Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.12.2019
ԱՅԼՔ...


ՓԱՍՏԱԲԱՆԻ ԱՆԿՅՈՒՆ

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ անվան փոխման գրանցման համար, ի՞նչ ժամկետում է կատարվում անվան փոխման գրանցումը, եւ որքա՞ն է կազմում պետական տուրքի դրույքաչափը։

Ներկայացնում է ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Աննա Տոնոյանը
Անվան փոխման գրանցման համար պետք է ներկայացվեն՝
1. դիմում (դիմումի ձեւանմուշը կարող եք ձեռք բերել ՀՀ արդարադատության նախարարության կայքից՝ www.moj.am հասցեով կամ ՔԿԱԳ մարմնից),
2. դիմողի անձը հաստատող փաստաթուղթ,
3. տեղեկանք բնակության մասին, եթե անձնագրում բացակայում է հաշվառման մասին նշումը,
4. ՔԿԱԳ—ի այն վկայականները, որոնք փոխվելու են անվան փոխման հետեւանքով,
5. դիմողի ամուսնության վկայականը, եթե դիմողն ամուսնացած է,
6. դիմողի անչափահաս երեխաներից յուրաքանչյուրի ծննդյան վկայականը,
7. 16—18 տարեկան անձանց դեպքում՝ անձի ծնողների կամ օրինական ներկայացուցիչների համաձայնությունն անվան փոխման մասին,
8. դիմողի խնդրանքը հիմնավորող փաստաթղթեր, որոնք ապացուցում են անվան փոխման համար հիմք հանդիսացող վերոհիշյալ հարգելի պատճառների առկայությունը,
9. զորամասից (զինվորական կառավարման մարմնից) ծառայության մասին տեղեկանք՝ զինծառայողների դեպքում։
Անվան փոխման մասին դիմումը ՔԿԱԳ—ի տարածքային մարմնի կողմից քննության է առնվում դիմումը տալու օրվանից երկամսյա ժամկետում։ Հարգելի պատճառների առկայության դեպքում այդ ժամկետը ՔԿԱԳ—ի տարածքային մարմնի ղեկավարը կարող է երկարաձգել առավելագույնը մեկ ամսով, իսկ ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ—ի գործակալության պետը՝ առավելագույնը 2 ամսով՝ ՔԿԱԳ—ի տարածքային մարմնի ղեկավարի միջնորդագրի հիման վրա։
Անուն փոխել ցանկացող՝ 16 տարեկանից բարձր տարիք ունեցող անձի դիմումը մյուս փաստաթղթերի հետ միասին ուղարկվում է նրա մշտական բնակության վայրի ոստիկանություն՝ քրեական գործ հարուցված լինելու, քրեական պատիժ կրելու, նրա դատվածության եւ հետախուզման մեջ գտնվելու մասին եզրակացություն ստանալու նպատակով։ Ոստիկանության մարմինները պարտավոր են եզրակացություն տալ 15–օրյա ժամկետում։
ՔԿԱԳ մարմինը, ստանալով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, անվան փոխման վերաբերյալ կազմում է եզրակացություն ոչ ուշ, քան դիմումը ստանալու օրվանից հետո մեկ ամսվա ընթացքում, եւ համապատասխան գործի մյուս փաստաթղթերի հետ միաժամանակ ներկայացնում է ՀՀ արդարադատության նախարարություն՝ գրանցման թույլտվություն ստանալու համար։ ՔԿԱԳ—ի տարածքային մարմինը 10—օրյա ժամկետում անվան փոխման համար դիմած անձին գրավոր տեղեկացնում է նրա խնդրանքը բավարարելու կամ մերժելու մասին։
Անվան փոխման խնդրանքը բավարարելու դեպքում քաղաքացին պարտավոր է մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՔԿԱԳ—ի տարածքային մարմին՝ անվան փոխման գրանցումը կատարելու համար։ Նշված ժամկետը բաց թողնելու դեպքում քաղաքացու կրկնակի միջնորդությունը ՔԿԱԳ—ի տարածքային մարմնի կողմից ընդունվում եւ քննարկվում է ընդհանուր կարգով։
Անվան, հայրանվան, ազգանվան փոխման համար գանձվում է պետական տուրք՝ 5000 դրամ։
Եթե անձը ցանկանում է սահմանված ժամկետից շուտ ստանալ ՀՀ արդարադատության նախարարության եզրակացությունը, ապա դրա համար սահմանված է լրացուցիչ արտաբյուջետային գումար հետեւյալ դրույքաչափերով՝
— երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ 50 000 դրամ,
— հինգ աշխատանքային օրվա ընթացքում՝ 30 000 դրամ,
— տասն աշխատանքային օրվա ընթացքում՝ 20 000 դրամ։

Պատրաստեց Վ. ՍԱՐԳՍՅԱՆԸ

09-10-2019





14-12-2019
Բարոյահոգեբանական բավարարվածությունից մինչեւ իրավական գործընթացներ
Հայոց ցեղասպանության ճանաչման հերթական հանգրվանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


«Կոնգրեսն այժմ ...


14-12-2019
Ամենայն հայոց բանաստեղծը՝ հայերեն եւ վրացերեն
«Արմենպրեսը» Թբիլիսիի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանին փոխանցեց բացառիկ լուսանկարներ



14-12-2019
Կարծես արթնացել ես մեկ շաբաթվա քնից
Տիգրան Մանսուրյանը մանկության տանը հաճախ է «լինում»

Օրերս ...


14-12-2019
Մանսուրյանը դեռ փնտրում է հայի հարատեւման գաղտնիքը
Ո՞րն է Մաեստրոյի համար անընդունելին մեր  իրականության մեջ

Լուսինե ...


14-12-2019
Թեյնիկի ջուրը լցված է, բաժակն էլ «սպասում» է մաքուր
Կարոտում է հին Երեւանը, Սոս Սարգսյանին, Հենրիկ Մալյանին…

Լիանա ...


14-12-2019
Հոգեւոր երաժշտությունը հսկայական, աներեւակայելի մեծ ուժ է
Հաջորդ հարցը կատարողի եւ ստեղծագործողի հարաբերության մասին էր, ինչին ...


14-12-2019
«…Ա՛յ մարդ, «օյաղացա», մտածում էի՝ էս ո՞ւր եմ ընկել»
Տիգրան Մանսուրյանը «ՀՀ»-ում խոսեց իր հուշերի, զգացողությունների ու ...



14-12-2019
Թուրքիան մտադիր չէ հեռանալ Սիրիայից
Էրդողանը հայտարարել է, թե Սիրիայի ...

14-12-2019
«Հայաստանի էլեկտրական ցանցերը» մասնավորեցումից հետո առաջին ծավալուն ներդրումն է անում
Հոսանքազրկումների թիվն ու տեւողությունը ...

14-12-2019
«Էս երաժշտության տակ իմ տատն էլ կխաղար»
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am



14-12-2019
«Աստված իմ, ախար ես այնքան, այնքան, այնքան ապրել եմ...»
Մեզ հետաքրքրող տասը հարցերից վարպետն հասցրեց ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO