Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.12.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Հայաստանի Հանրապետության իմ մանրակերտը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


29 տարի առաջ ճիշտ այս օրը՝ հոկտեմբերի 9-ին ծնվեց «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը։
20 տարի առաջ ճիշտ այս ամիս, ընդամենը օրեր հետո՝ հոկտեմբերի 26-ին, ես աշխատանքի անցա «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում եւ մնացի ցայսօր։ Այստեղ, բառի բուն իմաստով, ավելի շատ բնակվեցի, քան իմ սեփական տանը։ Առիթով ասել եմ՝ այնքան բնակվեցի, որ երբ իմ սեփական թերթը հիմնեցի՝ «Լուսանցք» շաբաթաթերթը, դարձյալ «Հայաստանի Հանրապետությունից» հեռանալ չկարողացա։ Այնքան բնակվեցի, որ սկսեցի «սեփականատիրոջ» իրավունքներ բանեցնել։ Բա որ գնամ, թերթի իմ տարածքը ու՞մ թողնեմ, բա իմ թեման ու՞մ թողնեմ, բա իմ ոլորտները ո՞ւմ թողնեմ։ Բա, բա, իմ, իմ ու.. այդպես շարունակ։
Բայց կար ամենակարեւորը՝ պետության տեսակետի իմ ձայնը՝ ո՛ր ծրագիրն է լավ, ո՛րը՝ վատ, ո՛րն է իրագործվում, ո՛րը՝ չի իրագործվում կամ այնպե՛ս չի իրագործվում։
Եվ ամեն ինչ սկսվեց միջուկային էներգետիկայի բնագավառից։ 2000—ականներին, հիշում եք, Եվրոպան մեզ ամեն վայրկյան պարտադրում էր հրաժարվել միջուկային էներգետիկայից։ Հասկանալի պատճառներով՝ պետությունը չէր կարող ավելին ասել։ Իսկ ինչո՞ւ պետությանը օգնության չգա լրագրողը։ Ու սկսվեց ուսումնասիրությունը. եվրոպական ո՛ր երկիրն է այդ պարտադրանքն ավելի կոշտ հնչեցնում, այդ երկրում ինչ ատոմակայաններ կան, ինչպես են աշխատում եւ ինչպես է աշխատում մերը։ Եվ եղավ։ Պարզվեց՝ մերը ոչնչով վատը չէ եվրոպականներից, ավելին՝ որոշ դեպքերում ավելի լավ տեխնիկական ու անվտանգային ցուցանիշներ ունի։ Ու լսվեց ձայնը։ Դեսպանատներից արձագանք եղավ, որի մասին չգրվեց, բայց զգացվեց այն ուժը, որ հնչեցնում է պետությունը…
Եվ այդպես ոլորտ առ ոլորտ, ճյուղ առ ճյուղ…
Այն զգացումը, որ որպես լրագրող կարողացել ես աջակցել քո երկրին, ստիպեց գլուխդ հայտնի ֆիլմի Մուրադի պես բարձր պահել, ստիպեց զգալ արծվաքթիդ առավելությունը ու լավ իմաստով «ստրկության» դատապարտել ազատությունդ։
Այնպես դատապարտել, որ նույնիսկ ավելի լավ վարձատրվող աշխատանքի անցնելուց հետո չկարողանաս թողնել «Հայաստանի Հանրապետությունը»։ Զուգահեռ աշխատես, ծանրաբեռնվես, հաճախ հոգնաբեկ ոսկորներդ քարշ տաս—կորցնես անկողնու մեջ, բայց չթողնես։
Որովհետեւ «Հայաստանի Հանրապետությունը» այս տարիների ընթացքում իրի առումից վերածվել է անձի առումի։
Խտացել է քո մեջ, նույնացել երկրիդ հետ՝ երկրիդ ապրած դժվար ու հեշտ, լավ ու վատ օրերի գունապնակով։ Որովհետեւ 29 տարի այստեղ ապրած մարդկանց համ ու հոտը միացել է քո 20 տարիներին՝ 29—ի ու 20—ի տարբերության թվաբանական պարզագույն գործողությունը վերածելով բարդագույն քաղցրության։
«Հայաստանի Հանրապետություն» անձի առումը դարձել է Հայաստանի Հանրապետության քո փոքրիկ մանրակերտը։
Քո մեծ ու փոքր կռիվը, մեծ ու փոքր հաջողությունը, մեծ ու փոքր նպատակները։ Դրանցից թե խռով մնաս էլ, հեռանալ չես կարող։ Նեղված լինես էլ՝ նեղանալ չես կարող։ Ոչ ոք իր անձի առումը չի թողնում ու ընկնում իրի առումի հետեւից։ Որովհետեւ անձի առումի մեջ ես եմ, իմն է, իմոնք են։
Շնորհավոր տոնդ, Հայաստանի Հանրապետության մանրակերտ իմ «Հայաստանի Հանրապետություն»։

09-10-2019





14-12-2019
Բարոյահոգեբանական բավարարվածությունից մինչեւ իրավական գործընթացներ
Հայոց ցեղասպանության ճանաչման հերթական հանգրվանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


«Կոնգրեսն այժմ ...


14-12-2019
Ամենայն հայոց բանաստեղծը՝ հայերեն եւ վրացերեն
«Արմենպրեսը» Թբիլիսիի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանին փոխանցեց բացառիկ լուսանկարներ



14-12-2019
Կարծես արթնացել ես մեկ շաբաթվա քնից
Տիգրան Մանսուրյանը մանկության տանը հաճախ է «լինում»

Օրերս ...


14-12-2019
Մանսուրյանը դեռ փնտրում է հայի հարատեւման գաղտնիքը
Ո՞րն է Մաեստրոյի համար անընդունելին մեր  իրականության մեջ

Լուսինե ...


14-12-2019
Թեյնիկի ջուրը լցված է, բաժակն էլ «սպասում» է մաքուր
Կարոտում է հին Երեւանը, Սոս Սարգսյանին, Հենրիկ Մալյանին…

Լիանա ...


14-12-2019
Հոգեւոր երաժշտությունը հսկայական, աներեւակայելի մեծ ուժ է
Հաջորդ հարցը կատարողի եւ ստեղծագործողի հարաբերության մասին էր, ինչին ...


14-12-2019
«…Ա՛յ մարդ, «օյաղացա», մտածում էի՝ էս ո՞ւր եմ ընկել»
Տիգրան Մանսուրյանը «ՀՀ»-ում խոսեց իր հուշերի, զգացողությունների ու ...



14-12-2019
Թուրքիան մտադիր չէ հեռանալ Սիրիայից
Էրդողանը հայտարարել է, թե Սիրիայի ...

14-12-2019
«Հայաստանի էլեկտրական ցանցերը» մասնավորեցումից հետո առաջին ծավալուն ներդրումն է անում
Հոսանքազրկումների թիվն ու տեւողությունը ...

14-12-2019
«Էս երաժշտության տակ իմ տատն էլ կխաղար»
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am



14-12-2019
«Աստված իմ, ախար ես այնքան, այնքան, այնքան ապրել եմ...»
Մեզ հետաքրքրող տասը հարցերից վարպետն հասցրեց ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO