուսել մեքենաների ու սարքավորումների տեղական եւ միջազգային արտադրողներին՝ տեղական շուկա մուտք գործելու կամ Հայաստանում արտադրություն հիմնելու նպատակով, աջակցել թռչնաբուծարանների եւ անասնապահական տոհմային տնտեսությունների ստեղծմանը։ Սննդի անվտանգության առումով՝ ստեղծել սննդամթերքի լիարժեք հետագծային կառավարման համակարգ՝ «սպառողից մինչեւ դաշտ» սկզբունքով, ստեղծել սննդամթերքի անվտանգության ոլորտի դիտարկման արդյունավետ կառուցակարգ, մշակել եւ իրագործել վարակիչ հիվանդությունների դեմ ռազմավարություն (բրուցելյոզ, խոզերի աֆրիկյան տենդ), ներդնել անասնաբուժական դեղամիջոցների (հատկապես հակաբիոտիկների) շրջանառության վերահսկման կառուցակարգեր։
Հետաքրքիրը հետաքրքիր է, մնում է իրագործելը։ Միշտ ասել եմ՝ մեր փաստաթղթերը, հատկապես այն շարքին դասվողները, որոնք քիչ թե շատ կարող են ոլորտը իրապես բարեփոխել, իսկապես լավն են լինում, բայց, ցավոք, հաճախ են թղթին մնում։ Կարեւորը այս պարագայում դրանց կյանք տալն է։ Փաստաթղթի նախագծում կան նաեւ քայլեր, որոնք բազմաթիվ հարցեր են առաջադրում։ Դրանց մասին, սակայն, առիթով կխոսենք։

08-10-2019





22-02-2020
Կառավարության խնդիրը հնարավորություններ ստեղծելն է
Մարդու խնդիրը՝ դրանք օգտագործելը

Տարբեր ժամանակաշրջաններում հասարակության մեջ ...


22-02-2020
Մանրամասներ՝ աղդամցիների «խաղաղ արշավի» մասին
Ադրբեջանցի խառնամբոխն ինչպես շարժվեց դեպի Ստեփանակերտ

1988-ի փետրվարի ...


22-02-2020
Հիշողության հայտնի ու անհայտ բավիղներում
Առանց դրա գոյություն չունի ժամանակ, պատմություն, կյանքի հանրագումար ...


22-02-2020
Հայերը՝ Քյոլնում
Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմ

Հայերի հետքերը Գերմանիայում ...


22-02-2020
Ինչքանով են միջնորդ կազմակերպություններն ազդում բենզինի իրացման գնի ձեւավորման վրա
Եվ ինչ խնդիրներ են բացահայտել շուկայի ուսումնասիրությունները

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am ...


22-02-2020
Հանրությունն է տալու վերջնական գնահատականը
Եվ նրա ցանկությամբ է որոշվելու՝ կատարե՞լ փոփոխություն Սահմանադրության ...


22-02-2020
Որոշ քաղաքական ուժեր փորձում են
Հանրաքվեի գործընթացում ընտրախախտումների ֆոն ձեւավորել

Թե՛ իշխանությունը, թե՛ ...



22-02-2020
«Մենք Արցախի անկախության մասին ենք խոսում, ոչ թե ինքնորոշման» Արցախը «ipso facto» պետություն է
«ՀՀ»-ի հարցազրույցը մարդու իրավունքների ...

22-02-2020
Փոփոխություններ են նախատեսվում պետական գնումների գործընթացում
Օրենսդիրն ու գործադիրն աշխատում են ...

22-02-2020
Լիբիայի խնդրի կարգավորման ջանքերը ձախողվում են
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



22-02-2020
Յուրչենկոն կմիանա Հայաստանի հավաքականին
Ռուսաստանցի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն վերջապես ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO