Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

12.11.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Ազգային ու պետական խնդիրները՝ միասնաբար ու միասնական փաթեթով

Այն ներկայացնելը պետք է ծավալվի ՀՀ ԱԳՆ հետ սերտ գործակցությամբ

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մեր երկրի սահմաններն անառիկ պահելու առումով իհարկե անհերքելի է հայկական զինուժի առաջնային դերը, հայկական բանակն է մեր ազգի ու պետության ինքնապաշտպանության իրականացման գլխավոր երաշխիքը։ Սակայն անհերքելի է նաեւ մեր ուժային այլ կառույցների եւ դիվանագիտական գերատեսչության կարեւոր դերակատարումը պետության անվտանգության, արտաքին ու ներքին կայունության հաստատման հարցերում։ Եթե ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության հիմնական գործառույթը իրականացվում է արտաքին ու ներքին կայունությունն ապահովելու համար, ապա արտաքին գործերի գերատեսչության գործառույթը մեր երկրի պաշտպանության եւ անվտանգության խնդիրները արտաքին աշխարհի հետ ռազմաքաղաքական եւ դիվանագիտական ու իրավական ասպարեզներում ամրագրելն ու միջազգային օրակարգում հայանպաստ քաղաքականության հաջողելն է։
Այստեղ անդրադառնանք մեր երկրի արտաքին քաղաքականության վերջին ժամանակների իրադարձություններին, ինչը կդիտարկենք Հայաստանի, Արցախի ու սփյուռքի հնարավորությունների համատեղման տիրույթում։
Հայտնի է, որ աշխարհի մոտ 110 երկրներում շուրջ 12—15 միլիոն (որոշ տվյալներում ավելի մեծ թիվ է նշվում) հայեր են բնակվում (իհարկե, Թուրքիայում եւ այլ երկրներում բնակվող ծպտյալ հայերի թիվը չհաշված, չնայած, ըստ որոշակի տեղեկատվության, այդ ծպտյալ կամ ինչպես սփյուռքում են նշում՝ թաքուն հայերի մեծ մասը գիտի, որ հայ է, պարզապես այսօր անվտանգ չէ բացահայտ արմատներին վերադառնալը։ Հիշեցնենք, որ Թուրքիայում արգելված է հայերին ազգ կոչել եւ հայերը կրոնական փոքրամասնություն (եւս մեկ քրիստոնեական համայնք) են նշված։ Եվ կարեւոր էր, որ որոշ ծպտյալ հայերի կրոնափոխության եւ այսօրվա Թուրքիայի տարածքում գտնվող հայկական եկեղեցիներում քրիստոնյա մկրտվելու քաղաքականությունը Էջմածնի եւ Անթիլիասի կողմից արագ կասեցվեց, քանի որ դա հղի էր բացահայտված հայերի համար հետագա վտանգներով։ Գիտենք, որ հայերը, հույների ու հրեաների հետ կոդավորված են թուրքական անվտանգության համակարգում եւ բոլոր առումներով խիստ հսկողության տակ են՝ 1, 2 եւ 3 կոդերի ներքո, որից վերջինը հայերի կոդն է)։
ՀՀ ԱԳՆ—ն քայլեր ձեռնարկում է այդ երկրներում բնակվող միլիոնավոր հայերի հետ հարաբերություններ հաստատելու, ինչպես նրանց օժանդակելու, այնպես էլ հանուն մեր հայրենիքի համատեղ գործելու համար։ Արդյունավետ է անում դա, թե ոչ, քննարկման այլ թեմա է։ Բայց, ըստ ընդհանրական դիտարկման, կարծես թե սփյուռքը մեր երկրի (նաեւ հենց դեսպանատների գործունեության) համար ավելի շատ գործեր է անում, քան՝ մեր դեսպանությունները այդ երկրների հայերի։ Երբ Հայաստանը նորանկախ երկիր էր, սա կարելի էր տրամաբանական համարել, սակայն այժմ դա բացթողում պիտի նկատել, քանի որ հայրենիք—սփյուռք հարաբերությունները պետք է փոխադարձ ու փոխլրացնող լինեն։ Սա կարելի է տեղավորել մեր արտաքին քաղաքականության օրակարգում, քանի որ փոխլրացնող արտաքին քաղաքական գիծը առաջնային է նաեւ այլ երկրների հետ փոխհարաբերություններում։ Իսկ սփյուռքի մեր ազգակիցները բացի հայ լինելուց, հիմնականում օտարեկրյա քաղաքացիներ են (իհարկե կան երկքաղաքացիություն (նաեւ՝ ՀՀ) ունեցողներ), ինչը պարտադրում է մեր ազգակիցների հետ հարաբերվել՝ հարգելով նաեւ տվյալ երկրի օրենքները։
Ամենեւին չթերագնահատելով Հայաստանի արտաքին գերատեսչության թեւերի՝ դեսպանությունների եւ հյուպատոսությունների դերը՝ պետք է ընդգծել, որ յուրաքանչյուր երկրում բնակվող հայերը կարող են եթե ոչ ավելի, ապա հավասարապես օգտակար լինել հայրենիքին, քանի որ լինելով տվյալ երկրի քաղաքացի, կգործեն ավելի անկաշկանդ եւ իրավական ավելի մեծ հնարավորություններ ունենալով։ Սա մեծապես կօժանդակի ՀՀ ԱԳՆ գործունեությանը՝ մեծացնելով հավատարիմ աջակիցների ցանկը։
ՀՀ ԱԳՆ կայքն էլ հավաստում է, որ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ՝ դեսպանություններ, հյուպատոսություններ ունենք շուրջ 100 երկրներում, բազմաթիվ երկրներում ունենք նաեւ ներկայացուցչություններ միջազգային կազմակերպություններում։
Դրանք տարբեր աշխարհամասերում են եւ կարողանում են լրացնել մեր արտաքին քաղաքականության ներկապնակը՝ համաշխարհային քաղաքականության համապատկերում։
Դեսպանություններ եւ հյուպատոսություններ ունենք աշխարհում այսօր հարցեր լուծող երկրներում՝ Միացյալ Նահանգներում, Ռուսաստանի Դաշնությունում, Չինաստանում, Միացյալ Թագավորությունում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Վատիկանում, Կանադայում, Ճապոնիայում, Հնդկաստանում, Իրանում, Իսրայելում եւ այլն։ Ներկա ենք նաեւ բազմաթիվ միջազգային կազմակերպություններում՝ ԱՊՀ—ում, ՀԱՊԿ—ում, ՆԱՏՕ—ում, ՍԾՏՀ—ում, ԵԱՀԿ—ում, Եվրոպայի խորհրդում, Եվրոպական միությունում, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում, Արաբական պետությունների լիգայում, Հարավարեւելյան Ասիայի երկրների ընկերակցությունում, Աֆրիկյան միությունում, ՅՈՒՆԵՍԿՕ—ում, ՅՈՒՆԻՍԵՖ—ում, Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում, Ժնեւի ՄԱԿ—ի գրասենյակում եւն։
Հայաստանի ԱԳՆ—ն մեծ ծավալների գործունեության ոլորտ ունի, ինչը այս կառույցի դերը իսկապես անգնահատելի է դարձնում, ինչպես վերը նշվեց, Հայաստանի Հանրապետության պաշտպանության եւ անվտանգության խնդիրներն արտաքին աշխարհի հետ ռազմաքաղաքական, դիվանագիտական ու իրավական ասպարեզներում ամրագրելու առումով։
Ավելի քան 60 երկրների դեսպանատներ ու հյուպատոսություններ էլ կան մեր երկրում, ինչը եւս գործելու լուրջ ոլորտ է, որտեղ ՀՀ ԱԳՆ—ի աջակիցներ կարող են լինել արդեն հայաստանահայերը, բազմաբնույթ քաղաքական, հասարակական, կրոնական, մշակութային եւ այլ կազմակերպությունների միջոցով։ Թվում է՝ սա առանց ասելու էլ կա, սակայն սերտ համագործակցությունը ԱԳՆ—ի հետ միշտ չէ, որ պահպանվում է եւ համատեղվում։ Իսկ դա իրապես կարեւոր է։
Այս ամենն ի մի բերեցինք՝ թե՛ Հայաստանում ու Արցախում, թե՛ սփյուռքում ԱԳՆ հետ համատեղությամբ աշխատելու անհրաժեշտությունը շեշտելու համար։
Մանավանդ հիմա, այսօր, երբ մեր առաջնային խնդիրը արցախյան հարցի կարգավորումն է, եւ մտահոգիչ է, որ հայ—ադրբեջանական սահմանում անհանգստությունը չի դադարում, իրավիճակը կրկին լարվում է։ Հակառակորդը պարբերաբար խախտումների եւ սադրանքների է դիմում, ինչը նաեւ երկկողմանի նոր զոհերի ու վիրավորների պատճառ է դառնում։ ԱԳՆ մամուլի խոսնակը պարզաբանել էր, որ հայ—ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածում իրադրության լարումը միտումնավոր է արվել, իսկ միջադեպերի ընթացքում զոհվել է ՀՀ ԶՈւ 1 եւ վիրավորվել 3 զինծառայող։ Վկայակոչելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ս.թ. հունիսի 20—ի հայտարարությունը՝ հայկական կողմը պնդում է, որ ադրբեջանական կողմը պետք է ձեռնպահ մնա որեւէ սադրիչ գործողությունից, ներառյալ հայ—ադրբեջանական միջազգային սահմանի երկայնքով ռազմական ամրաշինական, ինժեներական աշխատանքների իրականացումից եւ դրանցում ենթադրյալ քաղաքացիական անձանց ներգրավումից։
Սակայն պետք է նշել, որ այդ ամենը խախտվում է ոչ միայն արցախյան ուղղությամբ, այլեւ՝ նախիջեւանյան։ ՀՀ ԱԳՆ—ն նաեւ միջազգային կառույցներին է հիշեցնում, որ առաջնային է համարում իրադրության հետագա լարվածության նվազեցման, հրադադարի ամրապնդման ուղղությամբ արդյունավետ քայլերի ձեռնարկումը, ինչը խաղաղ կարգավորման կարեւոր մասն է։ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը սեպտեմբերի 27—ին նամակով դիմել է ԱՄՆ պետքարտուղար Մայկ Պոմպեոյին եւ պաշտպանության նախարար Մարկ Էսփերին։ Նամակում հանձնախումբը մտահոգություն է հայտնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության ծավալների մեծացման եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ պարիտետի խախտման կապակցությամբ։ Նամակը ստորագրել են կոնգրեսականներ Ֆրենկ Փալոունը, Ջեքի Սփիերն ու Ադամ Շիֆը։
Պետք է նման բարձր մակարդակով այս կարգի նախաձեռնություններ ձեռնարկվեն նաեւ ռուսաստանյան եւ եվրոպական ուղղություններով։ Այստեղ է, որ կարեւորվում է մեր նշած Հայաստան—Արցախ—սփյուռք եռամիասնության համատեղումը ՀՀ ԱԳՆ հետ։
Այս օրերին ԱՄՆ կոնգրեսականները եղել են ինչպես ՀՀ—ում, այնպես էլ ԼՂՀ—ում։ Ֆրենկ Փալոունը հյուրընկալվել է Արցախի խորհրդարանում, նրան հանդիպել է նաեւ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։ Կոնգրեսականին Արցախում ուղեկցել են նրա օգնական Ջեյմս Ջոնսոնը, ՀՀ ԱԺ պատգամավորներ եւ ԱՄՆ—ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՄՆ կողմից Արցախում իրականացվող հումանիտար ծրագրերին եւ դրանց ֆինանսավորմանը վերաբերող հարցեր, ինչը ադրբեջանական կողմին «մեսիջ» է, որ պաշտոնական Ստեփանակերտը մեկուսացված չէ։ Արցախ են այցելում նաեւ եվրոպական երկրների եւ ռուսաստանյան տարբեր պատվիրակություններ։
Հոկտեմբերի սկզբներին հետաքրքիր դիրքորոշում է հայտնել ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։ ԼՂՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը ողջունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի՝ Խորhրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում հնչեցրած դիրքորոշումը՝ Եվրոպայի խորհրդի տարածքում բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանության եւ առաջմղման կարեւորության մասին, անկախ նրանց բնակության պետությունների քաղաքական կամ իրավական կարգավիճակից։ Արցախի եւ արցախահայության խնդիրը ազատ ինքնորոշման եւ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից բարձրացվել է նաեւ Արցախի ՄԻՊ գրասենյակի կողմից։
Քաղաքական ասպարեզում մեր որոշ քաղաքական կազմակերպություններ կրկին սկսել են արծարծել ոչ միայն 1921թ. մարտի 16—ի ռուս—թուրքական պայմանագրի հակահայկական լինելու հարցը, առանց հայության մասնակցության հայկական շահերի անտեսումը այդ պայմանագրում, ինչպես նաեւ 1921թ. կոմկուսի կովբյուրոյի եւ 1924թ. Ադրբեջանի կոմկուսի որոշումների իրավական լինելը Արցախի եւ Նախիջեւանի՝ Ադրբեջանի կողմից «սեփականացման» հարցերը։ Ի վերջո ԽՍՀՄ կոմկուսի գործունեությունը հիմնականում աշխարհն ընկալել է որպես ոչ իրավական եւ բռնի ճնշումներով իրականացված քաղաքականություն։
Պետք է նշել, որ մեր որոշ ազգային քաղաքական կազմակերպություններ նաեւ 1922թ. Փարիզում կայացած Ազգերի լիգայի (ՄԱԿ—ի նախորդը) փաստաթղթերն են վեր հանում, որտեղ Հայաստանն ու Արցախը (անգամ որպես վիճելի տարածք) ունեցել են հստակ սահմաններ, իսկ Ադրբեջան կոչվածը, որ ընդամենը ԽՍՀՄ ձեւավորման ընթացքում է ստեղծվել, չի հանդիսացել Ազգերի լիգայի անդամ եւ հստակ սահմաններ չի ունեցել արձանագրված։
Կարելի է այլ օրինակներ էլ բերել, ինչը եւս արծարծվում է քաղաքական ոլորտում, ինչպես Սեւրի հայտնի դաշնագիրը եւ ԱՄՆ—ի նախագահ Վուդրո Վիլսոնի՝ Հայաստանի նկատմամբ կյանքի կոչած իրավարար վճռի իրողությունը։
Պարզապես պետք նորից ընդգծենք, որ այդ ամենը՝ այս բոլոր հարցերի համախումբը միջազգայնորեն ներկայացնելը պետք է ծավալվի ՀՀ ԱԳՆ հետ սերտ համագործակցության պայմաններում։ Եթե կարիք լինի, ապա մեր երկրի արտաքին գերատեսչության կողմից պետք է աշխատանքի բաժանում կատարվի՝ այդ եւ այլ հարցերում ընդգրկելով հայկական քաղաքական, հանրային ու իրավական հնարավորությունները Հայաստանում, Արցախում եւ սփյուռքում։

09-10-2019





09-11-2019
Աշխարհին հետեւել կնոջ աչքերով
«ԿԻՆ» 16-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա ...


09-11-2019
Որ «ջրային պատերազմներում» տանուլ չտանք
Դրա համար պետք է պատրաստ լինել մարտահրավերներին

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




09-11-2019
Տարածաշրջանային հեռանկարները՝ մեր պետության տեսլականներում
Հայաստանը պետք է վստահության արժանանա հիմնական ուժերի հետ ...


09-11-2019
Համաշխարհային արվեստին համաքայլ
«Նկարիչն իրեն ընկալում է իբրեւ տիեզերական մի հոգի՝ ...


09-11-2019
Պարզը ցանկալի է, բարդը՝ հասկանալի
Ըստ լեզվաբան, փիլիսոփա Էդմոն Ավետյանի՝ առաջնայինը կամքն է, ...


09-11-2019
Վրձինն ու բահը՝ նարդու փոխարեն
Մաքսիմ Գիքինյանը նաեւ բնություն է «ստեղծագործում»

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Նկարներ՝ ...


09-11-2019
Ազգային փոքրամասնությունների կրթությունը Հայաստանում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am

«Մեր բոլոր գործողություններում ...



09-11-2019
Սրտամկանի սուր ինֆարկտի անհետաձգելի ծառայություններն ընդլայնվել են
Պետությունը կհամաֆինանսավորի նաեւ ...

09-11-2019
Ինչպիսի՞ն է հետհեղափոխական Հայաստանի պետական բյուջեն
Քննարկումներին պատգամավորների ավելի վաղ ...

09-11-2019
Դիվանագիտական ծառայությունը պետք է օգնի մեր պետությանը եւ ժողովրդին
Ավելի լավ հասկանալու աշխարհը


09-11-2019
Կարեւոր էր ոչ այնքան արդյունքը, որքան մասնակցության փաստը
Հայաստանի ծանրորդներն ընդհանուր առմամբ 12 մեդալով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO