Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

30.05.2020
ԼՂՀ


ԱՄՆ-ն կօժանդակի տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը

Ամերիկացի կոնգրեսականների այցը Ստեփանակերտ

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Երեկ աշխատանքային այցով Արցախ են ժամանել կոնգրեսականներ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի նախագահ Ջեքի Սփիերը եւ հանձնախմբի անդամ Ջուդի Չուն։
Կոնգրեսականների առաջին պաշտոնական հանդիպումը կայացել է արտաքին քաղաքական գերատեսչությունում։ Ողջունելով բարձրաստիճան հյուրերին՝ արտգործնախարար Մասիս Մայիլյանը կարեւորել է ամենատարբեր մակարդակներում Արցախի եւ ԱՄՆ—ի միջեւ հարաբերությունները, ինչը ելնում է երկրի իշխանությունների պահանջներից։ Նախարարը բարձր է գնահատել Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ջանքերը, որ միտված են ղարաբաղաադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանը, տարածաշրջանում կայունության հաստատմանն ու ամրապնդմանը, ԱՄՆ կառավարության կողմից Արցախին ֆինանսական աջակցության տրամադրմանը։ Այդ համատեքստում Մ. Մայիլյանը մասնավորապես ընդգծել է Ջեքի Սփիերի եւ Ջուդի Չունի ակտիվ գործունեությունը՝ ուղղված Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության փաստի ճանաչմանը, ղարաբաղաադրբեջանական զինված ուժերի շփման գծից դիպուկահարների հետքաշմանը, հրադադարի ռեժիմի վերահսկման մեխանիզմների ներդրմանն ու հակամարտության գոտում՝ ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացմանը։ Հյուրերի խնդրանքով արտաքին գործերի նախարարն անդրադարձել է Արցախի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին եւ առաջնահերթություններին, երկրի միջազգային ճանաչման եւ ադրբեջանաղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացներին։
Այցի առաջին օրը կոնգրեսականներին հյուրընկալել են նաեւ ԱՀ խորհրդարանում։ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհակալություն է հայտնել նրանց հայանպաստ գործունեության համար եւ առիթից օգտվելով՝ կոնգրեսական Ջեքի Սփիերին շնորհավորել Հայկական համագումարի կողմից սահմանած մրցանակին արժանանալու համար։ Նա միաժամանակ երախտիքի խոսքեր է ուղղել կոնգրեսական Ջուդի Չունին, ով ստանձնել է ազգային պաշտպանության մասին օրենքում փոփոխություն կատարելու առաքելությունը, որը նպատակ ունի ամրապնդելու հրադադարի ռեժիմը եւ համապատասխան մեխանիզմներ սահմանելու դրա պահպանման համար։
ԱՄՆ—ից ժամանած կոնգրեսականները հանդիպել են եւ խորհրդարանի մշտական հանձնաժողովների, եւ խմբակցությունների ղեկավարների հետ։ Իր խոսքում ԱԺ նախագահ Ա. Ղուլյանը նշել է, թե «Արցախը միշտ բաց է համագործակցության համար եւ ակնկալում է, որ միջազգային կազմակերպությունները, այդ թվում՝ ամերիկյան կառույցները, ազատության ու ժողովրդավարության իրավիճակի մասին ոչ միայն հեռակա մշտադիտարկում կիրականացնեն, այլեւ ուղղակիորեն կաշխատեն Արցախի քաղաքացիական հասարակության հետ եւ կաջակցեն ժողովրդավարական ինստիտուտների կատարելագործմանը»։ Անդրադառնալով մարդկանց իրավունքների պաշտպանմանը, խորհրդարանի ղեկավարը շեշտել է, թե «Արցախում ապրող մարդիկ ունեն նույն իրավունքներն ու ազատությունները, ինչպես ցանկացած երկրում ապրող մարդիկ։ Հետեւաբար, քաղաքական կարգավիճակով պայմանավորված, սահմանափակումներն անթույլատրելի են»։ Աշոտ Ղուլյանը համոզմունք է հայտնել, որ ԱՄՆ կոնգրեսականներն իրենց նախաձեռնություններում ուշադրություն կդարձնեն նաեւ անվտանգությունից ոչ պակաս կարեւոր այդ խնդրին։
Խոսելով Հայոց ցեղասպանության եւ այսօր աշխարհի տարբեր կետերում տեղի ունեցող ցեղասպանությունների մասին, կոնգրեսական Ջեքի Սփիերը հավաստիացրել է, որ հնարավոր ամեն ինչ կարվի դրանց կանխման համար։ «Ինչ վերաբերում է Արցախին, ապա ես հաստատակամ եմ իմ ջանքերում եւ շարունակելու եմ քայլեր ձեռնարկել, որպեսզի այստեղ մարդիկ անվտանգ եւ արժանապատվորեն ապրեն, ունենաք կանխատեսելի ապագա։ Այն ապագան, որին դուք ձգտում եք որպես Հայաստանի անբաժան մաս»,–ընդգծել է կոնգրեսականը։
Արցախի խորհրդարանականներին ներկայացնելով ազգային պաշտպանության վերաբերյալ իր օրենսդրական նախաձեռնությունը, որը պետք է քննարկվի ԱՄՆ Սենատում, Ջուդի Չուն համոզմունք է հայտնել, որ «Ամերիկան կօժանդակի տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը»։
Այցի շրջանակում կոնգրեսականներն այցելել են «Halo Trust» ականազերծող կազմակերպություն եւ ծանոթացել կառույցի կողմից իրականացվող ծրագրերին։
ԱՄՆ Կոնգրեսի անդամներին ընդունել է նաեւ ԱՀ նախագահ Բակո Սահակյանը։
Ստեփանակերտ

09-10-2019





28-05-2020
Պատմության անիվի հետպտույտը
Եթե ստեղծվեր Միացյալ անկախ Հայաստանը…

1918-20 թթ. ընթացքում ...


28-05-2020
Արտոնյալ վարկեր՝ 25 տոկոս դրամաշնորհով
Հաստատվեց համավարակի տնտեսական հետեւանքների չեզոքացման հերթական միջոցառումը

Գործադիրը ...


28-05-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 442 նոր դեպք, առողջացել է ևս 32 պացիենտ
Հայաստանում մայիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


28-05-2020
Մեր ազատությունը Քրիստոսով է
Պատմության ողջ ընթացքում մարդիկ ձգտել են ազատության։ Շատերն են ...


28-05-2020
Հայոց պատմության սպիտակ էջերից
Ռուսների մասնակցությունը 1918 թվականի մայիսյան հերոսամարտերին

Հայ ժողովրդի ...


28-05-2020
Դղյակների գույքահարկն ավելանալու է
Հավանություն տրվեց հարկային օրենսգրքի փոփոխություններին

Կառավարությունը երեկվա նիստում ...


28-05-2020
Լռությունը նույնպես հաղորդակցության ձեւ է
Միայն լռելով կարելի է վերագտնել խոսքի արժեքը

Լռությունը ...



28-05-2020
Տիկնիկային թատրոն-85
Ճանապարհ դեպի մանկություն


28-05-2020
Արցախյան ազատամարտի հերոսներից մեկը
Արցախյան գոյամարտը շատ հերոսներ ծնեց։ Նրանց մի մասն ...

28-05-2020
Հրշեջ նոր մեքենա Կովսականի ՀՓՋ-ին
Մոտ օրերս Քաշաթաղի շրջանի հարավային ...

28-05-2020
Հրանտ Մելքումյանը ճանաչվեց երկրորդը
Հայ շախմատիստները շարունակում են հաջողություններ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +15... +17
ցերեկը +29... +31

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO