Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.11.2019
ՄԱՐԶԵՐ


Արտասահմանյան երկրների, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը

Արագածոտնի մարզպետարանը գործընկերային հարաբերություններ ունի տարբեր միջազգային կառույցների (ՄԱԿ, «Վորլդ Վիժըն», GIZ) եւ դեսպանություններ հետ։ Համատեղ բնապահպանական, կրթական, տեղական ինքնակառավարման, սոցիալական եւ բազմաթիվ այլ մեծ ու փոքր ծրագրեր են իրականացվում։ Մարզը համագործակցում է ՌԴ Լենինգրադի մարզի հետ, Օշական համայնքը կրթական ոլորտի բարելավման նպատակով մշտապես կապված է Ֆրանսիայի Ալֆորվիլ քույր քաղաքի հետ։ Արտաքին կապերի ոլորտում մարզն ունի ՌԴ այլ վարչական տարածքների, ինչպես նաեւ Իրանի, Բուլղարիայի տարածքային տարբեր միավորների հետ գործընկերային կապեր հաստատելու հնարավորություններ։
Առարկայական արդյունքներն արդեն տեսանելի են Ֆրեզնոյի հայ համայնքի հետ համագործակցության հարցում։ Մարզպետ Դավիթ Գեւորգյանի եւ Ֆրեզնոյում Հայաստանի պատվո հյուպատոս, Հայկական բժշկական առաքելության ղեկավար Պերճ Աբգարյանի համագործակցության արդյունքում Ֆրեզնոյի հայ համայնքի, ԱՄՆ—ում բնակվող մեր հայրենակիցներ Մաթիաս Մաթոյանի, Ջոն եւ Լորրի Գահվեջյանների ու նրանց դստեր՝ Քերրի Գահվեջյանի հանգանակությամբ Աշտարակի հիվանդանոցում հիմնանորոգվել է երկու վիրահատարան, կառուցվել են սանհանգույցներ, հանդերձարաններ, ախտահանման կաբինետ, ամերիկյան ստանդարտներին համապատասխան ինտենսիվ թերապիայի սենյակ։ Վիրահատական ողջ բաժանմունքը վերազինվել է բժշկական գործիքներով եւ տարատեսակ սարքավորումներով։ Հիվանդանոցին են տրամադրվել ռենտգեն ապարատ, լապարոսկոպ սարքերի հավաքածու, մահճակալներ եւ այլ գույք։ Ծրագրի շրջանակներում ծախսվել է ավելի քան 500 հազար դոլար։
Լեհաստանի հայ համայնքի հրավերով առաջիկայում նախատեսվում է ՀՀ Արագածոտնի մարզպետի այցը Լեհաստան։ Ծրագրվում է նաեւ մարզպետի աշխատանքային այցը Ուկրաինա եւ եվրոպական տարբեր երկրներ՝ կոնկրետ ընկերությունների ու գործարարների հետ կապեր հաստատելու եւ մարզ ներդրումներ ուղղորդելու նպատակով։

12-10-2019





20-11-2019
Չոր պահեստարանի շահագործման լիցենզիան կերկարաձգվի եւս 30 տարով
Բայց ոչ թե միանգամից, այլ՝ փուլ առ փուլ

Արմենուհի ...


20-11-2019
Համաշխարհային ուժերը կենտրոնանում են տարածաշրջանում
Ի՞նչ լուծումներ են նախանշված հակամարտությունների հարցում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Ակնհայտ ...


20-11-2019
«Արմենպրեսի» «բրենդը»
Մեր օրերում շատ մոդայիկ է դարձել անգլերեն «BRAND» բառի ...


20-11-2019
Անհատի ու ազգի ներքին անազատությունը եւ դրանից ձերբազատվելու հնարավոր եղանակները
Էդվարդ Աթայան (1932-2002), փիլիսոփա, լեզվաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս



20-11-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



20-11-2019
Ի՞նչ հարցեր կլուծի բալային համակարգի ներդրումը
Օրենսդրական կարգավորումներից մինչեւ ...

20-11-2019
Քարավազի (Խուդափերին) հին կամուրջը՝ Արաքսի վրա...
Այստեղով է եղել հիմնական կապը Արցախի եւ ...

20-11-2019
Լիբանանը փորձում է հաղթահարել ճգնաժամը
Ազգային շարժման ներկայացուցիչները ...

20-11-2019
Հայաստանի հակադոպինգային կառույցը կդառնա բացարձակապես անկախ
Վերջերս Լեհաստանում անցկացված ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO