Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.11.2019
ՄԱՐԶԵՐ


Գյումրիի թանգարաններն էլ կոտրեցին կարծրատիպերը

Շիրազի հուշատուն-թանգարանը՝ որպես օրինակ

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Գյումրի տուրիստական հոսքը ոչ թե մեկ, այլ բազմակի անգամ շատացել է այն բանից հետո, երբ պաշտոնական Երեւանը որոշեց Հայաստանի անկախության օրը տոնել հայրաքաղաքում։ Գյումրիում այդ օրը «բարդ» իրավիճակ է ստեղծվել։ Քաղաք ժամանած զբոսաշրջիկների մի մասը գիշերելու տեղ չի ունեցել։
«Հյուրանոցներում, հյուրատներում, բարեկամների բնակարաններում այլեւս տեղ չկար։ Քաղաքի բնակիչները սկսեցին վճարովի առաջարկել իրենց տները։ Բարդ իրավիճակ էր ստեղծվել։ Գյումրին պատրաստ չէր ընդունելու այդքան հյուրերի։ Բայց մենք, մեր սովորության համաձայն՝ պատվով դուրս եկանք։ Գյումրեցիներն, այնուամենայնիվ, իրենք իրենցից դժգոհ մնացին, որովհետեւ սրճարաններում, ռեստորաններում նույնպես տեղ չկար, եւ զբոսաշրջիկները ստիպված էին սնվելու համար խանութներից գնումներ կատարել»,–«ՀՀ»—ի հետ զրույցում պատմում է Հովհաննես Շիրազի հուշատուն—թանգարանի տնօրեն Արա Պապանյանը՝ շեշտելով, որ Հայաստանի Հանրապետության անկախության տոնը Հայաստանում ապրող ամեն մի քաղաքացու, այդ թվում նաեւ գյումրեցու տոնն է, եւ ամեն անգամ չպետք է այդ օրը պարտադիր նշանավորվի մայրաքաղաք Երեւանում։
«Հանրապետության կեսն արդեն մայրաքաղաքում է ապրում, մենք շատ են, ուրբանիզացվել։ Այդ օրը Գյումրի հյուրեր էին եկել ոչ միայն Հայաստանի տարբեր շրջաններից, այլ նաեւ Ջավախքից։ Այս իմաստով շատ ողջունելի է, որ մեզ համար այդքան կարեւոր տոնը նշվեց մեր քաղաքում։ Գյումրեցիները հպարտ ու հյուրասեր ժողովուրդ են։ Բոլորին ժպիտով են դիմավորում, անկախ այն բանից՝ զբոսաշրջիկը տեղացի է, թե արտասահմանցի։ Սիրով ու ժպիտով են դիմավորում նաեւ տաքսու վարորդները, եւ, որ ամենակարեւորն է, չեն խաբում իրենց քաղաք եկած հյուրերին։ Գյումրեցին է սիրում իր հյուրերին»,—նկատեց Պապանյանը։
Նա նշեց, որ Գյումրիում թանգարանային կյանքն էլ իր հերթին կրկնակի անգամ աշխուժացել է. «Մեր մտածողության եւ գործելաոճի մեջ էլ է շատ բան փոխվել։ Թանգարանները սկսել ենք դարձնել ավելի ժամանակակից, ժամանակի պահանջներին համապատասխան։ Մինչ այդ մեզ դա չէր հաջողվում։ Հնից եկած կարծրատիպերը՝ թանգարանների բակում չի կարելի ունենալ սրճարան, չի կարելի ունենալ հուշանվերների խանութ, մեզ խանգարում էին ազատ գործունեություն ծավալել»։ Շիրազի թանգարանում այժմ արդեն գործում է հուշանվերների խանութ՝ պատրաստված հին «Երազ» մակնիշի մեքենայի սրահում։ Թանգարանի բակում ունեն նաեւ սրճարան, սակայն հաշվիչ դրամարկղային մեքենա չունենալու պատճառով դեռեւս գործարկել չեն կարողանում։
«Մի քանի ամիս առաջ դիմել ենք համապատասխան կառույցին, չեն հատկացնում։ Մեզ դա պետք է, որպեսզի սկսենք սրճարանը գործի դնել, վաճառք կազմակերպել։ Շատերն իրենց հետ բերած սնունդով այսօր էլ կարողանում են սնվել այստեղ»,—նշեց Պապանյանը։ Վարպետաց փողոցի այցեքարտը համարվող Շիրազի տուն—թանգարանում պահվում են բանաստեղծի ձեռագրերը, անդրանիկ տպագիր գործերը, անձնական իրերը։ Մեծ արժեք են ներկայացնում նշանավոր արվեստագետների կողմից Շիրազին նվիրաբերված աշխատանքները։ Ոչ վաղ անցյալում թանգարան են բերվել նաեւ Արա Շիրազի լավագույն գործերը, որոնք ժամանակին ցուցադրվում էին Հայաստանի ազգային պատկերասրահում. «Աշխատանքները ներկայացված են առանձին սրահում։ Գործերը թանգարան բերեցինք Վանանդ Շիրազի հետ միասին։ Որոշակիորեն փոխվել է նաեւ հիմնական ցուցադրության էքսպոզիցիան։ Ցուցադրանքում տեղ են գտել մեզ նվիրաբերած նոր կտավները, քանդակներն ու արվեստի այլ գործեր։ Հրանտ Թադեւոսյանը՝ Թաթոսը, մեզ է նվիրել իր «Գարնանամուտ» կտավը, որը նկարվել է հատուկ Շիրազի թանգարանի համար։ Ընթացքի մեջ են նկուղային հարկի գործարկման աշխատանքները։ Այս պահին այնտեղ պատրաստվում են ազգային տարազների կենտրոն բացել»։
Կենտրոնը նաեւ ցուցահանդեսներ է կազմակերպում թանգարանի բակում, մայթի վրա, ինչը Պապանյանը շատ շահեկան է գնահատում։ Սպասում են, որ ավագանու որոշումից հետո նրանք նաեւ վարձավճար կվճարեն թանգարանին։ Անդրադառնալով թանգարանի խնդիրներին՝ Պապանյանն ասաց, որ բակի տարածքի սալահատակը օր օրի քայքայվում է, եւ փոխելու անհրաժեշտություն է առաջանում. «Հին տուֆից սալահատակ է, որի մի մասը հարկավոր է վերականգնել կամ փոխել»։

Հ. Գ. Հովհաննես Շիրազի (Օնիկ Կարապետյան)՝ Գյումրիում գտնվող հուշատուն—թանգարանի շենքը բավականին հին պատմություն ունի։ 1868 թ. կառույց է։ Ժամանակին Վանից գաղթած Քեշիշյան ազգանունով մի մեծահարուստ վաճառականի առանձնատուն է եղել։ Հետագայում ծառայել է իբրեւ արտադրամաս։ Կառույցը, որպես Շիրազի հուշատուն—թանգարան, բացվել է 2003 թ. սեպտեմբերին։

19-10-2019





20-11-2019
Չոր պահեստարանի շահագործման լիցենզիան կերկարաձգվի եւս 30 տարով
Բայց ոչ թե միանգամից, այլ՝ փուլ առ փուլ

Արմենուհի ...


20-11-2019
Համաշխարհային ուժերը կենտրոնանում են տարածաշրջանում
Ի՞նչ լուծումներ են նախանշված հակամարտությունների հարցում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Ակնհայտ ...


20-11-2019
«Արմենպրեսի» «բրենդը»
Մեր օրերում շատ մոդայիկ է դարձել անգլերեն «BRAND» բառի ...


20-11-2019
Անհատի ու ազգի ներքին անազատությունը եւ դրանից ձերբազատվելու հնարավոր եղանակները
Էդվարդ Աթայան (1932-2002), փիլիսոփա, լեզվաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս



20-11-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



20-11-2019
Ի՞նչ հարցեր կլուծի բալային համակարգի ներդրումը
Օրենսդրական կարգավորումներից մինչեւ ...

20-11-2019
Քարավազի (Խուդափերին) հին կամուրջը՝ Արաքսի վրա...
Այստեղով է եղել հիմնական կապը Արցախի եւ ...

20-11-2019
Լիբանանը փորձում է հաղթահարել ճգնաժամը
Ազգային շարժման ներկայացուցիչները ...

20-11-2019
Հայաստանի հակադոպինգային կառույցը կդառնա բացարձակապես անկախ
Վերջերս Լեհաստանում անցկացված ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO