Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

09.08.2020
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ


Հայ-վրացական օրակարգային հարցերի շուրջ

Խնդիրների լուծումը չպետք է լինի վրացահայության հաշվին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի Հանրապետության վարչապետ Գիորգի Գախարիային հոկտեմբերի 15-ին հրավիրել է այցելել Հայաստան։ Հայ-վրացական հարաբերությունների, դրանց զարգացման ներուժի եւ առկա խնդիրների շուրջ «ՀՀ»-ն զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանի հետ։
«Ողջունելի եւ խրախուսելի են բոլոր մակարդակների շփումները, առավել եւս ամենաբարձր մակարդակի, այս դեպքում՝ պետությունների ղեկավարների հանդիպումը։ Հարցերը լուծվում են, հարաբերությունները ճշգրտվում եւ բարեկամությունը խորանում է հենց նման կարգի հանդիպումների միջոցով եւ դրանց արդյունքում։ Երկու հարեւան-բարեկամ երկրներն ըստ երեւույթին գործընկերային եւ որոշ հարցերում ռազմավարական համագործակցության մեծ ներուժ ունեն, որոնք պետք է ավելի խորացնել, բայց նաեւ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն»,- ասաց պատգամավորը։
Հանդիսանալով «Ջավախք» հայրենակցական միության նախագահը, Թորոսյանը նշեց, որ վրացահայության, մասնավորապես՝ ջավախահայության հիմնախնդիրները թեեւ վերջին շրջանում որոշակիորեն մեղմվել են, սակայն այնուամենայնիվ կան եւ որոշակի նոր բացասական դրսեւորումներ են ի հայտ եկել։ Մի քանի օր առաջ խորհրդարանում նա հանդես էր հայտարարությամբ, բարձրաձայնելով վտանգավոր նոր երեւույթի մասին․ Ջավախքում օր օրի ավելանում են խաղատները եւ որոշ տեղեկությունների համաձայն՝ նաեւ ստվերային հասարակաց տները։ Այդ ամենը նպաստում է տարածաշրջանում թուրք տարրի աշխուժացմանը, ինչպես նաեւ տեղի երիտասարդության շրջանում խրախուսում է խաղամոլությունը։ Նման զարգացումները կարող են հանգեցնել հայաթափման, ինչը անվտանգության լուրջ խնդիր է եւ ռազմավարական նշանակության մարտահրավեր։ «Այդ տարածաշրջանի հայեցի կերպարը եւ հայ բնակչության գոյությունը բխում է Հայաստանի եւ Վրաստանի ռազմավարական ընդհանրական շահերից․ եթե այնտեղ հայը չապրի, իսկ վրացի տարրի այնտեղ ապրելու հավանականությունը շատ փոքր է, արդեն պարզ է, որ հայերին կփոխարինի հենց ադրբեջանական տարրը, ինչը եւ նկատվում է վերջին տարիններին»,- ասաց զրուցակիցս։ Այդ եւ մի շարք այլ խնդիրների լուծման նպատակով առաջարկվում է քայլեր ձեռնարկել կրթամշակութային, հոգեւոր ոլորտներում։
Պատգամավորը կարեւորում է պետական բարձր մակարդակով շփումների ժամանակ առկա խնդիրները երկկողմ օրակարգում ընդգրկելը։ Վերոնշյալ հարցի հետ կապված անհրաժեշտ է համարում խաղատներ բացելու թույլտվությունների դադարեցումը, ինչպես նաեւ հետեւողականորեն ստվերային հասարակաց տների  փակումը։ «Խաղատների գործունեությամբ զբաղվող գործարարներին պետք է հնարավորություն ընձեռվի, որպեսզի նրանք այլ ոլորտներում իրականացնեն իրենց ներդրումները՝  հաշվի առնելով, որ նրանք արդեն ունեն շենքային պայմաններ եւ այլ ռեսուրսներ։ Այստեղ էական չէ այդ մարդկանց ազգությունը։ Բիզնեսմենն ազգություն չունի, նա գնում է իր շահույթի հետեւից։ Եթե կա հնարավորություն, ապա մեկը չանի, մեկ ուրիշն է անելու։ Պետք է պարզապես արգելվի այդ ոլորտում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունը»,- մեկնաբանեց Թորոսյանը։
Տարբեր ժամանակներում քննարկվել է նաեւ լեզվի հարցը, խոսվել այն մասին, որ ջավախահայությունը չի ցանկանում սովորել վրացերեն։ Պատգամավորը կողմնակից է, որպեսզի յուրաքանչյուր ջավախքցի տիրապետի վրացերենին, իսկ դրան հասնելու համար պետությունն ունի բազմաթիվ լծակներ եւ հնարավորություններ։ Այսօր այդ ուղղությամբ քայլեր արվում են, որի շնորհիվ երիտասարդ սերունդը դպրոցն ավարտում է վրացերենին բավականին քաջատեղյակ։ «Սա շատ լավ է, բայց մտահոգիչն այն է, որ վրացերենի ուսուցումն արվում է հայերենի հաշվին, ինչը ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարում է։ Եթե թվերով խոսենք, ապա նախկինում հայերենին շաբաթական ութ ժամ էր հատկացվում, ապա այսօր ընդամենը՝ երեք ժամ։ Հայերենը պարզապես առարկա չէ, այն մեր ազգային կերպարը, ինքնությունը պահպանելու առաջին խթանն է ու գրավականը»,- նկատեց զրուցակիցս։
Այսօր մեծացել է Թբիլիսիի բուհերում հայ ուսանողների թիվը, քանի որ ինչպես ասվեց՝ պետության կողմից ձեռնարկված քայլերի արդյունքում երիատասարդ սերունդը տիրապետում է վրացերենին եւ կարողանում է գնալ եւ կրթվել մայրաքաղաքի բուհերում։ Նախկինում նշվում էր, թե լեզվի չիմացությունն է խանգարում, որպեսզի հայերն ընդդգրկվեն պետական ապարատում, դատաիրավական համակարգում եւ այլն։ Թորոսյանը նշեց, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում այդ մասով պետք է որ երեւան որոշակի փոփոխություններ։ «Եթե հայերի թիվն ավելանա, նշանակում է ամեն ինչ ճիշտ եւ արդարացված է եղել, իսկ եթե ոչ՝ ուրեմն բախվում ենք հին խնդիրներին՝ այսինքն՝ խտրականությանը, ինչը խնդիր է միջպետական հարաբերություններում»,- ասաց նա։
Հայերեն լեզվի ուսուցանման հետ կապված խնդիրներից է այն, որ Վրաստանի կառավարությունը մանկավարժների համար որակավորման քննություններ է կազմակերպում եւ բոլոր նրանք, որոնք հաղթահարում են այդ քննությունը ստանում են կարգավիճակ՝ ավագ ուսուցչի որակավորում եւ նշանակալիորեն բարձր աշխատավարձ։ Մինչդեռ հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչների համար, ինչ-որ առումով նաեւ օբյեկտիվ հանգամանքներից ելնելով, որակավորման քննություններ չեն կազմակերպվում։ Պատգամավորի դիտարկմամբ, երկու երկրների ղեկավարների հանդիպման օրակարգի հաջորդ հարցը կարող է լինել այն, թե ինչպես համագործակցեն Հայաստանն ու Վրաստանը, որպեսզի հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչների համար եւս կազմակերպվեն որակավորման քննություններ։ Դրա արդյունքում նրանք նույնպես բարձր աշխատավարձ ստանալու հնարավորություն կստանան։ «Վրաստանի հարստությունն է նրա բազմազգ լինելը եւ հայությունն այդ երկրի հավատարիմ պետականակերտ ազգերից մեկն է, եթե չասենք ամենակարեւորներից մեկը։ Հայերը այնտեղ աշխատում են, ստեղծագործում, հարկեր վճարում եւ էապես նպաստում այդ երկրի զարգացմանը, հետեւաբար այս հարցում բանակցելու եւ ընդհանուր հայտարարի գալու անհրաժեշտություն ունենք։
Միջպետական հարաբերությունները պետք է կարգավորվեն նաեւ առաջնահերթ այս խնդիրներով։ Եթե մենք լավ հարաբերություններ ունենք ամենատարբեր ոլորտներում, բայց խնդիրներ կան վրացահայության հետ, ապա «լավ հարաբերություններ» ասվածը տեղին չի լինի»,- նկատեց նա՝ կոչ անելով երկու երկրներին հարաբերությունները կառուցել ինքնության փոխադարձ հարգման հիման վրա։
Հայաստանն ու Վրաստանը խորհրդարանական կառավարման մոդելով երկրներ են եւ առաջնային նշանակություն է ստանում խորհրդարանական դիվանագիտությունը։ Թեեւ Թորոսյանն ընդգրկված չէ Ազգային ժողովի Հայաստան-Վրաստան բարեկամական խմբում, սակայն իր անձնական կապերով եւ հնարավորություններով որոշակիորեն աշխատում է այդ հարաբերությունների բարելավման ուղղությամբ։ «Ինձ համար առաջնային է, որպեսզի այդ հարաբերությունները կարգավորվեն բովանդակային եւ ըստ էության, բայց ոչ երբեք Վրաստանի հայության հաշվին։ Ցավոք, ավանդաբար այդպես է եղել։ Այսօր դրական որոշ տեղաշարժեր տեսնում եմ այդ ուղղությամբ, բայց պետք է ավելին արվի եւ ավելի առարկայական, գործուն քայլեր ձեռնարկվի»,- շեշտեց պատգամավորը։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

11-10-2019





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO