Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.11.2019
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Հայ-պորտուգալական կապերն ավելի արագ կհաստատվեն

Առաջին արդյունքներն ակնկալվում են գիտության ոլորտից

Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության հայաստանյան ներկայացուցչությունն արդեն իրականություն է։ Միության նախագահ Վահե Մխիթարյանը «ՀՀ»-ի հետ զրույցում ներկայացնելով միության հիմնական նպատակներն ու գործունեության տեսլականը՝ ասաց, որ միության հայաստանյան ներկայացուցչության հիմնական նպատակը կլինի Հայաստանի եւ ԵՄ անդամ երկիր Պորտուգալիայի միջեւ գիտական, մշակութային, գործարար կապերի ընդլայնմանը նպաստելը։
«Դա մեր հիմնական տեսլականն է լինելու։ Ֆինանսավորելու համար օգտագործելով ԵՄ հնարավորությունները՝ փորձելու ենք իրականացնել անհրաժեշտ ծրագրերը, որոնց կարիքը կա Հայաստանում։ Ներկայացուցչությունը կապող օղակ է լինելու ԵՄ—ի, Պորտուգալիայի եւ Հայաստանի միջեւ»,—նշեց Մխիթարյանը։
Ասում է՝ առաջին արդյունքներն ակնկալում են ստանալ գիտական ոլորտից։ Մեր զրուցակիցը կարծում է՝ 2020թ. առաջին կեսին արդեն գոնե մեկ ծրագիր կփորձեն ներկայացնել ֆինանսավորման. «Բայց նախքան դա սկզբում պետք է հասկանանք՝ ինչ խնդիր կա, որ ոլորտներում, տվյալների բազա հավաքենք եւ հետ ծրագիր պատրաստենք»։ Մխիթարյանը կարծում է, որ առաջին կես տարին այդ աշխատանքների վրա կծախսվի։
Խոսելով գաղափարի հղացման մասին՝ նա պատմեց, որ դեռ նախորդ տարի որոշել են, որ միությունը պետք է 2 ներկայացուցչություն ունենա, մեկը՝ Հայաստանում։ Հեռավորության պատճառով անհրաժեշտ ծանոթությունների, Հայաստանի ոլորտները պատկերացնելու համար բավական երկար ժամանակ էր անհրաժեշտ լինում։ Բայց ներկայացուցչության միջով կապերն ավելի արագ կհաստատվեն, ու աշխատանքն ավելի արդյունավետ կլինի։
Այդ ճանապարհին մարտահրավերների մասի չեն մտածել։ Բանն այն է, որ 2016թ. երբ միությունը ստեղծվել է, մեծ հաջողությունների է հասել, հետեւաբար, փորձը մեծ է՝ գիտեն, թե ինչ են ուզում, ինչպես պետք է անեն եւ ում միջոցով։ Իսկ իրականացված միջոցառումներից կարեւորվում է հատկապես «Պորտուգալիայի օրերը Հայաստանում» խորագրով միջոցառումների շարքը՝ հոկտեմբերի 9—15—ը։
Նշենք, որ միության ներկայացուցչության աշխատանքները կհամակարգվեն ՀՀ ԳԱԱ միջազգային գիտատեխնիկական ծրագրերի բաժնի պետ Տիգրան Արզումանյանի կողմից։
Թ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

16-10-2019





20-11-2019
Չոր պահեստարանի շահագործման լիցենզիան կերկարաձգվի եւս 30 տարով
Բայց ոչ թե միանգամից, այլ՝ փուլ առ փուլ

Արմենուհի ...


20-11-2019
Համաշխարհային ուժերը կենտրոնանում են տարածաշրջանում
Ի՞նչ լուծումներ են նախանշված հակամարտությունների հարցում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Ակնհայտ ...


20-11-2019
«Արմենպրեսի» «բրենդը»
Մեր օրերում շատ մոդայիկ է դարձել անգլերեն «BRAND» բառի ...


20-11-2019
Անհատի ու ազգի ներքին անազատությունը եւ դրանից ձերբազատվելու հնարավոր եղանակները
Էդվարդ Աթայան (1932-2002), փիլիսոփա, լեզվաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս



20-11-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



20-11-2019
Ի՞նչ հարցեր կլուծի բալային համակարգի ներդրումը
Օրենսդրական կարգավորումներից մինչեւ ...

20-11-2019
Քարավազի (Խուդափերին) հին կամուրջը՝ Արաքսի վրա...
Այստեղով է եղել հիմնական կապը Արցախի եւ ...

20-11-2019
Լիբանանը փորձում է հաղթահարել ճգնաժամը
Ազգային շարժման ներկայացուցիչները ...

20-11-2019
Հայաստանի հակադոպինգային կառույցը կդառնա բացարձակապես անկախ
Վերջերս Լեհաստանում անցկացված ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO